Անուշ Ստեփանյան

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անուշ Ստեփանյան (մարտի 3, 1988(1988-03-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի[1] և նկարչուհի, «Հայ ավանդական երաժշտության անսամբլի» և Նարեկացի արվեստի միության մեներգչուհի[2]։

Անուշ Ստեփանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 3, 1988 (36 տարեկան)
Երևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, նկարչուհի
Գործիքներվոկալ
 Anush Stepanyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Անուշ Ստեփանյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Սովորել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կիրառական արվեստ բաժնում։ Ավարտել է Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժինը։

Երգել սկսել է մանուկ հասակից՝ հիմնականում ժողովրդական և հոգևոր ժանրի երգեր։ Մինչ օրս (2015) երգում է Նարեկացի արվեստի միության երգչախմբում։ Երգչախմբի հետ շրջագայել է Հայաստանի տարբեր մարզերում, արտերկրում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա[3]։

2016 թվականին Թուրքմենստանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների միջմշակութային սիմպոզիումին ներկայացրել է Հայաստանը։

Գործունեություն

խմբագրել
 
«Վերածնունդ · Նարեկացի Համույթ» ձայնասկավառակի շապիկ

2-3 տարի իր աշխատանքներով մասնակցում է Հայաստանի նկարիչների միությունում ընթացող հանրապետական ցուցահանդեսներին։ 2008 թվականից «Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթ»-ի մեներգչուհի[2]։

2014 թվականի հունիսի 16-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Հայ ավանդական երաժշտության անսամբլի» համերգ-շնորհանդեսը, որտեղ Անուշ Ստեփանյանը հանդես է եկել որպես մեներգչուհի[3]։

2014 թվականի հուլիսի 19-ին Գաֆեսճյան կենտրոնի համերգասրահում Հայ ավանդական երաժշտության անսամբլի կազմում մասնակցել է հոգևոր, ժողովրդական, աշուղական, Կոմիտասյան և Համշենական ստեղծագործությունների համերգին[4]։

2014 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայ ավանդական երաժշտության անսամբլի» կազմում մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված միջոցառումներին և ստացել՝ «Գյումրի երիտասարդ վարպետ կատարողների կոչում»[5]։

2014 թվականի նոյեմբերի 8-ին Եվա Ստեփանյանի հետ «Նարեկացի արվեստի միությունում» ներկայացրել է «Երկու քույր ենք» համերգ-ցուցահանդեսը[6]։

Նարեկացի համույթի կազմում լույս է տեսել նրա երկու ձայնասկավառակները՝ «Նարեկացի Համույթ։ Առաջին ձայնասկավառակ» և «Վերածնունդ»[7]։ 2010 թվականին «Նարեկացի Համույթ։ Առաջին ձայնասկավառակ»-ը «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ ճանաչվել է այդ թվականի «Ազգային լավագույն ձայնասկավառակ»[7]։ 2012 թվականին լույս է տեսել «Վերածնունդ» ձայնասկավառակը[8]։

2014 թվականի փետրվարի 1-15-ը շրջագայություններ է ունեցել Հնդկաստանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը հնարավոր է վերականգնել, «Առավոտ» օրաթերթ, Հունիս 10, 2014։
  2. 2,0 2,1 «Նարեկացի ժողովրդական համույթի կազմը «Նարեկացի արվեստի միության» կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  3. 3,0 3,1 Եթե հոգուս մոտ է, ուրեմն իմն է. Անուշ Ստեփանյան(չաշխատող հղում), հունիսի 17, 2014։
  4. Music Cascade: Armenian Traditional Ensemble
  5. «Երկար ձգձգումներից հետո Գյումրիում այսօր նշվեց քաղաքի օրը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  6. Թե ժողովրդական, թե հոգևոր երգը անբաժան է եղել մեր ընտանիքից(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 «Երկու քոյր, Վեմ ռադիոկայան, 2014 թվական, Հոկտեմբեր 29». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  8. «Նարեկացի համույթի ձայնասկավառակներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել