Մուգարների Օմնի թատրոն, IMAX թատրոն Մասաչուսեթսի Բոստոն քաղաքի Գիտության թանգարանում[1]

Մուգարների Օմնի թատրոն
ՏեսակIMAX theatre? և կինոթատրոն
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըԲոստոն
Կայքmos.org/imax(անգլ.)
Մուգարների Օմնի թատրոն

Պատմություն խմբագրել

Մուգարների թատրոնը անվանել են Մարիան և Ստեփան Մուգար ամուսինների պատվին։ Վերջինս Star Market սուպերմարկետների ցանցի հիմնադիրն է։ Թատրոնը շահույթ չհետապնդող կառույց է և հիմնադրվել է 1987 թվականին[2]։ Առաջին տարին թատրողը ունեցել է 900,000 այցելու[3]։ Այն Նոր Անգլիայի միակ IMAX գմբեթավոր թատրոնն է։ Նստարանները տեղադրված են շեղ՝ 30 անկյան տակ, յուրաքանչյուր էկրան ունի գրեթե 15 մետր երկարություն և շրջապատված է հիանալի ձայնային համակարգով։ Քանի որ էկրանը զբաղեցնում է դիտողի ողջ տեսադաշտը և նա ընկղմվում է շրջապատի ձայների մեջ, ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ իրենք են իրենց մաշկի վրա վերապրում այդ ֆիլմը։ Ամբողջությամբ ֆիլմը էկրանին տեսնելու համար դիտողները պետք է անընդհատ իրենց գլուխները տանեն աջ, ձախ, վերև, ներքև[4]։ Թատրոնում ցուցադրվում են կրթական և գիտական ֆիլմեր, օրինակ՝ Bears, Beavers, Amazing Caves, Shackleton's Antarctic Adventur ֆիլմերը[5]։ Լեոնարդ Նիմոյը ներկա է եղել թատրոնի բացման արարողությանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Museum of Science, Boston | Imax
  2. «Big Movie Zone -- Mugar Omni Theater, Museum of Science, Boston».
  3. White Oak Associates, Inc. - About Us Արխիվացված 2007-08-19 Wayback Machine
  4. Mugar Omni IMAX Theater At Boston Museum of Science | Boston Central
  5. «Experience Dune with up to 40% More Picture, Only in Select IMAX® Theatres». www.imax.com (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. Mugar Omni Theater at Boston's Museum of Science

Արտաքին հղումներ խմբագրել