Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (անգլ.՝ The Fletcher School of Law and Diplomacy), Թաֆթս համալսարանի միջազգային հարաբերությունների ասպիրանտական դպրոց։ Հիմնադրվել է 1933 թվականին Մասաչուսեթսի Մեդֆորդ քաղաքում։ Դպրոցը Ամերիկայի միջազգային հարաբերությունների ամենահին դպրոցներից մեկն է և լավ վարկանիշ ունի իր մագիստրոսական և դոկտորական ծրագրերում[1][2]։

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
անգլ.՝ The Fletcher School of Law and Diplomacy
Изображение логотипа
Տեսակհամալսարան և law school?
Հիմնադրված է1933
ՀիմնադրիրAustin Barclay Fletcher?
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՄասաչուսեթս
Կայքfletcher.tufts.edu/default.shtml(անգլ.)
Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (ԱՄՆ)##
Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (ԱՄՆ)
Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, ԱՄՆ
 Fletcher School of Law and Diplomacy Վիքիպահեստում

2017 թվականի դրությամբ ուսանողների թիվը շուրջ 230 էր, որոնցից 36 տոկոսը 70 երկրներից միջազգային ուսանողներ էին, իսկ մոտ մեկ քառորդը` ԱՄՆ փոքրամասնություններ։ Դպրոցի շրջանավարտներ ավելի քան 9500 են` 160 երկրներում և ներառում է նշանավոր դեսպաններ, դիվանագետներ, արտաքին գործերի նախարարներ, բարձրաստիճան զինվորականներ, շահույթ չհետապնդող կազմակերպությունների ղեկավարներ և կորպորատիվ ղեկավարներ[3]։

Պատմություն

խմբագրել
 
Հատվածներ Օսթին Բ. Ֆլետչերի կտակից
 
Ֆլետչերի իրավունքի դպրոցի առաջին շենքերից մեկը` Գոդարդ Հոլլը, 1939 թվականին

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը հիմնադրվել է 1933 թվականին Օսթին Բարքլեյ Ֆլետչերի կտակմամբ, ով 1923 թվականին իր մահից հետո Թաֆթսի համալսարանին թողեց ավելի քան 3 միլիոն դոլար։ Այս միջոցների մեկ երրորդը հատկացվել է «Իրավունքի և դիվանագիտության դպրոցի ստեղծմանը և պահպանմանը, որը հայտնի է որպես Ֆլետչերի իրավունքի դպրոց կամ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց»։

Ֆլետչերը նախատեսում էր «դպրոց, որը մարդկանց պատրաստում է դիվանագիտական ծառայության և ուսուցանում այնպիսի հարցեր, որոնք մտնում են արտաքին հարաբերությունների շրջանակում, [որը] ներառում է դրա մեջ որպես միջազգային իրավունքի սկզբունքների հիմնարար և մանրակրկիտ իմացություն, որոնց վրա հիմնված է դիվանագիտությունը, թեև դիվանագետի մասնագիտությունը պահանջում է նաև աշխարհագրական և տնտեսական բնույթի շատ բաների իմացություն, որոնք ազդում են ազգերի միջև հարաբերությունների վրա»[4]։

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը բացվել է 1933 թվականին Հարվարդի համալսարանի և Թաֆթս քոլեջի համատեղ տնօրինության ներքո։ Վաղ դասախոսական կազմի բոլոր անդամները, բացառությամբ երկուսի, եղել են Հարվարդի իրավաբանական դպրոցի դասախոսներ։ Հարվարդի հետ կապն այսօր էլ ակնհայտ է գրադարաններից օգտվելու և Հարվարդում և Թաֆթսում դասընթացներ հաճախելու փոխադարձ իրավունքով (Ֆլետչերի ուսանողների համար HBS, HLS և KSG ինստիտուտներում)[5]։

Ձեռք բերված առաջին շենքերից մեկը Գոդարդ Հոլլն էր, որը վերածվել է գրադարանի։ Թաֆթս քոլեջը 1935 թվականին ստանձնել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի կառավարման բացառիկ պատասխանատվությունը։ 1963-1965 թվականներին կառուցվել է համալսարանի Մագար Հոլլը, որը վերանորոգվել է 2016 թվականին՝ սպասարկելու Ֆլետչերի դպրողի ընդլայնվող կարիքները[6]։

