Բեռլինի պետական օպերա (գերմ.՝ Staatsoper Berlin), Գերմանիայի ամենահին և ամենախոշոր երաժշտական թատրոններից մեկը։ Անվանում են նաև Գերմանիայի պետական օպերա (գերմ.՝ Deutsche Staatsoper), Պետական օպերա Ունտեր դեն Լինդենի վրա (գերմ.՝ Staatsoper Unter den Linden)։ Ստեղծվել է 1742 թվականին որպես «Թագավորական պալատական օպերա» (գերմ.՝ Königlichen Hofoper) Ֆրիդրիխ II արքայի օրոք։ Գտնվում է Բեռլինում՝ Ունտեր դեն Լինդեն բուլվարի վրա։ 1992 թվականից օպերային թատրոնը ղեկավարում է դիրիժոր Դանիել Բարենբոյմը։ Թատրոնի նվագախումբն է Բեռլինի պետական երգչախումբը, որը հանդես է գալիս նաև սիմֆոնիկ համերգներով։

Բեռլինի պետական օպերա
Staatsoper Berlin
Բեռլինի պետական օպերա, 2018 թ
Տեսակօպերային թատրոն
Երկիր Գերմանիա[1]
Գտնվելու վայրըԲեռլին, Գերմանիա
Գլխավոր դիրիժորԴանիել Բարենբոյմ
Գլխավոր բալետմեյստերՎլադիմիր Մալախով
ՃարտարապետԳեորգ Կնոբելսդորֆ
Կայքstaatsoper-berlin.de(գերմ.)
 Staatsoper Unter den Linden Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

 
Արքայական օպերա, 1745

Պրուսիայի արքա Ֆրեդերիկ II-ը, գահ բարձրանալուց քիչ անց, սկսեց թատրոնի շենքի կառուցումը։ Շենքի շինարարական աշխատանքներն սկսվեցին 1741 թվականի հուլիսին։ Նախագծի հեղինակն էր ճարտարապետ Գեորգ Կնոբելսդորֆը։ Նախքան շենքի ամբողջական կառուցումը՝ 1742 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ օպերային դահլիճի (Hofoper) բացումը՝ Կարլ Հենրիխ Գրաունի «Կեսար և Կլեոպատրա» ներկայացմամբ։ Այս իրադարձությամբ սկիզբ դրվեց 250-ամյա հաջող համագործակցությանը Բեռլինի պետական օպերայի և կապելլայի՝ պետական նվագախմբի միջև, որի արմատները սկիզբ են առնում դեռևս 16-րդ դարից;

1842 թվականից Գոտֆրիդ Վիլհելմ Տաուբերտը սկիզբ դրեց պարբերական սիմֆոնիկ համերգներին։ Նույն թվականին Ջակոմո Մեյերբերը Գասպարե Սպոնտինիին նշանակեց գլխավոր երաժշտական ռեժիսոր։ Ֆելիքս Մենդելսոնը ևս սիմֆոնիկ երաժշտություն էր գրում այդ տարի։

1843 թվականի օգոստոսի 18-ին Լինդենի օպերան հրդեհվեց։ Թատրոնի վերակառուցումն սկսվեց ճարտարապետ Կարլ Ֆերդինանդ Լանգհանսի գլխավորությամբ և հաջորդ աշնանը տեղի ունեցավ Արքայական օպերայի տան (գերմ.՝ Königliches Opernhaus) բացումը՝ Մեյերբերի Ein Feldlager in Schlesien ներկայացմամբ:

1821 թվականին Բեռլինի օպերայում տեղի ունեցավ Վեբերի «Ազատ հրաձիգը» ներկայացման, իսկ 1849 թվականին՝ Օտտո Նիկոլայի «Վինձորի ուրախ կանայք» ներկայացման պրեմիերաները։

XX դար խմբագրել

 
Թատրոնի ինտերիերը՝ 1843 թվականի հրդեհից հետո

19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Արքունիքին կից օպերային թատրոնում աշխատում էին շատ ականավոր դիրիժորներ, որոնցից էին Ֆելիքս ֆոն Վինգարտները, Կարլ Մուկը, Ռիխարդ Շտրաուսը, Լեո Բլեխը։ 1918 թվականին Գերմանական կայսրության անկումից հետո օպերան վերանվանվեց Պետական օպերա՝ Ունտեր-դեն-Լինդենի վրա, իսկ Արքայական կապելլան՝ Պետական օպերայի կապելլա։

1920-ական թվականներին դիրիժորի պաշտոնն զբաղեցրեցին Կուրտ Ադլերը, Վլհելմ Ֆուրտվենգլերը, Օտտո Կլեմպերերը, Էրիխ Կլայբերը, Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկին, Բրունո Վալտերը։ 1925 թվականին Էրիխ Կլայբերը Ալբան Բերգի «Վոցցեկ» օպերայի պրեմիերայի դիրիժորն էր․ ներկա էր նաև օպերայի հեղինակը։ 1919-1925 թվականներին Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժորն էր ազգային-սոցիալիստական գերմանական աշխատանքային կուսակցության անդամ Մաքս ֆոն Շիլլինգսը։

