Հայրենասիրություն

Հասկացության ծագման պատմությունԽմբագրել
Հայրենասիրության պատմական աղբյուրը դարերով ու հազարամյակներով առանձին պետությունների գոյատևումն է որոշակի վայրում, ինչի արդյունքում ձևավորվում է կապվածություն հայրենի հողին, լեզվին ու ավանդույթներին, այն ներառում է ազգայնականությանը հատուկ մի շարք եզրույթներ[1][2]։ Ազգերի կազմավորման ու ազգային պետությունների ստեղծման պայմաններում հայրենասիրությունը դառնում է հասարակական գիտակցության բաղադրիչ մաս XVIII դարում։
Այլ անձանց վերագրելով հայրենասիրական զգացմունքներ, իսկ որոշ իրադարձությունների տալով հայրենասիրական նրբերանգ՝ բնութագրող անձը դրանով հաճախ տալիս է դրական գնահատական[3]։ Այն հակադրելի է ունիվերսալիզմից առաջ եկած աշխարհաքաղաքացիության հոսանքին, որը ենթադրում է համամարդկային շահի գերակայում նեղ ազգային կամ էթնիկ շահից[4]։
Հայրենասիրության մասին պատկերացումները կապված են հայրենիքի նկատմամբ սիրո հետ, սակայն հայրենասիրության էության վերաբերյալ պատկերացումները տարբեր մարդկանց մոտ տարբեր են[5][6][7]։ Այդ պատճառով էլ ոմանք իրենց համարում են հայրենասեր, մյուսները՝ ոչ[6][8]։
Պատրիոտիզմ
Ըստ պատմաբան Մոնիք Կոտրեդի պատրիոտիզմ բառը ստեղծվել է 1750 թ. և ավելի ուշ, որպես հասարակակն կարծիքի մոբիլիզացիայի միջոց առաջին անգամ կիրառվել է Էթյեն-Ֆրանսուազ դը Շուազոլը կողմից Իննամյա պատերազմի ընթացքում (1756-1763)։
Պատմության մեջ պատրիոտիզմ են կոչել հասարակական հարաբերությունների տարբեր դրսևորումներ․
- պետական պատրիոտիզմ — սեր պետության հանդեպ,
- կայսերական պատրիոտիզմ — համակրանք կայսրության ու նրա ղեկավարության հանդեպ,
- ուռա հայրենասիրություն — չափից դուրս սեր իր պետության ու ժողովրդի նկատմամբ,
- պոլիսային պատրիոտիզմ — այսինքն՝ սեր դեպի կենսաձևը, ավանդույթները, առանձնահատկությունները։ Գոյություն է ունեցել անտիկ քաղաք-պետություններում,
- ուլտրապատրիոտիզմ — հայրենիքի հանդեպ սեր չափազանցված, անխոհեմ ձևով[9],
- էթնիկական հայրենասիրություն — սեր իր էթնոսի նկատմամբ,
- քաղաքային պատրիոտիզմ — սեր իր քաղաքի նկատմամբ[10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Chisick, Harvey, 1946- (2005)։ Historical dictionary of the Enlightenment։ Lanham, Md.: Scarecrow Press։ ISBN 9780810865488։ OCLC 408662332
- ↑ Primoratz Igor (2019)։ Zalta Edward N., ed.։ The Stanford Encyclopedia of Philosophy (Spring 2019 ed.)։ Metaphysics Research Lab, Stanford University
- ↑ Հարցման օրինակը Archived 2009-04-25 at the Wayback Machine. ցույց է տալիս, որ հարցվածների մեծ մասը կողմ է հայրենասիրական կարգախոսներին։
- ↑ «Национализм versus космополитизм ← Философия и политика ← Психология человека»։ psibook.com։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին։ Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13
- ↑ Ксения Ларина; Виктор Ерофеев, Алексей Чадаев (2008-08-30)։ «Культурный шок : российский патриотизм - разрушительная или созидательная сила?»։ Радио «Эхо Москвы»։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 21
- ↑ 6,0 6,1 Подборка материалов на тему патриотизма Archived 2008-12-21 at the Wayback Machine. на сайте ВЦИОМ-а
- ↑ Пример трактовки патриотизма: «Протоиерей Димитрий Смирнов: „Патриотизм — это любовь к своей стране, а не ненависть к чужой“» — Интервью Протоиерея РПЦ Димитрия Смирнова Борису Клину, газета «Известия», 12 сентября 2008.
- ↑ Информационный материал Archived 2009-04-25 at the Wayback Machine. ВЦИОМа.
- ↑ Толковый словарь обществоведческих терминов. Н. Е. Яценко. 1999
- ↑ «Семиозис городского патриотизма: опыт осмысления теории и практики»։ Вестник Рязанского государственного университета им. С.А. Есенина։ Արխիվացված օրիգինալից 2016-07-09-ին։ Վերցված է 9 июля 2016
Արտաքին հղումներԽմբագրել
- «Հայրենասիրություն»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Л. Н. Толстой: Патриотизм или мир?»։ "philosophy.ru"։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 21
- «Л. Н. Толстой: Патриотизм и правительство»։ Lib.Ru։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 21
- «Л. Н. Толстой: Христианство и патриотизм»։ "philosophy.ru"։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 21
- «Н. М. Карамзин: О любви к отечеству и народной гордости»։ Lib.Ru։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 21
- Демидова Е. И., Криворученко В. К. Патриотизм в своей идее неизменен // Эл. журнал «Знание. Понимание. Умение». — 2008. — № 6 — История.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 211)։ |