Անտիոքի պաշարումը դարձավ Առաջին խաչակրաց արշավանքի առանցքային իրադարձություններից մեկը։ Տեղի է ունեցել 1097—1098 թթ., որի արդյունքում քաղաքը նվաճեցին խաչակիրները։ Պաշարումը և նրան հաջորդող իրադարձությունները ստիպեցին խաչակիրներին Անտիոքի շրջանում անցկացնել ավելի քան 1,5 տարի, կարող էին վտանգի տակ դնել ամբողջ արշավանքի ընթացքին։ Խաչակիրների առաջնորդների տարաձայնությունները և կապերի վերջնական խզումը Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոսի հետ՝ կապված Անտիոքի գրավման հետ, հիմք հանդիսացավ Մերձավոր Արևելքում լատինական իշխանություններ հիմնելու համար։

Անտիոքի պաշարում
Թվական1097 թ. հոկտեմբերի 21-ից — 1098 թ. հունիսի 28
Մասն էԱռաջին խաչակրաց արշավանք
ՎայրԱնտիոք
ԱրդյունքԽաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
ԽաչակիրներՍելջուկներ
Հրամանատարներ
Գոտֆրիդ Բուլյոնցի
Բոհեմունդ Տարենտացի
Ռայմոնդ IV Թուլուզցի
Յաղի-Սիան †
Կողմերի ուժեր
25,00075,000
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ

Նախապատմություն խմբագրել

1095 թ-ին Ուրբանոս II Հռոմի Պապը հրավիրում է Կլերմոնի ժողովը և հայտարարում է Խաչակրաց արշավանք ընդդեմ մուսուլմանների, նպատակն էր ազատագրել մուսուլմանների տիրապետության տակ գտնվող Երուսաղեմ քաղաքը[1], որտեղ մեծացել, սպանվել և թաղվել էր Հիսուս Քրիստոսը։ Ուրբանոսը խոստանալում էր մեղքերի թողություն տալ արշավանքի մասնակիցներին։ Եվրոպացիները թյուր կարծիք ունեին մուսուլմանների մասին և մտածում էին, որ հեշտ հաղթանակ կտանեն նրանց նկատմամբ։

Գյուղացիների խաչակրաց արշավանք խմբագրել

1096 թ. հոկտեմբերին մեկնարկում է գյուղացիների կամ աղքատների խաչակրաց արշավանքը։ Արշավի մասնակիցների մեծ մասը կանոնավոր բանակի անդամներ չէին, հետևաբար իրենցից լուրջ ռազմական ուժ չէին ներկայացնում։ Սուրբ Երկրի ճանապարհին խաչակիրները թալանում էին խաղաղ բնակչությանը, կազմակերպում հրեական համայնքի ջարդեր։ Կոստանդնոպոլիսում հավաքվում է շուրջ 180 հազար մարդ ովքեր մեծ վտանգ էին ներկայացնում Բյուզանդիայի համար։ Ալեքսիոս Ա Կոմնենոսը հասկանում է, որ հմուտ զինվորների փոխարեն Հռոմի Պապը նրա մոտ է ուղարկել աղքատների հյուծված խմբեր, ովքեր պարզապես չեն կարող մարտնչել լավ պատրաստված և զիված մուսուլմանների դեմ։ Բացի դրանից «բանակը» Բյուզանդիայում գտնվելու ընթացքում ոչնչացնում է շատ տներ, պալատներ, առևտրականների կրպակներ չնայած նրան, որ բյուզանդացիները շարունակում էին սնուցել խաչակիրներին։ Ալեքսիոսը չի կարողանում համոզել Պետրոս Ամյենցուն սպասել ասպետ-խաչակիրներին[2]։ 1096 թ. հոկտեմբերի 21-ին Նիկեաի մոտ գտնվող Ցիվետոտոս քաղաքի մոտ սելջուկները գլխովին ջախջախում են խաչակիրներին։

Արշավանքի շարունակությունը խմբագրել

Աղքատների խաչակրաց արշավանքի տապալումից հետ Գոտֆրիդ Բուլյոնցին (այդ ժամանակ արդեն լոթարինգիայի հերցոգ) իր եղբայրներ՝ Բալդուինի և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կանոնավոր բանակը։ Նրանց ընկալում էին որպես՝ Հռոմի Պապի դաշնակիցներ։ Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոտֆրիդի բանակը կազմված էր 10 հազ. հեծյալից և 70 հազ. հետևակայիններից, սակայն այս թվերը զգալիորեն ուրճացված են։ Մինչև զորքերը գլխավորելը Գոտֆրիդը վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը այդ թվում նաև Բուլյոնի կոմսությունը[3].: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի գան Հունգարիայի բնակիչների հետ՝ ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները։ Բելգրադից ոչ հեռու Գոտֆրիդը հանդիպեց Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Ա Կոմնենոսի դեսպաններին և նրանց հետ կնքեց դաշինք Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել խաչակիրներին նրանց հողերը պաշտպանելու պայմանով։ Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը։ Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոտֆրիդին ներկայանալ իր մոտ Կոստանդնոպոլիս։ Սակայն Գոտֆրիդը հրաժարվեց ընդունել աուդիենցիան և 1096 թ. դեկտեմբերի 23-ին լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին[4].: Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների մատակարամը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը կայսրը վերականգնեց այն։ Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոտֆրիդը դաշինք կնքեցին Գոտֆրիդը երթմնակալեց Ալեքսիոսին[5] վասսալի կարգավիճակով փոխարենը շատ գումար ստացավ։ Երբ Կոստանդնոպոլիս ժամանեցին մնացած խաչակիրները Գոտֆրիդը շարժվեց դեպի Նիկեա։ Քաղաքը գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին առաջնագիծը ղեկավարում էր Բոհեմունդը, իսկ թիկունքը Գոտֆրիդը։

Անտիոքի դրությունը խմբագրել

Անտիոքը հանդիսանում էր Մերձավոր Արևելքի ամենանշանակալի քաղաքներից մեկը։ Քաղաքի պատմությունը սկսվում է դեռևս Հռոմեական կայսրության ժամանակներից։ Հետո քաղաքը ձեռքից ձեռք է փոխանցվել, սկզբից Անտիոքին տիրել է Բյուզանդիան, ապա անցել է արաբներին հետո X դարում նորից վերադարձել Բյուզանդիային, 1085 թվականին քաղաքը նվաճում են սելջուկները[6]։ Վերջիններս մասամբ վերակառուցում են դեռ Հուստինիանոս Ա-ի ժամանակաշրջանի քաղաքային պարիսպները՝ լայն պատերը այժմ պաշտպանվում էին 450 աշտարակների կողմից՝ որոնք զգալիորեն հզորացրին քաղաքի պաշտպանությունը։ Բացի դրանից քաղաքը հարավ-արևմուտքից պաշտպանված էր լեռներով, իսկ հյուսիս-արևմուտքից ճահճուտներով։ 1088 թվականից Անտիոքը ղեկավարում էր ամիրա Յաղի-Սիանը, ով կանխատեսելով քրիստոնյաների կողմից հնարավոր հարձակումը օգնության խնդրանքով դիմում է հարևան քրիստոնյա երկրներին[7]։ Յաղի-Սիանը բանտարկում է պատրիարք Հովհաննես Օկսիտին։ Քաղաքից վտարում է քաղաքում մեծամասնություն կազմող՝ հայերի ու հույների մեծ մասին։ Յաղի-Սիանի կայազորը կարող էր պաշտպանել պարիսպները ամեն ինչ պատրաստ էր քաղաքի պաշտպանությանը։

