Գիտության թանգարան (Բոստոն)

թանգարան Բոստոնում

Գիտության թանգարան (անգլ.՝ The Museum of Science), գիտական թանգարան Բոստոնում, Մասաչուսեթսում։ Տեղակայված է Գիտությունների զբոսայգում։ Թանգարանը 700 ինտերակտիվ ցուցանմուշների հետ ամեն օր հյուրընկալում է նոր ներկայացումներ ևս։ Թանգարանը նաև Կենդանաբանական այգիների ու ակվարիումների ընկերության անդամ է և ապաստան է հանդիսանում ավելի քան 100 կենդանիների համար, որոնցից շատերը փրկվել ու վերականգնվել են շատ վտանգավոր իրավիճակներից։

Գիտության թանգարան
Տեսակգիտության թանգարան և տեխնոլոգիայի թանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԲոստոն
ՎայրԲոստոն
Ղեկավարության նստավայրԲոստոն, ԱՄՆ
Հիմնադրվել է1830
Այցելուներ1 500 000 մարդ
Կայքmos.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հիմնում և առաջին տարիներ խմբագրել

Թանգարանը հիմնվել է որպես Բնության պատմության բոստոնյան ընկերակցություն 1830 թվականին։ Հիմնվել է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր ցանկանում էին կիսել իրենց գիտական հետաքրքրությունները։ XIX դարում այն ընդունված էր կոչել պարզապես Բնության պատմության բոստոնյան ընկերակցություն, և այս անունը հաճախ է հանդիպում գրականության մեջ։ 1862 թվականին Black Bay տարածքում շենք կառուցվեց և անվանվեց «Բնության պատմության Նոր Անգլիայի թանգարան»։ Թանգարանը տեղակայված էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) Ռոջերս շինության կողքին, և նոր կլասիցիզմի ոճով երկու շենքերն էլ նախագծվել էին Վիլլիամ Գ. Փրեսթոնի կողմից։ ՄՏԻ-ի առաջին շենքը քանդվել է 1939 թվականի, բայց Բնության պատմության թանգարանի շենքը գոյատևում է մինչև այսօր որպես տնային կահավորանքի ցուցադրման տաղավար։

 
Նոր Անգլիայի բնակիչների ցուցասրահ

Ընկերակցության կողմից մեծ գիտական աշխատանք է տարվել, հատկապես` երկրաբանության ոլորտում։ Եվ այդ աշխատանքի արդյունքներն այսօր առցանց հասանելի են Բնության պատմության բոստոնյան թանգարանի արխիվում։ Թանգարանում մոտ 1900 թվականին ավելացվել են գրադարան ու երեխաների սենյակ։ 1939 թվականին այն վերանվանվել է Գիտության թանգարան` նոր տնօրենի ղեկավարության ընթացքում[1]։

 
Ամենամեծ բացօթյա գեներատորի ցուցադրությունը

1830/1864–1945 թվականների Բնության պատմության բոստոնյան թանգարանը չպետք է շփոթել Բնության պատմության Վարրենի մասնավոր թանգարանի (1858-1906) թանգարանի հետ։ Վերջինիս հավաքածուն 1906 թվականին տեղափոխվել են Նյու Յորքի Բնության պատմության ամերիկյան թանգարան։

Երկրորդ Աշխարհամարտից հետո խմբագրել

Երկրորդ աշխարհամարտից հետո Գիտության թանգարանի հին շենքը վաճառվել է և թանգարանը տեղափոխվել է, արդեն` Բոստոնի թանգարան անունով։ Թանգարանն 99 տարով տարածք է վարձակալել Գիտությունների զբոսայգի կոչվող տարածքում և տարեկան վճարում է մեկ դոլար։ Շենքի կառուցումն սկսվել է 1948 թվականին, և 1951 թվականին թանգարանը բացվել է։ Վիճելիորեն այն համարվում է երկրի առաջին գիտական թանգարանը։ Առաջին մի քանի տարիների ընթացքում թանգարանը զարգացրել է շրջող պլանետարիում, որի տարբերակները մինչև այսօր օգտագործվում են Մեծ Բոստոնի շատ տարրական դպրոցներում։ Այս տարիների ընթացքում է ձեռք բերվել նաև «Սփուկին», հսկա բուն, որը դարձել է թանգարանի խորհրդանիշը։ Այն ապրել է 38 տարի, հայտնի ամենաերկար տարիքը, որ երբևէ բուն ապրել է։ Թանգարանում այսօր ցուցադրվում են մի շարք ցուցանմուշներ, որոնք երեխաներին սովորեցնում են Նոր Անգիայի ու աշխարհի կենդանիների մասին։ 1970-ականներին ու 1980-ականներին շարունակվել է թանգարանի ընդլայնումը։ 1999 թվականին Բոստոնի Համակարգչային թանգարանը փակվել է և այն միացել է Գիտության թանգարանին։ Համակարգչային թանգարանի ցուցանմուշների մի մասը տեղափոխվել է Գիտության թանգարան, իսկ հիմնական մասը` Կալիֆորնիայի Համակարգչային թանգարան[2]։ Թանգարանի հիմնական ընդլայնումն ու թարմացումը տեղի է ունեցել 2005-2006 թվականներին[3]։ Թանգարանի մուտքը գտնվում է Բոստոն և Քեմբրիջ քաղաքների սահմանում։ 2013 թվականին թանգարանում անց է կացվել Բոստոնի և Քեմբրիջի քաղաքային խորհուրդների առաջին միացյալ համագումարը[4]

Հետագա աշխատանքներ խմբագրել

2013 թվականից սկսած Գիտության թանգարանը սկսել է զարգացնել նոր կրթական բովանդակություն։ Նախագծի արժեքը 250 միլիոն դոլար է։ Երեք նոր ցուցասրահներ են բացվել։ Դրանք են Մարդկային կյանքի սրահը, Yawkee պատկերասրահը և Ի՞նչ է տեխնոլոգիան սրահը[5]։ Մարդկային կյանքի սրահը բացվել է 2013 թվականի նոյեմբերին, և հիմնական շեշտն այստեղ դրված է մարդու կենսաբանության վրա[6]։

2016 թվականի հոկտեմբերի 18-ին Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարեց, որ իր Բլումբերգ բարեգործական հիմնադրամը 50 միլիոն դոլար է նվիրում թանգարանին։ Սա թանգարանի երբևէ ստացած ամենամեծ նվիրատվությունն է եղել[7]։

Շնորհանդեսներ և ծրագրեր խմբագրել

Թանգարանն այցելուներին առաջարկում է մի շարք ցուցադրություններ, որոնցից են

Խորագրի հետևում. բացահայտում է գիտության ու տեխնոլոգիաների կարևոր նորությունները

Խորագրի հետևում. փոփոխվող կլիմա. ներկայացնում է կլիմայի վերաբերյալ կատարվող ուսումնասիրությունները, խոսում է փոփոխվող կլիմայի մասին և քննարկում է մոլորակի համար լավագույն լուծումները

Լաբորատորիա` ձեռքի տակ. բոլոր տարիքի այցելուներին հնարավորություն է տալիս բացահայտել գիտության տարբեր ուղղությունները

Նախագծային մարտահրավերներ. կազմակերպում է նախագծերի հետ կապված տարբեր խնդիրների լուծման վորքշոփեր

Լուսավորություն

Կենդանիների ցուցադրություն. բացահայտում է կենդանիների վարքը, հարմարավողականությունը

Գիտությունն ուղիղ եթերով. պատմում է գիտական բացահայտումների մասին

Հրաշք գիտություն

Գիտության ճեպանկար. ներկայացվում են վերջին գիտական ու տեխնոլոգիական զարգացումները մեր կյանքում

Ժամանակակից գիտության և տեխնոլոգիա կենտրոն

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Museum of Science history". Mos.org. Retrieved 2013-06-04.
  2. "Computer History Museum | Backgrounder". Computerhistory.org.
  3. "Planetarium History". Mos.org.
  4. Boston Fab (Ապրիլի 2, 2013). "Boston and Cambridge City Councils Unite Around Retention Issues Արխիվացված 2017-06-29 Wayback Machine"
  5. Ross, Casey (January 29, 2013). "Museum of Science gallery to overlook Charles". Boston Globe. Retrieved 4 June 2013.
  6. "Hall of Human Life". Museum of Science. Museum of Science, Boston.
  7. Shirley Leung (Հոկտեմբերի 18, 2016). "With $50m, Bloomberg thanks Museum of Science". The Boston Globe.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտության թանգարան (Բոստոն)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտության թանգարան (Բոստոն)» հոդվածին։