Վասիլի Նիկիտիչ Տատիշչև (ռուս.՝ Василий Никитич Татищев, ապրիլի 19 (29), 1686, Պսկով, Սանկտ Պետերբուրգի նահանգ - հուլիսի 15 (26), 1750[1], Boldino (Moscow region), Dmitrovsky uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն), ռուս պետական գործիչ, պատմաբան։

Վասիլի Տատիշչև
Василий Татищев
Tatishchev.png
Ծնվել էապրիլի 19 (29), 1686
Պսկով, Սանկտ Պետերբուրգի նահանգ
Մահացել էհուլիսի 15 (26), 1750[1] (64 տարեկան)
Boldino (Moscow region), Dmitrovsky uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, պատմաբան, աշխարհագրագետ, տնտեսագետ և քաղաքական գործիչ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Ստորագրություն
Vasily Tatishchev signature.png
Vasily Tatishchev Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Մոսկվայի ինժեներական և հրետանային դպրոցը։ Մասնակցել է 1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմին, 1720-1723 և 1734-1737 թվականներին եղել է Ուրալի պետական գործարանների կառավարիչ, հիմնադրել է Եկատերինբուրգ (այժմ Սվերդլովսկ) քաղաքը։ 1741-1745 թվականներին՝ Աստրախանի նահանգապետ։ Տատիշչևը նախապատրաստել է պատմական աղբյուրների ռուս, առաջին հրատարակությունը, սկզբնավորել է Ռուսաստանում ազգագրության, պատմական աշխարհագրության, աղբյուրագիտության զարգացումը, կազմել առաջին ռուս, հանրագիտական բառարանը՝ «Лексикон Российской», ստեղծել Ռուսաստանի պատմությունն ընդհանրացնող աշխատություն՝ «Ռուսական պատմությունը հնագույն ժամանակներից» (հատորներ 1-5, 1768-1848)։ Ռուս պատմագրության մեջ առաջինը Տատիշչևն է փորձել գտնել մարդկային հասարակության զարգացման օրինաչափությունները, հիմնավորել պետական իշխանության առաջացման պատճառները։ Տատիշչևը հրաժարվելով պատմական իրադարձությունները նախախնամությամբ բացատրելուց, հանդես է եկել որպես ռացիոնալիստ, պատմության ընթացքը կապել լուսավորության զարգացման հետ։ Պետական կառավարման բոլոր ձեերից Ռուսաստանի համար նա գերադասել է ինքնակալությունը։ Տատիշչևն առաջինը տվել է ռուս, պատմագրության մեջ Ռուսաստանի պատմության ընդհանուր պարբերացումը, միահեծանության տիրապետություն (862-1132), միահեծանության խախտում (1132-1462), միահեծանության վերականգնում (1462 թվականից)։ Տատիշչևը զբաղվել է Ռուսաստանում և նրանից դուրս ապրող մի շարք ժողովուրդների, այդ թվում՝ հայերի և վրացիների պատմությամբ և մշակույթով։ Իր «Ռուսական պատմության․․․» մեջ, առաջինը Ռուսաստանում, մեկնաբանել է ռուս, տարեգրություններում և միջնադարյան այլ աղբյուրներում հայերին վերաբերող փաստական նյութերը, հետաքրքիր դիտողություններ արել Կամա-Վոլգյան Բուլղարիայի Բուլղար քաղաքում ստեղծված հայկական գաղութի մասին։ «Լեքսիկոնում»` «Արարատ», «Արաքս» և հատկապես՝ «Հայերը» հոդվածներում անդրադարձել է հայկական եկեղեցուն և էջմիածնի պատմությանը, ինչպես նաև հայ եկեղեցու դեմ կաթոլիկ եկեղեցու լարած դավերին։ Ընդգծել է հայ ժողովրդի արտաքսումը մայր հայրենիքից, նրա ծանր վիճակը Թուրքիայի ու Պարսկաստանի լծի ներքո և անցյալում հայկական պետականության առկայությունը։ Հետաքրքրվել է հայոց լեզվով և մասնավորաբար Ջուղայի բարբառով։ Մեծ նշանակություն տալով Ռուսաստանի պատմությանը վերաբերող արևելյան աղբյուրներին՝ հետաքրքրվել է հայկական պատմության աղբյուրներով, բարձրացրել դրանց թարգմանության անհրաժեշտության հարցը և կարևորել դրանց գիտական նշանակությունը։ Լինելով Աստրախանի նահանգապետ՝ շփվել է տեղի հայ բնակչության հետ։ Ելնելով ռուս արևելյան քաղաքականությունից՝ Տատիշչևը գիտակցել է հայկական ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման նշանակությունը և ակտիվորեն նպաստել հայ-ռուսական մերձեցմանը։ Մեծ աշխատանք է կատարել Աստրախանում հայերի բնակեցման ուղղությամբ, պաշտպանել է սեփական ինքնավար մարմին ունենալու նրանց իրավունքը, խրախուսել հայ և ռուս առևտրականների համագործակցությունը և պաշտպանել հայ վաճառականների իրավունքները անգլիական կապիտալի հարձակումներից։ Կապեր է ունեցել ռուսական բանակի հայ սպաների հետ և մասնակցել հայկական զորք ստեղծելու գործին։ Աջակցություն է ցույց տվել ռուս, կողմնորոշման հայ գործիչներին (Եղիա Կարնեցի) և հայ եկեղեցուն՝ կաթոլիկ միսիոներների դեմ պայքարում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 602