Խաչակիրների ժամանումը խմբագրել

Խաչակիրներին ղեկավարում էին՝ Գոտֆրիդ Բուլյոնցին, Բոհեմունդ Տարենտացին և Ռայմոնդ IV Թուլուզցին, նրանց մեջ չկար ընդհանուր համաձայնություն՝ այն հարցում, թե ինչպես գրավել քաղաքը։ Ռայմոնդը մտադիր էր միանգամից գրոհել քաղաքը, իսկ Գոտֆրիդը և Բոհեմունդը կողմնակից էին պաշարմանը։ 1097 թ. հոկտեմբերի 21-ին խաչակիրները պաշարեցին քաղաքը[8]։ Խաչակիրներին սննդամթերք էին ուղարկում Կիլիկիայի և Սև Լեռան շրջանների հայ իշխանները[9] ` ովքեր թշնամական հարաբերությունների մեջ էին սելջուկների հետ։

Առաջին պաշարումը խմբագրել

Պաշարման սկզբնական փուլերում հաջողությունը խաչակիրներինն էր։ Նոյեմբերի կեսերին Անտիոք է ժամանում Բոհեմունդի զարմիկ` Տանկրեդը։ Բացի դրանից աշնան ընթացքում խաչակիրները չէին զգում պաշարների պակաս, քանի որ Անտիոքի շրջակա բերքատու շրջանները ապահովում էին քրիստոնյաներին անհրաժեշտ սննդամթերքով։ Ջենոայից 14 նավեր նոյեմբերի 17-ին Սուրբ Սիմեոնի նավահանգստից խաչակիրներին հասցնում են լրացուցիչ պաշարներ։ Ձմռան մոտեցմամբ վիճակը սկսեց վատթարանալ։ Դեկտեմբերին հիվանդացավ Գոտֆրիդը, իսկ պաշարները մոտ էին վերջանալուն։ Ամսվա վերջին Բոհեմունդը հեռացավ պաշարներ հայթհայտելու նպատակով։ Յաղի-Սիանը օգտվելով նրանց բացակայությունից իր զորքերի հետ պարիսպներից դուրս եկավ և հարձակվեց Ռայմոնդի ճամբարի վրա։ Ըստ անանուն զինվոր-ականատեսի ժամանակագրության մուսուլմանները սպանել են շատ թույլ պաշտպանված խաչակիրների, այնուամենայնիվ վերջիններիս հաջողվեց կասեցնել գրոհը, սակայն քաղաքը գրոհելու համար դեռ բավարար ուժեր չկաին։ Նույն ժամանակ Բոհեմունդի բանակը բախվեց պաշարվողներին օգնության հասնող՝ Դամասկոսի կառավարիչ Դուկակա Մելիքի զորքերի հետ[10]։ 1097 թ. դեկտեմբերի 31-ին քրիստոնյաների և մուսուլմանների մեջ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո երկու կողմերնել վերադարձան հետ ծանր կորուստներով։

Սովը խմբագրել

Ձմռանը խաչակիրների վիճակը ավելի վատացավ։ Ժամանակագիրները վկայում են, որ սովի պատճառով մահանում էր ամեն յոթերորդ խաչակիրը։ Շատերը մորթում էին իրենց ձիերին, էշերին հազիվ զսպելով իրենց մարդակերությունից[11]։ Սակայն ըստ որոշ պատմաբանների խաչակիրների մի մասը իրեն չէր կարողանում զսպել և զբաղվում էր մարդակերությամբ։ Սննդամթերք կարելի էր գնել հայերից և սիրիացիներից սակայն վերջիններս մեծ գումար էին ծահանջում սննդամթերքի համար, որը հասու չէր սովորական խաչակիրների գրպանին։ Բացի սովից խաչակիրները նաև տուժում էին հիվանդություններից և եղանակից։ Փետրվարի 9-ին տեղի Խարիմ ամրոցի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Հալեպի ամիրա Րիդվանի ուժերով համալրված սելջուկների և Բոհեմունդի զորքերի միջև։ Ճակատամարտում հաղթեցին խաչակիրները։

