Վիվիկա Ժենո
Վիվիկա Ժենո (արտասանություն: ,հուլիսի 10, 1969[1][2], Ֆերբանկս, Ալյասկա, ԱՄՆ), ամերիկացի կոլորատուրային մեցցո-սոպրանո։ Հանդես է եկել աշխարհի առաջատար օպերային թատրոններում, այդ թվում՝ Մետրոպոլիտեն օպերայում« Սևիլյան սափրիչ», Փարիզի օպերայում« Իտալուհին Ալժիրում» և Բավարիայի պետական օպերայում« Մոխրոտը» օպերաներում։
Վիվիկա Ժենո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1969[1][2] (51 տարեկան) Ֆերբանկս, Ալյասկա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ինդիանայի համալսարան և West Valley High School? |
Պարգևներ | Handel Prize? |
Կայք | vivicagenaux.com |
Vivica Genaux Վիքիպահեստում |
Կրթություն և կարիերաԽմբագրել
Ծնվել է Ալյասկա նահանգի Ֆեյրբանկս քաղաքում 1969 թվականի հուլիսի 10-ին։ Հայրը բիոքիմիայի պրոֆեսոր էր նույն քաղաքի համալսարանում, իսկ մեքսիկուհի մայրը՝ լեզվի ուսուցչուհի[3]։ Փոքր հասակից սկսել է վոկալի դասերը հանգուցյալ դրամատիկ սոպրանո Դորոթի Դաուի մոտ, որից հետո Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանում սովորել է վաղամեռիկ Նիկոլա Ռոսսի-Լամենիի ու Վիրջինյա Զինիի մոտ, այնուհետև երկար տարիներ՝ Կլաուդիա Պինցա Բոցցոլայի մոտ Պիցբուրգում։ Մասնագիտական կարիերան սկսել է Ջոակինո Ռոսսինիի կատակերգական հերոսուհիների հմայիչ մարմնավորումներով (Ռոսինան «Սևիլյան սափրիչ» օպերայից, Իզաբելլան «Իտալուհին Ալժիրում» օպերայից, Անգելինան «Մոխրոտը» օպերայից)։ Այս դերերգերը կատարել է ավելի քան երկու հարյուր անգամ ԱՄՆ-ի գլխավոր օպերային թատրոններում (այդ թվում՝ Մետրոպոլիտեն օպերան, Սան Ֆրանցիսկոյի, Դալլասի, Սիեթլի, Սան Դիեգոյի, Պիցբուրգի և Մինեսոտայի օպերաները), ինչպես նաև Փարիզի, Վիեննայի, Բեռլինի, Ամստերդամի, Դրեզդենի, Մյունխենի, Մոնրեալի, Թել Ավիվի, Վերոնայի, Սանտիագոյի ու Պերթի օպերային թատրոններում։
Պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերին Ֆլորենցիայում «Իտալուհին Ալժիրում» օպերայից Իզաբելլայի դերերգով։
Բարոկկո ոճի առաջին դերերգը Հենդելի Արմինիոն էր․ շարունակել է ընդլայնել երգացանկը, որն այժմ ընդգրկում է 28 դերերգ, որոնցից 20-ը տաբատային դերեր են (կին, սովորաբար մեցցո-սոպրանո, որը կատարում է տղամարդու դեր) և սկզբնապես նախատեսված են եղել կաստրատ ձայնի համար։
Գլխավոր դերերգերԽմբագրել
Նախնական կարիերայի գլխավոր դերերգերի թվում էին՝ Բրյուսելում և Փարիզում ներկայացված Հասսեի «Մարկ Անտոնիո և Կլեոպատրա» օպերան, Փարիզում Պալերմոյում և Լիոնում ներկայացված Ալեսանդրո Սկարլատիի վերջերս վերբացահայտված «Սուրբ երրորդություն» օրատորիան, Լոս Անջելեսի օպերային թատրոնում ներկայացված Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան, Նյու Յորքի Քարնեգի հոլում տեղի ունեցած մենահամերգը[4], Բեռլինի պետական օպերայում, Վիեննայի պետական օպերայում և Մետրոպոլիտեն օպերայում ներկայացված Ռոսինաները, Փարիզում և Հոնկ Կոնգում ներկայացված Մենդելսոնի «Ամառային գիշերվա երազը», Մինեսոտայի օպերային թատրոնում ներկայացված «Լուկրեցիա Բորջիա», «Կապուլետներ և Մոնտեկիներ» և «Շամիրամ» օպերաները, Ուրբեյնը «Հուգենոտներ» օպերայից, Սելիմոն Հասսեի «Սոլիմանո» օպերայից, Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում ներկայացված Յունոնան Հենդելի «Սեմելե» օպերայից, ինչպես նաև յոթ մասնակցություն Կարամուրյան փառատոնին։
ՁայնագրություններԽմբագրել
|
|
Անձնական կյանքԽմբագրել
Բելգիացի ֆուտբոլիստ Ռեժիս Ժենոյի հեռավոր ազգականուհին է։ Եվրոպական բարոկկո երաժշտությամբ հետաքրքրվածության շնորհիվ բնակություն է հաստատել Վենետիկում[4][5]։ 2004 թվականին նկարահանված «A Voice Out of the Cold» վավերագրական ֆիլմի հերոսուհին է[6][7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Nockin Maria (2018-05-28)։ «Maria Nockin Talks to American mezzo-soprano Vivica Genaux About Her Life and Career»։ Music & Vision։ Վերցված է 2004-06-13
- ↑ 4,0 4,1 «Vivica Genaux, Venice Baroque Orchestra at Carnegie Hall»։ The Berkshire Review for the Arts։ 2009։ Վերցված է 2009-08-07
- ↑ Tommasini Anthony (1997-12-19)։ «Opera Review; The Met, Sold Out for One Debut, Hears Another»։ The New York Times։ A.G. Sulzberger։ Վերցված է 2012-06-06
- ↑ «A Voice Out of the Cold: Vivica Genaux (2004)»։ IMDb։ Վերցված է սեպտեմբերի 8, 2018
- ↑ «Documentary A Voice Out of the Cold»։ medici.tv։ Վերցված է սեպտեմբերի 8, 2018
Արտաքին հղումներԽմբագրել
- Official website
- Fanfare Webzine The Original Vivica Genaux site
- Extensive interview with Vivica Genaux on Opera Lively