Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։

Որոնել Խորհրդարանի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

↱
  • ՎՊ:ԽՈՐՀՐԴ

Հայտնի մարդիկ և քույր քաղաքներ

Ողջույն, բնակավայրերը ներկայացնող հոդվածներում հաճախ կարող ենք հանդիպել բաժիններ, որոնց մասով իմ և միգուցե այլ խմբագիրների մոտ տեխնիկական, բովանդակային և այլ բնույթի հարցեր են առաջանում։ Դրանք երկուսն են, առանձին-առանձին ներկայացնում եմ ստորև։

  1. Բնակավայրերի մասին բազմաթիվ հոդվածներում առկա է («Հայտնի մարդիկ», «Նշանավոր մարդիկ» և նմանատիպ վերնագրերով) բաժիներ, որտեղ ներկայացված են տվյալ բնակավայրում ծնված մարդկանց անուններ։ Որոշ հոդվածներում բաժնում առկա է մինչև 5-6, որոշներում մինչև 10 և ավելի անուններ։ Իհարկե, ես կողմ եմ, որ բնակավայրի մասին հոդվածում այնտեղ ծնված նշանավոր անձանց կամ նշանակալի գործունեություն իրակնացրած մարդկանց մասին հակիրճ գրվի, բայց կան որոշ խնդրահարույց դրվագներ։ Քննարկման ենթակա հարցերը հետևյալն են՝ 1․ի՞նչ սկզբունքով պետք է որոշենք, թե ում մասին գրենք, իսկ ում մասին՝ ոչ (միգուցե ով Հայերեն Վիքիպեդիայի տեսակետից ունի հանրագիտարանային նշանակալիությո՞ւն, միայն հոդված ունեցողների մասին գրե՞նք, թե՞ հոդված չունեցողների նույնպես), 2․եթե առանձին բաժնով ու ցանկով պետք է ներկայացվեն անձանց անունները, ապա յուրաքանչյուր հոդվածում քանի՞ անունն է տրամաբանական, որովհետև եթե փոքր բնակավայրերում կարող է մոտ 10 անուն լինել, ապա համեմատաբար մեծ բնակավայրերում դրանց թիվը կարող է անցնել հարյուրները (օրինակ եթե փոքր գյուղի հոդվածում 3 մարդու անուն գրելով ինչ-որ տեղ ծավալային տեսքը չի խաթարվի, ապա նույն կերպ Երևան հոդվածում կարող է հազարավոր անձանց ցանկ գրվի, իսկ տրամաբանությունը հուշում է, որ այդպես չպետք է արվի, իսկ եթե պետք է այդ հազարներից ընտրենք օրինակ 10-ին, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընտրենք), 3․արդյո՞ք ճիշտ է առանձին բաժնով գրել այդպիսի անձանց անունները ցանկի տեսքով, թե՞ ավելի նպատակահարմար է յուրաքանչյուրին հակիրճ ներկայացնել այն բաժնում, որն առավել մոտ է տվյալ անձի գործունեությանը (օրինակ մշակութային գործչի մասին գրել «Մշակույթ» բաժնում, պատմական գործչի մասին գրել «Պատմություն» բաժնում և այլն)։ Ինչպե՞ս վարվել, ի՞նչ առաջարկներ կան։
  2. Բնակավայրերի մասին հոդվածներում կարող ենք հաճախ հանդիպել «Քույր քաղաքներ» և նմանատիպ վերնագրերով բաժինների, որտեղ ներկայացված է այն բնակավայրերի անունները, որոնք (ենթադրելի է պաշտոնական ստորագրված) պայմանագրով հռչակվել են «քույր» կամ գործընկեր քաղաքներ (բնակավայրեր)։ Սովորաբար այդ բաժիններն ունեն ցանկի տեսք, որտեղ ներկայացված է տվյալ երկրի դրոշը, բնակավայրի անունը։ Որոշ բնակավայրերի դեպքում այս ցանկը կարճ է, որոշների դեպքում փոքր ինչ երկար։ Արդյո՞ք այս տեղեկություններն իրենից այնպիսի առանձնահատուկ տվյալներ են պարունակում, որ պետք է առանձին բաժնով գրենք և եթե այո, ապա ի՞նչ տեսքով (ցանկի՞)։ Միգուցե այդ մասին գրենք բնակավայրի վարչական, կառավարման վերաբերյալ բաժիններում և ոչ թե ցանկի տեսքով, այլ պարզապես 1-2 նախադասությամբ նկարագրական մասով։ Ինչպե՞ս վարվել, ի՞նչ առաջարկներ կան։ Գարդմանահայ (քննարկում)

Քանի որ քննարկմանը մասնակցելու հետաքրքրություն չկա, ուստի ևս մեկ անգամ ուշադրություն եմ գրավում բարձրաձայնածս հարցերի վրա։ Եթե առաջարկներ կան, ցանկալի է ներկայացնեք։ Ճիշտ կլինի, որ այս հարցը բարձիթողի չմնա կամ մեկ խմբագրի պատկերացումներով չկիրառվի։--Գարդմանահայ (քննարկում) 10:43, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Առաջին կետի հետ համաձայն եմ, անհրաժեշտություն չեմ տեսնում նման բաժնի, քանի որ նույնիսկ անհականալի է, թե ինչ սկզբունքով են որոշվում՝ ովքեր պետք է լինեն այդ ցանկում։
Իսկ ինչ վերաբերում է քույր քաղաքներին, կարծում եմ, որ պետք չէ հեռացնել, կարող ենք ցանկի տեսքով թողնել, չի խանգարում։ — GeoØ () 11:44, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
1. Փոքր բնակավայրերի դեպքում կարելի է պահպանել «Հայտնի անձինք» բաժինը, եթե ներկայացուցիչների քանակը չի գերազանցում 4-5-ը։ Թիվը կոնկրետ չէ և պետք է գտնվի ողջամտության սահմաններում։ Պետք է ներառել միայն ոլորտի առավել հաջողակ, ճանաչում ունեցած անձանց։ Այդ սկզբունքից ելնելով թիվը կարող է տարբեր լինել։ Օրինակ եթե Չարդախլու հոդվածի համապատասխան բաժնում 16 անունները արժանի են հիշատակման, ապա հավանական է, որ մեկ այլ գյուղի 5 անուններից 2-ը ենթակա լինեն հեռացման, քանի որ էական ներդրում չեն ունեցել իրենց գործունեության որոլրտի զարգացման գործում կամ առնվազն չունեն Վիքիպեդիայում հոդված։ Ամիսներ առաջ Լոռու մարզի գյուղերից մեկի այդ բաժնից հեռացրել եմ մի քանի տասնյակ անուններ, որոնք հիշատակվում էին որպես «Հայրենական պատերազմի մասնակիցներ», իսկ միջին մեծության գյուղում այդ թիվը կարող է անցնել 100-ը։
Մեծ բնակավայրերի դեպքում այդ բաժինը ավելորդ է։ Իսկ այդ բնակավայրում ծնված/ապրած համաշխարհային հռչակ ունեցող մարդու մասին, ենթադրվում է, որ այլ բաժիններում կլինեն հիշատակումներ, օրինակ՝ Մոցարտի մասին Վիեննա հոդվածում։
2. «Քույր քաղաքները» իրականում այնքան էլ նշանակալի չեն և հիմնականում միայն խորհրդանշական բնույթ ունեն։ Կողմ կլինեի հիշատակմանը, եթե այդ քույր քաղաքը էական ազդեցություն ունենար բնակավայրի կյանքի կազմակերպման, զարգացման գործում։ Օրինակ եթե այդ քաղաքը կառուցված լիներ քույր քաղաքի հատակագծի նմանությամբ, ունենար կառավարման նույն մոդելը, նույն համակարգերը։ Սակայն որևէ պահի, որևէ առիթով քույր քաղաքի կարգավիճակ ստացած քաղաքի մասին հիշտակումը, հասկանալի չէ։ Ավետիսյան91 (քննարկում) 21:11, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Առաջարկում եմ՝

1. «Հայտնի մարդիկ» բաժնում թողնել միայն մարդկանց, որոնք ազդել են հենց հոդվածի բնակավայրի կյանքի վրա, բացառություն թողնել միայն գյուղերի համար։ Կարելի է սահմանափակել — 10 անձ։
1.1 Պարտադիր չի հոդված արդեն ունենանք, բավական է նշանակալիությունը։
1.2 Կարդալու համար հարմար է տողով, պարզ նախադասությունով, 5 և ավելի մարդկանց դեպքում կարելի է նաև ցանկով։
1.3 Մեկ նախաքասություն հոդվածի վերջում կամ ցանկ ցանկ առանձին բաժնում բավական է։
2.«Քույր քաղաքներ» թողնել ոնց կա։ - Kareyac (քննարկում) 05:49, 16 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն ձեր տեսակետները հայտնելու համար։ Որոշ ժամանակ անց կամփոփեմ քննարկումը, միգուցե մինչ այդ այլ խմբագիրներ էլ ներկայացնեն իրենց դիրքորոշումը։--Գարդմանահայ (քննարկում) 09:01, 28 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

1-ին կետի մասով իմ կարծիքով այդ բաժինը պետք է ձուլել մյուս բաժինների մեջ (մանրամասն ձևն արդեն առաջարկել եմ վերևում), որովհետև անունների ընտրության խնդիր կա, նաև հնարավոր է անտրամաբանական մեծ ցանկերի հանդիպենք։ Բացի այդ, այդպես առավել պատկերավոր կներկայացվեն տվյալ անձինք, իրենց գործունեությւոնը, ներդրումը, իսկ հոդվածի որակը կբարձրանա։

Կարծես նույն դիրքորոշումն ունի GeoØ-ն։

Ավետիսյան91, 1-ին կետի մասով մի քանի հարց ունեմ, որպեսզի առավել հստակ ու առարկայական ընկալելի լինի քո դիրքորոշումը։ Նշել ես, որ «Փոքր բնակավայրերի դեպքում կարելի է պահպանել «Հայտնի անձինք» բաժինը, եթե ներկայացուցիչների քանակը չի գերազանցում 4-5-ը։ Թիվը կոնկրետ չէ և պետք է գտնվի ողջամտության սահմաններում»։ Կխնդրեմ առավել մանրամասն ու հստակ ձևակերպես, քանզի մենք կամ պետք է սահմանենք թվերի հստակ միջակայք կամ կբախվենք «դե այս մի անունն էլ ավելացնենք ոչինչ, շատ չի» տարբերակի հետ և այդպես թվաքանակը կարող է 10-ի փոխարեն հասնել օրինակ 40-ի։ Մյուս կողմից եթե սահմանենք առավելագույն թվաքանակ (օրինակ 10), ապա կարող ենք հանդիպել մեկ այլ խնդրի, երբ ունենանք 15 նշանավոր անձ, բայց չիմանանք ինչպես ընտրենք 10-ին։ Նշել ես, որ «Պետք է ներառել միայն ոլորտի առավել հաջողակ, ճանաչում ունեցած անձանց։ Այդ սկզբունքից ելնելով թիվը կարող է տարբեր լինել»։ Այսինքն անձի մասին բնակավայրի հոդվածում գրում ենք, եթե նա ծնվել է այդ բնակավայրում և հաջողությունների է հասել, հայտնի է դարձել կամ եթե այնտեղ չի ծնվել, բայց, բնակվելով տվյալ բնակավայրում, հաջողությունների է հասել, հայտնի դարձել։ Միգուցե հավանական խնդիրներից, խոչընդոտներից խուսափելու համար այդ բաժինը պարզապես ձուլենք մյուս բաժինների հե՞տ։ Այդպես ցանկում ներկայացված անձինք առավել պատկերավոր և որոշակի հստակեցնող տեղեկություններով կներկայացվեն հոդվածում։ Ի՞նչ կարծիքի ես։

Kareyac, նշել ես, որ «Հայտնի մարդիկ» բաժինը պետք է թողնել ցանկի տեսքով և ցանկում ներառված անձանց թվաքանակը սահմանափակել 10-ով։ Կխնդրեմ հստակեցնել, թե ի՞նչ ենք անելու, եթե հոդվածի այդ բաժնում գրելու 15, 30 և ավել թեկնածու կա։ Ո՞նց ենք որոշելու, թե որ 10-ին պետք է ընտրենք։ Նշել ես, որ «Կարդալու համար հարմար է տողով, պարզ նախադասությունով, 5 և ավելի մարդկանց դեպքում կարելի է նաև ցանկով»։ Եթե փորձենք խուսափել քեզ ուղղված նախորդ հարցադրումիցս բխող հավանական խնդիրներից, ապա ավելի լավ չէ՞ այդ բաժինը ձուլենք մյուս բաժիններում (տնտեսագետինը Տնտեսություն բաժնում, գիտնականինը Կրթություն բաժնում, պատմական դեմքերինը՝ Պատմություն բաժնում և այլն կամ էլ եթե որևէ բաժնի հետ կապ չենք գտնում, ապա գրենք Բնակչություն բաժնում) և քո ասած ձևով 1 նախադասությամբ ներկայացնենք անձին։ Այդպես տվյալ բաժիններն առավել պատկերավոր կլինեն։ Ի՞նչ կարծիքի ես։ --Գարդմանահայ (քննարկում) 13:36, 12 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

1-ին կետի հետ կապված. չեմ կարծում, թե այս պահին կա ակնհայտ խնդիր, որ տասնյակներով անձանց անուններ կան փոքր բնակավայրի 1 հոդվածում։ Ինձ համար չափանիշ է հանրագիտարանում հոդված ունեցող անձանց անունները։ Իսկ այդպիսիները փոքր և միջին մեծության հայաստանյան բնակավայրերում միջինը 4-5 են (ինչպես նշել էի)։ Առանձնակի դեպքերում միշտ կարելի է քննարկումով հասկանալ որևէ մեկի անհրաժեշտությունը կամ ավելորդությունը։ Հարցի երկրորդ մասի հետ կապված. ողջամիտ եմ համարում գրել այն մարդկանց անունները, որոնք իրենց կենսագրությամբ կապված են այդ բնակավայրի հետ (ծնվել են, կյանքի էական մասն այդտեղ են ապրել, մեծ ներդրում են ունեցել բնակավայրի զարգացման գործում)։ Այլ բաժինների ձուլման դեպքում էլ ենթադրյալ խնդիրը չի լուծվի, քանի որ այդ բաժնում էլ կարող են ավելացնել այդ տասնյակ անունները։ Ավետիսյան91 (քննարկում) 16:20, 19 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Հայերեն Վիքիպեդիայի ամանորյա պատկերանիշ

 

Հարգելի՛ խմբագիրներ, առաջարկում եմ ավանդույթի համաձայն փոխել Հայերեն Վիքիպեդիայի պատկերանիշը։ Կարող եմ պատրաստել նաև նոր դիզայնի համար ադապտացված տարբերակը։ Դեմ/կողմ/ձեռնպահ կարծիքնե՞ր։ — GeoØ () 15:09, 19 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Այո, լոգոն տեխնիկապես պատշաճ ձևով փոխելու համար պետք է նախապես, մի 2 շաբաթ առաջ դիմել Ֆաբրիկատորում։ Մենք կարող ենք «հեք» անել ու այլ տարբերակով վրայից փոխել, քանի որ մեկ է ժամանակավոր բնույթի է, կարծում եմ ներողամիտ կլինեն։ Սակայն այստեղ կա նույն խնդիրը, ինչ որ կար օգոտոսին՝ հին Վեկտոր դիզայնով վիքին հիմա տեսնում են միայն հին խմբագիրները ու փոքրաթիվ նոր խմբագիրներ որոնք դա փոխել են իրանց Նախընտրություններում։ Մեծամասնությունը Վիքին տեսնում է նոր սքինով կամ բջջային կայքով/ափփով։ Եթե գոնե դեսքոփային տարբերակի նոր դիզայնի համար պատրատեք լոգոն, կփոխեմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:22, 26 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
@Xelgen ջան, ես ինչպես հասկացա, նոր՝ վեկտորային ինտերֆեյսի լոգոն բաղկացած է երեք ֆայլերից՝ մեկ, երկու և երեք։ Այսինքն կարող ենք միայն երրորդ լոգոն փոխարինել սրանով և վեկտորայինի հետ կապված խնդիրը կլուծվի։ Թե՞ սխալ եմ հասկանում։ — GeoØ () 17:26, 26 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
@Xelgen ջան, արդեն կարո՞ղ ենք հեռացնել պատկերանիշը, կարծում եմ՝ բավարար է ։) — GeoØ () 19:31, 12 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Հեռացրի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:07, 12 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Աշոտ ջան։ 12:06, 13 հունվարի 2024 (UTC) — GeoØ () 12:06, 13 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ադմինիստրատորների պասիվություն

Հարգելի վիքիհամայնք, այստեղ ադմինիստրատորների պասիվության վերաբերյալ որոշակի պահանջներ են գրված։ Ես հակիրճ դիտարկմամբ նկատեցի, որ առնվազն մեկ ադմինիստրատոր պետք է ավտոմատ (առանց քվեարկման) զրկվի ադմինական դրոշակից, մյուս պասիվ ադմինիստրատորներին էլ առնվազն կարելի է հարցնել, թե այդպիսի պասիվությամբ ի՞նչ իմաստ ունի պահպանել ադմինիստրատորի դրոշակը։ Այս թեմայի մասին ցանկացա բարձրաձայնել, քանի որ նկատել եմ, որ ադմինիստրատորների ընդամենը մի փոքր խումբն է ակտիվորեն կատարում իր ստանձնած պարտավորություններն ու իրացնում իրեն տրված լիազորությունները։ Իհարկե, կարելի է ասել պասիվ 5 ադմին կլինի, թե 15, ընդհանուր առմամբ էական վնաս երևի չկա, բայց մյուս կողմից եթե 3-4 ակտիվ ադմինի փոխարեն ունենանք 8-9 ակտիվ ադմին, լավ կլինի։ Օրինակ զուտ ադմինական գործառույթ համարվող հարցեր կան, որ մի տեսակ ամաչում էլ եմ բարձրաձայնեմ, քանի որ ստացվում է, որ կրկին նույն 3-4 ադմինիստրատորներին եմ զբաղեցնելու հարցադրումներովս, իսկ նրանք երևի չեն հասցնում այդքան շատ ժամանակ տրամադրել ադմինական գործառույթներին։ Մի կողմից չէի ցանկանա թեկուզ պասիվ, բայց փորձառու ադմինիստրատորը հրաժարվեր/զրկվեր ադմինական դրոշակից, քանի որ մտահոգություն կա թե նոր եկող ադմինիստրատորը ինչպես կդրսևորի իրեն, բայց ամեն դեպքում նոր ադմինիստրատորների կարք կա։ Հատուկ ուզում եմ նաև նշել, որ իմ կողմից այս քննարկումը բացելը մյուսների կողմից չընկալվի թե ես ցանկանում եմ ադմինիստրատոր դառնալ։ Նման ցանկություն չկա ինձ մոտ ու դժվար թե երբևէ լինի թեկուզ հենց այն պատճառով, որ ես ինձ տեսնում եմ առավելապես հոդված գրելու և բարելավելու գործում։ Գարդմանահայ (քննարկում) 08:36, 22 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն։ Ըստ այդ կանոնակարգի 9 ադմիններից 5-ը պետք է զրկվեն դրոշից (տես՝ Վիքիպեդիա:Ադմինիստրատոր/Վիճակագրություն), այդ թվում ես։ Մետայում իմ ադմինի դրոշակի հեռացման դիմում բացել եմ (խնդրել եմ պահել ինտեռֆեյս ադմինիստրատորի դրոշը), բայց մնացած ադմինների դեպքում կարծում եմ՝ պետք է վերանայել կանոնակարգը։ Սամվելը ավելի քան մեկ տարի վիքիում ակտիվ չի եղել, բայց մնացած ադմինները պարբերաբար օգտագործում են իրենց դրոշակը ու մենք բացարձակ ոչ մի օգուտ չենք ունենա, եթե իրենց դրոշակից զրկենք։ Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ/պահոց/Օգոստոս 2019 այս քննարկման մեջ ավելի երկար գրել եմ, թե ինչու եմ դեմ կանոնակարգին։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:33, 6 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալություն արձագանքի համար։ Ես նույնիսկ տեղյակ չէի, որ 5 ադմին ըստ օրենքի պետք է ավտոմատ զրկվեն ադմինության դրոշակից։ Միայն Samo04-ի անակտիվությունն էի հստակ արձանագրել։ Ամեն դեպքում կա օրենք, որը պետք պահել։ Եթե այս օրենքը մի անգամ խախտվում է, ապա ինչի՞ պետք է մյուս օրենքները նույնպես չխախտվեն։ Որպես լուծում կառաջարկեմ օրենքի պահանջը կատարել, բայց որպեսզի Հայերեն Վիքիպեդիայի գործունեությունը չտուժի, ապա կարող ենք հետևյալ պայմանավորվածությունն ունենանալ։ Միգուցե ասածս դիտվի օրենքի շրջանցում, բայց եթե կանոնակարգերին չի հակասում, ապա անենք։ Այսինքն՝ պայմանավորվենք, որ այն ադմիններն ովքեր ցանկություն և պատրաստակամություն ունեն շարունակել ադմինի գործունեությունը, ապա կարելի է նոր քվեարկություն բացել ու ըստ պայմանավորվածության բոլորովս կրկին ընտրենք։ Ճիշտ կլինի նախ լսել ԱշոտՏՆՂ-ի նշած 5 անակտիվ ադմիններից մյուս 4-ի դիրքորոշումը։--Գարդմանահայ (քննարկում) 07:39, 9 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@Gardmanahay ջան,
> Ամեն դեպքում կա օրենք, որը պետք պահել։
Չէ ինչի՞, կարող ենք չպահել (տե՛ս 5-րդ սյունը)։ Հիշենք, որ Վիքիպեդիան բյուրոկրատիա չէ և եթե ինչ-որ կանոն խոչընդոտում է Վիքիպեդիայի բարելավմանը կամ պահպանմանը, մենք կարող ենք անտեսել այն։ Ես պնդում եմ, որ մի օրվա մեջ 4 (ես էլ ադմին չեմ) ադմինից զրկվելը վնասում է Վիքիպեդիային առանց որևէ օգուտ տալու։
> Եթե այս օրենքը մի անգամ խախտվում է, ապա ինչի՞ պետք է մյուս օրենքները նույնպես չխախտվեն
Սա դասական en:slippery slope արգումենտ է (թեմայից դուրս, հայերեն էս ո՞նց թարգմանենք, սղլիկ թեքությո՞ւն)։ Եթե մենք օգտագործելով առողջ բանականություն և համաձայնություն որոշում ենք, որ այս կանոնը կարող պետք է խախտենք, վաղը չենք զարթնի ու որոշենք, որ պետք այլ կանոն, օրինակ` վստահելի երկրորդական աղբյուր պահանջելու կանոնը, խախտել։ Նման շղթայական ռեակցիա չենք ստանա, որովհետև այս կանոնը պատահականության սկզբունքով չենք խախտում, այլ ունենք պատճառ։
> ..,նոր քվեարկություն բացել ու ըստ պայմանավորվածության բոլորովս կրկին ընտրենք
Կաամ, եթե մասնակիցներից մեկը մտածում է, որ ադմիններից մեկի դրոշակ ունենալը վնասում է Վիքիպեդիային, նա կարող է իրավունքների հեռացման դիմում բացել :) ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:36, 9 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, առայժմ չուսումնասիրելով քո ներկայացրած հղումները, կարող եմ ասել, որ դու նույնպես հարցի լուծման տարբերակ ես առաջարկել, ինչի համար շնորհակալություն։ Նաև ճիշտ չեմ համարում միայն երկուսով քննարկենք այս հարցը և մենք որոշումներ կայացնենք, առաջարկներ ներկայացնենք։ Ուստի կխնդրեմ թեմայով հետաքրքրվող մասնակիցներին նույնպես արտահայտվել։ Եթե առաջնորդվենք քո ասած տարբերակով (օրենքի անտեսում հանուն Վիքիպեդիայի օգուտի), ապա նախ պետք է հիմնավորվի թե ինչով է անակտիվ ադմինների ադմինական դրոշակի պահպանումը օգուտ տալու Հայերեն Վիքիպեդիային։ Դրանից հետո պետք է հասկանանք արդյո՞ք այդ օգուտն «ավելի շատ է», քան կանոնակարգի խախտումը (ի դեպ, այդ կանոնակարգի ընդունումը նախաձեռնել էր անակտիվ ադմիններից մեկը)։ Բայց մինչ այս ամենը նախ ճիշտ կլինի լսել անակտիվ ադմինիստրատորներին։ Միգուցե այդ մարդիկ չեն էլ ցանկանում շարունակել իրենց ադմինությունը և հրաժարվում են ադմինությունից ինչպես արեցիր դու։ Նաև ճիշտ կլինի, որ հենց նրանք հիմնավորեն, որ իրենց ադմինության դրոշակից չզրկելը օգուտ է տալու Հայերեն Վիքիպեդիային, քանզի ես, դու կամ մեկ այլ խմբագիր չենք կարող նրանց փոխարեն պարտավորություններ ստանձնել։ Ինչ վերաբերում է անակտիվ ադմիններին ադմինությունից զրկելու համար նոր քվեարկություն բացելուն, ապա անձամբ ես դրա իմաստը չեմ տեսնում, քանզի նախ կա օրենք, որով անակտիվ ադմիններն ավտոմատ կերպով պետք է զրկվեն ադմինությունից, երկրորդն էլ՝ անձամբ ես հատուկ նպատակ չունեմ ադմիններին զրկել ադմինությունից, այլ նպատակ ունեմ Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ ադմիններ տեսնելու (և ոչ միայն ադմիններ, այլ նաև ակտիվ խմբագիրներ)։ --Գարդմանահայ (քննարկում) 13:26, 9 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
  • Ես որքանով հասկանում եմ ադմինների վերաբերյալ կանոնակարգը ամփոփվել է այս քննարկման արդյունքում՝ Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ/պահոց/Օգոստոս 2019, որտեղ ակնհայտորեն կոնսենսուս չի եղել, սակայն ադմիններից մեկը միանձնյա այն հռչակել է որպես կանոնակարգ: Այս դեպքում այս կանոնակարգը ոչ իրավաչափ է, ավելի հստակ ասեմ՝ առոչնիչ է: Միևնույն ժամանակ այն ինստիտուցիոնալ լուրջ խնդիր է պարունակում, երբ նշվում է, որ երբ անակտիվության ցուցանիշ կա, ապա առանց հայերեն վիքիի համայնքի քննարկման միանգամից կարելի է մեթայում հայտ բացել: Ես առաջարկում եմ նոր կանոնակարգի ընդունման քննարկում սկսվի, որը զերծ կլինի թարգմանչական խնդիրներից, այսինքն հստակ ձևակերպումներ կունենա և համայնքի կոնսենսուսի հիման վրա կընդունվի: Ամենակարևորը, որ անակտիվ ադմինի դեպքում պետք է քվեարկություն բացվի մեր վիքիում, որից դրական արդյունքը ներկայացվի մեթա: Շատ կարևոր դիտարկում այս առումով, ստացվում է, որ եթե պատահաբար Հայաստանում ինտերնետը 6 ամսով անջատվի, ապա կարող է այլ պետությունում գտնվող ադմին մեթայում հայտ բացի ու ասի հայերեն վիքիի բոլոր Հայաստանցի ադմինների դրոշները հանեք ... Երբ կանոնակարգ են մշակում, պետք է անրադադարձ լինի նաև ֆորս-մաժորային իրավիճակներին: Հայորդի (քննարկում) 20:53, 9 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Հայորդի, ըստ էության Ձեր դիտարկումներն ու պնդումները կապ չունեն այս քննարկման հետ։ Ասեմ թե ինչու։ Եթե կարծում եք, որ Sigma'am-ը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերին հակասող գործողություն է արել, ապա բացեք առանձին քննարկում, բողոք ներկայացրեք համայնքին՝ հիմնավորելով Ձեր պնդումները, անցեք բոլոր ընթացակարգերով։ Անձամբ ես չեմ կարծում, որ սխալ է արել, քանի որ կանոնակարգի քննարկմանը մասնակցել են մի շարք խմբագիրներ, քննարկումների վերջին մեկնաբանությունը եղել է 2019 թվականի հունիսի 15-ին, իսկ Sigma'am-ը քննարկման նախնական ամփոփում է ներկայացրել 2019 թվականի հուլիսի 15-ին (1 ամիս անց), իսկ վերջնական քննարկումը փակել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին (3 ամիս անց)։ Այսինքն, եթե 1 ամսվա ընթացքում ոչ ոք չի մասնակցել քննարկմանը, ապա դրանից հետո դեռ շուրջ 3 ամիս կարող էր արտահատել իր դիրքորոշումը կամ անհամաձայնություն հայտներ նախնական ամփոփման հետ (1+1+3 ամիս՝ շուրջ 5 ամիս)։Ընդ որում, կանոնակարգի հաստատումից հետո անցել է շուրջ 3 տարի, և կարծես թե ոչ ոք չի բողոքարկել այն։ Ներկայում ունենք գործող կանոնակարգ, որը ձևավորել է իրավիճակ, ինչն էլ քննարկում ենք, փորձում կանոնակարգիերի շրջանակներում առավել արդյունավետ լուծում տալ։ Ինչ վերաբերում է Հայաստանում համացանցի 6 ամիս անջատվելուն, ապա այս թեման ընդհանրապես այս քննարկմանը չի վերաբերում։ Բայց մի քանի հռետորական հարց ու դիտարկում անեմ։ Ինչի՞ եք կարծում, որ ադմինիստրատորները բոլորը ապրում են Հայաստանում, իսկ եթե այդպես է, ապա միգուցե նրանք ունեն Սթարլինկ։ Ընդհանրապես, Հայերեն Վիքիպեդիան խմբագրվում է ոչ միայն Հայաստանից, այլ նաև բազմաթիվ այլ երկրներից ու դա նորմալ է (քանի դեռ հակառակ հիմնավորում չի ներկայացվել)։ Հայախոս, հայերեն գրող մարդիկ միայն Հայաստանում չեն ապրում և նրանք էլ իրավունք ունեն խմբագրել, մետայում հայտեր բացել։ Եթե կարծում եք, որ դա այդպես չէ, ապա կարող եք բողոք-հայտ ներկայացնել մետա, որովհետև դա ըստ էության տեղական հարց չէ, այլ գլոբալ։ --Գարդմանահայ (քննարկում) 05:57, 10 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Քանի որ հնարավոր է ԱշոտՏՆՂ-ի ներկայացրած 4 անակտիվ ադմինիստրատորները չնկատեն այս քննարկումը, նշում եմ նրանց անունները։ Lilitik22, Samo04, Sigma'am, Xelgen, խնդրում եմ ծանոթանալ այս քննարկմանը և ներկայացնել ձեր դիրքորոշումը։--Գարդմանահայ (քննարկում) 06:06, 10 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Հարգելի խմբագիրներ, լրիվ համաձայն եմ, խնդրում եմ անակտիվության հիմքով զրկել ինձ ադմինական դրոշակից։ Սամվելքննարկում 10:21, 11 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ամփոփում, միգուցե նախնական

Խնդրել էի վիճակագրությամբ 4 անակտիվ ադմինիստրատորներին արձագանքել այս քննարկմանը, ցավոք, միայն Samo04-ն արձագանքեց, ով խնդրեց իրեն զրկել ադմինիստրատորի դրոշակից համաձայն կանոնակարգի։ Անկեղծ ասած քննարկման մեկնարկից անցել է ավելի քան կես ամիս, ինչը բավարար է, որ ինչ-որ ձևով ամփոփենք այս քննարկումը։ Lilitik22-ը, Sigma'am-ն ու Xelgen-նն այդպես էլ չարձագանքեցին այս քննարկմանը, որտեղ բարձրաձայնվել էր նրանց ադմինության հարցը։ Նախ ցանկանում եմ հակիրճ իմ կարծիքը ներկայացնել։

Անկեղծ ասած ես կուզենայի/կուզեմ, որ Lilitik22-ը մնա ադմինիստրատոր (թեկուզ ոչ այնքան ակտիվ), քանի որ նա ակտիվ է խմբագրումներ կատարելիս և հավանականությունը մեծ է, որ խմբագրումներին զուգահեռ կիրականացնի ադմինական գործողություններ։ Եվս մեկ անգամ կխնդրեմ նրան արձագանքել այս քննարկմանը։

Sigma'am-ը վերջին անգամ Հայերեն Վիքիպեդիայում խմբագրել է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին, իսկ ընդհանրապես, 2023 թվականին նա շատ պասիվ է եղել նաև խմբագրումներ կատարելու գործում։ Հաշվի առնելով նրա խիստ պասիվությունը թե՛ ադմինիստրատորական գործունեության ոլորտում, թ՛ե խմբագրական, կարծում եմ, որ կանոնակարգի համաձայն նրան պետք է զրկել ադմինական դրոշակից (այստեղ զրկել բառը չի պարունակում ոչ մի բացասական իմաստ, ոչ էլ նսեմացնում է նրա կատարած աշխատանքը)։ Նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որ ադմինիստրատորների վերաբերյալ կանոնակարգի վերջին տարբերակի մշակումն ու ընդունումը նախաձեռնվել է նրա կողմից։ Եվ չեմ կարծում թե նա հատուկ դեմ կլինի իր իսկ կողմից նախաձեռնված կանոնակարգի դրույթների պահպանմանը, այլ կցանկանա, որ դրանք խախտվեն։ Վերջիվերջո, կրկին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ գործունեություն սկսելու դեպքում կարող է ադմինիստրատոր դառնալու համար առաջադրել իր թեկնածությունը և ամենայն հավանականությամբ ընտրվել։

Xelgen-ը, բնականաբար տեսել է այս քննարկումը, սակայն անհասկանալի պատճառով չի արձագանքել։ Եթե նայենք նրա մասնակցային էջը, ապա կտեսնենք հետևյալ նախադասությունը, որտեղ ինքն իր մասին է գրել՝ «Նա (նկատի ունի իրեն) նաև կողմ է ընունված օրենքների և կանոնների խիստ հետևելուն (իսկ վերջիններիս հետ չհամաձայնվելու դեպքում համայնքի կողմից դրանց անմիջապես քննարկելուն և փոփոխելուն)»։ Եթե հաշվի առնենք, որ նա այդպես էլ 3 տարվա ընթացքում չի նախաձեռնել կանոնակարգի փոփոխություն և մասնակցել է այդ կանոնակարգի ընդունման քննարկմանը, ուստի կարելի է ենթադրել, որ ևս դեմ չէ ըստ կանոնակարգի իրեն ադմինության դրոշակից զրկելուն (այստեղ զրկել բառը չի պարունակում ոչ մի բացասական իմաստ, ոչ էլ նսեմացնում է նրա կատարած աշխատանքը)։ Սակայն հուսով եմ, որ նա կցանկանա պահպանել տեխադմինի իր դրոշակը, ինչպես ԱշոտՏՆՂ-ն, ինչը օգտակար կլինի Հայերեն Վիքիպեդիային հատկապես, որ նա Հայերեն Վիքիպեդիայի հնաբնակներից է և լավ տեղեկացված է հանրագիտարանի «ներքին» կարգուկանոնից։ Նաև պարզապես իմ զարմանքն եմ ուզում հայտնել մետայում Xelgen-ի գրածների առթիվ(1, 2), որտեղ նա կարծես այս ամենը հետապնդում է համարում և այդ հիմքով բողոքում մետայում։ ԱշոտՏՆՂ-ն ինքն է որոշել և դիմել ադմինությունից հեռանալու համար ըստ կանոնակարգի (նույնն արել է նաև Samo04-ը), չեմ կարծում թե որևէ մեկը նրան կարող է հետապնդել, առնվազն այս քննարկումն այդպիսի երևույթի հետ որևէ աղերս չունի։ Ինչ վերաբերում է կանոնակարգի համաձայն Xelgen-ին ադմինիստրատորական դրոշակից զրկելուն, ապա վերջինը ադմինիստրատորական առավել ակտիվ գործունեություն իրականացնելու ցանկություն ունենալու դեպքում կարող է նոր հայտ բացել և ամենայն հավանականությամբ կրկին ընտրվել/դառնալ ադմինիստրատոր։

Կխնդրեմ ակտիվ ադմինիստրատորներին՝ 23artashes-ին, Beko-ին, GeoO-ին, Voskanyan-ին, համաձայն ադմինիստրատորների կանոնակարգի, դիմել մետա (կարծես այստեղ է) Samo04-ին և Sigma'am-ին անակտիվության հիմքով ադմինական դրոշակից զրկելու համար։ Կխնդերմ նաև մի փոքր սպասել Lilitik22-ի արձագանքին, ինչպես նաև մի քանի օր տրամադրել, որպեսզի Xelgen-ը ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում իր մասով այս քննարկման վերջաբանը։--Գարդմանահայ (քննարկում) 13:11, 14 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ողջույն։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ դրոշակից չեմ հրաժարվել այս կանոնակարգի պատճառով, որովհետև ինչպես գրել եմ վերևում, ես խիստ դեմ եմ կանոնակարգի կատարմանը։ Դրոշակից հրաժարվել եմ, որովհետև երկար քննարկումների մասնակցելու հավես էլ էտքան չունեմ (օրինակ՝ Շեյդիի հոդվածի հետ կապված քննարկում, որի կեսից ուղղակի անհետացա), իսկ տեխնիկական խնդիրների համար ունեմ ինտերֆեյսի ադմինիստրատորի դրոշակ (եթե ժամանակին ինտերֆեյսի ադմինիստրատորի դրոշակ լիներ, ես հավանաբար ադմին չէի էլ դառնա): Այս քննարկումը առիթ էր, ոչ թե պատճառ։
@Gardmanahay ջան, քննարկմանը մասնակցել ենք 3 մասնակցով (Դու, Հայորդին ու ես)։ Կանոնակարգի կատարմանը կողմ եղել ես միայն դու։ Չարժի, որ նման դեպքում դու ամփոփես քննարկումը, էն էլ նման արդյունքով: ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:46, 14 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, քո ասածից հետևում է, որ քեզ որևէ մեկը չի հետապնդել, ինչպես պնդում է Xelgen-ը, սա զուտ արձանագրենք։ Իսկ իմ գրածը ավելի շատ ոչ թե ամփոփում է, այլ մասսամբ իմ դիրքորոշման արտահայտում, մասսամբ էլ օգնություն, որպեսզի և՛ չխախտենք կանոնակարգը, և՛ փորձենք հնարավոր առավել արդյունավետ որոշումն ընդունենք։ Այնուամենայնիվ, եթե համարենք դա ամփոփում, ապա նորմալ է, որ իմ բացած քննարկումը ես ամփոփեմ հատկապես, որ գրածիս մեջ ընդհանուր առմամբ չկա որևէ մերժում քո և Հայորդու արտահայտած առաջարկներին, այլ կա փոխհամաձայնեցված, միասին որոշելու ցանկություն, ձգտում և առաջարկներ։ Զուտ մի հռետորական հարց, որի պատասխանը չեմ ակընկալում։ Եթե Samo04-ն ինքն է հայտարարել, որ իրեն զրկեն ադմինիստրատորի դրոշակից համաձայն կանոնակարգի, ապա ուրիշ ի՞նչ անենք, եթե ոչ դիմենք ակտիվ ադմինիստրատորներին, որպեսզի նրանք դիմեն մետա։ --Գարդմանահայ (քննարկում) 13:58, 14 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Բարի օր բոլորին: Ծանոթացա ողջ քննարկմանը: Հիանալի էր: Անկեղծ ստիպեց վիքիկենսագրությանս վերաբերող շա՜տ հետաքրքիր պահեր, քննարկումներ, շփումներ: Շնորհակալ եմ @Gardmanahayին քննարկման համար, կանոնակարգի (իմ կողմից մշակված) տառին հետևելու իրական վիքիպեդիացու նրա կեցվածքին և մոտեցումներին: Գովելի է: Այո՛, ընդունում եմ, որ որոշ ժամանակահատված ակտիվ չեմ եղել, բայց կորած էլ չեմ եղել: Այո՛, բոլորս էլ ունենք վիքիից դուրս կյանք, բայց սա էլ չի կարող արդարացում լինել, մանավանդ ադմինի համար: Բայց... որոշել եմ ակտիվացնել մասնակցությունս վիքինախագծերում թե՛ որպես ադմին, թե՛ որպես խմբագիր, քանի որ կարծում եմ՝ իմ նախկին վիքիկյանքը թույլ է տալիս վերադարձի, և ինչպես նշեց Գարդմանահայը, որ չէր ցանկանա «թեկուզ պասիվ, բայց փորձառու ադմինիստրատորը հրաժարվեր/զրկվեր ադմինական դրոշակից, քանի որ մտահոգություն կա թե նոր եկող ադմինիստրատորը ինչպես կդրսևորի իրեն», հետևաբար՝ ես շարունակում եմ մնալ ադմին և մտադիր չեմ հրաժարվելու դրոշակից: Եվ իմ վիքիկենսագրության 10-ամյակը սկսել նոր էջից: Կարծում եմ՝ այս ամենը հնարավոր է: Հարգանքներս քննարկման բոլոր մասնակիցներին: Լավագույնի ակնկալիքներով՝ ∑ίγμα (քնն.) 22:49, 16 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
∑ίγμα, շնորհակալ եմ արձագանքի և ադմինիստրատորի գործունեսությունը շարունակելու պատրաստակամության համար։ Ես կողմ եմ, որ կիրառենք ԱշոտՏՆՂ-ի առաջարկած տարբերակը, այն է՝ անտեսել կանոնակարգը ի օգուտ Հայերեն Վիքիպեդիայի։ Եթե կլինեն խմբագիրներ, որ կհիմնավորեն, որ այդպես չի կարող լինել ու պետք է պարտադիր հետևել կանոնակարգին, ապա պատրաստ եմ Sigma'am-ի թեկնածության առաջադրման դեպքում քվեարկել նրա օգտին։ Այնուամենայնիվ, կարծում եմ այդպիսի հարց չի առաջանա։--Գարդմանահայ (քննարկում) 06:43, 17 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ողջույն, երկար չծավալվելով՝ ասեմ, որ չեմ համարում՝ ակտիվ չեմ։ Ինձ համար ադմինությունը միայն X քանակի հոդված ջնջելն ու IP-ներին արգելափակելը չէ։ Նաև կարծում եմ՝ կարիք չկա հիշեցնելու, թե որպես ադմին ինչ եմ արել։ Ինչ վերաբերվում է ադմիններին դրոշակից զրկելուն՝ անակտիվության հիմքով, ապա կարծում եմ, որ եթե տվյալ ադմինը, օգտագործելով իր լիազորությունները, վնաս չի հասցրել նախագծին, ապա կարող է մնալ ադմին՝ մտքում ունենալով այն, որ մի օր կարող է ակտիվանալ։ «Վնաս» ասելով՝ նկատի ունեմ առանց պատճառի մասնակիցներին արգելափակելը, հոդվածներ ջնջելը և այլն։ Այս առումով ԱշոտՏՆՂ-ի որոշումն էլ, ճիշտն ասած, հապճեպ եմ համարում։--Լիլիթ (քննարկում) 06:23, 19 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ես ասեմ, որ վերևում շարադրված առաջարկը (կապված պասիվ ադմիններին դրոշակից զրկելու հետ) որևէ կերպ չի նկարագրում Վիքիպեդիայի խնդիրները, չի բխում այդ խնդիրներից ու Վիքիպեդիայի ոչ մի խնդիր չի լուծելու, այդ իսկ պատճառով իմաստ չեմ տեսնում խորանալու այս թեմայով, ու առհասարակ ադմինիստրատիվ ու համայնքային ռեսուրս ծախսել գոյություն չունեցող չհարցի լուծման համար։ Կարող եք կասկածի տակ տվյալ մարդու՝ պարտճանաչ իր պարտականությունները կատարելը, փաստեր բերեք, թե երբ պետք է տվյալ բանը աներ ու չի արել ու դրա պատճառով խնդիր է առաջացել, կամ արել է ու խնդիր է ծագել, կարող եք կասկածի տակ դնել որևէ կոնկրետ մարդու կարողությունները և իրավասությունները, կրկնում եմ՝ բերեք փաստեր, որի հիման վրա մենք՝ որպես համայնք, որոշում կայացնենք։ Իսկ պնդումը ընդամենը այն մասին է, որ մարդը տարուց ավել ադմինիստրատիվ գործողություն չի կատարել, ինչը կարող է բխել նրանից, որ այդ մարդը կարիք չի ունեցել ադմինական գործողություն կատարելու։ Տարրական օրինակ, դիցուք՝ ադմիններից մեկը միշտ պարտաճանաչ առավոտյան է մտնում ու կատարում գործողություններ, մյուսը միշտ երեկոյան է մտնում, ու տեսնում է, որ որևէ բան անելու կարիք չկա, ու դա անընդհատ, տարուց ավելի, բայց ինքը էն բեքափն է, որի շնորհիվ գիտենք, որ եթե առավոտյան մտնողը հանկարծ պարտաճանաչ չանի ադմինություն, երեկոյանը կա։ Եթե որևէ ադմինի անգործությունը կամ ադմինական գործողություն չանելը Վիքիպեդիայի համար խնդիրներ են ստեղծել, կարող եք ըստ այդմ հարց առաջ քաշել։ Այնպես որ, փաստերի դեպքում իմաստ եմ տեսնում քննարկման, մնացած դեպքերում՝ ոչ։ --A.arpi.a (քննարկում) 10:17, 19 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Լիլիթ, շնորհակալ եմ արձագանքի համար։ Ինչպես արդեն վերևում նշել եմ, ինձ համար ցանկալի է քո ադմինիստրատոր մնալը։ Ես կողմ եմ, որ քո դեպքում նույնպես կիրառվի ԱշոտՏՆՂ-ի առաջարկածը (անտեսել կանոնակարգը հանուն Հայերեն Վիքիպեդիայի օգուտի) և չեմ կարծում այլ մասնակից այլ կարծիք կունենա։ --Գարդմանահայ (քննարկում) 12:11, 20 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
A.arpi.a, շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար։ Քանի որ քննարկումը ես եմ բացել, արձագանքեմ քո գրածին։ Նշում ես, որ եթե վնաս է տվել, նոր միայն պետք է փաստեր ներկայացնել ու եթե համայնքը համաձայն լինի, ապա զրկել ադմինիստրատորի դրոշակից։ Վնաս տալը պետք է որոշվի կանոնակարգով, հակառակ դեպքում յուրաքանչյուր խմբագիր կարող է իր մտածելակերպով, տվյալ պահին իր տրամադրությամբ պայմանավորված որոշի ադմինիստրատորի վնաս տալ կամ չտալը, ինչը սխալ է կամ հոդվածը հանրագիտարանային է, թե ոչ, գրվածը վիրավորանք է, թե ոչ և այլն։ Հիմա փաստն այն է, որ Հայերեն Վիքիպեդիայում գործում է կանոնակարգ, որի դրույթների համաձայն 5 ադմինիստրատոր պետք է ավտոմատ զրկվեն ադմինիստրատորի դրոշակից (2-ը ինքնակապ հրաժարվել են դրոշակից, 2-ը ցանկացել, որ շարունակեն ադմինությունը, 1-ը այդպես էլ այս քննարկմանը դեռ չի արձագանքել)։ Կանոնակարգը չի ասում, որ պետք է քննարկել այդ հարցը, ասում է, որ ակտիվ ադմինիստրատորները պետք է մետայում հայտ բացեն, որպեսզի անակտիվ ադմինիստրատորը զրկվի դրոշակից։ Հատուկ նշեմ, որ ես որքան հիշում եմ, որևէ առնչություն չեմ ունեցել այդ կանոնակարգի ընդունման գործընթացում, այլ այն խմբագիրներն են նախաձեռնել և մասնակցել քննարկմանը, որոնց մի մասն այսօր կանգնել են իրենց ընդունած կանոնակարգի պահանջի կատարման կամ չկատարման առջև։ Ընդհանրապես, եթե որևէ խմբագիր կարծում էր, որ այդ կանոնակարգը սխալ դրույթներ է պարունակում, ապա ուներ 3 տարի այն փոփոխելու համար։ Ինչ վերաբերում է համայնքի քննարկմանը ներկայացնելուն, ապա այս քննարկումը հենց դրա մասին է վկայում, և իմ կողմից այս հարցը բարձրաձայնելը, քննարկելն ու ընդհանուրի համար շահավետ լուծում գտնելու փորձը լիովին տրամաբանության սահմաններում է։ Նաև հենց այսպիսի քննարկումն է, որ կարող է խթանել ադմինիստրատորական խմբի թարմացմանը (ռեստարտին), կանոնակարգային բարեփոխմանը ու շատ այլ հարցերի արդիականացմանը։ Լռել ու գործող կանոնակարգը լուռ անտեսելը կհանգեցնի վիքիհամայնքի զարգացման լճացմանը, բացասական նախադեպերի ստեղծմանը և չի տանի որևէ լավ տեղ։ --Գարդմանահայ (քննարկում) 13:02, 20 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Մի հարց ծագեց քննարկում բացած և դա պնդող մասնակցին, կասե՞ք՝ ի՞նչ հիմքով, կամ անձնական ի՞նչ նախասիրությամբ եք այժմ որոշում, թե որ ադմինը ցանկալի է մնա, որը՝ չէ: Օրինակ՝ պարզ աչքով նկատելի է, որ ԱշոտՏՆՂ-ի՝ ադմինի կարգավիճակից հեռանալու մետայի դիմումը այս քննարկման «արդյունք» դիտարկեցիք (շնորհակալություն Աշոտին, որ պարզ գրեց, որ քո գրածը չէր պատճառը), հետո ինքներդ էլ ամփոփում եք ձեր իսկ բացած քննարկումը: Ի՞նչ տրամաբանությամբ եք որոշում՝ երբ անտեսել կանոնակարգը, երբ ոչ։ Ես չեմ ցանկանում միտում տեսնել, բայց հին այլ քննարկումներ և քվեարկություններ ևս գալիս են աչքիս առաջ։--տօնջ (քննարկում) 17:01, 20 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Հարցի պատասխանը ստանալու համար կարդալ այս քննարկումը։--Գարդմանահայ (քննարկում) 20:15, 20 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

միջլեզվային հղում չունեցող կատեգորիաներ

Ողջույն։ Մենք ունենք լիքը կատեգորիաներ, որոնք չունեն միջլեզվային հղումները։ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/միջլեզվային հղում չունեցող կատեգորիաներ ցանկում առանձնացրել եմ այն միջլեզվային հղում չունեցող կատեգորիաները, որոնց հոդվածներից գոնե մեկը ունի միջլեզվային հղում (խիստ հայկական կատեգորիաները, առանձնացնելու համար)։ Որոշ կատեգորիաներ իրոք միայն հայերենում կան, բայց շատերը պարզապես հղում չունեն։ Հավես ունենալու դեպքում կարող եք ավելացնել հղումներ, ցանկից ջնջել կատեգորիները, որոնք ստուգել եք կամ ավելացրել (կամ չջնջել, ոնց կուզեք ։Ճ)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:43, 8 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն ցանկի համար, մանրից ավելացնում եմ հղումներ։ Ջնջել կարելի է ոչ թե հղում չունեցողը, այլ չունեցող հանրագիտարային նշանակալիություն ) ։ - Kareyac (քննարկում) 16:18, 8 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Տարվա հոդված / առաջադրում

 

Հարգելի՛ գործընկերներ, այստեղ կարող եք առաջադրել 2023 թվականի տարվա հոդվածների Ձեր թեկնածությունները։ Վերանայումից հետո համապատասխան թեկնածուները 2024 թվականի հունվարի 25-ից կառաջադրվեն քվեարկության: 2023 թվականի ընթացքում կարգավիճակ ստացած հոդվածներն ու ցանկերը ինքնաբերաբար առաջադրվում են որպես 2023 թվականի «Տարվա հոդվածի» թեկնածու:--Օmıcrօn 08:06, 9 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Reusing references: Can we look over your shoulder?

Apologies for writing in English.

The Technical Wishes team at Wikimedia Deutschland is planning to make reusing references easier. For our research, we are looking for wiki contributors willing to show us how they are interacting with references.

  • The format will be a 1-hour video call, where you would share your screen. More information here.
  • Interviews can be conducted in English, German or Dutch.
  • Compensation is available.
  • Sessions will be held in January and February.
  • Sign up here if you are interested.
  • Please note that we probably won’t be able to have sessions with everyone who is interested. Our UX researcher will try to create a good balance of wiki contributors, e.g. in terms of wiki experience, tech experience, editing preferences, gender, disability and more. If you’re a fit, she will reach out to you to schedule an appointment.

We’re looking forward to seeing you, Thereza Mengs (WMDE) 08:53, 10 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Վիքիպեդիան մամուլ չէ

Հարգելի խմբագիրներ և ադմինիստրատորներ, ցանկանում եմ այս թեմայով քննարկում բացել, քանի որ շատ հաճախ եմ հանդիպում այս արտահայտությանը: Այս արտահայտության հետ կապված ունեմ մի քանի դիտարում. Վիքիպեդիայում կա Նորություններ բաժին, որտեղ ներկայացվում են ընթացիկ տարբեր իրադարձություններ, բացի դա՝ կան թվականներին և կոնկրետ երկրներին վերաբերվով հոդվածներ (մի մասն էլ ինքս եմ ավելացրել և ավելացնում), որտեղ ներկայացվում են և՛ ընթացիք և՛ անցած՝ պատմություն դարձած իրադարձությունները: Անգլերեն և Ռուսերեն Վիքիպեդիաներում էլ նորությունները գրեթե հանգմանալից ներկայացվում են ու կարծես թե ոչ մի խնդիր չի առաջանում իրենց մոտ ու ոչ մեկ չի գրում, որ «Վիքիպեդիան մամուլ չէ», կամ, ավելի ճիշտ, ես չեմ տեսել, որ այդպես գրեն: Խնդրում եմ նաև ինձ ցույց տալ ժամանակակից պատմության ներկայացնելը արգելող կանոններ, կամ թեկուզ ուղեցույց, որպեսզի հասկանամ իմ հետագա գործունեության ուղղվածություններից մեկը Հայերեն Վիքիպեդիայում: Atheist Armenian (քննարկում) 17:58, 11 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ողջույն։ Եթե նորությունը հանրագիտարանային նշանակալիություն ունի, ապա իրավունք ունի տեղ գտնել և՛ նորությունների բաժնում, և՛ համապատասխան հոդվածներում։ Այստեղ խոսք չի կարող գնալ «վիքիպեդիան մամուլ չէ»-ի մասին։ Սակայն պետք է ճիշտ գտնել այդ սահմանը։ Ենթադրում եմ, որ ձեր նշած այդ ձևակերպումը վերաբերել է հենց ոչ հանրագիտարանային նորությանը։ Սահմանազատող կանոնակարգ չկա, ուստի խմբագիրը ինքը պետք է որոշի նորության կարևորությունը, իսկ այլ կարծիքների դեպքում մասնակցի քննարկումներին, որտեղ ընդունված որոշումը կամ կոնսեսուսը կարող է նախադեպ դառնալ նմանատիպ այլ դեպքերի համար։ Նշեմ, որ չկա նաև ձեր նշած ժամանակակից պատմությունը ներկայացնելն արգելող կանոն, դա պետք է որոշեն խմբագիրները։ Օրինակ եթե այսօր երկրի ղեկավարը հրաժարական տա, դա ինքս կհամարեմ հանրագիտարանային ու կավելացնեմ և՛ նորություններում, և՛ համապատասխան հոդվածներում, սակայն եթե հրաժարական տա որևէ մարզպետ, ինքս դա նշանակալի չեմ համարի նորություններում գրելու համար, փոխարենը թարմացումը կանեմ մարզի ու այդ անձի հոդվածում։ Եթե երկրի ղեկավարը այցելի օրինակ Մարալիկ, դա հանրագիտարանային նորություն չէ, իսկ եթե այդ քաղաք այցելի Հռոմի պապը, ապա նույնիսկ առանձին հոդված միգուցե գրեմ՝ «Հռոմի պապի այցը Մարալիկ»։ Հուսով եմ ճիշտ եմ հասկացել ձեր հարցադրումը։ Ավետիսյան91 (քննարկում) 18:19, 11 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ողջույն։ Եթե ճիշտ եմ հասկանում, նկատի է առնվել Ինչ չէ Վիքիպեդիան կանոնակարգի «Վիքիպեդիան նորությունների հարթակ չէ» բաժինը, որը Հայերեն Վիքիպեդիայի գործող կանոնակարգերից մեկն է։ — GeoØ () 18:34, 11 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ողջույն, եթե ցանկություն կա նորություններով զբաղվելու, ապա կարելի է հայերեն Վիքիլուրեր ստեղծել։ Առաջին քայլը Ինկուբատորում բացել փորձնական, և ապա ստեղծել հիմնական--ԲեքոՔննարկում 18:44, 11 հունվարի 2024 (UTC)։Պատասխանել

Գուցե որոշ օգնություն գտնվելու է այստեղ։

Խնդրում եմ թարգմանել հայերեն Википедия:Википедия не журналистика, Википедия:Не забор, Wikipedia:Notability, Wikipedia:Wikipedia is not a newspaper էջեր։

--Kareyac (քննարկում) 18:42, 11 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ բոլորիցդ արագ արձագանքելու և ձեր կարծիքների համար։ Հետագա խմբագրումներում անպայման հաշվի կառնեմ կանոնակարգը։ Բեքո ջան, այո ցանկություն կա զբաղվելու, սակայն դժվար թե կարողանամ փորձնականը ստեղծել, կխնդրեմ ինչ-որ մեկը օգնի ինձ այդ հարցում։--Atheist Armenian (քննարկում) 18:46, 12 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Նոր գադջեթ վիքիդատայի չթարգմանված տարրերը հեշտ թարգմանելու համար

Ողջույն։ Նոր գադջեթ եմ սարքել, որը մի փոքր հեշտացնում է հոդվածի չթարգմանված տարրերը թարգմանել և Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/շատ օգտագործվող չթարգմանված տարրեր էջը մաքրել։ Ավելի մանրամասն յություբում՝ https://www.youtube.com/watch?v=7npGYSN9dmE : Խնդրում եմ զգուշ լինել, քանի որ դեռ փորձնական փուլում է (էսօր եմ գրել), համ էլ Վիքիդատայի վերջին փոփոխությունները գրեթե չի ստուգվում ու սխալ անելու դեպքում շատ հավանական է, որ երկար ժամանակ ոչ մեկ չի նկատի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:55, 12 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Կարևոր գործ ես արել Աշոտ ջան, ապրես։ Ավետիսյան91 (քննարկում) 07:25, 13 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն ԱշոտՏՆՂ ջան, այս կարևոր գործի համար, ես անպայման մի քանի տարր կթարգմանեմ: Արշո (քննարկում) 08:50, 13 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալ եմ շատ, լավ գործիք է։ — GeoØ () 12:19, 13 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ ջան, արդեն քանի օր է աշխատում եմ գադջեթով և շատ հարմար է, կաղապարների տեսքը ավելի հաճելի է դառնում. առանց հարցականների, առանց օտար լեզվով բառերի: Շնորհակալություն աշխատանքի համար: POitor քննարկում 21:57, 27 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Կատեգորիաներ, որոնք կարող են գալ Վիքիդատայից

