«Նվիրում եմ քեզ աստղ» (ռուս.՝ «Дарю тебе звезду»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[1] և պատմում է սեռերի հարաբերությունների անփոփոխ լինելու մասին։

Նվիրում եմ քեզ աստղ
ռուս.՝ Дарю тебе звезду
Տեսակմուլտֆիլմ
Ժանրպրիտչա
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ
ՀնչյունավորումՎալենտին Նիկուլին
Բեմադրող նկարիչԷդուարդ Նազարով և Վլադիմիր Զույկով
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն483 վայրկյան
Թվական1974

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը բաղկացած է չորս մասերից (երգեր), որոնք կապված են ընդհանուր մոտիվներով (տղամարդը հանդիպում է կնոջը և նրա համար երգում ներբող, բայց նա զբաղված է տնային գործերով։

Առաջին երգ խմբագրել

Քարե դար։ Տղամարդը միայնակ է և այդ պատճառով վայրի ու ագրեսիվ է։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ մի օր՝ որսի ժամանակ, տեսնում է կնոջը։ Վերջինս փոխում է նրա կենցաղը, նա դառնում է ավելի համակերպվող, խնամված տեսքով և արդեն ունի ազատ ժամանակ։ Այդ ժամանակը տղամարդը հատկացնում է պոեզիային և իր առաջին բանաստեղծությունը նվիրում կնոջը.

Սիրելիս, ես քեզ կտանեմ Տիեզերքի ամենածայրը, ես կնվիրեմ քեզ այս աստղը։
Հավերժական լույսով նա կլուսավորի մեր ուղին դեպի անսահմանություն...

Այդ ժամանակ կինը զբաղված է տնային տնտեսությամբ. ավլում է աղբը, լվանում քարանձավը և մաքրում կաթսան, և առաջացող ձայնը խլացնում է բանաստեղծությունը։

Երկրորդ երգ խմբագրել

Անցել է մի քանի հազարամյակ։ Մարդն ստեղծել է անիվը, գիրը և այլ օգտակար երևույթներ...

Միջնադարյան արաբական Արևելք։ Դաժան կռվում մարտիկը գերեվարում է գեղեցիկ աղջկա և նետերի տարափի տակ տանում իր տուն։ Նրա վիշտն ամոքելու և իր հանդեպ սեր արթնացնելու նպատակով նա աղջկա համար ներբող է արտասանում.

Սիրելիս, ես քեզ կտանեմ Տիեզերքի ամենածայրը...

Աղջիկն սկսում է համակրել նրան, բայց հետո հայտնվում է հարեմում, որտեղ այլ աղջիկների հետ միասին սկսում է մաքրել կաթսա, որի ձայնը խլացնում է սերենադները։

Երրորդ երգ խմբագրել

Անցնում է ևս մեկ հազարամյակ։ Մարդը հայտանգործել է ավտոմեքենան, գունավոր հեռուստացույցը, ատոմային շարժիչը։ Վրա է հասել սինթետիկայի ու գերձայնային արագությունների դարաշրջանը։

Մեգապոլիսում՝ երկնաքերների ու փայլուն ցուցափեղկերի միջև, արագընթաց ավտոմայրուղով ընթացող երկու մեքենաների վարորդները՝ կին ու տղամարդ, նկատում են միմյանց։ Տղամարդը հարսանիքից հետո կնոջը տանում է իր բնակարան, որ լի է տեխնիկայով ու հարմարություններով։ Նա կնոջ համար բանաստեղծություն է արտասանում.

Սիրելիս, ես քեզ կտանեմ Տիեզերքի ամենածայրը...

Բայց խոհանոցում նորապսակ կնոջն սպասում է կեղտոտ ամանների կույտ, և նա սիրային քնարերգության հնչյունների ներքո սկսում է մաքրել կաթսան։

Չորրորդ երգ (վերջաբան) խմբագրել

Անցել է 50 տարի։ Վրա է հասել ապագան։

Տիեզերական տարածության միջով սլանում է աստղաթիռը, որի տախտակամածին տղամարդն ու կինն են։ Ինչպես և դարեր առաջ, տղամարդը բանաստեղծություն է արտասանում կնոջ համար.

Սիրելիս, ես քեզ կտանեմ Տիեզերքի ամենածայրը, ես կնվիրեմ քեզ այս աստղը։
Հավերժական լույսով նա կլուսավորի մեր ուղին դեպի անսահմանություն...

Բայց դեպի կինն է շարժվում կաթսան, որի մաքրելու ձայնը լցնում է միջաստղային տարածությունը։

Ստեղծողներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել