Էդուարդ Զոհրաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Նիկոլայի Զոհրաբյան (նոյեմբերի 10, 1937, Երիցաթումբ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 4, 2009, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան և Ստամբուլ, Թուրքիա), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։
Էդուարդ Զոհրաբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1937 |
Ծննդավայր | Երիցաթումբ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 4, 2009 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան կամ Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | |
Էդուարդ Զոհրաբյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Գորիսի շրջանի Բարձրավան գյուղում։ 1966 թվականին ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը (էքստեռն կարգով), ապա՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը և Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է շրջանային և հանրապետական մամուլում, հանրապետական ռադիոյում և հեռուստատեսությունում, Արմենպրես գործակալությունում։ Խմբագրել է «Նորաթերթ», «Սյունիք», «Մշակ» թերթերը, «Տաթև» ամսագիրը։ 1966 թվականից եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների, 1989 թվականից՝ ԽՍՀՄ և Հայաստանի գրողների միությունների անդամ։ Դասավանդել է Գորիսի բուհերում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում։ Եղել է Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահը[1]։
Թարգմանել է Եվգենի Շվարցի, Ա. Չխեիձեի, Արկադի Ավերչենկոյի և այլոց պիեսները, Ա. Տիշկովի «Ռուդոլֆ Աբելն ամերիկյան դատարանի առջև», մոսկվաբնակ, ռուսագիր Գ. Կարապետյանի «Հայ բանահյուսության գոհարներ» գրքերը, Անդալուզիայի միջնադարյան բանաստեղծների ստեղծագործություններ։ Զոհրաբյանի սցենարներով նկարահանվել են փաստագրական ֆիլմեր[2]։
Երկեր
խմբագրելԳրքեր
խմբագրել- Որոտանի որդիները (թունելագործների կյանքից), Ե., Հայաստան, 1974, 75 էջ։
- Բողբոջները չբացվեցին (ակնարկներ), Ե., Սովետական գրող, 1978, 79 էջ։
- Խորաձորի մարդիկ, Ե., Հայաստան, 1984, 66 էջ։
- Ամենքը մի աշխարհ ունեն (գեղարվեստական ակնարկներ), Ե., Սովետական գրող, 1985, 173 էջ։
- Յոլյաններ (վավերագրական վիպակ), Ե., Սովետական գրող, 1988, 208 էջ։
- Հավերժություն, Ե., Հայաստան, 1990, 206 էջ։
- Ձիեր (վիպակ, պատմվածքներ), Ե., Հրազդան, 2000, 160 էջ։
- Ավանդապատում (լեգենդներ ու հեքիաթներ), Ե., Հրազդան, 2000, 42 էջ։
- Օրբելյաններ (վավերագրական վեպ), Երևան, 2000։
- Ավանդապատում (զանգեզուրյան հեքիաթներ, լեգենդներ և զրույցներ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2002, 56 էջ։
- Խնձորեսկ (գյուղի պատմ.), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2003, 140 էջ։
- Հին ջրաղացի նովելը (վիպակ), Ե., ՎՄՎ-Պրինտ, 2003,128 էջ։
- Պատմություններ Անդրանիկի մասին, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2004, 32 էջ։
- Գորիսի ժողովրդական բանահյուսություն, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2004, 80 էջ։
- Իմ Վանիկ Սանթրյանը (ակնարկ), Ե., Գրիգոր Տաթևացի, 2005, 48 էջ։
- Մեծ ճանապարհի որբերը (պատմվածքներ), Ե., Գրիգոր Տաթևացի, 2005, 28 էջ։
- Ինչպես մի լեռ Խուստուփ..., Ե., Գրիգոր Տաթևացի, 2006, 51 էջ։
- Լեռնային լեգենդ, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2007, 288 էջ։
- Գորիսի հանրագիտարան, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2008, 452 էջ։
Մամուլ
խմբագրել- Որոտանի կապույտ երակները (ակնարկ), «Գրական թերթ», 1969, № 2:
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության «Փառքի Ոսկե Աստղ» շքանշան
- ԽՍՀՄ սպորտի վարպետ, 1957
- Գորիսի պատվավոր քաղաքացի, 2007
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ
Գրականություն
խմբագրել- Վանիկ Սանթրյան, Էդուարդ Զոհրաբյան. կանաչ աչքերով տղան, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2010, 160 էջ։
- Էդուարդ Զոհրաբյան-75 (ակնարկներ արձակագրի մասին), Ե., ՎՄՎ-Պրինտ, 2012, 60 էջ։ Կազմեց Վանիկ Սանթրյանը։