Դպրոցի և ֆակուլտետի կազմակերպում

խմբագրել

Ֆլետչերի դպրոցը ղեկավարում է դեկանը, որը նշանակվում է համալսարանի ռեկտորի և պրովոստի կողմից` Թաֆթս քոլեջի հոգաբարձուների (համալսարանի ղեկավար մարմին) հաստատմամբ։ Դեկանը պատասխանատու է դպրոցի ողջ կառավարման համար, ներառյալ դասախոսների նշանակումը, ուսումնական պլանը, ընդունելության և ֆինանսական աջակցության քաղաքականությունը, ուսանողների հարցերը, դպրոցի և նրա հարմարությունների զարգացումը։ Ի տարբերություն այլ համալսարաններում միջազգային հարաբերությունների այլ դպրոցների, Ֆլետչերի դպրոցն ունի առանձին ֆակուլտետ, իր բյուջեն և դասախոսական կազմի վերաբերյալ իր կանոնակարգերը։

Դեկաններ

խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկանի դերը ստանձնել է Ռեյչել Քայթը` դառնալով դպրոցի տասներեքերորդ դեկանը[7]։ Նախկինում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից Կայուն էներգիա բոլորի համար (SEforALL) կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը և Կայուն էներգիա բոլորի համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քայթը նախկինում Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահը և կլիմայի փոփոխության հարցերով հատուկ ներկայացուցիչն էր։ Ռեյչել Քայթը ավարտել է Global Master of Arts Program (GMAP) ծրագիրը և 2014 թվականից եղել է Ֆլետչերի դպրոցի պրոֆեսոր (professor of practice):

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի նախկին դեկանները եղել են դեսպաններ, բարձրաստիճան զինվորականներ, ներառյալ ծովակալներ, դրույքային պրոֆեսորներ և պրոֆեսիոնալ դիվանագետներ։

2013-2018 թվականների Ֆլետչերի դպրոցի դեկանը ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին ծովակալ Ջեյմս Գ. Ստավրիդիսն էր, որը 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի մայիսը ծառայել էր որպես ՆԱՏՕ-ի բարձրագույն զինվորական պաշտոնյա` Եվրոպայի միացյալ ուժերի գերագույն հրամանատար։ Իրավագիտության և դիվանագիտության մագիստրոսի կոչումը (MALD) և PhD-ն նա ստացել է Ֆլետչերի դպրոցում։

2001-2013 թվականների դեկան Դեսպան Սթիվեն Բոսվորթը եղել է պրոֆեսիոնալ դիվանագետ, երեք անգամ ԱՄՆ դեսպան (Թունիս, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա) և ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման նախկին տնօրեն։

Պրոֆեսորադասախոսական կազմ

խմբագրել

Հիմնադրման օրվանից Ֆլետչերի դպրոցն իրեն որպես մասնագիտական դպրոց է ընկալել։ Ուսուցման նպատակը ոչ միայն գիտական, այլ նախևառաջ մասնագիտական կրթությունն է։ Այս առումով դասախոսների մեծ մասը գիտությունից դուրս պրակտիկ փորձ ունեն և դեռևս ակտիվ են խորհրդատվական և քաղաքական կարգավիճակով։

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում աշխատում են ավելի քան 30 լրիվ դրույքով կամ պաշտոնավարող դասախոսներ, ինչպես նաև մի շարք օժանդակ (adjunct) և հրավիրված դասախոսներ, և Թաֆթսի գործընկեր դպրոցների դասախոսներ, ներառյալ Ֆրիդմանի սննդի գիտության և քաղաքականության դպրոցը։ Ֆլետչերի լրիվ դրույքով ֆակուլտետը ներառում է տնտեսագետներ, միջազգային իրավունքի տեսաբաններ, պատմաբաններ և քաղաքագետներ, որոնք ունեն պրոֆեսորի, դոցենտի, ասիստենտի և դասախոսի ակադեմիական կոչումներ։ Բացառությամբ ներկայիս դեկանի, պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր անդամներն ունեն բարձր կոչումներ իրենց համապատասխան ոլորտներում (պատմաբանների, քաղաքագետների և տնտեսագետների դեպքում Ph.D, իսկ իրավաբանների դեպքում` իրավունքի դոկտոր-J.D): 2013 թվականի տվյալներով Մեդֆորդում պրոֆեսորադասախոսական կազմ և ուսանող հարաբերակցությունը եղել է 1:8,6[8]։

Հետազոտական կենտրոններ և ծրագրեր

խմբագրել
Ֆլետչերի վարկանիշային աղյուսակ[9]
Համաշխարհային վարկանիշային աղյուսակ
Foreign Policy – միջազգային հարաբերությունների մագիստրոս 6-րդ
Foreign Policy – միջազգային հարաբերությունների PhD 22-րդ

Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում գտնվող համալսարանում Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը առաջարկում է բազմաբնույթ ուսուցում միջազգային հարաբերություններում մի քանի մագիստրոսական և Ph.D. ծրագրերի միջոցով[10]։ Անկախ այն աստիճանի ծրագրից, որում նրանք ընդգրկված են, ուսանողները հնարավորություն ունեն ընտրել ավելի քան 170 դասընթացներից։ Դասընթացների շրջանակը բաժանված է հետևյալ երեք ոլորտների.

