Ալեսանդրո Սկարլատի

բարոկկո դարաշրջանի իտալացի երգահան, կապելմայստեր

Պիետրո Ալեսանդրո Գասպարե Սկարլատի (իտալերեն՝ Pietro Alessandro Gaspare Scarlatti, մայիսի 2, 1660(1660-05-02)[1][2][3][…], Պալերմո, Իտալիա[4][5] - հոկտեմբերի 22, 1725(1725-10-22)[1][2][3] կամ հոկտեմբերի 24, 1725(1725-10-24)[5][6], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[5]), բարոկկո դարաշրջանի իտալացի երգահան, կապելմայստեր։

Ալեսանդրո Սկարլատի
Alessandro Scarlatti.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունPietro Alessandro Gaspare Scarlatti
Ի ծնե անունիտալերեն՝ Pietro Alessandro Gaspare Scarlatti
Ծնվել էմայիսի 2, 1660(1660-05-02)[1][2][3][…]
Պալերմո, Իտալիա[4][5]
Մահացել էհոկտեմբերի 22, 1725(1725-10-22)[1][2][3] (65 տարեկան) կամ հոկտեմբերի 24, 1725(1725-10-24)[5][6] (65 տարեկան)
Նեապոլ, Նեապոլի թագավորություն[5]
Ժանրերդասական երաժշտություն, օպերա և պատարագի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ և կլավեսինահար
Գործիքներկլավեսին
Commons-logo.svg Alessandro Scarlatti Վիքիպահեստում

Նեապոլյան օպերային դպրոցի հիմնադիր և խոշորագույն ներկայացուցիչ։

ԿենսագրությունԽմբագրել

Ալեսանդրո Սկարլատին ծնվել է Պալերմոյում (Սիցիլիա)։ Համարվում է, որ նա Հռոմում եղել է Ջակոմո Կարիսիմիի աշակերտը[7], և դա ենթադրությունների պատճառ է, որ նրա ստեղծագործության վրա ազդել են հյուսիսային Իտալիայի կոմպոզիտորները (նրա վաղ աշխատանքներում զգացվում է Ալեսանդրո Ստրադելայի և Ջովաննի Լեգրենցիի ազդեցությունը)[8]։

Հռոմում Gli Equivoci nell’amore (1679) օպերայի բեմադրության շնորհիվ նա արժանանում է Շվեդիայի Քրիստինա թագուհու (որն այդ ժամանակ ապրում էր Հռոմում) հովանավորությանը, և նա դառնում է նրա կապելմայստերը։ 1684 թվականի փետրվարին նա դառնում է Նեապոլի փոխարքայի կապելմայստերը՝ օպերային երգչուհի իր քրոջ օգնությամբ, որը նեապոլյան ազդեցիկ մի արիստոկրատի սիրուհին էր։ Նեապոլում նա ստեղծում է բազմաթիվ օպերաներ, որոնք առանձնանում են աշխուժությամբ և արտահայտչականությամբ, ինչպես նաև երաժշտություն հանդիսավոր իրադարձությունների համար[8]։

1702 թվականին Սկարլատին լքում է Նեապոլը և չի վերադառնում մինչև իսպանական տիրապետությունը ավստրիականով փոխվելը։ Սկզբում նա ապրում է Ֆլորենցիայում, որտեղ գտնվում է Կոզիմո III Մեդիչիի հովանավորության ներքո։ Նրա պալատական թատրոնի համար գրում է մի քանի օպերա։ Նա օպերաներ է ստեղծում նաև կարդինալ Օտոբոնիի համար, որը նրան դարձնում է իր կապելմայստերը և 1703 թվականին նմանատիպ պաշտոն է ապահովում Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում[8]։

1707 թվականին Վենետիկը և Ուրբինոն այցելելուց հետո Սկարլատին 1708 թվականին կրկին վերադառնում է Նեապոլ և այտեղ աշխատում մինչև 1717 թվականը։ Նա դասավանդում է Նեապոլի կոնսերվատորիաներից մեկում, նրա աշակերտներից են եղել Դոմենիկո Սկարլատին, Յոհան Ադոլֆ Հասսեն, Ֆրանչեսկո Դուրանտեն։ Այդ ժամանակ թվում է, թե Նեապոլը փոքր-ինչ հոգնել է նրա երաժշտությունից։ Հռոմում այն ավելի լավ են ընդունում, և հենց այնտեղ՝ Կապրանիկայի թատրոնում (Teatro Capranica), նա ստեղծում է իր լավագույն օպերաները (Telemaco, 1718; Marco Attilio Regolò, 1719, La Griselda, 1721), ինչպես նաև եկեղեցական երաժշտության փառահեղ նմուշներ, ներառյալ սուրբ Ցեցիլիայի պատվին կարդինալ Ակվավիվայի (Cardinal Acquaviva) պատվերով 1721 թվականին գրված մեսսան երգչախմբի և նվագախմբի համար[8]։

Սկարլատիի վերջին մեծակտավ աշխատանքը մնացել է անավարտ։ Դա արքայազն Ստիլյանոյի հարսանիքի համար գրվող սերենադն էր։ Ալեսանդրո Սկարլատին մահացել է Նեապոլում՝ 1725 թվականի հոկտեմբերի 24-ին[8]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Գրել է շուրջ 125 օպերա, 600 կանտատ, բազմաթիվ օրատորիաներ, հոգևոր, ինչպես և գործիքային ստեղծագործություններ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «Պյուռոս և Դեմետրիոս» (1694), «Միհրդատ Եվպատոր» (Mitridate Eupatore, 1707), «Տիգրան» (Il Tigrane ovvero L’egual impegno d’amore e di fede, 1715, սյուժեի հիմքում ընկած է Հայոց արքա Տիգրան Երվանդյանի պատմությունը), «Պատվո հաղթանակը» (Il trionfo dell'onore, 1718), «Գրիզելդա» (Griselda, 1721) օպերաները։

Ստեղծագործություններում հաստատվել է սերիա-օպերայի բնորոշ կառուցվածքը, ընդհանրացվել Սկարլատիի նախորդների նվաճումները ճկուն վոկալ մեղեդու, արտահայտիչ հարմոնիկ ոճի, օպերային արիայի, ասերգի, անսամբլի տարատեսակների, նախերգանքի ասպարեզում՝ օրինակ ծառայելով Իտալիայի և այլ երկրների օպերային բազմաթիվ կոմպոզիտորների համար։

ԳրականությունԽմբագրել

  • Роллан Р․, Опера в XVII веке в Италии, Германии, Англии, М․, 1931
  • Ливанова Т․, История западноевропейской музыки до 1789 г․, М․–Л․, 1940, с․ 24–45
  • Dent Е․ I․, A․ Scarlatti։ His Life and Works, L․, 1960

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 437