Ողջույն։ Ինչպես գիտեք, մեր տեղեկաքարտերի շատ տվյալներ ավտոմատ գալիս են Վիքիդատայից։ Տեղեկաքարտերը ստեղծված են այնպես, որ տվյալներից բացի նաև հնարավոր է ավտոմատ ավելացնել շատ կատեգորիաներ (Օրինակ՝ Լոնդոնում նկարահանված ֆիլմեր կատեգորիան Hugo (ֆիլմ) հոդվածում)։ Բայց, կատեգորիան ավտոմատ ավելանում է միայն այն դեպքում, երբ Հայերեն Վիքիպեդիայում նման կատեգորիա արդեն գոյություն ունի և այն կապված է մյուս լեզուների հետ։ Այս ցանկում հավաքել եմ այն կատեգորիաների անունները, որոնք մեր մոտ դեռ չկան, բայց ստեղծելու դեպքում արագ կլցվեն։ Ցանկը պարբերաբար կթարմացնեմ, հավես ունենալու դեպքում կարող եք ստեղծել կատեգորիաները։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:08, 15 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

կփորձեմ անել, դանդաղ բայց կանեմ։ --ERJANIK (քննարկում) 18:47, 15 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
սա առաջինն էր որ ստեղծեցի, կսկսեմ կամաց քայլերով:--ERJANIK (քննարկում) 16:43, 16 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, իսկ ինչից է, որ այս կատեգորիան դատարկ է, իսկ այս մեկը արդեն ընդգրկում է: --ERJANIK (քննարկում) 18:58, 16 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@ERJANIK ջան, որոշ ժամանակ է պետք քեփի թարմացման համար։ Արդեն երկուսում էլ հոդվածներ կան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:38, 16 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Feminism and Folklore 2024

 
Please help translate to your language

Dear Wiki Community,

You are humbly invited to organize the Feminism and Folklore 2024 writing competition from February 1, 2023, to March 31, 2023 on your local Wikipedia. This year, Feminism and Folklore will focus on feminism, women's issues, and gender-focused topics for the project, with a Wiki Loves Folklore gender gap focus and a folk culture theme on Wikipedia.

You can help Wikipedia's coverage of folklore from your area by writing or improving articles about things like folk festivals, folk dances, folk music, women and queer folklore figures, folk game athletes, women in mythology, women warriors in folklore, witches and witch hunting, fairy tales, and more. Users can help create new articles, expand or translate from a generated list of suggested articles.

Organisers are requested to work on the following action items to sign up their communities for the project:

  1. Create a page for the contest on the local wiki.
  2. Set up a campaign on CampWiz tool.
  3. Create the local list and mention the timeline and local and international prizes.
  4. Request local admins for site notice.
  5. Link the local page and the CampWiz link on the meta project page.

This year, the Wiki Loves Folklore Tech Team has introduced two new tools to enhance support for the campaign. These tools include the Article List Generator by Topic and CampWiz. The Article List Generator by Topic enables users to identify articles on the English Wikipedia that are not present in their native language Wikipedia. Users can customize their selection criteria, and the tool will present a table showcasing the missing articles along with suggested titles. Additionally, users have the option to download the list in both CSV and wikitable formats. Notably, the CampWiz tool will be employed for the project for the first time, empowering users to effectively host the project with a jury. Both tools are now available for use in the campaign. Click here to access these tools

Learn more about the contest and prizes on our project page. Feel free to contact us on our meta talk page or by email us if you need any assistance.

We look forward to your immense coordination.

Thank you and Best wishes,

Feminism and Folklore 2024 International Team

Stay connected     

--MediaWiki message delivery (քննարկում) 07:26, 18 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Wiki Loves Folklore is back!

Please help translate to your language

 

Dear Wiki Community, You are humbly invited to participate in the Wiki Loves Folklore 2024 an international photography contest organized on Wikimedia Commons to document folklore and intangible cultural heritage from different regions, including, folk creative activities and many more. It is held every year from the 1st till the 31st of March.

You can help in enriching the folklore documentation on Commons from your region by taking photos, audios, videos, and submitting them in this commons contest.

You can also organize a local contest in your country and support us in translating the project pages to help us spread the word in your native language.

Feel free to contact us on our project Talk page if you need any assistance.

Kind regards,

Wiki loves Folklore International Team

-- MediaWiki message delivery (քննարկում) 07:26, 18 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Խնդիր նոր հոդվածում

Բարև Ձեզ, Այժմ ես աշխատում եմ և մեծ փոփոխություններ եմ կատարում Հայաստանի համայնքներ հոդվածում։ Սակայն հոդվածի տեքստը առաջ է եկել։ Խնդրում եմ օգնել, որպիսի հոդվածը ստանա պատշաճ տեսք։

Կանխավ շնորհակալություն,  Tigran Ovanyan/ 💬 17:49, 18 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

  1. Խնդիրը պարզեցի, Հայաստանի քաղաքականություն կաղապարը շեղում է տեքստը։ -- Tigran Ovanyan/ 💬 17:57, 18 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
    Բարև Ձեզ, հարգելի @Tigran Ovanyan։ Կնայե՞ք նորից, մի փոքրիկ բան ուղղեցի։ — GeoØ () 18:28, 18 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
    Բարև Ձեզ,
    Անկեղծ ասած չեմ տեսնում, թե ինչ փոփոխություն եք կատարել։ Ամենայն դեպս խնդիրը լուծվել է։ -- Tigran Ovanyan/ 💬 18:37, 18 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Կարգավիճակի նշանը Վիքիպեդիայի նոր դիզայնում

Ողջուն։ Մեր հոդվածների կարգավիճակի նշանները (լավ, ընտրյալ, տարվա) վատ են աշխատում Վիքիպեդիայի նոր դիզայնի հետ (տես https://i.postimg.cc/90sTmzqt/image.png)։ Կրեատիվ խմբագիրներ ջան, ի՞նչ առաջարկներ ունեք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:23, 19 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Գուցե անենք այնպես, ինչ Ֆրանսերեն Վիքիպեդիայում է։ Հոդվածի ներածությունից առաջ գրված է «Դուք կարդում եք հոդված, որը «Լավ հոդված» կարգավիճակ է ստացել 2010 թվականին» (կամ այլ ձևակերպմամբ)։ Եվ նորմալ երևում է, և բացի այդ տեսանելի է, որովետև չեմ կարծում, որ մինչ այդ մեզ մոտ ընթերցողներն դա նկատում էին։ — GeoØ () 15:03, 19 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ես կողմ եմ, որովհետև այդ տարբերակը տեսանելի է նաև հեռախոսների համար (https://fr.m.wikipedia.org/wiki/France), իսկ մեր բջջային տարբերակում այս պահին ոչինչ չի երևում (https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B4%D5%86%D4%B9 )։ Ես քիչ առաջ նայում էի մեր դիտումների վիճակագրությունը։ Ամենաշատ կարդացվող 500 հոդվածների դեպքում միջինում կարդացողների 89%-ը! մոբայլով են կարդում։ Սրանից բացի ուրիշ հարցերում էլ պետք է մանր-մանր սկսենք հոդվածերը ավելի mobile-friendly դարձնել։ Թեմայից շեղվեցի, կներեք։ @GeoO ջան, մենք հոդվածի ներքևի մասում նման կաղապար ունենք, դրա ավելի փոքր տարբերա՞կը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:18, 19 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ ջան, մեզ մոտ հոդվածի ներքևի կաղապարը բավականին մեծ ու միանգամից աչք է զարնում։ Առաջարկում եմ հենց Ֆրաներեն Վիքիպեդիայի օրինակը վերցնել, փոքրիկ չառանձնացող տեքստ դնել սկզբում։ — GeoØ () 17:18, 19 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Նույն խնդիրը ունենք աուդիո հոդվածների հետ՝ https://i.postimg.cc/nVvZkX6Q/image.png ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:19, 19 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Vote on the Charter for the Universal Code of Conduct Coordinating Committee

You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language

Hello all,

I am reaching out to you today to announce that the voting period for the Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) Charter is now open. Community members may cast their vote and provide comments about the charter via SecurePoll now through 2 February 2024. Those of you who voiced your opinions during the development of the UCoC Enforcement Guidelines will find this process familiar.

The current version of the U4C Charter is on Meta-wiki with translations available.

Read the charter, go vote and share this note with others in your community. I can confidently say the U4C Building Committee looks forward to your participation.

On behalf of the UCoC Project team,

RamzyM (WMF) 18:08, 19 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

ծանոթագրություն ունեցող հոդվածներ առանց ծանցանկի

Ողջույն։ Մենք ունենք լիքը հոդվածներ, որոնք ունեն ծանոթագրություններ, բայց չունեն ծանցանկ կաղապար և/կամ ծանոթագրություններ բաժին (ցանկը)։ Վաղը կփորձեմ հեշտերը բոտով անել, բայց մեծ մասը ձեռքով անելու կարիք կլինի։ Եթե չգիտեք, թե ինչ անել, կարող եք սա անել ։) ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:28, 20 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

@ԱշոտՏՆՂ ջան, սա իրոք բոտի աշխատանք է ։) Ձեռքով որո՞նք պետք է անել։ — GeoØ () 11:10, 20 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ ջան, թեմայի հետ կապ չունի, բայց ամեն դեպքում, մեզ մոտ Սպասարկող:Սպասարկողէջերը թարմացվու՞մ են առհասարակ։ Եթե այո, կարո՞ղ է իմանաս՝ որքան ժամանակում։ — GeoØ () 11:14, 20 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@GeoO ջան, թարմացվում են ոնց որ բոլոր Վիքիներում։ Որոշները շատ արագ, որոշները ամսական մեկ կամ երկու համար։ Քեզ ո՞ր էջն է պետք, որոշների դեպքում կարող եմ ավելի թարմ ցանկը տալ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:15, 20 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@GeoO խուճուճ ու իրարից տարբեր սխալներ կան, վստահ չեմ, որ բոտս որակով գործ կանի։ Նման պարզ դեպքերը (մոտ 1200 հոդված) բոտով արեցի։ Բայց ասենք նման դեպքերում բոտը ավելի շատ վնաս կտա, քան օգուտ։ Ընթացքում եթե ուրիշ տարածված օրինաչափություն գտնեմ, էլի բոտով կանեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:22, 21 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Իսկ հնարավո՞ր է այն հոդվածների ցանկը, որոնք չունեն ծանոթագրություններ, բայց ունեն կաղապարը։--A.arpi.a (քննարկում) 10:32, 24 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Արփ ջան, հնարավոր է, դեռ կիսատ ցանկը՝ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/ծանցանկ ունեցող հոդվածներ առանց ծանոթագրության։ Էս Պանդորայի տուփը շատ վախենալու ա, որովհետև լիքը հոդվածներ իրականում անաղբյուր են, ուղղակի չեն պիտակվել {{անաղբյուր}} կաղապարով, որովհետև {{ծանցանկ}} կաղապար են ունեցել։ Նույնիսկ բոտով ստեղված Ռուսաստանի բնակավայրերի մասին հոդվածները հանելուց հետո (սրանց համար էլ է պետք աղբյուր գտնեմ, կամ գոնե Ռուսերեն Վիքիպեդիայից բոտով գողանալ)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:10, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ցանկն ամբողջությամբ պատրաստ է (հղում)։ Փաստորեն մենք ունենք 18112 հոդված, որտեղ {{ծանցանկ}} կաղապարը կա, բայց ծանոթագրություն չկա։ Ջնջելը ավելացնելուց հեշտ է, հետևաբար մեծ մասը բոտով կարող եմ հանել։ Բայց նախքան դա ուզում եմ լսել ձեր կարծիքը։ Խնդրում եմ արձագանքել, քանի որ խոսքը 18 կիլո հոդվածի մասին է։ Ի՞նչ անել այս հոդվածների հետ, հանելուց հետո {{անաղբյուր}}-ով պիտակե՞մ։ Ռուսաստանի բնակավայրերի դեպքում մտածում եմ, որ կարող ենք Ռուսերեն Վիքիպեդիայի նման օգտվել {{ՌԴբնակչություն}} կաղապարից։ Ahaik ջան, մինչև այս հոդվածների հետ ինչ-որ բան անելը կուզեի քո կարծիքը լսել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:18, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Առանց Ռուսաստանի բնակավայրերի, ունենք մոտ 3000 նման հոդված (հղումԱշոտՏՆՂ (քննարկում) 10:32, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն ցանկի համար։ Իմ կարծիքով՝ պետք է դնել «անաղբյուր» կաղապարը, բայց իհարկե սա ընդհանուր քննարկման հարց է։ Մյուս հարցը, եթե հնարավոր է, կարո՞ղ ենք գտնել հոդվածները, որոնք ունեն ծանոթագրություններ, բայց դրված է «անաղբյուր» կաղապարը։--A.arpi.a (քննարկում) 11:02, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Հա, ի դեպ, որոշներում ՀՍՀ-ն կար որպես աղբյուր, դրանք պետք է հանել։--A.arpi.a (քննարկում) 11:06, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ահա, նման ավտոմատ թարմացվող, դինամիկ ցանկ էլ կարող ենք ունենալ՝ https://petscan.wmflabs.org/?psid=26822286 ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:07, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Բարի օր բոլորին, Աշոտ ջան հա իրականում ափսոս կլինի ջնջել եդ բոլորը․․․ կարելի է գտնել մի հատ կայք, որը կամ տեղը, կամ բնակչությունն ա պարունակում ու բոտով խծկել։ Եդպիսի մի կայք գտել եմ, պաշտոնական ենտեղ բնակչությունն ա բերված բոլոր բնակավայրերի, բայց ինքս չեմ անի, կներեք, ժամանակից դժգոհում եմ․․․--Ahaik (քննարկում) 12:50, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

