Խիղճ
Խիղճ, բարոյագիտության կատեգորիա, իրականացված բարոյագիտակցություն, որ բնորոշում է իր բարոյական սկզբունքներ մշակելու, արարքները հսկելու և արժեքավորելու անհատի ունակությունը։ Անհատի արարքների գնահատականը դրսևորվում է ոչ միայն որպես դրանց բանական գիտակցում, այլև ապրում՝ «խղճի խայթ»։ Իդեալիստական փիլիսոփայությունում խիղճը դիտվում է որպես «ներքին ես»-ի ձայն (Կանտ, Ֆիխտե), մարդուն ի ծնե հատուկ բարոյական հատկություն և այլն։ Մարքս-լենինյան բարոյագիտությունը հիմնավորում է խիղճի հասարակական-պատմական բնույթը, ցույց տալիս, որ այն պայմանավորված է ոչ միայն անհատի ներաշխարհով, այլև հասարակական կեցությամբ՝ «Հանրապետականի խիղճն այլ է, քան ռոյալիստինը, հարուստինը՝ այլ, քան ընչազուրկինը, մտածողինը՝ այլ, քան նրանը, ով անկարող է մտածել»։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Խիղճ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 52)։ |