Ջասինդա Արդերն (անգլ.՝ Jacinda Kate Laurell Ardern, հուլիսի 26, 1980(1980-07-26)[3][4][5], Համիլտոն (Նոր Զելանդիա), Ուակիթո, Նոր Զելանդիա[6][7][15][16]), նորզելանդացի քաղաքական գործիչ, որը ղեկավարում է Լեյբորիստական կուսակցությունը։ 2017-2023 թվականներին Նոր Զելանդիայի վարչապետը։

Ջասինդա Արդերն
անգլ.՝ Jacinda Ardern
 
Կուսակցություն՝ Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն[1]
Կրթություն՝ University of Waikato? (2001)[2], Morrinsville College? (1998) և Morrinsville Intermediate School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք ագնոստիցիզմ և Մորմոններ
Ծննդյան օր հուլիսի 26, 1980(1980-07-26)[3][4][5] (43 տարեկան)
Ծննդավայր Համիլտոն (Նոր Զելանդիա), Ուակիթո, Նոր Զելանդիա[6][7]
Քաղաքացիություն  Նոր Զելանդիա[8][9][10]
Ի ծնե անուն անգլ.՝ Jacinda Kate Laurell Ardern
Հայր Ռոս Արդերն[11]
Ամուսին Clarke Gayford?
Զավակներ Neve Ardern Gayford?
 
Պարգևներ

Նա առաջին անգամ խորհրդարան է ընտրվել կուսակցական ցուցակով 2008 թվականի համընդհանուր ընտրություններում[17] և 2017 թվականի մարտի 8-ից ներկայացնում է Մաունթ Ալբերտ շրջանը։

2017 թվականի սեպտեմբերի 23-ի համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը՝ Արդերնի գլխավորությամբ, ստացել է 46 տեղ՝ իր ներկայացուցչությունն ավելացնելով 14 պատգամավորով, բայց Ազգային կուսակցությանը զիջելով Բիլ Ինգլիշի գլխավորությամբ՝ 56 մանդատով[18]։ Սակայն NZ First կուսակցությունը հայտարարել է լեյբորիստների հետ իշխող կոալիցիա ստեղծելու իր պատրաստակամության մասին։ Այսպիսով, հոկտեմբերի 26-ին Արդերնը նշանակվել է Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնում[19][20][21]։

Կենսագրություն խմբագրել

 
Ջասինդա Արդերնը 2011 թվականին
 
Ջասինդա Արենդը 2019 թվականին

Ծնվել է մորմոնական դավանանք ունեցող ոստիկանի ընտանիքում (2005 թվականին դադարել է դավանանքը, իր անձնական հայացքների և մորմոնական դիրքորոշման հակասության պատճառով և այժմ ինքն իրեն որպես ագնոստիկա է սահմանում)։

Քաղաքականություն է եկել լեյբորիստների վաղեմի կողմնակից հորաքրոջ ազդեցության տակ և վաղ հասակում մտել է Լեյբորիստական կուսակցություն։ 2001 թվականին Ուաիկատոյի համալսարանն ավարտելուց հետո, քաղաքական հաղորդակցությունների բնագավառում բակալավրի դիպլոմով Արդերնը սկսեց իր կարիերան որպես հետազոտող Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ Ֆիլ Գոֆի շտաբում, իսկ այնուհետև՝ վարչապետ Հելեն Քլարկի դիվանատանը։ Ավելի ուշ նա աշխատել է Մեծ Բրիտանիայում՝ որպես վարչապետ Թոնի Բլերի քաղաքական խորհրդական (չնայած հետագայում ընդգծել է, որ աշխատանքի է ընդունվել անելանելիության պատճառով)[22]։

2008 թվականին ընտրվել է սոցիալիստական Երիտասարդության միջազգային միության նախագահ[23]։ Այդ պաշտոնում այցելել է տարբեր երկրներ, այդ թվում՝ Ալժիր, Հորդանան, Իսրայել և Չինաստան։ Զուգահեռաբար սկսել է պատգամավորական գործունեությունը։ 2017 թվականին միաձայն ընտրվել Է Լեյբորիստական կուսակցության ղեկավարի տեղակալ՝ Աննետ Քինգի հրաժարականից հետո։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հարցումների համաձայն, բացահայտելով կուսակցության աջակցության Պատմական մինիմումը, 2017 թվականի օգոստոսի 1-ին Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էնդրյու Լիթլը հեռացել է իր պաշտոնից, և կուսակցությունը գլխավորել Է նրա տեղակալ Արդերնը[24]։ Ի հեճուկս ագրեսիվ անձնական հարձակումների նրա վրա, որը հաճախ կրում էր գենդերային խտրականության երանգ, նա դինամիկ նախընտրական արշավ է անցկացրել[25]։ Նրա ղեկավարությամբ Լեյբորիստական կուսակցությունը նույնիսկ տասներկու տարվա ընթացքում առաջին անգամ հարցումներում առաջ է անցել իր մշտական մրցակցից՝ Ազգային կուսակցությունից (վարկանիշներն աճել են 23 %-ից մինչև 43 %)։