  1. Միջազգային իրավունք և կազմակերպություններ (ILO)
  2. Դիվանագիտություն, պատմություն և քաղաքականություն (DHP)
  3. Տնտեսագիտություն և միջազգային բիզնես (EIB)[11]:

Դպրոցն ունի տասնմեկ աստիճանի ծրագրեր. նրա առաջատարն է երկամյա Իրավունքի և դիվանագիտության մագիտրոսի (MALD) ծրագիրը։ Բացի այդ, կան մի քանի համատեղ և երկակի աստիճանի և վկայականի ծրագրեր։

Դպրոցը եղել է առաջատար և նորարար հիբրիդային կրթության ոլորտում (հեռավար զուգորդում կացության հետ)։ Նրա «Արվեստների համաշխարհային մագիստրոս» կոչումը միջին կարիերայի մասնագետների համար Արվեստների համաշխարհային մագիստրոս ծրագրի (GMAP) միջոցով եզակի է միջազգային հարաբերությունների աստիճանների շարքում։ Մեկամյա ծրագիրը միավորում է երեք 2-շաբաթյա ռեզիդենտներ (երկուսը Ֆլետչերի դպրոցում և մեկը այլ միջազգային վայրում ամեն տարի) ուսուցումներով, որոնք ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բանակցությունները, միջազգային բիզնեսը և տնտեսական իրավունքը, միջազգային առևտուրը, տնտեսագիտությունը և քաղաքականությունը համաշխարհային տեսանկյունից[12]։

Կրթական ծրագրեր

խմբագրել
  • Իրավագիտության և դիվանագիտության մագիստրոս (MALD)
  • Մագիստրոս գլոբալ հարցերում (MGA)
  • Միջազգային բիզնեսի մագիստրոս (MIB)
  • Իրավագիտության մագիստրոս (LL.M.) միջազգային իրավունքի գծով
  • Միջազգային հարաբերությունների մագիտրոս, 1-ամյա բնակությամբ ծրագիր
  • Միջազգային հարաբերությունների մագիտրոս, Համաշխարհային մագիստրոսական ծրագրի (GMAP) շրջանակներում, 1-ամյա հիբրիդային բնակությամբ/ինտերնետ-միջնորդավորությաբ ծրագիր
  • Մարդասիրական օգնության ոլորտի մագիստրոս, որն առաջարկվում է Թաֆթս համալսարանի Սնվելու գիտության և քաղաքականության Ֆրիդմանի դպրոցի հետ համատեղ
  • Անդրատլանտյան հարցերում արվեստի մագիստրոս, առաջարկվում է Եվրոպայի քոլեջի հետ համատեղ
  • Կիբերանվտանգության և հանրային քաղաքականության գիտությունների մագիստրոս, որն առաջարկվում է Թաֆթսի համալսարանի ճարտարագիտության դպրոցի հետ համատեղ
  • Համաշխարհային բիզնեսի կառավարման մագիստրոս, 16-24 ամիս տևողությամբ առցանց աստիճանի ծրագիր
  • Համաշխարհային մագիստրոսության մագիստրոսի ծրագիր (GMAP), հիբրիդային երեք երկշաբաթյա օրդինատուրայի ծրագիր միջին ավագ պրոֆեսիոնալ մասնագետների համար[13]
  • Միջազգային հարաբերությունների փիլիսոփայության դոկտոր Տնտեսագիտության և հանրային քաղաքականության փիլիսոփայության դոկտոր, առաջարկվում է Թաֆթսի համալսարանի Արվեստների և գիտությունների բարձրագույն դպրոցի հետ համատեղ[14]։

Հետազոտական կենտրոններ

խմբագրել
 
Կաբոտի միջմշակութային կենտրոն, 2010 թվական
 
Մագար Հոլլ, 2009

Ֆլետչերն ունի մի շարք հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ, այդ թվում`