Օգնություն անգլիացիներից խմբագրել

1098 թ. անգլիական նավատորմը պաշարողական մեքենաներ կառուցելու համար շինանյութ հասցրեց խաչակիրներին[12]։ Ստանալով անհրաժեշտ նյութերը խաչակիրները անցան պաշարողական մեքենաների կառուցմանը։

Ֆաթիմյանների դեսպանությունը խմբագրել

 
Անտիոքի գրոհը։ Խաչակիրները Փիրուզի օգնությամբ աստիճանով բարձրանում են աշտարակ

Ապրիլին խաչակիրների ճամբար ժամանեցին Ֆաթիմյան խալիֆայության դեսպանները։ Ովքեր խաչակարներին առաջարկեցին դաշինք ընդդեմ ընդհանուր թշնամի՝ սելջուկների, ըստ պայմանների խաչակիրներին էր անցնելու Սիրիան, սակայն նրանք չպետք է հարձակվեին Պաղեստինի վրա։ Նման պայմանները ձեռնատու չէին քրիստոնյաներին, քանի որ նրանց գլխավոր նպատակը Երուսաղեմն էր։

Անտիոքի գրավումը խմբագրել

1098 թ. մայիսին հասան տեղեկություններ, որ Մոսուլի ամիրա Քերբողին ահռելի բանակով շարժվում է դեպի Անտիոք։ Խաչակիրների համար ակնհայտ էր, որ նրանք պետք է գրավեն Անտիոքը մինչև ամիրայի ժամանումը։ Բարեբախտաբար խաչակիրների համար ամիրան կորցրեց 3 շաբաթ Եդեսիան գրավելու ապարդյուն փորձեր կատարելու վրա։ Բոհեմունդը գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերեց հայ-զինագործ Փիրուզի հետ՝ վերջինս ատամ ուներ Յաղի-Սիանի վրա քանի, որ Յաղին յուրացրել էր իր ունեցվածքը[13]։ Փիրուզը Երկու քրոջ աշտարակի կայազորից էր։ Բոհեմունդը Փիրուզին տվեց մեծ քանակությամբ գումար, փոխարենը Փիրուզը խոստացավ ապահովել խաչակիրների մուտքը քաղաք։ Հունիսի 2-ի գիշերը Փիրուզը պատուհանից ներս թողեց Բոհեմունդի փոքրաթիվ մի ջոկատի[14]։ Ջոկատի մարտիկները բացեցին քաղաքային դարպասները։ Հունիսի 3-ի առավոտյան խաչակիրները ութամսյա տանջանքներից վրեժով լցված ներխուժեցին քաղաք։ Խաչակիրները սկսեցին անխնա ոչնչացնել քաղաքի բնակչությանը։ Յաղի-Սիանը 30 մարտիկների հետ լքեց քաղաքը, սակայն մի քանի կիլոմետր անցնելուց հետո նա փոշմանեց իր արարքի համար։ Նրա ուղեկցողները լքեցին իրեն։ Նույն օրը Յաղի-Սիանին սպանեցին և գլխատեցին իր, իսկ կողմից տեղահան արված շրջակայքի հայ բնակիչները վերջիններս հետագայում հանձնեցին Յաղիի գլուխը Բոհեմունդին։

Երկրորդ պաշարումը խմբագրել

Հունիսի 3-ի երեկոյի դրությամբ Անտիոքի մեծ մասը բացառությամ միջնաբերդի անցել էր քրիստոնյաների տիրապետության տակ։ Երկու օր անց քաղաքի մոտ հասան Քերբողիի ուժերը։ Հունիսի 7-ին Քերբողան փորձեց գրոհով վերցնել քաղաքը։ Կրելով անհաջողություն հունիսի 9-ին պաշարեցին քաղաքը։ Խաչակիրները հայտնվեցին աննախանձելի իրավիճակում նրանց դեմ էին կռվում ինչպես միջնաբերդում ամրացած սելջուկները այնպես էլ քաղաքից դուրս գտնվող ուժերը[15]։ Ըստ Բոհեմունդի Խաչակիրները կռվում էին համ քաղաքի ներսում համ ել քաղաքից դուրս՝ օր ու գիշեր։

