Ամիրա (արաբ․՝ أميرة‎‎‎‎, ամիր-հրամայող, իշխան), ամիրա բառը կարող է գործածվել առաջին դեպքում, որպես անվանում և երկրորդ դեպքում, որպես պատվանուն։

Անվանում

խմբագրել

Անվանում, որը արաբական խալիֆայության մեջ տրվում էր նահանգների կառավարիչներին և զորահրամանատարներին։ Հայ մատենագիրները «ամիրապետ» են կոչել խալիֆային։ Միջնադարյան հայ իրականության մեջ սկզբնապես Ամիրա կամ ամիր անվանել են իսլամադավան իշխաններին, իսկ 11-րդ դարից սկսած, Զաքարյանների օրոք, նաև՝ քաղաքների կառավարիչներին։

Պատվանուն

խմբագրել

Պատվանուն, տրվում էր Օսմանյան կայսրության մեջ հայ ազգի ամենաունևոր և ազդեցիկ անձնավորություններին։

Շնորհվել է սկսած XVI դարից։ Ամիրայական հայտնի գերդաստաններից էին՝ Տատյանները, Տյուզյանները, Պալյանները, Պեզճյանները, Ճեզայիրլյանները, Իարասանճյանները, Միրիճանյանները, Երամյանները և ուրիշներ։

XIX դարին Ամիրաների ընդհանուր թիվը հասնում էր 100-ի։ Նրանց էին վստահված Թուրքիայի արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման ու ղեկավարման, դրամահատության գործը, տնտեսական կարևոր գերատեսչություններ։ Նրանց մեծ մասն զբաղվում էր վաշխառությամբ, դառնում սեղանավոր։

Ամիրաների գործունեությունը

խմբագրել

Շնորհիվ իրենց հարստության, գործիմացության և ձեռք բերած բարձր պաշտոնների, ամիրաները մեծ ազդեցություն ունեին սուլթանների պալատում, ինչպես նաև հայ համայնքում և հայոց պատրիարքների վրա։ Նրանք փաստորեն միջնորդ էին պատրիարքի ու պետության միջև, ֆինանսավորում էին պատրիարքարանը։ Նախքան բուրժուական մտավորականության ասպարեզ գալը, ամիրաներն էին տոն տալիս Կ. Պոլսի և երբեմն էլ ողջ արևմտահայության մշակութային ու քաղաքական կյանքին։ Նրանք բացում էին դպրոցներ, հիմնում տպարաններ, հրատարակում գրքեր, մեկենասների դեր կատարում, կազմակերպում մշակութային ընկերություններ են։ Չնայած այդ լուսավորական գործունեությանը, Ամիրաները, ըստ էության, ֆեոդալական կարգերի ջատագովներն էին. նրանց մեծ մասը դեմ էր քաղաքական նորամուծություններին, բուրժուական բարեփոխումներին և նույնիսկ տրտունջռվ էր ընդունում Թանզիմաթը։ Ամիրայական դասը պահպանողական էր։ 1860-1870-ական թվականներին Թուրքիայում իրագործված բուրժուական բարեփոխումների հետևանքով այն կորցրեց իր տնտեսական գործունեության հիմքը և աստիճանաբար դուրս մղվեց ասպարեզից։ Նրա զգալի մասը համալրեց զարգացող բուրժուազիայի շարքերը։

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 320