Երուսաղեմի պաշարում (1187)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երուսաղեմի պաշարում (այլ կիրառումներ)

Երուսաղեմի պաշարում տեղի է ունեցել 1187 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 2խաչակիրների հիմնական ուժերի Հաթթինի ճակատամարտում ջախջախվելուց հետո[1]։ Ավարտվել է Այուբյանների ուժերին քրիստոնյաների կողմից քաղաքի հանձնումով բնակչության փրկագնի դիմաց քաղաքից դուրս բերման պայմանով։ Քաղաքի հանձնումը առիթ հանդիսացավ Երրորդ խաչակրաց արշավանքի կազմակերպման համար[2]։

Երուսաղեմի պաշարում
Թվական1187 թ սեպտեմբերի 20-ից — հոկտեմբերի 2
Մասն էԽաչակրաց արշավանքներ
ՎայրԵրուսաղեմ
ԱրդյունքՔրիստոնյաները հանձնեցին քաղաքը
Հակառակորդներ
Երուսաղեմի թագավորություն Այուբյաններ
Հրամանատարներ
Բալիան դը Իբելին Սալահ ալ-Դին
Կողմերի ուժեր
60 կայազորային ասպետ
4,000-6,0000 աշխարհազորային
20,000
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ
Ընդհանուր կորուստներ

Նախապատմություն

խմբագրել

1187 թ. հուլիսի 4-ին տեղի ունեցած Հաթթինի ճակատամարտում ներքին տարաձայնություններից թուլացած խաչակիրները ջախջախիչ պարտություն կրեցին։ Ազնվականության մեծ մասը այդ թվում նաև Երուսաղեմի արքա՝ Գի դը Լուզինյանը գերի ընկան։ Հազարավոր գերեվարված մուսուլմաններ ազատ արձակվեցին[3][4][5]։ Սեպտեմբերի կեսերին սալահ ալ-Դինը գրավեց՝ Աքքան, Յաֆֆան, Նաբլուսը, Տորոնը, Սիդոնը, Բեյրութը և Ասկալոնը։ Ճակատամարտում փրկվածները և փախստականները ապաստան գտան Տյուրոսում` միակ քաղաքում, որը դեռ չէր հանձնվել Սալահ ալ-Դինին Կոնրադ Մոնֆերացու ժամանման շնորհիվ։

Իրավիճակը Երուսաղեմում

խմբագրել

Տյուրոսում ամրապնդված Բալիան դը Իբելինը խնդրեց Սալահ ալ-Դինին թույլատրել իրեն անխափան գնալ Երուսաղեմ իր կնոջը` Մարիա Կոմնենոսին և զավակներին քաղաքից դուրս բերելու նպատակով։ Սալահ ալ-Դինը թույլատրեց Բալիանին մտնել Երուսաղեմ, այն պայմանով, որ վերջինս իր դեմ զենք չի վերձնի և դիմադրություն չի կազմակերպի, նաև Բալիանին չէր թույլատրվում Երուսաղեմում մնալ մեկ օրից ավելի։ Սակայն քաղաք մտնելուն պես պատրիարք՝ Հեռակլեսը, թագուհի Սիբիլլան և քաղաքի բնակիչները խնդրեցին Բալիանին գլխավորել քաղաքի պաշտպանությունը։ Հեռակլեսը Բալիանին ասաց, որ նա պարտավոր է հանուն հավատքի մնալ քաղաքում, և առաջարկեց նրան ազատվել Սալահ ալ-Դինի հետ կապված պայմանավորվածությունից։ Բալիանը համաձայնվեց։

Նա տեղեկացրեց իր որոշման մասին Սալահ ալ-Դինին, Ասկալոն ուղևորված բնակիչների միջոցով, և չեղարկեց կապիտուլյացիայի առաջարկությունը։ Այնուամենայնիվ Սալահ ալ-Դինը թույլատրեց Բալիանին դուրս բերել իր ընտանիքին քաղաքից։ Քանի որ Բալիանը վայելում էր ամենամեծ հեղինակությունը Երուսաղեմում մնացած ազնվականների շրջանում, ըստ ժամանակագիր Իբն ալ-Ասիրի խոսքերի մուսուլմանները նրան ընդունում էին «քիչ թե շատ արքային հավասար»։

Երուսաղեմը ողողված էր մուսուլմաններից փրկված փախստականներով։ Քաղաքում մնացել էր ընդամենը 14 ասպետ, և Բալիանը որոշեց ասպետի կոչում շնորհել 60 զինագործի։ Բալիանը պատրաստվում էր քաղաքի պաշտպանությանը հավաքելով սննդամթերք և գումար։ Սալահ ալ-Դինը Տյուրոսի կարճատև և անհաջող պաշարումից հետո ժամանեց Երուսաղեմի մոտ սեպտեմբերի 20-ին։

Պաշարումը

խմբագրել

Սալահ ալ-Դինը Բալիանի հետ նախաձեռնեց բանակցություններ Յուսուֆ Բատիտի միջնորդությամբ վերջինս ուղղափառ հոգևորական էր ով՝ հույս ուներ մուսուլմանների կողմից քաղաքի նվաճման դեպքում ավելի շատ արտոնություններ ստանալ։ Սալահ ալ-Դինը նախատեսում էր վերցնել քաղաքը առանց արյունահեղության և առաջարկեց լավ պայմաններ[6], սակայն քաղաքի իշխանությունը հրաժարվեց հանձնել քաղաքը, սկսվեց պաշարումը։

Մուսուլմանների բանակը կանգնած էր Դավթի աշտարակի և Դամասկոսյան դարպասների առջև։ Սարակինոսների նետաձիգները անդադար գրոհում էին քաղաքի պատերը։ Պաշարողական մեքենաները մոտենում էին պատերին սակայն քաղաքի պաշտպանները չէին թողնում Սալահ ալ-Դինի ոժերին ամրապնդվել պատերի տակ։ Վեց օրվա ընթացքում գրոհները արդյունք չէին բերում։ Սարակինոսները կրում էին ծանր վնասներ ամեն գրոհի ժամանակ, մինչդեռ խաչակիրները ընդամենը մի քանի մարտիկ էին կորցրել։ Սեպտեմբերի 26-ին Սալահ ալ-Դինը իր ճամբարը տեղափոխեց դեպի քաղաքի մյուս կողմը՝ Ձիթենյաց լեռան մոտ պարիսպները շատ բարձր չէին, ուստի քրիստոնյաները չէին կարող հակագրոհել։ Պատերը ենթարկվում էին պաշարողական մեքենաների անդադար համազարկերի։ Սեպտեմբերի 29-ին փլուզվեց պատի մի մասը, սակայն սարակինոսները չկարողացան ներխուժել քաղաք։ Բալիանը գնաց Սալահ ալ-Դինի մոտ բանակցելու քաղաքը հանձնելու շուրջ։ Սալահ ալ-Դինը համաձայնվեց։ Քաղաքը պետք է խաղաղ ճանապարհով հանձնվեր մուսուլմաններին 1099 թ. սպանդը չկրկնելու նպատակով։ Ֆռանկերի համար Սալահ ալ-Դինը սահմանեց 20 բեզանտ տղամարդկանց, 10 բեզանտ կանանց և 5 բեզանտ երեխաների համար։ Բոլոր նրանք ովքեր չէին կարող վճարել սահմանված գինը պետք է վաճառվեին ստրկության, սակայն տեղացի քրիստոնյաները կարող էին մնալ քաղաքում[7].

Բալիանի վերադարձից հետո որոշվեց, որ 7000 աղքատի փրկագին պետք է վճարվեր Հենրի II Պլանտագենետի կողմից ուղարկված դրամական միջոցներից։ Բալիանը նորից հանդիպեց Սալահ ալ-Դինի հետ որոշվեց գինը իջեցնել մինչև 10 բեզենտ տղամարդու, 5 կնոջ և 1 երեխաների համար։ Բալիանը հավստիացրեց, որ միևնույն է այս գինը շատ թանկ է և Սալահ ալ-Դինը որոշեց բաց թողնել քաղաքի բոլոր բնակիչներին 100,000 բեզանտի դիմաց։ Բալիանը հաջորդ հանդիպման ժամանակ Սալահ ալ-Դինին հաղորդեց, որ այս գինը անհավանական է, և կարողացավ Սալահ ալ-Դինին համոզել գինը կիսով չափ կրճատել։ Հետո Սալահ ալ-Դինը 30,000 բեզանտի դիմաց բաց թողեց 7,000 մարդու։ Նրա եղբայրը հետո բաց թողեց 3,000 ոչ վճարունակ մարդու։ Ի վերջո Սալահ ալ-Դինը բաց թողեց բոլոր տարեց մարդկանց[8]։

Երուսաղեմի հանձնումը

խմբագրել
 
Բալիան դ'Իբելինը հանձնում է Երուսաղեմը Սալահ ալ-Դինին, 1490 թ. մանրանկար

Հոկտեմբերի 2-ին Բալիանը հանձնեց քաղաք։ Հայտարարվեց, որ ցանկացած բնակիչ ունի մեկ ամիս ժամանակ փրկագինը վճարելու համար։ Սալահ ալ-Դինը իր եղբոր օրինակով բաց թողեց մի շարք ստրուկների։ Բալիանը և Հեռակլեսը սեփական միջոցներից վճարեցին շատերի փրկագինը։ Փախստականներին հեռացրին երեք շարքով՝ առաջին շարքին ուղեկցում էին Տաճարականները, երկրորդին՝ Հիվանդախնամները, իսկ երրորդ շարքին ուղեկցում էին Բալիանը և Հեռակլեսը։ Ըստ մուսուլման ժամանակագիր՝ Իմադ ադ-Դինու ալ-Սպահանի Հեռակլեսը իր հետ վերցրեց եկեղեցու գանձերը և շատ մասունքներ։

Փախստականներից ոմանք հաստատվեցին Տրիպոլիի կոմսությունում, մի մասը՝ Կիլիկիայում, Անտիոքում, Բյուզանդիայում, Եգիպտոսում, իսկ մյուս մասը իտալական նավերով տեղափոխվեցին Եվրոպա։

Սալահ ալ-Դինը թույլատրեց քրիստոնյաների ուխտագնացության գնալ Երուսաղեմ։ Քրիստոնյաների ձեռքում թողեց Սուրբ Ծննդյան տաճարը։ Դրանից հետո Սալահ ալ-Դինը գնաց և գրավեց Բելվուառա, Կեռակ և Մոնրեալ ամրոցները, հետո դարձյալ անհաջող պաշարեց Տյուրոսը։ 1187 թ. հասունացան նոր խաչակրաց արշավանքի ծրագրեր, իսկ 1189 թ. սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքը։

Արվեստում

խմբագրել

Հաթթինի ճակատամարտը և Երուսաղեմի պաշարումը ներկայացվում է (դեպքերի խիստ փոփոխմամբ) Ռիդլի Սքոթի Երկնային արքայություն ֆիլմում։

Գրականություն

խմբագրել
  • Amin Maalouf, The Crusades Through Arab Eyes. London, 1984.
  • "Crusades." Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica, 2011. Web. 24 Oct. 2011. <http://www.britannica.com/EBchecked/topic/144695/Crusades>.
  • James A. Brundage, The Crusades: A Documentary Survey. Marquette University Press, 1962.
  • Kenneth Setton, ed. A History of the Crusades, vol. I. University of Pennsylvania Press, 1958 (available online).
  • Peter W. Edbury, The Conquest of Jerusalem and the Third Crusade: Sources in Translation. Ashgate, 1996.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Crusades» 2011
  2. «Kingdom of Jerusalem» 2009
  3. Saladin and the Fall of Jerusalem By Geoffrey Regan Page 135
  4. God’s War: A New History of the Crusades By Christopher Tyerman Page 230 [1]
  5. Knights of Jerusalem: The Crusading Order of Hospitallers 1100—1565 By David Nicolle Page 73 [2](չաշխատող հղում)
  6. Lust for Power By Dick W. Zylstra Page 67
  7. Frommer’s Israel By Robert Ullian Page 102
  8. Lust for Power By Dick W. Zylstra Page 97
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի պաշարում (1187)» հոդվածին։