Պիրոէլեկտրիկներ (հին հունարեն՝ πῦρ - հուր և (ղի) էւեկտրիկներ), բյուրեղային դիէլեկարիկներ, որոնց հատուկ է ինքնակամ բևեռացումը, այսինքն՝ բևեռացում առանց արտաքին ներգործությունների։

Երևույթ խմբագրել

Սովորաբար ինքնակամ բևեռացումը նկատելի չէ, որովհետև դրա շնորհիվ ստեղծված էլեկտրական դաշտը համակշռվում է պիրոէլեկտրիկների ներսից և շրջապատող օդից դեպի պիրոէլեկտրիկների մակերևույթը «հոսող» ազատ էլեկտրական լիցքերի դաշտով։ Ջերմաստիճանի փոփոխության ժամանակ ինքնակամ բևեռացման մեծությունը փոխվում է, և երևան է գալիս էլեկտրական դաշտ, որը հնարավոր է դիտել, քանի դեռ այն չի համակշռվում ազատ լիցքերի դաշտով։ Այս երևույթը կոչվում է պիրոէլեկտրական էֆեկտ կամ պիրոէլեկտրականություն։

Բնորոշ ներկայացուցիչներ խմբագրել

Պիրոէլեկտրիկների բնորոշ օրինակ է տուրմալինը, որում, ջերմաստիճանի 1 °С փոփոխության դեպքում, ծագում է ~400 վ/սմ էլեկտրական դաշտ։ Ինքնակամ բևեռացման փոփոխություն և էլեկտրական դաշտի առաջացում կարող են տեղի ունենալ ոչ միայն ջերմաստիճանի փոփոխման, այլն պիրոէլեկտրիկների դեֆորմացման դեպքում։

Նկարագիր խմբագրել

Այսպիսով, բոլոր պիրոէլեկտրիկները պիեզոէլեկտրիկներ են, մինչդեռ հակառակ պնդումը ճիշտ չէ։ Ինքնակամ բևեռացման գոյությունը պայմանավորված է բյուրեղների բավականաչափ թույլ սիմետրիայով։ Պիրոէլեկտրիկների հատուկ խումբ են կազմում սեգնետաէլեկտրիկները։

Գոյություն ունի նաև պիրոէլեկտրականությանը հակառակ երևույթ, եթե պիրոէլեկտրիկը տեղադրվի էլեկտրական դաշտում, ապա բևեռացումը կփոխվի, և բյուրեղը կտաքանա կամ կհովանա, ընդ որում ջերմաստիճանի փոփոխությունը ուղիղ համեմատական կլինի էլեկտրական դաշտի լարվածությանը։ Այս երևույթը կոչվում է գծային էլեկտրակալորիական էֆեկտ։

Կիրառում խմբագրել

Պիրոէլեկտրիկները կիրառվում են տեխնիկայում իբրև ինդիկատորներ և ճառագայթման ընդունիչներ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 308