Սիլոս (հոր)

կառույց՝ զանգվածային տարբեր նյութերի պահպանման համար

Սիլոս կամ սիլո (հունարեն σιρός – սիրոս, «հատիկ պահելու փոս»), սորուն նյութերը[1] պահելու կառույց։ Սիլոսները գյուղատնտեսության մեջ օգտագործվում են ֆերմենտացված կերեր պահելու համար, որը հայտնի է որպես սիլոս[Ն 1]։ Սիլոսները սովորաբար օգտագործվում են հացահատիկի, ածխի, ցեմենտի, տեխնիկական ածխածնի, փայտի տաշեղների, սննդամթերքի և թեփի զանգվածային պահեստավորման համար։ Այսօր լայնորեն կիրառվում են երեք տեսակի սիլոսներ՝ աշտարակային սիլոսներ[⇨], բունկերային սիլոսներ[⇨] և պարկային սիլոսներ[⇨]։

Սիլոս
Հացահատիկի պողպաե բունկերներ Ռալսում, Տեխաս, ԱՄՆ

Սիլոսների տեսակներ խմբագրել

Կան տարբեր տեսակի սիլոսներ՝ ըստ դրանց պահպանման տեսակի կամ օգտագործման։

  • Աշտարակային սիլոս
  • Բունկերային սիլոս
  • Պարկային սիլոս
  • Հրթիռային սիլոս
'
 
 
 
 
Ցեմենտի պահեստավորման համար նախատեսված կոնաձև սիլոսներ Հացահատիկային բույսեր|Հացահատիկային]] սիլոսներ Ակատլանում, Հիդալգո, Մեքսիկա Հարթ հրթիռային սիլոսներ՝ դրանք ծածկող գմբեթներով
այժմ՝ Սառը պատերազմի թանգարան Պլունգեում, Լիտվա)
Հացահատիկի սիլոսներ Պորտ Ջայլսում, Հարավային Ավստրալիա

Աշտարակային սիլոս խմբագրել

 
Բետոնե սշտարակային սիլոս

Պահեստավորման համար նախատեսված առավել տարածված սիլոսներն աշտարակային սիլոսներն են. Դրանք գլանաձև են, սովորաբար 10-ից 90 ֆտ (3-ից 27 մ) տրամագծով և 30-ից 275 ֆտ (10-ից 90 մ) բարձրությամբ, ընդ որում մոնոլիտ և վեր խոյացող բետոնե սիլոսներն ավելի մեծ տրամագծով և բարձրությամբ սիլոսներ են։ Նրանք կարող են պատրաստվել տարբեր նյութերից՝ օգտագործելով փայտե տակառատախտակներ, բետոնե ձողեր, ձուլածո բետոն և պողպատե վահանակներ, որոնք ամեն մեկն իր առավելությունն ունի ըստ արժեքի, ամրության և հերմետիկության։ Հացահատիկի, ցեմենտի և փայտի տաշեղները պահող սիլոսները սովորաբար բեռնաթափվում են օդաճնշման խողովակներով կամ փողրակ-փոխադրիչներով (շնեկներով)։ Սիլոսային պահոցները կարող են բեռնաթափվել երկաթուղային վագոնների, բեռնատարների կամ կոնվեյերների մեջ։

Աշտարակային սիլոսի հեղինակն է ամերիկացի գիտնական Ֆրանկլին Հիրամ Քինգը 1890-ական թվկաններին, Վիսկոնսինում[2][3]։

Բունկերային սիլոս խմբագրել

 
Շաքար պահելու բունկերային սիլոս Չիլիում

Բունկերային սիլոսները սովորաբար բետոնե պատերով խրամատներ են, որոնք լցվում և սեղմվում են տրակտորների և բեռնատար մեքենաների միջոցով (սիլոսացում)։ Դրանք թանկ չեն, և դրանք հարմար են շատ մեծ գործառնությունների համար։ Լցված խրամատը ծածկում են բրեզենտով՝ հերմետիկորեն փակելու համար, որից հետո տրակտորներ և բեռնատարներ են անցնում դրանք սեղմելու համար։

Բունկերային սիլոսները գնդաձև են և ունեն խողովակ, որով սնունդը տեղափոխվում է վերամշակող գործարան։

Պարկային սիլոս խմբագրել

 
Պահետավորված հյութալի կեր հերմետիկ տուկերով

Պարկային սիլոսները ամուր պլաստիկ խողովակներ են, սովորաբար մոտ 8-ից 12 ֆուտ (2,4-ից 3,6 մ) տրամագծով և փոփոխական երկարությամբ՝ ըստ պահեստավորվող նյութի քանակի։ Դրանք փաթեթավորվում են այդ նպատակով պատրաստված մեքենայի միջոցով և ամրացվում են երկու ծայրերից։ Դրանք բեռնաթափվում են տրակտորով և բեռնատար կամ մինի բեռնիչ մեքենաներով։ Պարկը լցվելուն պես ամրացվում է երկու կողմից։ Պարկային սիլոսները պահանջում են փոքր կապիտալ ներդրումներ։ Դրանք կարող են օգտագործվել որպես ժամանակավոր միջոց, երբ բերքի աճի կամ բերքահավաքի պայմանները պահանջում են ավելի շատ տարածք, թեև որոշ տնտեսություններ դրանք օգտագործում են ամեն տարի։

