Հոգեվիճակ
Առաջարկվում է այս և Հոգեկան վիճակներ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Հոգեվիճակ, անձի հոգեկան ակտիվության ընդհանուր բնութագիրը որոշակի ժամանակահատվածում, նրա ընթացքի յուրահատկությունը և հոգեկանի ընդհանուր ֆունկցիոնալ ակտիվացման մակարդակը։
Հոգեվիճակը կարող է լինել գրգռված, ճնշված, ծույլ, գործուն և այլն։ Այդ բնորոշումները կարող են վերաբերել մտավոր, հուզական և գործնական ակտիվությանը։
ՀոգեվիճակներԽմբագրել
- սթրես
- խռովահույզ կամ անհանգիստ վիճակ
- ֆրուստրացիա
- ոգեշնչվածություն
- շփոթվածություն
- որոշակի գործունեության համար ներքին պատրաստականության վիճակ
- հագեցվածություն
- սպասման վիճակ
- լքվածության զգացում
- հանգիստ հայեցական վիճակ
և այլն։
Հոգեվիճակների տեսակներըԽմբագրել
Հոգեվիճակները լինում են՝
- անհատական
- խմբային, մասնավորապես՝ զանգվածային (օրինակ, խուճապի վիճակը)
ԱղբյուրներԽմբագրել
- Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240