Վանիկ Սանթրյան
հայ արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ
Վանիկ Ալեքսանի Սանթրյան (Վանյա Սանթրյան, հունվարի 16, 1935, Թաղավարդ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 18, 2017[1]), հայ արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ։ ՀՀ վաստակավոր լրագրող (2010):
Վանիկ Սանթրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1935 |
Ծննդավայր | Թաղավարդ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 18, 2017 (82 տարեկան) |
Մասնագիտություն | արձակագիր և նկարիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ, Հայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի նկարիչների միություն |
Պարգևներ | |
Վանիկ Սանթրյան Վիքիքաղվածքում |
Կենսագրություն
խմբագրելՎանիկ Սանթրյան ծնվել է 1935 թվականին Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1962 թվականներին որպես լրագրող աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում, 1962-2010 թվականներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում (Արամայիս Սարգսյանի հրավերով)[2][3][4][5]։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Երգի ճամփաներին, Երևան, 1973 թվական, 96 էջ
- Հարձակման կենտրոնում, Երևան, 1976 թվական, 188 էջ
- Մեր երգը Սախալինում, Երևան, 1976 թվական, 92 էջ
- Մեծ պայքարի ասպետը (պատմվածքներ Կամոյի մասին), Երևան, 1977 թվական, 140 էջ
- Լեգենդը կոչվում է Կամո, Երևան, 1982 թվական, 336 էջ
- Մաշտոցի որդիները, Երևան, 1985 թվական, 284 էջ
- Դարպասապահը (ակնարկ), Երևան, 1989 թվական, 128 էջ
- Մաշտոցի որդիները, Անթիլիաս, 1993 թվական, 272 էջ
- Մաշտոցի որդիները, Էջմիածին, 1995 թվական, 272 էջ
- Արմատների կանչը (ուղեգրություն), Երևան, 1998 թվական, 128 էջ
- Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի, Երևան, 1999 թվական, 352 էջ
- Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի, Երևան, 2000 թվական, 352 էջ
- Դեպի Արցախ. Պատերազմի և խաղաղության ճամփաներին, Երևան, 2000 թվական, 152 էջ
- Մայրամուտի շարակնոց, Երևան, 2000 թվական, 96 էջ
- Բացելով դուռը Եվրոպայի, Երևան, 2001 թվական, 160 էջ
- Վարք երեք սրբերի, Երևան, 2002 թվական, 164 էջ
- Լեռների որդու դիմանկարը, Երևան, 2005 թվական, 164 էջ
- Գեղեցիկ ապրած կյանք (Վովա - Դանիել Գասպարյան), Երևան, 2006 թվական, 164 էջ
- Կարոտի կանչեր Հալեպ քաղաքից, Երևան, 2006 թվական, 240 էջ
- Առկայծող պատկերներ Դանուբի ափերին (ակնարկներ), Երևան, 2007 թվական, 180 էջ
- Լեգենդ չինարենի մասին, Երևան, 2007 թվական, 144 էջ
- Մի խումբ ընկերներ կամ կուժ, քեզ ասեմ… (մանրապատումներ), Երևան, 2007 թվական, 120 էջ
- Փարիզի աշնան գույները, Երևան, 2007 թվական, 208 էջ
- Տաղանդների տաղավարում, գիրք 1, Երևան, 2007 թվական, 152 էջ
- Տաղանդների տաղավարում, գիրք 2, Երևան, 2008 թվական, 208 էջ
- Անդրանիկ Մարգարյան. Ինձ բացակա չդնեք, Երևան, 2008 թվական, 176 էջ
- Արտավազդ Խաչիկյան (Էսքիզներ դիմանկարի համար), Երևան, 2008 թվական, 196 էջ
- Դանիել երաժիշտ. Որն է աշխարհն Հայաստան (ակնարկներ), Երևան, 2009 թվական, 80 էջ
- Էդուարդ Զոհրաբյան. Կանաչ աչքերով տղան (ակնարկներ), Երևան, 2010 թվական, 160 էջ
- Լևոն Գաթրջյանի երգն ու տաղը, Երևան, 2010 թվական, 200 էջ
- Ձեր ընծայագրերի հետքերով (Ինքնալրագիտարան երկու հատորով), հատ. 1, Երևան, 2011 թվական, 616 էջ
- Ձեր ընծայագրերի հետքերով (Ինքնալրագիտարան երկու հատորով), հատ. 2, Երևան, 2011 թվական, 720 էջ
- Ենոք Ստեփանյան (Պարի հրավեր, Երևան, 2012 թվական), Երևան, 2013 թվական, 344 էջ
- Էդուարդ Միրզոյան (Խղճի և ճաշակի ասպետը), Երևան, 2013 թվական, 160 էջ
- Գուրգեն Իվանյան (Կանչեր Հին Շինուհայրի ձորից), Երևան, 2014 թվական, 96 էջ
- Դուդուկի կանչը ըստ Մինասովի, Երևան, 2014 թվական, 284 էջ
- Օրհնյալ ծնունդներ Լոռի աշխարհի, Երևան, 2014 թվական, 120 էջ
- Մեր մեջ ասած կամ թեթև հրմշտոց, Երևան, 2015 թվական, 192 էջ
- Աշխարհին նայելով մաքուր հայացքով, Երևան, 2016 թվական, 76 էջ
Պարգևներ
խմբագրել- «Լենին-100» մեդալ
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
- Հայաստանի Ժուռնալիստների միության մրցանակ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010
- ՀՀ վաստակավոր լրագրող, 2010
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2010
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2011
Անդամակցություն
խմբագրել- Հայաստանի գրողների միության անդամ (1988)
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
- Հայաստանի նկարիչների միության անդամ
Գրականություն
խմբագրել- Էդուարդ Զոհրաբյան, Իմ Վանիկ Սանթրյանը (ակնարկ), Ե., Գրիգոր Տաթևացի, 2005, 48 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կյանքից հեռացել է արձակագիր, լրագրող, նկարիչ Վանիկ Սանթրյանը - ankakh.com». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Վանիկ Սանթրյան. ««Արմենպրես»-ն ինձ համար եղել է օջախ, դպրոց և ուսուցիչ»». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Zarkfoundation - Վանիկ Սանթրյան». zarkfoundation.com.
- ↑ Վանիկ Սանթրյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վանիկ Սանթրյան հոդվածին
Արտաքին հղումներ
խմբագրելՀՀԻ, Լեզու և գրականություն համացանցային նախագիծ, Սանթրյան Վանիկ Արխիվացված 2018-09-15 Wayback Machine