A new feature for previewing references on your wiki

 

Apologies for writing in English. If you can translate this message, that would be much appreciated.

Hi. As announced some weeks ago [1] [2], Wikimedia Deutschland’s Technical Wishes team introduced Reference Previews to many wikis, including this one. This feature shows popups for references in the article text.

While this new feature is already usable on your wiki, most people here are not seeing it yet because your wiki has set a gadget as the default for previewing references. We plan to remove the default flag from the gadget on your wiki soon. This means:

  • The new default for reference popups on your wiki will be Reference Previews.
  • However, if you want to keep using the gadget, you can still enable it in your personal settings.

The benefit of having Reference Previews as the default is that the user experience will be consistent across wikis and with the Page Previews feature, and that the software will be easier to maintain overall.

This change is planned for February 14. If you have concerns about this change, please let us know on this talk page by February 12. – Kind regards, Johanna Strodt (WMDE), 09:30, 23 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ոչ ազատ պատկերներ ապրող անձանց հոդվածներում

Ողջույն, այս ցանկում կան ապրող անձանց մասին հոդվածներ, որոնք ունեն ոչ ազատ պատկերներ։ Ցանկը պարբերաբար բոտով կթարմացնեմ։ Մեկ հարց կանոնակարգի մասին․ օրինակ Անուշ Ստեփանյան հոդվածում օգտագործվում է Պատկեր:Անուշ Ստեփանյան.jpg պատկերը, որը ձայնասկավառակի պաստառ է։ Դա թույլատրվո՞ւմ է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:11, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Որոշ դեպքերում սխալը ոչ թե ոչ ազատ պատկերի կիրառումն է, այլ հոդվածում Ապրող անձինք կատեգորիայի գոյությունը: ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:43, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ողջույն, @ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալ եմ ցանկի համար, ես առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում ոչ ազատ պատկերների՝ Հայերեն Վիքիպեդիայում ճիշտ կիրառմանը։ Ոչ, չի կարող օգտագործվել, որովհետև չի արդարացվում հոդվածում դրա կիրառվելը։ Կհեռացնեմ քիչ հետո։ Իսկ կարո՞ղ եմ խնդրել այս կատեգորիան էլ ժամանակ առ ժամանակ թարմացնել։ Շնորհակալ եմ։ GeoØ () 08:05, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@GeoO ջան, ես դա թարմացնելու վրա ազդեցություն չունեմ, քանի որ քեշի հետ խնդիր է։ Բայց կատեգորիան ավելացնող կտորի համար նոր մոդուլ սարքեցի, փոխարինելուց հետո հույս ունեմ ավելի արագ կթարմանա, քանի որ մոդուլները սովորաբար ավելի թեթև են աշխատում։ Եթե էլի խնդիրը չլուծվի, կատեգորիային փոխարինող ցանկ կսարքեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:10, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Աշոտ ջան։ GeoØ () 10:32, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Հավանաբար մահացած ապրող անձինք

Վերևի քննարկումից պարզ դարձավ, որ մենք նաև նման ցանկի կարիք ունենք՝ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/հավանաբար մահացած ապրող անձինք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:55, 25 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ինքս իմ հետ խոսում եմ ու անունը դնում եմ քննարկում ։Դ երդվում եմ, որ ես չեմ գժվել, ժողովուրդ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:11, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Այս ցանկը ըստ ինչի՞ է կազմվել։ Մի քանիսը նայեցի, նկար չկար, մահացած չէին, ապրող անձինք կատեգորիա չկար։ Օրինակ՝ Լարիսա Շիլովա։--A.arpi.a (քննարկում) 06:15, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
​@A.arpi.a ջան, հոդվածում գրված է, որ նա թաղված է ​Նովոդևիչյան գերեզմանատանը, բայց հոդվածում կա Ապրող անձինք կատեգորիան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:04, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ուփս, չէի տեսել, որ արդեն թաղված է))--A.arpi.a (քննարկում) 09:06, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Այս ցանկում հայտնվել են նաև այն հոդվածները, որտեղ տեղեկաքարտում մահվան օրը լրացված է ձեռքով կամ այդ տողը դրված է, բայց լրացված չէ։ Այդ դեպքում ավտոմատ հայտնվում է «Ապրող անձինք» կատեգորիան։ Տեղեկաքարտի տողերը ջնջելուց հետո այդ կատեգորիան վերանում է։ --23artashes (քննարկում) 06:23, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ես սկսել եմ կամաց-կամաք մաքրել ։) Եթե միացող կա, թող սկզբից գա ։ճ GeoØ () 09:28, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ավարտեցի ուղղումները, հեռացրի տեղեկաքարտերից ավելորդ կաղապարները։ Կատեգորիայում որոշ հոդվածներ կան, որոնք ստուգման կարիք ունեն։ GeoØ () 12:05, 27 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ցանկում ընդգրկված է XV դարի անձ, հույս կ՞ա։ - Kareyac (քննարկում) 15:49, 27 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ենթադրաբար՝ չէ ։) GeoØ () 15:52, 27 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Միայն կարմիր կատեգորիա ունեցող հոդվածներ

Մենք ունենք 232 հոդված, որոնք ունեն միայն կարմիր կատեգորիա։ Այսինքն այս հոդվածները կատեգորիայի ծառի մեջ չկան (ցանկ)։ Եթե հավես ունեք, կատող եք կատեգորիաները ստեղծել կամ հոդվածներում այլ կատեգորիաներ ավելացնել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:01, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Թվականների հոդվածները բարելավող գադջեթ

Ես հիշում եմ, որ ժամանակին գադջեթ կար, որը կիսաավտոմատ լրացնում էր թվականների հոդվածները (ծնունդներ, մահեր)։ Չեմ կարողանում գտնել։ Կօգնե՞ք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:32, 28 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Երևի սա ես փնտրում, Աշոտ ջան՝ Վիքիպեդիա:WikiAutoDates։ -- 23artashes (քննարկում) 09:47, 28 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@23artashes ջան, այո։ Շնորհակալություն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:53, 28 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@23artashes ջան, քո մոտ աշխատո՞ւմ ա հիմա։ Ես ավելացրի, բայց կոճակը չեմ տեսնում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:01, 28 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Չէ, վաղուց չկա, Աշոտ ջան։ Որ սարքես, լավ կլինի. հարմար բան է։ -- 23artashes (քննարկում) 10:07, 28 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

դատարկ էջեր

Ողջույն։ Մենք ունենք լիքը դատարկ էջեր։ Մի մասը պետք է ջնջել, մի մասը պետք է հետ տալ վանդալությունը, մի մասի դեպքում էլ պետք է կատեգորիա ավելացնել (դատարկ կատեգորիաների դեպքում)։ Ցանկը օրական կթարմացնեմ, կարող եք ավելացնել ձեր հսկացանկում, եթե մաքրելու հավես ունեք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:24, 28 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Հավես կա, կարևոր ցանկ է։--ԲեքոՔննարկում 15:46, 28 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ես էլ հավես ունեմ, կմիանամ ։) GeoØ () 17:14, 28 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ցանկից այս կատեգորիան հոդվածներից պետք է դուրս գա, բայց ջնջելուց առաջ կարելի է կաղապար սարքել ու դնել հոդվածների քննարկման էջերում։--ԲեքոՔննարկում 14:42, 29 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@Beko ջան, կաղապար կա արդեն՝ {{Հուշ-հոդված/Ռուդիկ_Ղարիբյան}}։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:49, 29 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ուրեմն, կարող ենք հանգիստ հեռացնել հոդվածներից ու ջնջել կատեգորիան։ Կաղապարը կատեգորիա չուներ՝ կատեգորիան ավելացրի այնտեղ։--ԲեքոՔննարկում 14:55, 29 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն։ Ես ամեն դեպքում ստեղծեցի Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/դատարկ էջեր/բացառություններ էջը, որտեղ ավելացված էջերը հաջորդ թարմացման մեջ չեն հայտնվի։ Եթե ինչ-որ էջ գտնվի, որի շատ կարճ կամ դատարկ լինելը նորմալ է, կարելի է ավելացնել այս ցանկում, որ հետո չխանգարի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:20, 29 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Մոտ 12% անաղբյուր հոդված

Բարի օր։ Վերևի քննարկումից պարզվեց, որ մենք ունենք լիքը հոդվածներ, որոնք ունեն {{ծանցանկ}} կաղապար, բայց ոչ մի ծանոթագրություն չունեն։ Ես մոտ 9000-ում ավելացրի բնակչության աղյուսակ (Ռուսերեն Վիքիպեդիայից), որը աղբյուրներ էլ ունի։ Բայց վերջը էլի 8900 հոդված մնաց ցանկում։ Քանի որ հոդվածները ծանոթագրություն բաժին ունեն, ժամանակին ավտոմատ չեն պիտակվել։ Էս հոդվածների հետ ի՞նչ ենք անում։ Բոտով կաղապարը հանելը շատ հեշտ ա, բայց հետո պիտակե՞լ։ Մենք այս պահին Անաղբյուր և լրացուցիչ աղբյուրների կարիք ունեցող հոդվածներ կատեգորիայում ունենք ~28000 հոդված, սրանք էլ հետը ստացվում, որ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների 12%-ը անաղբյուր են։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:51, 29 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Դրանց մի մասը ներքևում աղբյուրի կաղապար ունի (օրինակ՝ ՀՍՀ-ի հոդվածները)։--Voskanyan (քննարկում) 12:51, 29 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ոսկանյան ջան, ճիշտ ես։ Եթե որոշվի, որ անաղբյուր կաղապար պետք է ավելացնել, բոտով կավելանեմ, բայց կիսաավտոմատ ու բաց կթողնեմ նման հոդվածները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:51, 29 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

