Ռենտգենամետրիա, ռենտգենաչափություն, դոզաչափության բաժին, որն զբաղվում է ռենտգենյան և գամմաճառագայթման դոզայի չափման ու հաշվարկման մեթոդների հետազոտությամբ։ Ուսումնասիրում է նաև ռենտգենյան և գամմաճառագայթների ազդեցությունն օրգանիզմների վրա։ Ռենտգենամետրիայում չափումների համար կիրառվող սարքերը կոչվում են ռենտգենաչափեր․ դրանք սովորաբար աստիճանավորվում են ռենտգեններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։