Զգացմունք, իր պահանջմունքների օբյեկտների նկատմամբ մարդու վերաբերմունքի (դիրքորոշման) սուբյեկտիվ արտացոլումն ու ապրումը որպես ներհոգեկան գործընթաց։ Զգացմունքն անձի կայուն վերաբերմունքն է և դրսևորվում է հուզական տարբեր վիճակների ձևով։ Տարբեր իրադրություններում կարող է դրսևորվել ոգևորության, ուրախության, զայրույթի, թախծի կամ այլ հուզական վիճակներով։ Զգացմունքը կարելի է դիտել նաև որպես ավելի բարդ հոգեկան կազմավորման՝ դիրքորոշման բաղադրիչներից մեկը և հոգեկան արտացոլման ձև։

«Հինգ զգայարանները» (Հանս Մակարտ)

«Զգացմունք»-ը «զգալ» բայի անվանական ձևն է։ Այս բառն առաջին անգամ անգլերենում կիրառվել է՝ նկարագրելու համար դիպչելու ֆիզիկական զգացողությունը՝ զգալու կամ ընկալման միջոցով[1]։ Լատիներենում "sentire"[2] նշանակում է զգալ, լսել կամ հոտ առնել։ Հոգեբանության մեջ «զգացմունք» բառը սովորաբար օգտագործվում է նկարագրելու համար էմոցիաների սուբյեկտիվ գիտակցված փորձը[3]։ Ֆենոմենոլոգիան և հետերոֆենոմենոլոգիան փիլիսոփայական մոտեցումներ են, որոնք տալիս են զգացմունքների մասին որոշ հիմնական գիտելիքներ։ Հոգեթերապիայի մի շարք դպրոցներում թերապևտները ձեռք են բերում իրենց հիվանդների զգացմունքների մասին որոշակի գաղափարներ, որի շնորհիվ էլ առկա է մեթոդաբանություն տերմինը։ Զգացմունքներ կիսելու կամ այլ մարդկանց զգացմունքները հասկանալու մեջ որոշակի դեր ունեն նաև ներանձնային հարաբերությունների մասին որոշ թեորիաներ։ Ֆիզիկական աշխարհի մասին իմացությունը անպայմանորեն չի առաջանում համամարդկային ռեակցիաներում, սակայն տարբեր է լինում՝ կախված, թե ով ինչպես է հսկում իրավիճակը, ինչպես է իրավիճակը կապված ընդունողի նախկին փորձերի հետ և մի շարք այլ գործոններով։ Զգացմունքները նաև գիտակցական վիճակներ են, որոնք կարող են առաջանալ հույզերի, տրամադրության կամ ցանկությունների ժամանակ։

Զգացմունքների տեսակները խմբագրել

  • Բանական
  • Բարձրագույն
  • Բարոյական
  • Գեղագիտական
  • Գործնական

Բանական զգացմունքներ խմբագրել

Իմացական գործընթացում, խնդիրներ լուծելիս առաջ եկող զգացմունքները՝ հետաքրքրասիրությունը, զարմանքը, տարակույսը, ոգեշնչումը և այլն։

Մտավոր գործունեության գործընթացում առաջացած ապրումները նշանակում է ինտելեկտուալ զգացմունք։ Այդ զգացմունքի օրինակն է հետաքրքրությունը, զարմանքը, վստահությունը, խնդրի ճիշտ որոշման և անհաջողության կասկածի, նոր զգացողության արթնացումը՝ ավելի խորը գիտելիքներ փնտրելու համար։ Ինտելեկտուալ զգացմունքներն արտահայտում են մարդու վերաբերմունքն իր մտքերի և հետևանք՝ ինտելեկտուալ գործունեության։ Ինտելեկտուալ զգացմունքները կապված են մարդու մտավոր, ճանաչողական գործունեությամբ և անընդհատ ուղեկցում են նրան[4]։

Իրականացվող ճանաչողական գործունեությունն առաջացնում է ապրումների ելևէջներ։ Զարմանքի զգացմունքն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը հանդիպում է ինչ որ նորին, անծանոթին, անսովորին։ Զարմանալու կարողությունը շատ կարևոր որակ է, խթան է ճանաչողական գործունեության։ Կասկածի զգացմունքն առաջանում է վարկածի անհամապատասխանության և ենթադրության որոշակի փաստերի և կշռադատության հիման վրա։ Նա կարևոր պայման է հաջողակ ճանաչողական գործունեության, քանի որ արթնացնում է ստացված նյութի մանրազնին ստուգում։