  • Շրջակա միջավայրի և ռեսուրսների միջազգային քաղաքականության կենտրոն (CIERP), իրականացնում է միջառարկայական և քաղաքականությանը համապատասխան հետազոտություններ բնապահպանական հրատապ խնդիրների վերաբերյալ։
  • Էդվարդ Մարոուի անվան Հանրային դիվանագիտության կենտրոն, որը ստեղծվել է լրագրողի և Միացյալ Նահանգների տեղեկատվական գործակալության նախկին ղեկավարի հիշատակին։
  • Արևելյան միջերկրածովյան ուսումնասիրությունների Ֆարես կենտրոն, կազմակերպում է հանրային դասախոսություններ, կոնֆերանսներ և կլոր սեղաններ` տարածաշրջանի և նրա մարտահրավերների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար։
  • Միջազգային հարաբերություններում գիտության և տեխնոլոգիաների Հիթաչի կենտրոն, կենտրոնացած է նորարարության և տեխնոլոգիական փոփոխությունների կառավարման և տնտեսական և ֆինանսական ինտեգրման առաջխաղացման վրա։
  • Գլոբալ համատեքստում բիզնեսի ինստիտուտ (IBGC), իրականացնում է հետազոտություններ և կազմակերպում միջդիսցիպլինար կոնֆերանսներ միջազգային բիզնեսի ժամանակակից խնդիրների վերաբերյալ։
  • Մարդու անվտանգության ինստիտուտ, խթանում է հետազոտությունն ու կրթությունը մարդասիրության, զարգացման, մարդու իրավունքների և հակամարտությունների կարգավորման համատեքստում։
  • Միջազգային անվտանգության ուսումնասիրությունների ծրագիր (ISSP), հանդիսանում է Ֆլետչերի դպրոցի բազմամասնագիտական ուսումնական ծրագրի շրջանակում առանձին ուսումնական ոլորտ։
  • Ռուսաստան և Եվրասիա ծրագիր, նվիրված է Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետ կապված պատմական և ժամանակակից հարցերի լայն շրջանակի ուսուցմանը և հետազոտությանը։
  • Խաղաղության համաշխարհային հիմնադրամ, ինտելեկտուալ առաջնորդություն է տրամադրում օտարերկրյա կողմերի խաղաղության, արդարության և անվտանգության հարցերում և ֆինանսական աջակցություն է տրամադրում միայն իր նախաձեռնած նախագծերին։

Փոխկապակցված ծրագրեր

խմբագրել
  • Հարավային Ասիայի և Հնդկական օվկիանոսի ուսումնասիրությունների կենտրոն[15]
  • Գլոբալ զարգացման և շրջակա միջավայրի ինստիտուտ[16]
  • Փախստականների և հարկադիր միգրացիայի ծրագիր[17]
  • Սեմինար՝ նվիրված գլոբալ խնդիրներին։

Հրապարակումներ

խմբագրել
  • The Fletcher Forum of World Affairs, ուսանողների կողմից ղեկավարվող արտաքին քաղաքական ամսագիր, որը հիմնադրվել է 1975 թվականին և հրատարակվում է երկու տարին մեկ անգամ[18]
  • Fletcher Security Review, առցանց և տպագիր ամսագիր, որը կենտրոնացած է անվտանգության ուսումնասիրությունների վրա[19]
  • PRAXIS: The Fletcher Journal of Human Security, արտադրված Ֆլետչերի Մարդու անվտանգության ինստիտուտի հետ համատեղ[20]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Best International Relations Master's Programs». Foreign Policy. 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  2. «The Best International Relations Schools in the World». Foreign Policy. Foreign Policy Magazine. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. «Alumni | Tufts Fletcher School». fletcher.tufts.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  4. Russell E. Miller, Light on the Hill: A History of Tufts College 1852–1952 (Boston: Beacon Press, 1966), 571.
  5. «The Fletcher School - About». web.archive.org. 2008 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  6. «Mugar Hall | Tufts Learning Spaces Planning & Upgrades» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  7. «Rachel Kyte Named Fletcher School Dean | Tufts Now». now.tufts.edu (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  8. [1] Արխիվացված Հոկտեմբեր 23, 2013 Wayback Machine
  9. Foreign Policy – Top 50 International Affairs Schools
  10. «Academics | Fletcher». fletcher.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  11. [2] Արխիվացված Հունիս 17, 2014 Wayback Machine
  12. Anderson, Linda (2001 թ․ հունիսի 11). «Programme with an international flavor: Fletcher School of Law and Diplomacy: With students from 21 countries, GMAP aims to 'plug a gap that the MBA does not fill». Financial Times. էջ 14.
  13. «Master's Programs | The Fletcher School». fletcher.tufts.edu. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  14. «PhD Programs | The Fletcher School». fletcher.tufts.edu.
  15. «Center for South Asian and Indian Ocean Studies». ase.tufts.edu. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  16. «Global Development and Environment Institute». ase.tufts.edu. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  17. «Research Activities & Impact | Friedman School of Nutrition Science and Policy». nutrition.tufts.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.(չաշխատող հղում)
  18. «Articles». The Fletcher Forum of World Affairs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  19. «Fletcher Security Review». Fletcher Security Review. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  20. «Praxis, Fletcher Journal of Human Security | Fletcher». fletcher.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց» հոդվածին։