Բացել գլխավոր ցանկը

Ամերիկայի հայկական թանգարան (անգլ.՝ Armenian Museum of America, AMA, Հայկական գրքերի և արվեստի թանգարան), Հայաստանի պատմության թանգարանից և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության թանգարանից հետո հայկական թանգարանային ամենակարևոր հավաքածուն է։ Հիմնադրվել է 1971 թվականին։ Ունի եռահարկ շենք, որի բաժանմունքներում պահպանվում են հայերեն և օտար լեզուներով գրքեր, հայկական հին գորգեր, սափորներ, հայ նկարիչների գործեր։ Կազմակերպում է դասախոսություններ, ցուցահանդեսներ, գրական ու մշակութային երեկոներ։

Ամերիկայի հայկական թանգարան
Armenian Library and Museum, Watertown MA.jpg
Տեսակթանգարան և գրադարան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՈւոթերթաուն
Հասցե65 Main Street, Ուոթերթաուն, Մասաչուսեթս նահանգ, MA 02472, ԱՄՆ
Հիմնադրված է1971 և 1980
Այցելուներ3000
ՏնօրենՊերճ Չեքիջյան
Կոորդինատներ: 42°21′59.0″ հս․ լ. 71°11′8.9″ ամ. ե. / 42.366389° հս․. լ. 71.185806° ավ. ե. / 42.366389; 71.185806
Կայքalmainc.org

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը նախկինում կոչվել է Ամերիկայի հայկական գրադարան և թանգարան (անգլ.՝ Armenian Library and Museum of America, ALMA)։ 2013 թվականին թանգարանը վերանվանվել են և կոչվում է Ամերիկայի հայկական թանգարան՝ ի նշան որպես խոշոր թանգարանի դրա կարգավիճակի ճանաչման։ Թանգարանի նպատակն է հավաքել և պահպանել հայկական մշակութային արժեքները, ապահովել դրանց փոխանցումը հաջորդ սերունդներին։ Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի պատմությունը սկսվել է դեռևս 1971 թվականին, երբ մի խումբ հայեր նախաձեռնեցին հայերեն գրքերի ու հայկական եկեղեցուն պատկանող տարբեր իրերի հավաքագրումը Մասաչուսեթս նահանգի Բելմունտ քաղաքում։ 1985 թվականին, երբ արդեն հավաքվել էր հարուստ հավաքածու, այն ներկայացվեց հանրության դատին։ Իր ներկայիս հասցե թանգարանը տեղափոխվել է 1988 թվականին՝ զբաղեցնելով քաղաքի կենտրոնում գտնվող չորսհարկանի շինություն՝ ի հիշատակ Ստեփան Բաբկեն Մուբարի և նրա կնոջ՝ Մարիամ Մուգարի։

ԹանգարանԽմբագրել

Թանգարանն ունի շուրջ 20 հազար նմուշ (այդ թվում՝ 5000 հնադարյան և միջնադարյան հայկական մետաղադրամներ, ազգային տարազներ, ավելի քան 3000 գործվածք, 180 հայկական գորգեր, ուրարտական և կրոնական նմուշների ընդարձակ հավաքածուներ, ձեռագրեր, նոտաներ, քարտեզներ, լուսանկարներ)։ Թանգարանի հավաքածուն մշտապես ընդլայնվում է։ Այն խոշոր հավաքածուներ է ձեռք բերել Բեդուքկայան ընտանիքից, մեծ թվով նշագրված հայկական գորգեր Արթուր Գրեգորյանից, Ղարաբյան ընտանիքից Կյութախիայի խեցեգործական ապրանքներ։ Թանգարանը ձեռք է բերել լուսանկարիչ Յուսոֆ Քարշի հավաքածուն, Նորթան Դոձի հավաքածուից հետխորհրդային շրջանի նկարներ և շատ այլ ցուցանմուշներ[1]։

ԳրադարանԽմբագրել

Մեսրոպ Բոյաջյանի անվան հետազոտական գրադարանում առկա է շուրջ 27 հազար անուն գիրք հայերեն, անգլերեն և այլ լեզումներով, պարբերականներ, պաստառներ, փաստաթղթեր և քարտեզներ։ Գրադարանի հպարտությունը և առավել նշանակալից նմուշը 1915Մեծ Եղեռնից փրկվածների պատմածների աուդիոձայնագրության հավաքածուն է[2][3]։

ՄիջոցառումներԽմբագրել

Թանգարանն ստեղծել է շարժական մի շարք ցուցահանդեսներ, որոնցից հիմնական երեքը կրում են «Ովքեր են հայերը», «Կամավոր» և «Հայոց շարունակվող ցեղասպանություն. մահ, հերքում և պղծում» անվանումները[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։