2017 թվականի սեպտեմբերի 23-ի համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը ստացել է 46 տեղ՝ իր ներկայացուցչությունն ավելացնելով 14 պատգամավորով, բայց Բիլ Ինգլիշի ղեկավարությամբ ԺՀԿ-ին զիջելով 56 մանդատով[18]։

2017 թվականի հոկտեմբերին 37 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ կինը, որը զբաղեցնում է կառավարության ղեկավարի պաշտոնը։ Արդերնը դարձել է պատմության մեջ երրորդ կինը, որը դարձել է Նոր Զելանդիայի վարչապետ, Ջեննի Շիպլիից (1997-1999) և Հելեն Քլարկից (1999-2008) հետո։

2023 թվականի հունվարի 19-ին Արդերնը հայտարարել է իր մոտալուտ հրաժարականի մասին։ Նրա վարչապետության ժամկետը ավարտվելու է ոչ ուշ, քան 2023 թվականի փետրվարի 7[26], հունվարի 22-ին նա հրաժարական է տվել Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից, իսկ հունվարի 25-ին վարչապետի պաշտոնից հրաժարականը ներկայացրել է գլխավոր նահանգապետին[27]։

Հայացքներ խմբագրել

Գաղափարապես Արդերնն իրեն նկարագրում է որպես սոցիալ-դեմոկրատ[28], առաջադեմ[29], ֆեմինիստուհի[30] և հանրապետական կառավարման ձևի կողմնակից[31] (2017 թվականի սեպտեմբերին հայտարարել է, որ ցանկանում է բանավեճ անցկացնել Նոր Զելանդիայի միապետին պետության ղեկավարի պաշտոնում տեղավորելու շուրջ)[32]։

Որպես աշխատանքային շարժման և համընդհանուր բարեկեցության պետության կողմնակից, նա դեմ է բարձր եկամուտ ունեցող անձանց հարկերի կրճատմանը և ազգային կուսակցության կողմից առաջ քաշված սոցիալական ապահովության համակարգի ապամոնտաժմանը[33]։ Նրա առաջնահերթությունների թվում են աղքատության կրճատումը, 100 հազար ընտանիքների համար սոցիալական բնակարանների կառուցումը և արտասահմանյան օֆշորներով անշարժ գույք ձեռք բերելու արգելքը։ Աջակցում է միասեռ ամուսնություններին (քվեարկել է 2013 թվականին ամուսնության հավասարության մասին օրինագծի օգտին[34]) և աբորտների հարցերում օրենսդրության ազատականացմանը[35]։ Նա հանդես է գալիս Նոր Զելանդիայում ներգաղթի ցածր մակարդակի օգտին՝ միաժամանակ մեծացնելով փախստականների ընդունումը[36]։ Գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար ձգտում է օրենսդրորեն ամրագրել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նպատակները[37]։