Ամբար խմբագրել

 
Այս սիլոսում ավազի և մանրախիճի 27 տարբերակ կա: Կոպենհագեն, Դանիա

Ամբարը[4] սովորաբար շատ ավելի կարճ է, քան սիլոսը, և սովորաբար օգտագործվում է չոր նյութեր պահելու համար, ինչպիսիք են ցեմենտը կամ հացահատիկը։ Հացահատիկը հաճախ չորացվում է հացահատիկի չորանոցում նախքան ամբարում պահելը[5]։ Ամբարները կարող են լինել կլոր կամ քառակուսի, բայց կլոր կոնտեյներները, որպես կանոն, ավելի հեշտ է դատարկել՝ անկյունների բացակայության պատճառով, որպեսզի պահեստավորված հումքն անկյուններում չմնա և չբորբոսնի։

Պահեստավորման հումքը կարող է փոշիացված լինել, օրինակ՝ սերմերի միջուկը կամ եգիպտացորենը։ Պահպանվող նյութի չոր բնույթի պատճառով այն ավելի թեթև է, քան սիլոսը և ավելի հեշտությամբ կարելի է բեռնաթափվել ամբարի հատակին հարմարեցված հացահատիկի բեռնաթափիչներով։ Բերքահավաքից հետո չորացումը հեշտացնելու համար հացահատիկի որոշ ամբարներ լինում են սնամեջ՝ ծակոտկեն կամ պաշտպանիչ կենտրոնական լիսեռով, որը թույլ է տալիս օդի ավելի հեշտ ներթափանցումը պահեստավորված հացահատիկի մեջ։

Պլաստիկ սիլոս խմբագրել

 
Պլաստիկ հացահատիկի սիլոսների տեսականի, որոնք արտադրվել են Buffer Valley Industries-ը[6] Սասկաչևանում, Կանադա

Պլաստիկ սիլոսները, որոնք նաև հայտնի են որպես ձագարաձև հատակով ռեզերվուարներ, արտադրվում են տարբեր տխնոլոգիաներ կիրառելով, ինչպիսիք են՝ ճնշմամբ, ռոտացիոն կամ փչելով կաղապարումը։ Դրանք պատրաստվում են պոլիէթիլենային պլաստմասսաների տարբեր տեսակներով։ Սիլոսները թեթև են և փոքր ծավալով պահեստավորման մեծ հնարավորություն են տալիս անասնաբուծությամբ և հացահատիկի արտադրությամբ զբաղվող ֆերմերներին։ Թեթև քաշը և մատչելիությունը պլաստիկ սիլոսները դարձնում են ավանդական պողպատե սիլոսների համեմատ հիանալի այլընտրանք։ Ի տարբերություն հյուսվածքային սիլոսների, որոնցում հավանական է, որ «հացահատիկը փտի և վնասատուները վնասեն, ինչը շատ ֆերմերների հիասթափեցրել է»[6], պլաստիկ սիլոսներն ավելի ապահով են՝ պահելով հացահատիկը թարմ և անվնաս։ Դրանք կարող են նախագծված լինել որպես անշարժ ձագարաձև բունկերներ կամ շարժական տարաներ։

Ռազմական օգտագործման սիլոսներ խմբագրել

Հրթիռային սիլոսներ խմբագրել

Հրթիռային սիլոս կամ հրթիռային հոր անվանում են այն կիսաստորգետնյա կառույցները, որտեղ պահում են հրթիռային զինատեսակներ, որոնց նպատակը և դիզայնը համապատասխանում է բալիստիկ հրթիռների արձակմանը։

Հրթիռային սիլոսները մի տեսակ զրահապատ հենակետեր են՝ միջուկային հարձակմանը դիմակայելու համար նախատեսված զենքերը պահելու նպատակով։ 1960-1970-ական թվականներին զանգվածաբար կառուցվել են նման շինություններ և արժեն միլիոնավոր դոլարներ։ Այդ հորերում պատրաստ վիճակում պահում էին միջմայրցամաքային հրթիռներ՝ հրամանի դեպքում արագ գործի դնելու համար։ Այդ հորերում անձնակազմի համար նախատեսված էին լոգասենյակներ և ննջասենյակներ, և հսկիչները փոխվում էին 24 ժամը մեկ։ Պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում այս միջուկային սիլոսները մոտ 82-ն էին, հիմնականում՝ անապատներում։ Հետագայում այդ պարիսպները «ենթադրաբար ապամոնտաժվել» են Միացյալ Նահանգների կողմից՝ ըստ նախկին ԽՍՀՄ-ի հետ պայմանավորվածությունների, միջուկային պատերազմի շունչը նվազեցնելու ակնկալիքով, և այդ սիլոսներից մի քանիսն այժմ թանգարաններ են։

Սիլո արվեստ խմբագրել

Սիլո արվեստը («Silo art») վերջերս և հստակ ավստրալական արվեստի շարժում է, որը սկսվել է 2015 թվականին Արևմտյան Ավստրալիայի Նորթամ քաղաքում։ Սիլոսները սովորաբար զարդարված են ամենատարբեր թեմաներով հսկայական որմնանկարներով։ Ավստրալական սիլո արվեստի արահետում ներկայացված են սիլո արվեստի 35 օրինակ 2020 թվականի դրությամբ, որոնց թիվն աճում է[7]։ 2021 թվականի դրությամբ շարունակվում է իրավական պայքար է գնում «սիլո արվեստի արահետ» տերմինի օգտագործման հետ կապված. Վիկտորիա նահանգում Yarriambiack Shire խորհուրդը փորձում է ապրանքային նշանը գրանցել 2017 թվականից, իսկ GrainCorp-ը՝ Ավստրալիայի հացահատիկային խոշորագույն վաճառողը, դեմ է այդ մենաշնորհին՝ ասելով, որ տերմինը պետք է օգտագործվի շատ խորհուրդների համար[8]։

Բազմաթիվ շրջկենտրոնների հին ջրային աշտարակները նույնպես զարդարված են սիլո արվեստով[9][10]։

Մելբուրնում սիլոյի վրա Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հսկայական պատկերը, որը գրկել է մուսուլման կնոջը, խորհրդանշական պատկեր է, որը տարածվել է աշխարհով մեկ 2019 թվականին Քրայսթչերչ մզկիթի հարձակումներից հետո. Այն նկարվել է արվարձանում գտնվող Թինինգ փողոցի 75 ոտնաչափ (23 մ) սիլոյի վրա[11], այն բանից հետո, երբ քրաուդֆանդինգի միջոցով մեկ օրում հավաքվել է 11,000 A$[12]։

Քվինսլենդի Հյուսիսային Բերնեթ շրջանի Մոնտո քաղաքը զբոսաշրջության քարտեզի վրա է դրվել որպես Ավստրալիայի ամենահյուսիսային սիլոյի արվեստի ինստալյացիան։ Նրա «Երեք լուսին» սիլոսները պատկերում են անցյալի մի քանի պատմություններ, այդ թվում՝ ոսկու արդյունահանման, անասունների հավաքման և «Երազների» դարաշրջանը։ Կա նաև որմնանկար հին ջրաշտարակի վրա[13]։

Պատկերասրահ խմբագրել

'
 
 
 
 
Կունալպին, Հարավային Ավստրալիա, Ավստրալիա (2018) Պերսի Հոբսոն պարկի ջրային աշտարակ, Բուրկ, Նոր Հարավային Ուելս Յելարբոն, Քվինսլենդ, Ավստրալիա (2019) Թալլոն, Քվինսլենդ, Ավստրալիա (2021)
'
 
 
 
 
Բրիմ, Վիկտորիա (նահանգ), Ավստրալիա (2015) Ռոսբերի, Վիկտորիա (նահանգ), Ավստրալիա (2018) Տունգամահ, Վիկտորիա (նահանգ), Ավստրալիա (2019) Կանտոլայի թխվածքաբլիթների գործարան,, Համինլինա, Ֆինլանդիա (2019)

Նշումներ խմբագրել

  1. Չշփոթել հատիկեղենի ամբարի հետ, որն օգտագործվում է հացահատիկ պահելու համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Maintenance of Ash Handling Plants and Pneumatic Conveying Systems» (PDF).
  2. «Historic Context Study of Minnesota Farms, 1820-1960: Vol 3» (PDF).
  3. King, Franklin Hiram (1891). The Construction of Silos (անգլերեն). University of Wisconsin, Agricultural Experiment Station.
  4. «GRAIN SYSTEMS INC. | Farm Grain Storage Bins». www.grainsystems.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «What is a Grain Dryer? (With pictures)».
  6. 6,0 6,1 «Buffer Valley Industries | Grain Bins | Farm Storage» (կանադական անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Australia's Ultimate Road Trip». Australian Silo Art Trail. 2020 թ․ հունվարի 29. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  8. Fuller, Kelly (2021 թ․ փետրվարի 8). «'Silo art trail' trademark battle over who owns the right to use phrase». ABC News. Australian Broadcasting Corporation. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  9. Schneider, Grace (2018 թ․ մայիսի 3). «The Ultimate Guide To South Australia's Regional Silo Art (& More!)». Glam Adelaide. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  10. «Australian Water Tower Art». Australian Silo Art Trail. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  11. «Giant Mural Of New Zealand's Prime Minister Unveiled In Australia». NDTV.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  12. Noonan, Andie (2019 թ․ ապրիլի 23). «'Beacon of tolerance': Jacinda Ardern mural set for silo in Melbourne suburb». ABC News. Australian Broadcasting Corporation. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  13. Marie, Johanna (2020 թ․ հուլիսի 14). «Queensland town of Monto using silo art to draw tourists and tell stories about its heritage». ABC News. Australian Broadcasting Corporation. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլոս (հոր)» հոդվածին։