Վստահությաան զգացմունքը ծնվում է գիտակցությունից, իրականությունից և վստահության փաստից, ենթադրությունից և վարկածից, որը պարզվում է բազմակողմանի ստուգումից։

Բարձրագույն զգացմունքներ խմբագրել

Զգացմունքների մի խումբ, որի մեջ մտնում են՝

  • բարոյական,
  • գեղագիտական,
  • բանական զգացմունքները։

Դրանք մարդու ամենաբարդ ու բազմատեսակ դրսևորումներ ունեցող զգացմունքներն են, որոնք անձի սոցիալականացման, մտավոր ու բարոյական զարգացման ընթացքում քանի գնում ավելի խորն ու տարբերակված են դառնում։

Բարձրագույն զգացմունքներն ունեն վառ արտահայտված հասարակական բնավորություն և վկայում են մարդու վերաբերմունքը հասարակական էության տարբեր կողմերի և կյանքի ի հայտ գալուն։

Բարձրագույն զգացմունքի բովանդակությունը, նրանց ուղղությունն որոշվում են մարդկանց աշխարհայացքով, բարոյական վարքի օրենքներով և էսթետիկական գնահատականներով։

Սեր խմբագրել

Մարդու բարձրագույն զգացմունքներից մեկը, որը ունենալիս զգացմունքի առարկան գնահատվում է որպես բարձրագույն արժեք, որով այդ զգացմունքն ունեցողը իմաստավորում է իր կյանքը և հանուն որի պատրաստ է դիմելու իր շահերի և նույնիսկ անձի զոհաբերման։ Սիրո դրսևորումները մոր, երեխաների, հակառակ սեռի ներկայացուցչի, հայրենիքի, այլ մարդկանց նկատմամբ, անշուշտ էականորեն տարբեր զգացմունքներ են, թեև այդ բոլոր տեսակների համար բնորոշ է վերը նշված հիմնական առանձնահատկությունը՝ սիրո առարկան բարձրագույն արժեք և կյանքը իմաստավորորող գործոն համարելը։

Բարոյական զգացմունքներ խմբագրել

Բարոյական զգացմունքները այն դիրքորոշումների սուբյեկտիվ ապրումներն են, որ մարդիկ տածում են բարոյական նորմերի, դրանք իրագործող կամ խախտող գործողությունների նկատմամբ։ Բարոյական զգացմունքների օրինակներ են՝պարտքի, ընկերասիրության, հայրենասիրության, սիրո, ատելության, ցավակցության, համակրանքի և այլ զգացմունքները։

Բարձրագույն զգացմունքների ոլորտում բարոյականութան զգացմունքը զբաղեցնում է հատուկ տեղ։ Բարոյական զգացմունքներն առաջանում և զարգանում են մարդկանց ընդհանուր գործունեության ընթացքում և փորձում են ազդել տվյալ հասարակությունում փաստացի տիրապետող բարոյական նորմին։ Նրանք առաջանում են իրենց սեփական և այլ անձանց վարքի և արարքների ազդեցության տակ։ Այդ ապրումներն ինքնատիպ հետևանքի արարքների գնահատականն է, նրանց համապատասխանեցումը կամ անհամապատասխանեցումը բարոյականության նորմերին, որոնց մարդը համարում է կարևոր իր և մյուսների համար։ Դրական արարքների գնահատականը ծնում է մարդու մոտ բավարվածության զգացմունք, բացասականը՝ ներքին բողոք։

Բարոյական զգացմունքներին վերաբերվում են համակրանքի և հակակրանքի, կախվածության և օտարացման, հարգանքի և անտեսման, ընդունելիության և անշնորհակալության, սիրո և ատելության զգացմունքները։ Բարոյական զգացմունքների շարքում հատուկ տեղ կարելի է առանձնացնել ընկերության, սիրո և խղճի զգացմունքները։