շատ հղվող բազմիմաստության փարատման էջեր

Ողջույն։ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/շատ հղվող բազմիմաստության փարատման էջեր ցանկում կարող եք գտնել այն բազմիմաստության էջերը, որոնք հիմնական անվանատարածքից մեկից ավելի հղումներ ունեն (չհաշված վերահղումները)։ Օգտվելեմ Բազմիմաստության փարատման էջեր կատեգորիայից, այդ պատճառով որոշ էջեր (օրինակ՝ Բանաձև մանուշակագույ չեն)։ Ցանկը ամեն օր կթարմացնեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:11, 30 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ես էլ մտածում եմ՝ է շատ լավ ա, քիչ են։ Պարզվում ա վերահղումները չէի հիշվել։ Այ հիմա արդեն ավելի խելքին մոտ ա ցանկը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:01, 30 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

էջ-քննարկում վերահղման անհամապատասխանություն

Բարև, հույս ունեմ՝ չեմ չարաշահում ձեր համբերությունը։ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/էջ-քննարկում վերահղման անհամապատասխանություն էջում հավաքված են այն հոդված-քննարկում զուգերը, որոնցից մեկը վերահղում է, մյուսը վերահղում չէ։ Հիմնականում անհաջող անվանափոխություններից հետո առաջացած խնդիրներ են։ Իմ մնացած ցանկերի նման պարբերաբար կթարմացնեմ, երբ ինչ-որ բան ջնջելու կամ ջնջման դնելու հավես ունենաք, ստեղ լիքը թեկնածուներ կան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:02, 30 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

կեղտոտ ցանկ այլ կիրառումների համար

Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/այլ կիրառումների համար էջում հավաքել եմ այն էջերը, որոնք հավանաբար բազմիմաստության փարատման էջի կարիք ունեն։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել հավանաբար բառի վրա :) ցանկը կեղտոտ է, ուղղակի նայել եմ փակագծերին, որոշ դեպքերում նման էջի կարիք չկա։ Ցանկը վաղուց կար, բայց հազվադեպ էր թարմանում։ Էսօր ավելի հեշտ թարմացնելու ձև եմ գտել ու շուտ-շուտ կթարմացնեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:19, 31 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Last days to vote on the Charter for the Universal Code of Conduct Coordinating Committee

You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language

Hello all,

I am reaching out to you today to remind you that the voting period for the Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) charter will close on 2 February 2024. Community members may cast their vote and provide comments about the charter via SecurePoll. Those of you who voiced your opinions during the development of the UCoC Enforcement Guidelines will find this process familiar.

The current version of the U4C charter is on Meta-wiki with translations available.

Read the charter, go vote and share this note with others in your community. I can confidently say the U4C Building Committee looks forward to your participation.

On behalf of the UCoC Project team,

RamzyM (WMF) 17:00, 31 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Գիտական միտքը Վիքիպեդիայում

Հարգելի համայնք, «Ցանցային պետությունը» «Աշխատանքներ վիքիպեդիայում» և «Վիքիմեդիա Հայաստանը» «Վիքին սիրում է գիտություն» նախագծերի շրջանակներում՝ համատեղ կազմակերպել են խմբագրաթոն՝ նպատակ ունենալով Վիքիպեդիա տեղափոխել գիտական միտքը: Խմբագրաթոնն իրականացվելու է և՛ հայերեն, և՛ օտարալեզու Վիքիպեդիա հարթակներում: Աղբյուրների հետ աշխատողները կարող են միանալ, բարելավել և ստեղծել հոդվածներ։ Խմբագրաթոնը կսկսվի փետրվարի 1-ից։ ԲեքոՔննարկում 18:42, 31 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ուրվական քաղաքներ

Հարգելի համայնք, իմ քննարկման էջում առաջարկ հնչեց Արցախի բռնազավթված բնակավայրերում ավելացնել Կատեգորիա:Ուրվական քաղաքներ կատեգորիան, քանի որ փաստացի այդ բնակավայրերի մեծ մասում այժմ ոչ մեկ մշտապես չի բնակվում։ Հետաքրքիր կլիներ լսել մյուսների կարծիքները՝ հաշվի առնելով, որ այս խմբագրումների մեջ, իմ կարծիքով, մի քիչ ՎՊ:ՕՐԻԳԻՆԱԼ կա։ GeoØ () 19:36, 31 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Դժվար է պնդել, որ ոչ մեկ չի բնակվում։ 2020 թվականին բռնազավթված բոլոր քաղաքներում կա մշտական բնակչություն (առնվազն ադրբեջանական պնդմամբ և գուգլի տիեզերական նկարներով), իսկ 2023 թվականի քաղաքներից տեղեկություն չունենք։ Ավետիսյան91 (քննարկում) 16:01, 2 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել

Հայաստանի համայնքները

Ողջույն։ Չնայած նրան, որ դեռևս 2021 թվականին ավարտվել է համայնքների խոշորացման պետական ծրագիրը, ոչ մի տեղ չէր կարելի ստանալ արդի տեղեկություն դրանց մասին։ Ցանկանում եմ մի փոքր պատծենալ, քանի որ վերջերս Հայաստանի համայնքներ հոդվածն եմ բարելավել։ Բացի այդ հոդվածի՝ այս վերջին մի քանի շաբաթ գծում էի համայնքների սահմանները openstreetmap-ում։ Այժմ openstreetmap-ը միակ հարթակն է, որտեղ կարելի է տեսնել Հայաստանի համայնքների սահմանները։

Խնդրում եմ վիքի համայնքին նույնպես ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության համայնքները և ուղղումներ կատարել, ինչպես նաև նոր հոդվածներ գրել, քանի որ թեման շատ կարևոր է, իսկ հոդվածների քանակը սակավ է։ Նաև կխնդրեի ուսումնասիրել openstreetmap-ում կատարված փոփոխությունները։

Հարգանքով՝ Tigran Ovanyan/ 💬 14:53, 2 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել

Հարգելի Tigran Ovanyan, շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար։ Կարևորում եմ հատկապես վիքիպեդիայում ունեցած ներդրումը, որը ընթացքում հետևում էի։ Ավետիսյան91 (քննարկում) 15:40, 2 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել

Բաժինների հերթականություն

Բարի օր։ Անցած շաբաթ փորձում էի բոտիս սովորեցնել բաժինները վերադասավորել։ Սկզբանական տարբերակը արդեն պատրաստ է (խմբագրման օրինակներ՝ [1], [2] և [3])։ Բայց նախքան օգտագործել ձեր օգնության ու թույլտվության կարիքն ունեմ (քանի որ հազարավոր հոդվածներում փոփոխություն կարվի, դեռ հստակ թիվը չգիտեմ, ցանկ չունեմ)։ Օգտվելով Վիքիպեդիա:Հոդվածների ձևավորում էջից, ենթադրում եմ, որ ճշիտ դասավորությունը պետք է լինի այսպես՝

== Տես նաև == // եթե կա
...ԲԱԺՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ...

== Նշումներ == // եթե կա
...ԲԱԺՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ...

== Ծանոթագրություններ == // եթե կա
...ԲԱԺՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ...

== Աղբյուրներ == // եթե կա
...ԲԱԺՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ...

== Գրականություն == // եթե կա 
...ԲԱԺՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ...

== Արտաքին հղումներ == // եթե կա
...ԲԱԺՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ...

...FOOTER...

...FOOTER... կտորը ամենախուճուճն է։ Ինչքան հասկացել եմ՝ մենք այդ բաժինը դասավորում ենք մոտավորապես այսպես՝

{{ՀՍՀ}}/{{ՂԱՊ}} և նման կաղապարներ, որոնք իրականում աղբյուր են, բայց ունեն մեեեեծ կաղապար ու սովորաբար չեն դրվում աղբյուրներ բաժնում

ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ/ՔՈՒՅՐ ՆԱԽԱԾԵՐ/"Wikidata/FamilyTree" տիպի կաղապարներ

{{Տաքսոնի նավարկում}}
{{Արտաքին հղումներ}}
{{Նավարկման աղյուսակներ}}

Վիքի-ական կաղապարներ, ինչպես օրինակ պորտալների ու շաբաթվա/օրվա հոդվածի կաղապարները կամ կատեգորիա չկա կաղապարը

DEFAULTSORT
[[Կատեգորիաներ]]

{{անավարտ կաղապարներ}}

«ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ/ՔՈՒՅՐ ՆԱԽԱԾԵՐ/"Wikidata/FamilyTree" տիպի կաղապարներ» մասը ամենավատն է սահմանված, բայց Special:PermaLink/9111702 էջում հավաքել եմ այդ մասում շատ հանդիպող կաղապարների մի մասը (ավելի մաքուր ցանկ ստանալուց հետո էլի կգրեմ այստեղ, այս պահին ցանկը պատահական 10000 հոդվածիում հանդիպող կաղապարներից է կազմված)։

Ես խնդրում եմ քննարկել երկու իրար հետ կապ չունեցող բան․

  1. Ո՞րն է ճիշտ դասավորությունը։
  2. Արժի՞ այս փոփոխությունը անել բոտով։

Եթե անգամ մտածում եք, որ բոտի խելքի բանը չի, էլի մենք ինչ-որ ընդունված կարգ պետք է ունենանք։ Նույնիսկ եթե ընդուված կարգն է՝ «Էական չէ, կարևորը հոդվածի բովանդակությունն է»։

Բոտով փոփոխությունները կանեմ շատ զգույշ (կասկածելի դեպքերում բոտը փոփոխություն անելու փոխարեն հոդվածը կհավաքի ինչ-որ տեղ ձեռքով նայելու համար), նախատեսում են գոնե առաջին մի քանի հազար փոփոխությունները կիսա-ավտոմատ ռեժիմով անել՝ բոտի բոլոր փոփոխությունները ստուգելով։ Դրանից հետո կախված բոտի ցույց տված արդյունքից։

Եթե ձեզ հետաքրքրում է տեխնիկական մասը․ խմբագրելու համար օգտվում եմ pywikibot-ից, էջերը վերլուծելու համար՝ mwparserfromhell parser-ից։ Նավարկման աղյուսակները ճանաչելու համար օգտվում եմ Վիքիպեդիա:Նավարկման կաղապարներ կատեգորիայից, որը երեկ գիշեր բոտով թարմացրել եմ։ Անավարտ կաղապարները ճանաչում եմ կաղապարի վերնագրից (ինչ-որ բան-անավարտ կամ ինչ-որ բան-stub)։ Կոդի շատ հում տարբերակը՝ https://github.com/ashotjanibekyan/WikiPyScripts/blob/master/reorder_sections.py ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:30, 3 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել

Բարլուս, ԱշոտՏՆՂ ջան, խնդրում եմ հոդվածներում թարգմանել օտարալեզու բաժինները, օրինակ՝ նոր տեսա External links։ --Kareyac (քննարկում) 06:54, 4 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել

Փոփոխություններ Գառնու հեթանոսական տաճար հոդվածում

Համայնք ջան, Գառնու հեթանոսական տաճար հոդվածում @Longidok մասնակիցը փոփոխություններ է անում, որոնց մասին գրում է հոդվածի քնարկման էջում։ Որ անընդհատ հետ ու առաջ չշրջենք տեքստն ու նկարները, խնդրում եմ արձագանքեք, քանի որ հոդվածի քննարկման էջում արձագանքող չկա։ ԲեքոՔննարկում 06:18, 4 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել

Ողջույն բոլորին. Ես նոր եմ հայկական Վիքիպեդիայում։ Գառնիի տաճարի հոդվածում արդեն որոշակի փոփոխություններ եմ կատարել։ Փոփոխությունները հիմնականում վերաբերում էին էջի նկարազարդմանը և ձևաչափմանը։ Փոփոխությունների մեծ մասը ոչ մի անհանգստություն չպետք է առաջացնի, բայց հարգելի Բեկո առանց որևէ բացատրության հեռացնում է դրանք: Ես հարցեր էի բարձրացնում Գառնիի քննարկման էջում, նաև հարգելի Բեկոյի էջում։ Ուրախ եմ լսել ձեր բոլոր տեսակետները և բացատրել իմ փոփոխությունների պատճառները, եթե անհրաժեշտ է: Longidok (քննարկում) 10:31, 4 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել