Սյուզան Հիլլեր

ամերիկացի-բրիտանացի կոնցեպտուալ նկարիչ

Սյուզան Հիլլեր (անգլ.՝ Susan Hiller, մարտի 7, 1940(1940-03-07)[1][2][3][…], Թալահասի, ԱՄՆ[4][5] - հունվարի 28, 2019(2019-01-28)[6], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7][11] ), ամերիկացի կոնցեպտուալ նկարիչ և գրող։ Աշխատուել է ինստալյացիոն, լուսանկարչական, վիդեոարտ, փերֆորմանս ժանրերում։

Սյուզան Հիլլեր
անգլ.՝ Susan Hiller
Ծնվել էմարտի 7, 1940(1940-03-07)[1][2][3][…]
ԾննդավայրԹալահասի, ԱՄՆ[4][5]
Մահացել էհունվարի 28, 2019(2019-01-28)[6] (78 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[7]
Քաղաքացիություն ԱՄՆ[8]
ԿրթությունԹուլեյնի համալսարան և Coral Gables Senior High School?
Մասնագիտությունարվեստագետ, լուսանկարիչ, մարդաբան, multimedia artist և վիդեոնկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունDocumenta
Կայքsusanhiller.org

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականին Ֆլորիդայի մայրաքաղաքում Թալահասի քաղաքում։ Սյուզան Հիլլերը մեծացել է Քլիվլենդում և Օհայոյի բազմաթիվ այլ քաղաքներում։ 1950 թվականին տեղափոխվել է Ֆլորիդա, Կորալ Գեյբլս, որտեղ և սովորել է Կորալ Գեյբլսի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1957 թվականին։ Այնուհետև սովորել է Մասաչուսեթս նահանգի Նորթհեմփթոնի Սմիթի քոլեջում, որտեղ 1961 թվականին ստացել է բակալավրի կոչում։ Նա կինոարվեստ և լուսանկարչություն է սովորել Քուփեր Յունիոն քոլեջում և հնագիտություն, լեզվաբանություն բաժիններն ուսումնասիրել է Նյու Յորքի Հանթեր քոլեջում։ Այնուհետև Հիլլերը շարունակել է իր կրթական զարգացումը Նյու Օռլեանի, Լուիզիանա նահանգի Թուլեյնի համալսարանում՝ դառնալով Ազգային գիտական հիմնադրամի մարդաբանության անդամ։ Ասպիրանտուրան ավարտել է 1965 թվականին[12]։

Մեքսիկայում, Գվատեմալայում և Բելիզում դաշտային աշխատանքներից հետո Կենտրոնական Ամերիկայի հետազոտական ինստիտուտի դրամաշնորհով (1962-1965 թթ.), Հիլլերը սկսել է քննադատական վերաբերմունք ցուցադրել ակադեմիական մարդաբանությանը. նա ցանկություն չի ունեցել իր հետազոտությունը «կենդանի իրադարձությունների հակասությունների օբյեկտիվացմանը, [որոնք] պետք է լինեն «ապացույցների» հյուսվածքի մեջ հյուսված մեկ այլ թել, որն օգնում է մարդաբանությանը դառնալ գիտություն»-ի մաս կազմեր[13]։ Եվ աֆրիկյան արվեստի մասին դասախոսության ժամանակ Հիլլերը վերջապես որոշել է նկարիչ դառնալ։ Նա զգացել է, որ արվեստը «նախ և առաջ իռացիոնալ է, առեղծվածային, գերբնական… [նա] որոշել է լինել ոչ թե մարդաբան, այլ նկարիչ. փաստացիությունը իր տեղը կզիջի ֆանտազիային»[14]։ Գեղարվեստական պրակտիկա սկսելու այս որոշումը փորձ է եղել, ինչպես հետագայում հիշել է Հիլլերը, «գտնելու միջոց՝ միավորելու իմ բոլոր հետաքրքրությունները»[12]։

Սյուզան Հիլլերի գեղարվեստական կարիերան սկսվել է 70-ականների սկզբին։ Նա զարգացել է մինիմալիստական և կոնցեպտուալիստական գեղագիտության ազդեցության ներքո՝ քննադատաբար մտածելով արվեստի մասին մարդաբանության և ֆեմինիստական տեսության պրիզմայով, որի հետ նա շարունակում է սերտորեն կապված լինել մինչ իր մահվան օրը։ Իր ճանապարհորդության հենց սկզբում նա, ամուսնանալով, տեղափոխվել է Լոնդոն, որտեղ շարունակել է ապրել մինչ խոր ծերություն։

Ստեղծագործություն խմբագրել

Սյուզան Հիլլերը աշխատանքների գլխավոր թեման և ոգեշնչման աղբյուրն անվանում է «սովորական բաներ, որոնք միաժամանակ ճառագում են ինչ-որ այլ, անսովոր և ոչ ամենօրյա իմաստ»[15]։ Նկարչուհին իր աշխատանքներն անվանում է «պարակոնցեպտուալ», քանի որ առօրյա կյանքի երևույթներն ուսումնասիրում է որպես լեզու՝ օգտագործելով կոնցեպտուալիզմի մեթոդաբանությունը։ Այս ուսումնասիրությունների արդյունքն են ինստալյացիաները, աուդիո նախագծերը, ներկայացումները, գրքերը։ Շատերի համար Հիլլերը «հետազոտությունների վրա հիմնված արվեստի» մոդել է, որն ասոցացվում է ոչ այնքան նոր մի աշխատանքի ստեղծման, որքան արդեն գոյություն ունեցող բանաստեղծական ուսումնասիրության հետ։ Նրա գործերում միշտ զգացվում է թանգարանի (ոչ թե արվեստագիտական, այլև պատմագիտական կամ ազգագրական), հանրագիտարանի, գրքի համատեքստի հետ կապը, դրանք հաճախ ցուցադրվում են նաև զուտ գեղարվեստական կոնտեքստից դուրս գտնվող սենյակներում (Ֆրեյդի թանգարան, բապտիստական եկեղեցի)։ Ինքը՝ Սյուզան Հիլլերը, մեկնաբանում է իր գործունեությունը որպես մշակույթի «անգիտակցականի» բացահայտում, որն ունի իր սեփական և յուրահատուկ օբյեկտիվությունը[15]։

Հիլլերի ստեղծագործության կենտրոնական թեմաներից մեկը օկուլտային և պարանորմալ պատկերների արտացոլումն է զանգվածային և առօրյա մշակույթում։ Պահպանելով մտքի հստակությունը, ռացիոնալիզմը և միայն հավատքով չսահմանափակվելով՝ նկարիչը հարգանքով և առանց որևէ հեգնանքի վերլուծում է չբացահայտված թռչող օբյեկտների մասին պատմությունները, կլինիկական մահվան պահին մարդկանց փորձառությունները, մարգարեական երազները, մայրության դիցաբանությունը և այլն։ Նման թեմաների ընտրությունը պայմանավորված է արտիստի գլոբալ հետաքրքրությամբ առօրյա կյանքի և առօրյայի թեմայի նկատմամբ։ «Պատրիարխալ հասարակությունը կնոջը մղում է առօրյա կյանքի և ընտանիքի ոլորտ՝ ողորմաբար թողնելով նրան «բնական», իռացիոնալ, զգայական և զգացմունքայինի ոլորտը, որը միևնույն ժամանակ գրավում է տղամարդկանց և թույլ է տալիս կնոջը համարել երկրորդական մակարդակի մի էակ։ Հիլլերն անկեղծորեն երդվում է հավատարմության այս «կանացի» ոլորտին, բայց, առաջին հերթին, նա ցույց է տալիս դրա համընդհանուրությունը, և երկրորդը, նա աշխատում է դրա հետ,այլ ոչ միայն և միայն ապրում է դրա ներքո, նա իրեն թույլ է տալիս դուրս գալ դեպի «արական» (ինչպես հասաչակությունն է համարում) դիտորդի և հետազոտողի դիրքորոշումը[16]։

Աշխատանքները գտնվում են հավաքածուներում խմբագրել

Ընտրված անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Ընտրյալ խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Susan Hiller
  2. 2,0 2,1 Susan Hiller — 2008.
  3. 3,0 3,1 Susan Hiller
  4. 4,0 4,1 4,2 Susan Hiller (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 In memoriam: Susan HillerLisson Gallery.
  6. 6,0 6,1 6,2 Susan Hiller, a ‘paraconceptualist’ who abandoned anthropology in favour of art, has died, aged 78 // The Art Newspaper — 1983. — ISSN 0960-6556
  7. 7,0 7,1 7,2 https://awarewomenartists.com/artiste/susan-hiller/
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  10. The Smith College MedalSmith College.
  11. SUSAN HILLER (1940—2019)
  12. 12,0 12,1 Cornelia H. Butler and Lisa Gabrielle Mark eds., WHACK! Art and the Feminist Revolution',(Los Angeles: Museum of Contemporary Artand MIT Press, 2007)
  13. Karamani, Sofia 'Chronology' Susan Hiller. Ann Gallagher, ed. Tate Publishing (2011): 168. Decides to become an artist during a slide lecture on African art. (Hiller, The Myth of Primitivism: Perspectives on Art, New York, 1991: 2); Lucy Lippard, 'Preface', Thinking about Art :Conversations with Susan Hiller ed. Barbara Einzig, Manchester University Press, Manchester, England, (1996): ii
  14. Lucy Lippard in Barbara Einzig, Thinking About Art: Conversations with Susan Hiller, (Machester: Manchester University Press,1996), pxi. and Karamani, Sofia 'Chronology' Susan Hiller. Ann Gallagher, ed. (Tate Publishing,2011), 168.(Hiller, The Myth of Primitivism: Perspectives on Art, New York, 1991: 2)
  15. 15,0 15,1 Андрей Фоменко (2001). «Сьюзан Хиллер». Художественный Журнал. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
  16. Екатерина Дёготь, Полина Малая (2012 թ․ փետրվարի 3). «Сьюзан Хиллер и ее чудеса в повседневном». openspace.ru.