Լարիսա Շիլովա (ռուս.՝ Шилова, Лариса Александровна, նոյեմբերի 16, 1934(1934-11-16), Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս կինոյի նկարիչ։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[1]։

Լարիսա Շիլովա
Ծնվել էնոյեմբերի 16, 1934(1934-11-16) (86 տարեկան)
ԾննդավայրՅարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտություննկարչուհի

ԿենսագրությունԽմբագրել

Լարիսա Շիլովան ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 16-ին, Յարոսլավլ քաղաքում։

1955 թվականին ավարտել է Յարոսլավլի գեղարվեստական ուսումնարանը։ Մի քանի տարի անց ընդունվել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի գեղարվեստական ֆակուլտետը (Ի. Շպինելի արվեստանոցը), որն ավարտել է 1964 թվականին[1]։

Քառասուն տարվա ընթացքում` 1955-1995 թվականներին, նա աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։ 1968 թվականից աշխատել է որպես հաստիքային բեմադրող նկարիչ։

Արվեստի իր գործերը ցուցադրել է գեղարվեստական տարբեր ցուցահանդեսներում։

ՖիլմոգրաֆիաԽմբագրել

  • 1968 թվական՝ Վիրինեա (ռեժիսոր՝ Վլադիմիր Ֆետին)
  • 1969 թվական՝ Սպիտակ հողմացույց (ռեժիսոր՝ Դավիթ Քոչարյան)
  • 1971 թվական՝ «Դուք կատակո՞ւմ ենք» կինոալմանախ, «Դուք կատակո՞ւմ եք» պատմվածք (ռեժիսոր՝ Վալերի Չեչունով)
  • 1972 թվական՝ Բոբան ու փիղը (ռեժիսոր՝ Աուգուստ Բալտրուշայտիս)
  • 1973 թվական՝ Որտե՞ղ է այն երևացել, որտե՞ղ է այն լսվել (կարճամետրաժ, ռեժիսոր՝ Վալենտին Գորլով)
  • 1977 թվական՝ Սպանվել է կատարման ժամանակ (ռեժիսոր՝ Նիկոլայ Ռոզանցև)
  • 1978 թվական՝ «Զավիալովյան հրաշքները» կինոալմանախ, «Երկրորդ նստաշրջանի տոմս» պատմվածք (ռեժիսոր՝ Անատոլի Դուբինկին)
  • 1980 թվական՝ Բազենե՛ր, հեռացեք արծիվներից (ռեժիսոր՝ Նիկոլայ Ռոզանցև)
  • 1980 թվական՝ Հրեշտակի օր (ռեժիսորներ՝ Սերգեյ Սելյանով, Նիկոլայ Մակարով)
  • 1981 թվական՝ Ընկեր Իննոտեկին (ռեժիսորներ՝ Եվգենի Մեզենցև, Իոսիֆ Շապիրո)
  • 1982 թվական՝ Վարվառայի օրը (ռեժիսորներ՝ Անատոլի Դուբինկին, Իոսիֆ Շապիրո)
  • 1982 թվական՝ Լյուդմիլան (ռեժիսորներ՝ Վալենտին Մորոզով, Սերգեյ Դանիլին)
  • 1984 թվական՝ Օլգան և Կոնստանտինը (ռեժիսոր՝ Եվգենի Մեզենցև)
  • 1985 թվական՝ Կհանդիպենք մետրոյում (ռեժիսոր՝ Վիկտոր Սոկոլով)
  • 1987 թվական՝ Բողոքարկում (ռեժիսոր՝ Վալերի Գուրյանով)
  • 1987 թվական՝ Սպիտակ անեծք (ռեժիսոր՝ Նիկոլայ Կովալսկի)
  • 1987 թվական՝ Լավ մնացեք (կարճամետրաժ, ռեժիսոր՝ Սերգեյ Բելոշնիկով)
  • 1990 թվական՝ Պանցիր (ռեժիսոր՝ Իգոր Ալիմպիև)
  • 1991 թվական՝ Սպիտակ գիշերներ (ռեժիսոր՝ Լեոնիդ Կվինիխիձե)
  • 1991 թվական՝ Սոկրատես (Էլվիրա Կարատիշկինայի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վիկտոր Սոկոլով)
  • 1994 թվական՝ Ռուսական սիմֆոնիա (ԽՍՀՄ/Ֆրանսիա) (ռեժիսոր՝ Կոնստանտին Լոպուշանսկի)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Шилова Лариса Александровна.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-08-29 

Արտաքին հղումներԽմբագրել