Բարոյական զգացմունքի յուրահատկությունը նրանց գործածելիությունն է, այսինքն վառ արտահայտված բեմական բնավորությունը։ Դրանք իրականացվում են ոչ միայն մտահղացումներում և ապրումներում, այլ նաև ակտիվ գործունեության մեջ, որում մարդը տալիս է իր ողջ ուժը և էներգիան։ Զգացմունքը կարող է երկար ցուցաբերվել նաև ամենօրյա կյանքում։

Գեղագիտական զգացմունքներ խմբագրել

Գեղեցկության կամ տգեղության, ողբերգականի կամ կոմիկականի, հումորի, ծաղրի, սքանչացման և այլ ապրումներ, որ մարդն ունենում է երևույթների կամ մարդկանց գեղագիտական (հակագեղագիտական) կողմերն ընկալելիս։ Արարքները ևս, բացի բարոյական զգացմունքներից, առաջ են բերում նաև գեղագիտական զգացմունքներ։

Գեղագիտական զգացմունքն առաջանում և զարգանում է մարդու կողմից լավագույնի ընդունմամբ և ստեղծմամբ։ Քանի անգամ մենք չենք հիացել բնության գեղեցկությամբ և արվեստի գլուխգործոցով, մենք ուզում ենք կրկին և կրկին վայելել այն։ Գեղեցիկը գրավում է մեծ չափով, ինչքան մարդն ավելի խորն է մտնում գեղեցիկի մեջ, այնքան շատ է այն հասկանում։

Էսթետիկական զգացմունքն առաջանում է ոչ միայն գեղեցկության ընդունմամբ։ Բարոյական գեղեցիկը ծնում է էսթետիկական զգացմունք։ Մենք ոչ հաճախ ենք հիանում գեր բարոյական անձի ի հայտ գալով՝ ովքեր ապրում են հօգուտ շրջապատի։ Այդպիսի մարդիկ մեզ մոտ խորհուն հարգանքի զգացմունք են ծնում։ Այդ օրինակով ներկայացված զգացմունքի բաժանումն առանձին տեսակների՝ հանդես է գալիս մի քանի պայմանական աստիճանով։

Գործնական զգացմունքներ խմբագրել

Աշխատանքային, խաղային կամ որևէ այլ տեսակի գործունեության ընթացքիև արդյունքների հետ կապված զգացմունքները՝

  • բավարարվածությունը,
  • հրճվանքը,
  • հափշտակվածությունը և այլն։

Զգացմունքների ամբիվալենտություն խմբագրել

Որևէ առարկայի, երևույթի կամ մարդու նկատմամբ տածվող հուզական դիրքորոշման երկակի բնույթը, հակադիր գգացմունքների միավորումը մեկ բարդ դիրքորոշման մեջ։ Օրինակ, սիրելի անձը մեզանում միաժամանակ կարող է առաջ բերել և՛ հիացմունք, և՛ զայրույթ։ Խանդն ներառում է ինչպես սիրո, այնպես էլ ատելության տարրեր։ Միաժամանակ կարելի է գտնվել ուրախ և թախծոտ հոգեվիճակում։ Զգացմունքների և հույզերի ամբիվալենտությունը (երկարժեքությունը) ներքին կոնֆլիկտի դրսևորում է։

«Ամբիվալենտություն» տերմինն առաջարկել է շվեյցարացի հոգեբույժ Է. Բլեյլերը։

Զգացմունքների համառոտ նկարագրությունը խմբագրել

Զգացմունքը, ինչպես մարդու հուզական հարաբերությունները, ըստ բազմատեսակ հայտնությունների և իրականության կողմերի, արտահայտվում է բնավորության վերաբերմունքի յուրահատկություններով, տվյալ մարդու՝նրա մտավոր համոզմունքներով և նրա ներքին աշխարհով։ Զգացմունքը չափազանց տարատեսակ և բազմանկյուն է, ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ իր նշանակությամբ։ Երբ 19-րդ դարի հոգեբանները փորձել են ստեղծել զգացմունքների հավաքածու, նրանք բախվել են մեծ դժվարությունների, քանի որ զգացմունքների նրբությունը և տարբերակումներն անվերջ են։

