Ժամանակակից արվեստի թանգարան (Ստոկհոլմ)

Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան (շվեդերեն՝ Moderna Museet), արդի և ժամանակակից արվեստի պետական թանգարան Ստոկհոլմում։ Գտնվում է Սկեպպսհոլմեն կղզում, կենտրոնական Ստոկհոլմում, բացվել է 1958 թվականին։ 2009 թվականին Շվեդիայի հարավում՝ Մալմյոյում, բացվել է թանգարանի նոր մասնաճյուղը՝ Մալմյոյի ժամանակակից արվեստի թանգարան (շվեդերեն՝ Moderna Museet Malmö):

Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ, կենտրոնական թանգարան, Swedish government agency?, ժամանակակից արվեստի թանգարան և կինոթատրոն
Երկիր Շվեդիա[1][2]
ՏեղագրությունՍտոկհոլմ[1]
ՎայրՍկեպպսհոլմեն
Կազմված էNordic Excellence Network
Մասն էMinistry of Culture?
Պատկանում էMinistry of Culture?[3]
ՀասցեSkeppsholmen և Exercisplan 4 Skeppsholmen, 111 49 Stockholm[2]11149[2] և 111 49[2]
Հիմնադրվել էմայիսի 9, 1958 և 1958[4]
ՀիմնադիրOtte Sköld?[5]
ՏնօրենGitte Ørskou?[6]
Կայքmodernamuseet.se(շվեդ.)
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի կազմակերպած «Արվեստի ձևաչափի քննադատական վազքը» քննարկում «Քննադատողները քննադատո՞ւմ են»: «Արդյո՞ք արվեստը առաջ է անցել կոտրված բազուկից թեմաներով»:
Ալեքսանդր Կոլդերի Չորս տարր (1961) քանդակը՝ թանգարանի մուտքի մոտ
Ժան Թեգլիի և Նիկի դե Սեն-Ֆալի Le Paradis fantastique (1966) քանդակները թանգարանից դուրսt
Թանգարանի մուտքը

Պատմություն Խմբագրել

Թանգարանը բացվել է 1958 թվականի մայիսի 9-ին[7]։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Պոնտուս Հուլտենը[8]։ 2010 թվականի մայիսին թանգարանի նոր տնօրեն դարձավ Դանիել Բիրնբաումը[9]։

2009 թվականին Մալմյոյի Ռուսեում կոչվող շենքում բացվել է թանգարանի նոր մասնաճյուղը[10]։

Հավաքածու Խմբագրել

Թանգարանի հավաքածուն ներառում է շվեդական և միջազգային արդի և ժամանակակից արվեստի նմուշներ, այդ թվում Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի աշխատանքներից և Թաթլինի աշտարակի մոդելը։ Հավաքածուն ներառում է նաև այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Մարսել Դյուշանը, Լուիզա Բուրժուան, Նիկի դը Սենտ Ֆալը, Անրի Մատիսը և Ռոբերտ Ռաուշենբերգը, ինչպես նաև ժամանակակից արվեստագետների աշխատանքների շարունակական ձեռքբերումները[11]։

1993 թվականի նոյեմբերի 8-ին Պիկասոյի վեց աշխատանք և Ժորժ Բրաքի երկու աշխատանք, 40 միլիոն ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ, գողացան թանգարանից։ Կողոպտիչները թանգարան էին մտել գիշերով տանիքից՝ կրկնելով ֆրանսիական Rififi (ֆր.՝ 'Du rififi chez les hommes) ֆիլմի մեթոդը[12]։ Պիկասոյի բոլոր վեց նկարները և Բրաքի նկարներից մեկը վերականգնվել են[13]։

Թանգարանի մշտական հավաքածուն տեսնելն անվճար է, բայց ժամանակավոր ցուցահանդեսներից մի քանիսի համար գործում է մուտքի վճար[14]։

Պոնտուս Հուլտենի հավաքածու Խմբագրել

2005 թվականին թանգարանի նախկին տնօրեն Պոնտուս Հուլտենը թանգարանին նվիրեց շուրջ 700 աշխատանք՝ իր արխիվի և գրադարանի հետ միասին։ Նրա հավաքածուի մի քանի աշխատանքներ ցուցադրվում են թանգարանի մշտական հավաքածուի հետ, մյուս մասը ցուցադրվում է Պոնտոս Հուլտենի ուսումնասիրությունների սրահում[8]։

Քանդակների պուրակ Խմբագրել

Թանգարանն ունի քանդակների պուրակ, որտեղ ցուցադրվում են տարբեր ազգերի քանդակագործների աշխատանքներ[15]

  • Չորս տարր, Ալեքսանդր Կոլդեր, 1961
  • Le Paradis fantastique, Ժան Թեգլի և Նիկի դե Սեն-Ֆալ, 1966
  • Déjeuner sur l'herbe, Պաբլո Պիկասո և Կառլ Նեսյար, 1962
  • Monumentalfigur, Քրիստիան Բերգ, 1927
  • Monument över den sista cigaretten, Էրիկ Դիետման, 1975
  • Leninmonument 13 april 1917, Նյորն Լյովին, 1977
  • Mannen på templet, Բյորն Նյորգաարդ, 1980
  • Svart svensk granit, Ուլրիխ Ռյուկրիեմ, 1981
  • Pavilion Sculpture II,Դան Գրահամ, 1984
  • Լուիզա, Թոմաս Մ. Վուդրուֆ, 1987
  • Ազատություն և հավատք, Ջոզեֆ Կոշուտ, 1998
  • Անվերնագիր, Պեր Քիրկեբի, 1999–2000
  • Անկայուն, Լարս Էնգլունդ, 2005
  • Närkontakt, Գուստավ Կրայց, 2008

Ճարտարապետություն Խմբագրել

Թանգարանն ի սկզբանե գտնվում էր Սկեպպսհոլմենի Exercishuset-ում[7]։

1994-1998 թվականներին այն ժամանակավորապես տեղափոխվեց Spårvägshallarna կոչվող վայր[16], նախքան իսպանացի ճարտարապետ Ռաֆայել Մոնեոյի նոր նախագծած շենքի կառուցումը[17]։ Պոնտոս Հուլտենի ուսումնասիրությունների սրահը նախագծել է Ռենցո Պիանոն։

Գործունեություն Խմբագրել

Թանգարանն ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում և հանդիսանում է ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցահանդեսների վայր։ 2005 թվականին թանգարանը կազմակերպել onedotzero ցուցադրություններով, ինստալյացիաներով, զրույցներով և կենդանի VJ աուդիո-վիզուալ միջոցառումներով փառատոնը, որը թանգարան բերեց նոր երիտասարդ լսարան[18]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Public register of government agencies in Sweden
  3. https://www.statskontoret.se/contentassets/73dfde44d5bc4cffaace77dd47226c69/arsarbetskrafter-i-staten-oppna-data_webben.xlsx
  4. https://www.modernamuseet.se/
  5. https://www.modernamuseet.se/stockholm/en/the-collection/history/
  6. https://www.modernamuseet.se/malmo/en/2019/06/13/gitte-orskou-will-new-director-moderna-museet/
  7. 7,0 7,1 «Exercishuset på Skeppsholmen»։ www.sfv.se։ National Property Board of Sweden։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-06-ին։ Վերցված է հունիսի 5, 2015 
  8. 8,0 8,1 Pauli Calle (նոյեմբերի 10, 2005)։ «Pontus Hultén donerar 700 verk till Moderna Museet»։ www.dn.se։ Dagens Nyheter։ Վերցված է հունիսի 5, 2015 
  9. Rachlin Natalja (հունիսի 12, 2012)։ «In Stockholm, Stretching a Museum's Boundaries»։ www.nytimes.com։ The New York Times։ Վերցված է հունիսի 5, 2015 
  10. «Moderna Museet»։ www.malmo.se։ Malmö Municipality։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 5, 2015-ին։ Վերցված է հունիսի 5, 2015 
  11. «Om samlingen»։ sis.modernamuseet.se։ Moderna Museet։ Վերցված է հունիսի 5, 2015 
  12. Axedin Annie, TT (նոյեմբերի 12, 2013)։ «Största konstkuppen inte helt löst»։ Södertörns Högskola։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է հունիսի 5, 2015 
  13. «Spektakulära konststölder genom tiderna»։ www.barnebys.se։ Barnebys։ մայիսի 5, 1995։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-14-ին։ Վերցված է հունիսի 5, 2015 
  14. Stockholm TT (հոկտեմբերի 17, 2014)։ «Fri museientré återinförs»։ www.svd.se։ Svenska Dagbladet։ Վերցված է հունիսի 5, 2015 
  15. «Utomhusskulpturer på Skeppsholmen, Stockholm»։ www.modernamuseet.se։ Moderna Museet։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 22, 2009-ին։ Վերցված է հունիսի 5, 2015 
  16. Odefalk Eva (դեկտեմբերի 27, 1997)։ «Flyttfest»։ www.dn.se։ Dagens Nyheter։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է հունիսի 5, 2015 
  17. Moneo Rafael, Mårtelius Johan, Jewson William, Lidman Åke E:son (1998)։ Modern Museum and Swedish Museum of Architecture in Stockholm (Swedish)։ Stockholm: Arkitektur։ ISBN 91-87214-76-8 
  18. Jacobsson Cecilia (հունվարի 13, 2005)։ «Visuellt och utmanande på Moderna»։ www.dn.se։ Dagens Nyheter։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-24-ին։ Վերցված է հունիսի 5, 2015 

Արտաքին հղումներ Խմբագրել