Դավիթ Մուգար

ամերիկացի գործարար

Դավիթ Մուգար (- 2022), ամերիկահայ գործարար և ձեռնարկատեր Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքից՝ Մուգարների ընտանիքի անդամ։ Նա Mugar Enterprises ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է եղել։ Հյարը՝ Ստեփան Մուգարը, եղել է Star Market սուպերմարկետների ցանցի հիմնադիրն է։

Դավիթ Մուգար
Մահացել է2022
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBabson College? և The Cambridge School of Weston?
Մասնագիտությունգործադիր տնօրեն

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Մուգարը ծնվել է 1939 թվականի ապրիլի 27-ին[1]։ Նա սովորել է Ուեսթոնի Քեմբրիջի համալսարանում։ 1962 թվականին ավարտել է Բաբսոնի քոլեջը[2]։

Կարիերա խմբագրել

Մուգարը եղել է Boston's Fourth of July տոնակատարության գործադիր պրոդյուսեր, որը կազմակերպել է Boston 4 Celebrations Foundation-ը (Մուգարի կողմից հիմնադրված շահույթ չհետապնդող կազմակերպություն)[3]։

2011 թվականին վիճաբանություններ էին սկսվել, երբ պարզվել էր, որ CBS-ի տոնակատարության լուսաբանումը իր մեջ «կեղծ» հրավառության տեսահոլովակներ է պարունակել։ Այնտեղ գրաֆիկական պատկերները այնպես էին ներկայացվել, որ թվում էր՝ հրավառությունը Բոստոնի հայտնի շենքերի վերևում է պայթում, սակայն հետազոտող Կառլ Քլոդֆելթերը և համակարգչային ծրագրավորող Դավիթ Փերրին նկատել էին, որ պատկերները աշխարհագորեն անհնարին և սխալ են և անմիջապես ազդարարել էին Boston Globe-ին։ Թերթը 2011 թվականի հուլիսի 8-ին պատմությունը և կեղծիքը լուսաբանվել է թերթի առաջին էջերում[4]։

Բոստոնի Գիտության թանգարանի Մուգար Օմնի թատրոնը անվանվել է Դավիթ Մուգարի ծնողների անունով։ Դեյվիդը եղել է նաև թանգարանի հոգաբարձուն։ Բոստոնի համալսարանի գրադարանը կրում է նրա տատիկի և պապիկի անունը[5]։

Բարեգործություններ խմբագրել

2002 թվականին Մուգարը նվիրաբերել է 5,000,000 դոլար Մասաչուսեթսի Cape Cod հիվանդանոցին[6]։

2011 թվականին, ըստ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալների, Դավիթ Մուգարը 250,000 դոլար նվիրաբերել է Restore Our Future-ին՝ Միթ Ռոմնի նախագահական քարոզարշավին աջակցող գերխնամակալական աջակցության կենտրոնին[7]։

Մահ խմբագրել

Մահացել է 2022 թվականի հունվարի 25-ին՝ 82 տարեկանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kahn, Joseph P. (2022 թ․ հունվարի 26). «David Mugar, philanthropist who added fireworks to Hub's July Fourth celebration, dies at 82». The Boston Globe. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.
  2. «Where Massachusetts' Wealthiest People Went to College». Boston Magazine. 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. «About Us». Boston 4 Celebrations Foundation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 25-ին.
  4. James H. Burnett III (2011 թ․ հուլիսի 8). «Boston gets a nonreality show». Boston.com.
  5. «About the BU Libraries » BU Libraries | Boston University». www.bu.edu.
  6. Mark Mumford (2002 թ․ օգոստոսի 16). «Mugar's munificence making a difference at hospital». Barnstable Patriot. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 25-ին.
  7. «Schedule a for ALL Line #'s». query.nictusa.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.