Վան (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վան (այլ կիրառումներ)

Վան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 108 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 158 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Վան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԶանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
Մակերես4766143,0 կմ²
ԲԾՄ334 մետր
Բնակչություն129 մարդ
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վան (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վան (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մինջևան Մյուս անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Ողջի գետի ստորին հոսանքի ձախափնյա հարթավայրում։ Իրանի Իսլամական Հանրապետությունից գյուղը գտնվում է 3 կմ հեռավորության վրա[3]։

Համայնքը հարթավայրային է, ունի 1430.0 հա տարածք, որից 1257.9 հա գյուղատնտեսական նշանակություն։ Վան համայնքի սահմանային գոտով հոսում է Ողջի գետը։

Պատմություն

խմբագրել

Արաքս գետի ափամերձ շրջանները, 18-րդ դարի երկրորդ կեսից սկսած Ղարաբաղի և Նախիջևանի խաների ու քրդական ցեղերի ճնշման ներքո հայաթափվեցին, և այս հանգամանքն էլ ստիպեց, որ տվյալ գավառներից, գյուղերից, այդ թվում՝ Վանից որևէ պատմական հետք անգամ չմնա[3]։

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին գյուղում հաստատվել էին թուրքեր և քրդեր։ Եկվորները բնակավայրը անվանեցին Ջհանգիրբեյլի։

Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղի թուրքերն ու քրդերը հիմնահատակ ոչնչացրել ու հողին են հավասարեցրել պատմամշակութային արժեքները[3]։

Խորհրդային տարիներին վերոհիշյալ տարածքները Մոսկվայի բոլշևիկյան իշխանությունների կողմից նվիրաբերվել են Ադրբեջանին։ 1923 թվականին գյուղը գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմի մեջ։

1990 թվականին հոկտեմբերի վերջերին ԱՀ պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց։

1998 թվականի աշնանից սկսվել է գյուղի վերաբնակեցման գործընթացը։ Այստեղ հաստատվել են ՀՀ Բերդ, Սևան քաղաքներից, Եղեգնաձորի նախկին շրջանի Թառաթումբ գյուղից մի քանի ընտանիքներ[3]։

Գյուղը ստացավ Վան անունը[3]։

2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ 9 հոգի մասնակից է դարձել մարտական գործողություններին։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին Վան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 129 մարդ, կա 32 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 142 127 119

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 32 աշակերտներ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 824
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 708.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 381.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.