Վիքիպեդիա:WikiAutoDates
WikiAutoDates, գործիք Հայերեն Վիքիպեդիայում, որը հնարավորություն է տալիս ծննդյան և մահվան թվականները կենսագրական հոդվածներից ավտոմատացված եղանակով փոխադրել համապատասխան տարեթվերի և ամսաթվերի հոդվածներ։
Ինչպե՞ս ակտիվացնել խմբագրել
Գործիքը օգտագործելու համար պետք է գրանցված լինել Վիքիպեդիայում։ Ակտիվացնելու համար ընդամենը պետք է ձեր մասնակցային commons.js էջում ավելացնել հետևյալ տողը․
importScript("Մասնակից:AngelaMars/main.js");
Այնուհետև հիշել էջը։ Գործիքը կավելանա էկրանի աջ վերին մասում՝ որոնման դաշտի ներքևում։
Պատմություն խմբագրել
Ստեղծել են Հրանտ Խաչատրյանի կազմակերպած «ՋավաՍկրիպտ» ծրագրավորման խմբակին մասնակցող ուսանողները։ Նախագծի ղեկավարը Հրանտ Խաչատրյանն է: Ծրագիրն առաջին անգամ պատրաստի տեսքով ներկայացվել է 2014 թվականի մայիսի 24-ին Վիքիմեդիայի գրասենյակում կայացած վորքշոփի ժամանակ:
Աշխատանքի սկզբունքը խմբագրել
Ծրագիրը նախ հոդվածի մեջ որոնում է ծննդյան և մահվան թվականները, այնուհետև գտնում է տվյալ անձի ամենահարմար նկարագիրը («գրող, հրապարակախոս», «նկարիչ» և այլն)։ Հետո ստուգում է՝ արդյո՞ք տվյալներն արդեն առկա չեն տարեթվի և ամսաթվի համապատասխան հոդվածներում։ Եթե ոչ, ապա խմբագրի հաստատումից հետո, դրանք ավելացնում է այդ հոդվածներում։
Նախագծի մասնակիցներ խմբագրել
- Հրանտ Խաչատրյան (ղեկավար)
- Գայանե Հովհաննիսյան
- Անժելա Մարկոսյան
- Թագուհի Ասատրյան
- Կարեն Համբարձումյան
- Մարիամ Հարությունյան
- Մարիամ Մարտիրոսյան
- Սարո Մարկոսյան
- Տիգրան Մամիկոնյան