Աննշան մեծանալուց հետո՝ Ունտեր-դեն Լինդենի վրա գտնվող օպերան բացվեց կրկին 1928 թվականի ապրիլի 28-ին՝ «Կախարդական ֆլեյտա» ներկայացմամբ։ Այդ թվականին օպերայում հյուրախաղերով հանդես եկան ռուս բաս Ֆեոդոր Շալյապինը և Դյագիլևի անվան ռուսական բալետը։ 1930 թվականին Էրիխ Կլայերը Դարիուս Միյոյի «Քրիստափոր Կոլումբ» օպերայի պրեմիերայի դիրիժորն էր։

Հիտլերի՝ իշխանության գալուց հետո, օպերայի՝ եվրոպական արմատներ ունեցող արտիստները հեռացվեցին թատերախմբից։ Հեռացվեցին նաև շատ գերմանացի երաժիշտներ՝ ներառյալ Կուրտ Ադլերը, Օտտո Կլեմպերերը և Ֆրից Բուշը։ Կլեմենս Կրաուսը 1933 թվականին դարձավ նախ Բեռլինի օպերայի հիմնական դիրիժորը, իսկ 1935 թվականին՝ տնօրենը, այն բանից հետո, երբ Ֆրից Բուշը և Էրիխ Կլայբերը մեկը մյուսի հետևից իրենց պաշտոնից հեռացան՝ ի բողոք նացիստական ռեժիմի։ Երրորդ Ռայխի ժամանակաշրջանում գլխավոր կապելմեյստերներն էին Ռոբերտ Հեգերը, Հերբերտ ֆոն Կարայանը և Յոհան Շուլերը։

1938 թվականի նոյեմբերի 24-ին Վերներ Էգկը իր գրած օպերայի՝ «Պեր Գյունտ» օպերայի դիրիժորն էր։ Դեկտեմբերի 18-ին Հերբերտ ֆոն Կարայանը ներկայացրեց «Կախարդական ֆլեյտա»-ի իր մեկնաբանումը։ Կարայանը թատրոնի երաժշտական տնօրենն էր 1941-1945 թվականներին։ 1941 թվականին օպերան վնասվեց ռմբակոծություններից։ Վերաբացվեց 1942 թվականի դեկտեմբերի 21-ին Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» ներկայացմամբ (դիրիժոր՝ Վիլհելմ Ֆուրտվենգլեր)։

Պաուլ Յոզեֆ Գեբելսի ելույթից հետո Պետական օպերան փակվեց։ 1944 թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցավ վերջին ներկայացումը՝ Վ․ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»։ Օպերայի շենքը քանդվեց 1945 թվականի փետրվարի 3-ին։ Ներկայացումների բեմադրությունը տեղափոխվեց Ադմիրալպալաս և Շաուշպիլհաուս։ Փետրվարի 18-ին Հերբերտ ֆոն Կարայանը վերջին անգամ ղեկավարեց Պետական նվագախումբը որպես դիրիժոր։

Պատերազմից հետո խմբագրել

Օպերայի վերակառուցումը բավականին երկար տևեց։ 1945 թվականից թատերախումբը հանդես էր գալիս Ադմիրալպալաստի բեմի վրա։ 1949 թվականից թատերախումբը դառնում է Արևելյան Գերմանիայի Պետական օպերան։ Օպերայի շենքի վերջնական վերակառուցումը բարոկո ոճով տեղի ունեցավ 1955 թվականին։ Բացումը տեղի ունեցավ, ինչպես և նախորդ անգամ, Ռ․ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» ներկայացման բեմադրությամբ։ Սրահում տեղավորվեց 1300 հանդիսատես։

1961 թվականին Բեռլինի պատի կառուցումից հետո Օպերայի խաղացանկը թեև կրճատվեց, սակայն այն շարունակում էր բեմադրել ինչպես դասական և ռոմանտիզմին բնորոշ օպերաներ և բալետներ, այնպես էլ ժամանակակից երաժշտական ստեղծագործություններ։ 1969 թվականին թատերախումբն առաջին անգամ հյուրախաղերով անգամ հանդես եկավ ԽՍՀՄ-ում։

Գերմանիայի միավորումից հետո Բեռլինի օպերան կրկին մտավ համաշխարհային օպերային համայնք։ Որոշվեց վերադառնալ հին ներկայացումներին՝ փոխելով դրանց մատուցման ձևը։ Ուշադրության կենտրոնում հայտնվեցին բարոկո ժամանակաշրջանի օպերաները, որոնք բեմադրվեցին բելգիացի դիրիժոր Ռենե Յակոբսի և Բեռլինի հին երաժշտության ակադեմիայի (գերմ.՝ Akademie für Alte Musik Berlin) գլխավորությամբ։

1990 թվականին օպերային թատրոնը պաշտոնապես վերանվանվեց Պետական օպերայի Ունտեր դեն Լիդենի վրա։

2010 թվականի սեպտեմբերին Պետական օպերայի շենքը փակվեց մեծածավալ վերակառուցողական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ծրագրվում է օպերան ստորգետնյա միացնել երկրորդ շենքի հետ, որտեղ տեղակայվելու են փորձասրահները և թատրոնի տնօրինությունը։ Այս վերակառուցման նպատակը թատրոնի՝ նախնական տեսքի բերելն է։ Մինչև 2015 թվականը թատրոնի ներկայացումները բեմադրվում են Շարլոտենբուրգի Շիլլեր թատրոնում։

Ղեկավարներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Բեռլինի պետական օպերայի պաշտոնական կայքը
  • «Երաժշտության դարամյա պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի պետական օպերա» հոդվածին։