Անձնական և հասարակական կյանքում նոր պայմանները, նոր հանգամանքները ծնում են նոր զգացմունքներ։ Նորը՝ իր բնավորությամբ և բովանդակությամբ գործունեության աղբյուրն է նոր ապրումների և ձևավորումն է նոր զգացմունքների։ Զգացմունքները դասակարգվում են ոչ միայն ներածությամբ, այլ նաև ուժով։ Ուժով ձգտելը օբյեկտին, արտահայտվում է կրքով և տարվածությամբ։

Զգացմունքների հատուկ խումբը ներառում է բարձրագույն զգացմունքները՝ բարոյական, գեղագիտական, բանական։ Մտավոր գործունեության գործընթացում առաջացած ապրումները նշանակում է ինտելեկտուալ զգացմունք։ Այդ զգացմունքի օրինակն է հետաքրքրությունը, զարմանքը, վստահությունը, խնդրի ճիշտ որոշման և անհաջողության կասկածի, նոր զգացողության արթնացումը՝ ավելի խորը գիտելիքներ փնտրելու համար։ Բավարարության զգացմունքն առաջանում է աշխատանքի հետևանքից։

Բանական զգացմունքին են վերաբերվում նաև հումորի և հեգնանքի զգացմունքը, որտեղ հանդես է գալիս մարդու վերաբերմունքը ճանաչողներին և գնահատվող օբյեկտին։

Հումորի զգացմունքներն ցուցաբերվում են տեսիլքով կամ դեմքին, որը մի կողմից գնահատվում է դրական, և առաջանում է բարեհոգի ծիծաղ։ Հումորի զգացմունքը տիպիկ է բարեհոգի մարդկանց, ովքեր սիրում են կյանքը և նրբությունը զգացողներին, ինչպես գեղեցիկը, այնպես էլ անվնաս թերություները և թուլությունները։ Հեգնանքի զգացմունքն արտահայտումն է սուր կրիտիկական վերաբերմունքն աշխարհին, մարդկանց և ինքն իրեն։ Հեգնանքում իսկապես գնահատվում է իդեալական դիրքորոշումը։ Բանական զգացմունքներին է պատկանում նաև պայքարը նորի և առաջընթացի համար։ Նա բեկվում է բոլոր ճանաչողական արվեստի գործունեության ոլորտում՝ գիտության և տեխնիկայի, մշակույթի և արվեստի։

Բարձրագույն զգացմունքները մարդու մոտ առաջանում են բավարարվածության կամ չբավարարվածության հիմքի վրա՝ նրա բարձր հոգևոր պահանջմունքներում։

Մարդու գոյության տասնյակ հազարավոր տարիները բնորոշված են նրա գիտակցական գործունեությամբ։ Արարելու, բովանդակալից ապրելու նրա ձգտումը կապված է գլխավորապես նրա հոգեվիճակներից, զգացմունքային վերաբերմունքից շրջապատող առարկայական աշխարհի և երևույթների նկատմամբ։ Հուզազգացմունքայնության արտաքին նշանները տարբերակված են՝ միմիկ (դեմքի մկանների շարժումներ) և մնջախաղ (մարմնի մասերի շարժումներ) ռեակցիաներ։ Այլ խոսքով մարդկային զգացմունքները բնորոշվում են նրա արարքների բարդ համալիրի, բառերի և նրանց հետ կապված էքսպրեսիայի միջոցով (միմիկա, պանտոմիմիկա, ինտոնացիա և այլն)։

Մարդու ցանկացած գործունեություն սերտորեն կապված է զգացմունքների հետ։ Այս կամ այն ձևով արտահայտելով իր զգացմունքները՝ անձը հուզական ազդեցություն է թողնում շրջապատի մարդկանց վրա։ Հաջողությունները կամ անհաջողությունները գործունեությունում առաջացնում են համապատասխան զգացմունքներ։ Մեծ դեր են կատարում զգացմունքները մարդու իմացական գործունեության մեջ, որը և որոշում է նրա ակտիվությունը և պասիվությունը։

Առաջին դեպքում (ակտիվ-ստենիկ) զգացմունքները բարձրացնում են մարդու կենսագործունեությունը, ուժ են հաղորդում նրան և մղում ակտիվ գործունեության։

Երկրորդ դեպքում (պասիվ-աստենիկ) զգացմունքները թուլացնում են մարդու կենսագործունեությունը, նրա կամքը, ջանասիրությունը։ Զգացմունքայնության վերոհիշյալ ձևակերպումները պայմանավորված են անհատական որոշակի առանձնահատկություններով և մասնավորապես՝ տվյալ անձի համար իրեն հատուկ վարքագծով։ Կարևոր են նաև այն հանգամանքները, որոնցում առաջանում են մարդու զգացմունքները; Ցանկացած գործունեության ընթացքում, նրա որոշակի փուլերում, բացահայտվում է զգացմունքային որոշակի հակադրություն, լարվածություն(սթրես) և լիցքաթափում, կրիտիկական վիճակներ, որոնք հանգում են հաջողության կամ անհաջողության։ Աովորաբար մարդը նման վիճակներ կրում է պատասխանատու ելույթներից առաջ (քննություններ, մրցումներ և այլն)։

Երևույթի ուժն ու խորությունը խիստ կախված են մարդու նախասիրություններից, հայացքներից, համոզմունքներից, ինչպես նաև նրա կենսական հիմնական հարաբերություններից՝ առարկայական աշխարհի և երևույթների հետ։

Մարդու կյանքում զգացմուքայնությունը իր արտահայտությունը գտնում է ընթացքի առանձնահատկության և մարդու վարքագծի ու գործունեության վրա ունեցած ազդեցության տարբերությամբ։ Դրանք են՝ տրամադրությունը, էֆեկտները, կրքերը։

Հոգեբանության մեջ տարբերում են զգացմունքների երկու տեսակ՝

  • ստորին
  • բարձր։

Այն զգացմունքները, որոնք կապված են անձի միայն ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հետ, անվանվում են ստորին զգացմունք (սովը, կշտանալը, ծարավը, սրտխառնոցը և այլն)։ Նրանք ազդարարում են մարդու ֆիզիկական վիճակի բավարարվածության մասին։

Բարձր զգացմունքները ներառում են մարդու հոգևոր կյանքի բարդ և կարևոր կողմերը՝ բարոյականությունը, վարքի մշակույթը, գե֊ղագիտական զգացմունքները։ Դրանք համեմատաբար բարդ են և ունեն հարուստ բովանդակություն։ Զգացմունքների այս տեսակը հնարավորություն է տալիս որոշելու մարդու բնավորությունը, խառնվածքը, ընդունակությունները, հետաքրքրությունները։ Բարձր զգացմունքների բաղադրիչները զուգակցելով՝ ավելի ցայտուն են արտահայտվում արվեստում, որտեղ բարոյականի, ինտելեկտուալի և գեղագիտականի համադրումից ստեղծվում է արվեստի ստեղծագործությունը։

Ներքին զգացողություն խմբագրել

Ներքին զգացողությունը ինչ–որ բանի հանդեպ բնազդական էմոցիոնալ ռեակցիան է։ Այն կարող է լինել բացասական (անհանգստության զգացողություն) կամ դրական (վստահելու զգացողություն)։ Նման զգացողությունը ընդհանուր առմամբ համարվում է գիտակից մտքի կողմից չկառավարվող զգացմունք և ավելի շուտ բնազդային, քան բանական դրսևորում։ Ներքին զգացողություն արտահայտությունը կարելի է կիրառել որպես կարճ տերմին՝ նկարագրելու անհատի որջախոհությունը, այն ըմբռնումը, թե «ինչն է ճիշտ անելը», օրինակ վիրավոր անցորդին օգնելը, մութ նրբանցքներով չանցնելը և ընդհանրապես տվյալ իրավիճակում բնազդական զգացմունքներով առաջնորդվելը։ Այն կարող է նաև վերաբերել պարզ տարածված արտահայտությունների, որոնք միշտ ճիշտ են՝ «ջուրը թաց է», «կրակը տաք է», կամ այն կարող է վերաբերել այն մտքերին, որոնք անհատն ընդունում է բնազդաբար՝ առանց հաշվի առնելու ճիշտը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://en.wiktionary.org/wiki/feel#Etymology_1
  2. https://en.wiktionary.org/wiki/sentire
  3. VandenBos, Gary (2006) APA Dictionary of Psychology. Washington, DC: American Psychological Association
  4. «Emotionen und Gefühle - wo ist eigentlich der Unterschied?» (գերմաներեն).

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 679