Սուրբ գեղարդի հայտնաբերումը խմբագրել

Հունիսի 10-ին Մարսելցի հոգևորական՝ Պյեր Բարտելեմին բոլորին պատմեց իր տեսած տեսիլքը։ Ըստ հոգևորականի իր առջև կանգնել էր Անդրեաս առաքյալը և տեղեկացրել այն բանի մասին, որ քաղաքում թաքցված է գեղարդը, որով հռոմեացիները խոցել էին խաչված Հիսուսի մարմինը, որպեսզի համոզվեին, որ վերջինս սպանված է։ Մեկ այլ հոգևորական Ստեփան Վալենցին հավաստիացնում էր, որ իր տեսած տեսիլքում տեսել է Մարիամ Աստվածածնիի և Փրկչին և նրանք նույնպես տեղեկացրել են, որ գեղարդը գտնվում է քաղաքում։ Հունիսի 14-ին երկնակամարում նկատվեց ասուպ, որի երևան գալը հանդիսանում էր լավ նշան։ Սուրբ Պետրոսի տաճարում փնտրտուքների ժամանակ հայտնաբերվեց Սուրբ գեղարդը[15]։ Ռայմոնդ Թուլուզցին գնահատեց գտածոն, իբրև ապագա հաղթանակի վկայություն։ Պյեր Բարտելեմին բոլորին պատմեց իր և Անդրեաս առաքյալի նոր հանդիպման մասին, որի ընթացքում վերջինս նրան տեղեկացրեց, որ հաղթական գրոհից առաջ պետք է հինգ օր ծոմ պահել։ Հունիսի 27-ին Բոհեմունդը Պետրոս Ամյենցուն Քերբողիի ճամբար։ Սակայն վերջիններս չկարողացան համաձայնության գալ։ Ճակատամարտը անխուսափելի էր։

Ճակատամարտ Անտիոքի համար խմբագրել

Հունիսի 28-ին երկուշաբթի մարտին պատրաստ խաչակիրները դուրս եկան քաղաքից։ Քրիստոնյաները շարքերով կանգնել էին դեմ-դիմաց։ Ֆլարանդիայի կոմսը իջավ ձիուց և երեք անգամ ծնկաչոք աղոթեց[8]։ Հետո Ռայմոնդ Անժիլցին զինվորների առաջ դուրս բերեց Սուրբ գեղարդը։ Քերբողան կարծելով, որ առանց դժվարության կարող է հաղթել խաչակիրներին։ Չլսելով իր զորակալների խորհուրդը գրոհեց խաչակիրների ամբողջ բանակը, այլ ոչ թե հարձակվեց մաս մաս։ Քերբողան որոշեց քրիստոնյաներին լարել ծուղակը սուտ նահանջ կազմակերպելով[16]։ Գեղարդից ոգեշնչված քրիստոնյաները չնայած լուրջ կորուստներին ինքնամոռաց մարտի նետվեցին։ Մարտը երկար չտևեց, երբ խաչակիրները վերջապես հասան Քերբողիին սելջուկները խուճապի մատնվեցին։ Առաջնագծի հեծյալները փախչեցին մարտի դաշտից։ Հաղթանակից հետո խաչակիրները վերադարձան քաղաք և սկսեցին բանակցել միջնաբերդի պաշտպանների հետ։ Միջնաբերդը Քեբողիի փախուստից հետո դարձավ մուսուլմանների վերջին հենակետը Անտիոքում։ Պաշարվածները հասկանալով իրենց վիճակի լրջությունը հանձնեցին միջնաբերդը։

Գրավելուց հետո խմբագրել

Բոհեմունդը շնորհիվ այն բանի, որ իր միջոցով է քաղաքը ընկել։ Իր պահանջները ներկայացրեց գահին[17]։ Սակայն ըստ բյուզանդացիների տրված խոստման խաչակիրները պետք է հանձնեին քաղաքը Ալեքսիոսին։ Բոհեմունդը սկսեց համոզել իր համախոհների, որ Ալեքսիոս կայսրը կորցրել է իր հետաքրքրությունը խաչակրաց արչավանքների մեջ։ Ուրբանոսի ուղարկված նամակում նրանք հայտնեցին, որ Ալեքսիոսը նրանց շատ բան է խոստացել, բայց շատ քիչ բան է արել։ Ինչից հետևում է, որ նրանք Ալեքսիոսին ոչինչ պարտավոր չեն։ Հետագայում Բոհեմունդը նշանակվեց Անտիոքի դուքս։ 1099 թ. խաչակիրները գրավեցին Երուսաղեմը, ստեղծելով Երուսաղեմի թագավորությունը։

Գրականություն խմբագրել

  • France, John (2001), «The Fall of Antioch during the First Crusade», Dei Gesta per Francos: Études sur les croisades dédiées a Jean Richard, Ashgate, էջեր 13–20 {{citation}}: Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)
  • Morris, Colin (1984), «Policy and vision: The case of the Holy Lance found at Antioch», War and Government in the Middle Ages: Essays in honour of J. O. Prestwich, The Boydell Press, էջեր 33–45 {{citation}}: Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)
  • Peters, Edward, ed. (1971), The First Crusade: The Chronicle of Fulcher of Chartres and Other Source Materials, University of Pennsylvania
  • Roger, Randall (1997), Latin Siege Warfare in the Twelfth Century, Oxford University Press, ISBN 9780198206897
  • Runciman, Steven (1951), The History of the Crusades Volume I: The First Crusade and the Foundation of the Kingdom of Jerusalem, Cambridge University Press
  • Runciman, Steven (1969) [1955], «The First Crusade: Antioch to Ascalon», A History of the Crusades Volume One: The First Hundred Years (second ed.), The University of Wisconsin Press, էջեր 308–343 {{citation}}: Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ժակ Լե Գոֆֆ Միջնադարյան արևմուտքի քաղաքակրթությունները. — Եկատերինբուրգ: Ը-Ֆակտորիա, 2005. — С. 83-85.
  2. Steven Runciman, The First Crusade, pg. 59
  3. Վիյմառ. - Էջ 50.
  4. Կոմնենոս. - Էջ 282.
  5. Օսկառ Եգեր Համաշխարհային պատմություն, 2-րդ հատոր. — Մ.: ԱՍՏ, 1999. — С. 271.
  6. Kennedy 1994, էջեր. 15–16
  7. Runciman 1969, էջ. 309
  8. 8,0 8,1 Աննա Կոմնենոս. Ալեքսականը
  9. Վ. Ստեփանենկո // Տասներկու իշխանների խորհուրդը" և Բոհեմունդ Ֆլանդրիացին. // Անտիկ հնությունը և միջին դարերը` սոց. զարգացման խնդիրները — Սվերդլովս, 1985. — էջ. 82—92 [1] Արխիվացված 2012-01-11 Wayback Machine արխիվ Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
  10. Քամալ ալ-Դին. Հալեպի պատմությունը
  11. Աննալա Հիլդեսհեյմ
  12. Asbridge 2000, էջեր. 26–27
  13. Իբն ալ-Քալանսի. Անտիոքի գրավումը խաչակիրների կողմից
  14. Անտիոքի գրավումը խաչակիրների կողմից
  15. 15,0 15,1 Խաչակիրների առաջնորդների նամակը Ուրբանոս II-ին ուղված 1098 թ. սեպտեմբերի 11-ին
  16. Մաթևոս Եդեսիացի. Ժամանակագրություն
  17. "Riley-Smith 2003"

Արտաքին հղումներ խմբագրել