Ձմեռային օլիմպիական խաղեր

Ձմեռային օլիմպիական խաղեր, խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից չորս տարին մեկ անգամ։ Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվեցին 1924 թվականին, որպես Ամառային խաղերի կցորդ։ 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային Օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ։

Օլիմպիական օղակներ

Պատմություն խմբագրել

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը։ Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկները կիրառվեցին 1908 թվականին՝ երրորդ Օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները։ 1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»։ 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ՝ «Հյուսիսային Խաղեր»։ Մրցակցությունից խոսափելով, շվեդերը հրաժարվեցին առաջարկից։ Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ, նվիրված VIII Օլիմպիական խաղերին»։ Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերով։

Ձմեռային Օլիմպիական մարզաձևեր խմբագրել

 
ԱՄՆ-ի բոբսլեյի թիմը Թուրինի Ձմեռային Օլիմպիակն խաղերին
 
Ֆինլանդիա - Ռուսաստան հոքեյի թիմերի հանդիպումը Թուրինի խաղերին
 
ԱՄՆ գեղասահողներ Քեյդի Դենին և Ջերեմի Բարեթը Վանկուվերում
 
Ջոնի Սփիլայն, Թոդ Լոդվիք (ԱՄՆ) Դահուկային մրցավազք
 
Ռոբի Դիքսոն (Կանադա), Լեռնադահուկային մրցում
Մարզաձև Պատկեր Կարգապահություն Միջոցառման սկիզբը
Դահուկասահք
 
Լեռնադահուկային սպորտ 1936
 
Դահուկային մրցավազք 1924
 
Թռիչք թտրամպլինից 1924
 
Դահուկային երկրամարտ 1924
 
Դահուկապար (Ֆրիսթայլ) 1992
 
Սնոուբորդինգ 1998
Բիաթլոն
 
Բիաթլոն 1960
Չմուշկային սպորտ
 
Գեղասահք 1908/1924
 
Չմուշկավազք 1924
 
Շորթ թրեկ 1992
Բոբսլեյ
 
Բոբսլեյ 1924
 
Սկելետոն 1928/48/2002
Սահնակային սպորտ
 
Սահնակային սպորտ 1964
Տափօղակով հոկեյ
 
Տափօղակով հոկեյ 1920/1924
Կյոռլինգ
 
Կյոռլինգ 1924/1998

Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակացույց խմբագրել

No Տարեթիվ Անցկացման վայր Մասնակից երկրներ Մարզիկներ Մարզաձը Կարգապահություն
I 1924   Շամոնի, Ֆրանսիա 16 280 4 14
II 1928   Սանկտ Մորից, Շվեյցարիա 25 464 4 14
III 1932   Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 17 252 4 14
IV 1936   Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա . 28 646 4 17
-- 1940   Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա
-- 1944   Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա
V 1948   Սանկտ Մորից, Շվեյցարիա 28 669 4 22
VI 1952   Օսլո, Նորվեգիա 30 694 4 22
VII 1956   Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա 32 821 4 24
VIII 1960   Սքվո-Վելլի, ԱՄՆ 30 665 4 27
IX 1964   Ինսբրուգ, Ավստրիա 36 1091 6 34
X 1968   Գրենոբլ, Ֆրանսիա 37 1158 6 35
XI 1972   Սապպորո, Ճապոնիա 35 1006 6 35
XII 1976   Ինսբրուգ, Ավստրիա 37 1123 6 37
XIII 1980   Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 37 1072 6 38
XIV 1984   Սարաևո, Հարավսլավիա 49 1272 6 39
XV 1988   Կալգարի, Կանադա 57 1423 6 46
XVI 1992   Ալբերվիլ, Ֆրանսիա 64 1801 6 57
XVII 1994   Լիլլեհամմեր, Նորվեգիա 67 1739 6 61
XVIII 1998   Նագանո, Ճապոնիա 72 2302 7 68
XIX 2002   Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ 77 2399 7 78
XX 2006   Թուրին, Իտալիա 80 2508 7 84
XXI 2010   Վանկուվեր, Կանադա 82 2766 7 86
XXII 2014   Սոչի, Ռուսաստանի Դաշնություն
XXI 2018   Պչենչհան, Կորեայի Հանրապետություն

___

 
Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակացույցն՝ ըստ երկրների
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր» հոդվածին։