Ստեփան Մուգար

հայ բարերար

Ստեփան Մուգար (1901[1], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1982[1])[2], հայ ձեռնարկատեր, բարերար, Նոր Անգլիայում Star Market սուպերմարկետների ցանցի հմնադիր:Մեծ Բոստոնի Մուգարների ընտանիքի ամենանշանավոր անդամը։

Ստեփան Մուգար
Ծնվել է1901[1]
ԾննդավայրԲելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել է1982[1]
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործարար
ԵրեխաներՔերոլայն Մուգար

Վաղ կյանք խմբագրել

Մուգարը ծնվել է 1901 թվականի մարտի 5-ին Օսմանյան կայսրության (ներկայիս Թուրքիան) Մամուրեթ-ուլ-Ազիզի Խարբերդ քաղաքում բնակվող հայկական ընտանիքում։ Նրա հայրը՝ Սարգիսը և մայրը՝ Ոսկեթելը, որոնց ազգանունը եղել են Մուգարդիչյանից կրճատված։ Մուգարը ունեցել է երկու քույր՝ Ալիս և Մարի։ Նրանց ընտանիքը 1960 թվականին Օսմանյան կայսրությունից տեղափոխվել են ԱՄՆ և ապրել են իր հորեղբոր հետ, որը Բոստոնի Մասաչուսեթսի փողոցի վրա ունեցել է իր սեփական ռեստորանը։ Ստեփանի մյուս քույրը՝ Էլենը, ծնվել է նրանց Մասաչուսեթս տեղափոխվելուց հետո։

1910 թվականի Միացյալ Նահանգների մարդահամարը ցույց է տվել, որ Մուգարը եղել է ռեստորանի մատուցողը։ 1916 թվականին նա 80000 դոլար է վճարել Star Market-ի համար, որը այդ ամանակ դեռ փոքրիկ մթերային խանութ է եղել Ուոթերթաունի Mt. Auburn 28 փողոցում[3]։

Կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

1922 թվականին Ստեփան Մուգարի հայրը մահացել է ավտովթարի պատճառով, երբ ընդամենը 49 տարեկան է եղել։ Արդյունքում Star Market-ը մնացել է Ստեփանին, որը պետք է հոգ տաներ մոր և քույրերի համար։

Երկրորդ Star Market-ը բացվել է 1932 թվականին Նյուտոնվիլում, իսկ երրորդը Ուելսլիում՝ 1937 թվականին[4]։

Հետագա կարիերա խմբագրել

Պատրերազմի ավարտից և նրա մի շարք սահմանափակումներից հետո Մուգարը սկսել է աշխատել իր կրտսեր զարմիկի՝ Ջոն Մուգարի հետ։ Նրանք ընդլայնել են Star Market սուպերմարկետների ցանցը Մեծ Բոստոնում, որպեսզի կարողանան բավարարել օրեցօր ավելացող սպառոներին և նրանց պահանջարկները։ Երկրորդ Star Market-ը բացվել է 1948 թվականին և դարձել է Մուգարի առաջին սեփական սուպերմարկետը։ Այն եղել է մյուս սուպերմարկետների նախատիպը, որոնք հետագայում հիմնաել են Ստեփանը և Ջոնը։ Միսը և մնացած մթերքները սկսել են վաճառել թափանցիկ փաթաթաներով, որպեսզի գնորդների համար ավելի գրավիչ դառնան և հետևաբար ավելի շատ վաճառվեն։ Հաճախորդները ինքնասպասարկում չունեցող մթերային խանութներից արդեն գալիս էին Star Market:

Սթիվեն Մուգարին արված բարեգործական նվիրատվություններ խմբագրել

Մուգարը՝ Star Market սուպերմարկետների ցանցի շնորհիվ հավաքել է մեծ հարստություն։ Նա ներդրումներ է արել մի շարք կրթական հաստատություններում։ Մուգարը բարեգործական գործունեություն է ծավալել ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում։

Ամերիկայի հայկական համագումար խմբագրել

Ամերիկայի հայկական համագումարը շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն է, որի նպատակներն են համախմբել ամերիկահայերին, սատարել ԱՄՆ-ում հայ մշակութային ավանդի և պատմական ինքնության գիտակցության գնահատման զարգացմանը, հայկական հուշարձանների ու մշակութային նյութերի պահպանման, պաշտպանել ամերիկահայերի մարդկային և քաղաքացիական իրավունքները և այլն։ Հիմնադրվել է 1972 թվականին։ Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։

Թաֆթսի Մուգարի անվան դահիլճ խմբագրել

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դահլիճը նվիրվել է Մուգարին՝ ի հիշատակ նրա ծնողների։

Հայկազյան համալսարանի Մուգարի անվան գրադարան խմբագրել

Բեյրութի Հայկազյան համալսարանի Մուգարի անվան գրադարանը անվանվել է Մուգարի ծնողների անվամբ։

Հյուսիսարևելյան համալսարանի Mugar Life Sciences կառույց խմբագրել

Հյուսիսարևելյան համալսարանի Mugar Life Sciences կառույցը, որում կան կենսաբանության, բջջային և մոլեկուլային կենսաբանության, վարքային նյարդաբանության և քիմիական ճարտարագիտության բաժիններ՝ իրենց լաբորատորիաներով և դասասենյակներով։ Այն 1963 թվականին այն անվանվել է իր ծնողների պատվին։

Մուգարի հիշատակին նվիրված գրադարան խմբագրել

Բոստոնի համալսարանի Մուգարի գրադարանը անվանվել է Մուգարի ծնողների պատվին։

Մարի և Ստեփան Մուգարների հիշատակին նվիրված խմբագրել

Ամերիկայի հայկական թանգարան խմբագրել

1992 թվականին Ուոթերթաունում գտնվող Coolidge բանկի նախկին շենքը, որը 1988 գնել է Ամերիկայի հայկական թանգարանը, անվանվել է Ստեփան և Մարի Մուգարների պատվին[4]։

Մուգարների Օմնի թատրոն խմբագրել

1985 թվականին Դավիթ Մուգարը գումար է հատկացրել Բոստոնի Գիտության թանգարանի Մարի և Ստեփան Մուգարների անվան Oմնի թատրոնին։

Cape Cod հիվանդանոցի Մուգարների անվան մասնաշենք խմբագրել

2002 թվականին Դավիթ Մուգարը 5,000,000.00 դոլար է հատկացրել Հայանիսի Cape Cod հիվանդանոցի նոր չորսհարկանի մասնաշենքի համար՝ ի հիշատակ Մարի և Ստեփան Մուգարների։

Հայոց ցեղասպանությանը նվիրված ամբիոն խմբագրել

Քերոլայն Մուգարը և իր ամուսինը՝ Ջոն Օ՚Քոնորը, 2002 թվականի նոյեմբերի 30-ին Վուսթերի Քլարկ համալսարանին հատկացրել են գումար, որպեսզի այնտեղ հիմնադրեն Հայոց ցեղասպանությանը նվիրված ամբիոն և այն անվանել են «Ռոբերտ Արամ և Մարիեն Գալուստյաններ և Ստեփան և Մարի Մուգարներ»[5]։ Ամբիոնի ներկայիս ղեկավարը թուրք պատմաբան և հասարակագետ Թաներ Աքչամն է[6]։

Անձնական կյանք և ընտանիք խմբագրել

1930-ական թվականներին Մուգարը ամուսնացել է Մարիան Գրեյվսի հետ (ծնվել է 1901 թվականի հունիսի 29-ին Սաուգուսում) և ունեցել է երկու երեխա՝ Դավիթ Մուգարը, որը դարձել է բիզնեսի առաջնորդը և մահացել է 2022 թվականին[7], և Քերոլայն Մուգարը, որը Հայաստանում սկսել է անտառավերականգնման ծրագիր և Farm Aid-ի գործադիր տնօրենն է։ Ստեփանը և Մարիանը սկզբում ապրել են Ուոթերթաունում, ապա՝ Բելմոնտում։ Ստեփանի բիզնեսը եղել է Բոստոնում, այնուհետև տեղափոխվել է Բեռլինգթոն։

Մահ խմբագրել

Ստեփան Մուգարը մահացել է 1982 թվականի հօկտեմբերի 16-ին։ Նրան հուղարկավորել են Ուոթերթաունի Mount Auburn գերեզմանատանը։

Մարիան Մուգարը մահացել է 1984 թվականին 29-ին Բելմոնտում։ Նրան հուղարկավորվել է իր ամուսնու կողքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Tedesco P. H. Mugar, Stephen Pabken (1901-1982), businessman and philanthropist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1001981
  2. Findagrave. «Ancestry.com». Ancestry.com.
  3. Sigrid Reddy Watson (1999 թ․ փետրվարի 12). «A Watertown Historian Looks at Steve Mugar's Legacy». AZG/MIRROR-SPECTATOR ON-LINE. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին. «Reprinted from the Watertown Tab and Press, December 17, 1998»
  4. 4,0 4,1 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Alumni & Friends Արխիվացված 2010-05-29 Wayback Machine, Clark University
  6. «Taner Akçam - scholar, author, ex-political prisoner, and courageous champion of civil liberties - joins the Strassler Center». Office of University Communications : Press Release. Clark University. 2008 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին. «Clark University has appointed prominent historian Taner Akçam to occupy the Robert Aram and Marianne Kaloosdian and Stephen and Marion Mugar Professorship in Armenian Genocide Studies»
  7. Kahn, Joseph P. (2022 թ․ հունվարի 26). «David Mugar, philanthropist who added fireworks to Hub's July Fourth celebration, dies at 82». The Boston Globe. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.