Խաչիսար
Խաչիսար, նաև՝ Չարդախլու (ադրբ.՝ Çardaqlı), գյուղ Արևելյան Հայաստանում, Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառում։ Գտնվում է Շամխոր քաղաքից դեպի արևմուտք։ Մինչև Արցախյան հակամարտությունը այն ունեցել է բացառապես հայկական բնակչություն։
Գյուղ | ||
---|---|---|
Խաչիսար | ||
ռուս.՝ Чардахлы ադրբ.՝ Çardaxlı ադրբ.՝ Çənlibel | ||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ադրբեջան | |
Շրջան | Շամքիրի | |
Համայնք | Ելիզավետպոլի գավառ և Շամքորի շրջան | |
Այլ անվանումներ | Չարդախլու, Չարդախլի, Չարդակլու, Չարտախլու | |
ԲԾՄ | 1289 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Տեղաբնականուն | չարդախլեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ5700 | |
Ավտոմոբիլային կոդ | 57 | |
|
Գյուղը նախկինում գտնվում էր Խաչասար լեռան արևելյան լանջին, իսկ այնուհետև տարածվել է նաև արևմտյան լանջի վրա։
Ըստ ավանդության Խաչասար լեռան վրա եղել է մի մեծ զանգ, որով շրջակա բնակիչներին նախազգուշացրել են թշնամիների հարձակումների մասին։
Խաչիսարը հին, բազմադարյան մշակույթ ունեցող գյուղ է։ Այն եկել է դարերի խորքերից։ Դա են վկայում նրա բազմաթիվ հուշարձանները՝ խաչքարերը, տապանաքարերը, մատուռները, եկեղեցին։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳյուղի անվանումը ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է «չորս լեռների միջև ընկած բնակավայր»։
Հայերի բռնագաղթը
խմբագրելՉարդախլու գյուղը 1988 թվականին հայաթափվել է Շամխորի շրջանի առաջին քարտուղար Ասադովի անմիջական ջանքերով։ Նա նաև բռնություն է կիրառել գյուղի հայ տղամարդկանց ու ձերբակալել վերջիններիս[1]։ Գյուղի տեղահանված բնակչությունից 310 ընտանիքը, ինչպես նաև 12 ընտանիք Շահումյանի շրջանից ապաստան գտան Տավուշի Զորական գյուղում[2]։
Բնակչություն
խմբագրել1907 թվականին ուներ 1863 , իսկ 1975 թվականին՝ 4000 բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, հացահատիկային կուլտուրաների մշակությունն էր։
Օգտակար հանածոներ
խմբագրելԳյուղի մոտակայքում կան մետաղի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՉարդախլուի մոտակայքում կան բազմաթիվ հնություններ` վանքերի, մատուռների և բերդերի ավերակներ, բնակատեղիներ։ Գյուղում է գտնվում Վահրամ իշխանի 2 բերդերը (XIII-XVI դարեր)։
Հասարակական կառույցներ
խմբագրելԳյուղն ուներ միջնակարգ և ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, կինոյի տուն, 2 գրադարան, կենցաղսպասարկման տաղավարներ և հիվանդանոց։ Ծխական դպրոցը գործել է դեռևս 1960-ական թվականներին[3]։
Հայտնի անձինք
խմբագրել- Հովհաննես Բաղրամյանը - Խորհրդային Միության Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս
- Համազասպ Բաբաջանյանը - Խորհրդային Միության Զրահատանկային զորքերի Գլխավոր մարշալ
- Արշակ Տեր-Ղուկասովը - Ցարական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ
- Ջհան Մարգարյանը - Ցարական բանակի գեներալ-մայոր
- Յուրի Մարտիրոսյանը - գեներալ-մայոր
- Իլյա Բաղրամյանը - գեներալ-մայոր
- Լեոնիդ Մարտիրոսյանը - գեներալ-մայոր
- Գարեգին Գաբրիելյանը - գեներալ-մայոր
- Ռաֆայել Հովհաննիսյանը - գեներալ-մայոր
- Գրիգորի Ղարագյոզյանը - գեներալ-գնդապետ
- Ապկար Մանուչարյանցը - Գեորգիևյան խաչերի ասպետ, օդաչու
- Սարգիս Մանասյանը - հայ ազգային-ազատագրական պայքարի մասնակից, Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին գործերի նախարար
- Սմբատ Դանիելյանը - զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ (1940), դիվիզիայի հրամանատար
- Գարեգին Ա Հովսեփյանը - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս (1943-1952)
- Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը - Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արմատներով հերոսական Չարդախլու գյուղից (1954)
- Գարեգին Յավրինեցի Քոչարյանը - բարերար (1901 - 2000)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ««21 անգամ Ադրբեջանի տարածք եմ մտել հետախուզության, որից 13-ը հեռավոր ռեյդեր են եղել»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Տավուշի մարզի համայնքները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 220