Անձնական կյանք խմբագրել

2018 թվականի հունվարի վերջին Արդերնը հայտարարել էր, որ հղի է և երեխայի է սպասում[38]։ 2018 թվականի հունիսի 21-ին Արդենն ու նրա զուգընկերը՝ Քլարկ Գեյֆորդը, դուստր են ունեցել[39][40], որին անվանել են Նիվ Տե Արոհա[41]։ 2019 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ Արդերնի և Գեյֆորդի նշանադրությունը[42]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.theguardian.com/world/2017/oct/19/who-is-new-zealands-new-prime-minister-a-profile-of-jacinda-ardern
  2. 2,0 2,1 https://apps.mngt.waikato.ac.nz/Newsroom/StudentProfile/3724
  3. 3,0 3,1 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 MAK (польск.)
  6. 6,0 6,1 6,2 http://www.nzwomansweekly.co.nz/celebrity/jacinda-arderns-country-childhood/
  7. 7,0 7,1 7,2 http://www.3news.co.nz/general/candidate-profile-jacinda-ardern-2011101914
  8. Who is New Zealand's new prime minister? A profile of Jacinda Ardern
  9. https://elections.nz/guidance-and-rules/for-candidates/becoming-a-candidate-in-the-2020-general-election/
  10. 10,0 10,1 https://www.dpmc.govt.nz/publications/kings-birthday-and-coronation-honours-list-2023
  11. http://www.businessinsider.com/everything-you-need-to-know-about-jacinda-ardern-new-zealands-rising-political-star-2017-9
  12. Cyranoski D., Ledford H. Nature's 10: ten people who helped shape science in 2020 // Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 2020. — Vol. 588, Iss. 7839. — P. 563—576. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/D41586-020-03435-6PMID:33323949
  13. https://time.com/collection/most-influential-people-2018/5217549/jacinda-ardern-2/
  14. https://www.newshub.co.nz/home/politics/2019/04/jacinda-ardern-named-in-time-s-100-most-influential-people-of-2019.html
  15. «New Zealand Hansard – Members Sworn (Volume:651;Page:2)». Parliament of New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  16. «Australian journalist surprised by Jacinda Ardern's accessibility». Stuff. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  17. Election results Արխիվացված 2012-07-01 archive.today
  18. 18,0 18,1 «2017 General Election – Official Results». Electoral Commission. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. «Новый премьер-министр Новой Зеландии, Джасинда Ардерн: намерена снизить налоги» (ռուսերեն). www.teletrade.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  20. CNN, James Griffiths,. «Who is New Zealand's next Prime Minister Jacinda Ardern?». CNN. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  21. Phipps, Claire (2017 թ․ հոկտեմբերի 19). «Jacinda Ardern is next prime minister of New Zealand, Winston Peters confirms – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  22. «People – New Zealand Labour Party». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  23. Kirk, Stacey (2017 թ․ օգոստոսի 1). «Jacinda Ardern says she can handle it and her path to the top would suggest she's right». The Dominion Post (անգլերեն). Stuff. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  24. «Andrew Little quits: Jacinda Ardern is new Labour leader, Kelvin Davis is deputy». NZ Herald. 2017 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  25. Shaw, Richard (2017 թ․ սեպտեմբերի 22). «The 2017 New Zealand general election will always belong to Jacinda Ardern». The Guardian (անգլերեն).
  26. «Премьер-министр Новой Зеландии уйдет в отставку». Ведомости. 2023 թ․ հունվարի 19. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  27. McClure, Tess (2023 թ․ հունվարի 22). «New Zealand: Chris Hipkins taking over from Jacinda Ardern on Wednesday». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  28. Murphy, Tim (2017 թ․ օգոստոսի 1). «What Jacinda Ardern wants». Newsroom. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  29. «Live: Jacinda Ardern answers NZ's questions». Stuff. 2017 թ․ օգոստոսի 3.
  30. Ardern, Jacinda (2015 թ․ մայիսի 20). «Jacinda Ardern: I am a feminist». Villainesse. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  31. «Ardern confirmed as new Labour leader». Otago Daily Times (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  32. Lagan, Bernard (2017 թ․ սեպտեմբերի 7). «Jacinda Ardern, New Zealand's contender for PM, says: let's lose the Queen». The Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  33. Satherley, Dan (2017 թ․ հուլիսի 14). «High earners don't want tax cuts – Ardern». Newshub. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  34. «Marriage equality bill: How MPs voted». Waikato Times. 2013 թ․ ապրիլի 18.
  35. «English, Little, Ardern on abortion laws». Your NZ. 2017 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  36. «Labour's new leader shakes up New Zealand's election». The Economist. 2017 թ․ սեպտեմբերի 14.
  37. Grieveson, Lynn (2017 թ․ օգոստոսի 9). «Stark contrast emerges on climate policy». Stuff. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  38. «Prime Minister Jacinda Ardern announces pregnancy». The New Zealand Herald. 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  39. «Live: Prime Minister Jacinda Ardern gives birth to baby girl, with Clarke Gayford alongside, at Auckland Hospital». New Zealand Herald (անգլերեն). 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  40. «Prime Minister Jacinda Ardern in labour, at Auckland Hospital with partner Clarke Gayford». New Zealand Herald (անգլերեն). 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  41. «Watch: PM Jacinda Ardern and Clarke Gayford introduce their daughter Neve». New Zealand Herald (անգլերեն). 2018 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  42. Премьер-министр Новой Зеландии Джасинда Ардерн помолвлена с телеведущим Кларком Гейфордом
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասինդա Արդերն» հոդվածին։