Սթիվեն Գեյթլի
Սթիվեն Պատրիկ Դեյվիդ Գեյթլի (Stephen Patrick David Gately, մարտի 17, 1976[1][2], Դուբլին, Իռլանդիա - հոկտեմբերի 10, 2009[3][4][1], Andratx, Մալյորկա, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա), իռլանդացի երգիչ, դերասան, պարող, երաժիշտ և երգերի հեղինակ, որը Ռոնան Քիթինգի հետ եղել է Boyzone փոփ-խմբի երկու առաջատ կատարողներից մեկը[5]։ Boyzone-ի բոլոր ստուդիական ալբոմները եղել են Մեծ Բրիտանիայում համար առաջին հիթը և երրորդը՝ միջազգային մակարդակում։ Boyzone-ի հետ միասին Գեյթլին ունեցել է 16 սինգլ, որոնք մտել են UK Singles Chart-ի հնգյակի մեջ[6]։ Ելույթ է ունեցել միլիոնավոր երկրպագուների համար[7]։ 2000 թվականին թողարկել է մենակատարային ալբոմը, որը խմբի լուծարումից հետո առաջին անգամ տեղ է գրավել Մեծ Բրիտանիայի չարտերի վերին հորիզոնականներում և երեք սինգլ, որոնք դարձել են հիթ։ Գեյթլին շարունակել է հայտնվել հեռուստանախագծերում և երգեր է հորինել տարաբնույթ նախագծերի համար։ 2008 թվականին միավորվել է Boyzone-ի գործընկերների հետ համերգներում ելույթ ունենալու և ստուդիական ձայնագրությունների համար։
Սթիվեն Գեյթլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 17, 1976[1][2] Դուբլին, Իռլանդիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2009[3][4][1] (33 տարեկան) Andratx, Մալյորկա, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա |
Գերեզման | Գլասնևին գերեզմանատուն |
Ժանրեր | փոփ և եվրոդենս |
Մասնագիտություն | դերասան, գրող, երգիչ, պարող, երգերի հեղինակ, մանկագիր, թատրոնի դերասան, հեղինակ-կատարող, երաժիշտ և կինոդերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Polydor Records |
Անդամակցություն | Boyzone? |
Կայք | stephengately.co.uk |
![]() |
2003 թվականից Լաս Վեգասում նույնասեռ ամուսնության մեջ է գտնվել Էնդրյու Կոուլսի հետ։ Գեյթլին իր ոչ ավանդական կողմնորոշման մասին հրապարակավ խոստովանել է՝ 1999 թվականին քամինգ աութ անելով[8][9]։ Նա խմբում առաջինն էր, ով արել է դա[10]։ Boyzone-ի վերափոխվելուց հետո նկարահանվել է իր վերջին՝ « Better», երգի տեսահոլովակում[11]։ Գեյթլին մահացած է հայտնաբերվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Մալյորկայում՝ Կոուլսի հետ համատեղ բնակարանում։ Բրայան Բոյդը The Irish Times-ին ասել է, որ «Սթիվեն Գեյթլիի մահը առաջին ողբերգական իրավիճակն էր, որի հետ ստիպված էր գործ ունենալ խումբը»[12]։
Մանկություն և ընտանիքԽմբագրել
Գեյթլին մեծացել է հարաբերական աղքատության մեջ Շերիֆ սթրիթ թաղամասում՝ Դուբլինում[13]։ Նա 5 երեխաներից չորրորդն էր։ Նրա հայրը՝ Մարտինը, դեկորատոր էր, մայրը՝ հավաքարար[14]։ Եղբայրներին և քույրերին անվանում էին Միշել, Թոնի, Ալան և Մարկ[15][16]։ Գեյթլին դաստիարակվել է կաթոլիկ ավանդույթներով։ Նա ողջ կյանքի ընթացքում հատկապես մոտ է եղել քրոջ՝ Միշելի հետ[17]։ Հայրը վթարի է ենթարկվել, որի արդյունքում 2004 թվականի սեպտեմբերին 3 ամսով հոսպիտալացվել է և այլևս չի կարողացել վերադառնալ աշխատանքին[18]։ Մայրը ստիպված է եղել աշխատել ողջ դրույքով[18]։ Գեյթլին սովորել է Սան Լոուրենսի նախնական դպրոցում և North Strand Technical College-ի միջնակարդ դպրոցում[18]։ Դեռահաս տարիքում մասնակցել է դպրոցի տարբեր երաժշտական և թատերական աշխատանքների (օրինակ՝ «Յունոնան և սիրամարգը»)[14]։ Նա երկար տարիներ խուսափել է ծնողներից, սակայն 2008 թվականին հաշտվել է նրանց հետ և նույն տարում Էնդրյու Կոուլսի հետ այցելել է նրանց[18]։
ԿարիերաԽմբագրել
BoyzoneԽմբագրել
Գեյթլին Boyzone-ին է միացել 1993 թվականին[19]։ Իռլանդիայից դուրս խմբի առաջին հաջողությունը եկել է 1995 թվականին՝ «Love Me for a Reason» երգից հետո, որը Մեծ Բրիտանիայի չարտերում երկրորդ տեղն է զբաղեցրել[10]։ Խմբի պառակտումը տեղի է ունեցել 2000 թվականին Դուբլինի Point Theatre-ի ելույթից հետո[19]։ Այդ ժամանակ խումբը չարտերում եղել է վեցերորդ տեղում։ Խումբը համարվում էր 1990-ական թվականների հիմնական փոփ-խումբ և լայնորեն լուսաբանվել է նրանց մրցակցությունը Take That խմբի հետ[10], որը սկսել է ավելի շատ սինգլ վաճառել, քան նրանք[20]։ Գեյթլին վոկալային պարտականությունը կիսում էր Ռոնան Քիթինգտոնի հետ։
2008 թվականի փետրվարին Մետեոր 2008 մրցանակից հետո հայտարարվել է խմբի վերափոխման և նրանց համերգային շրջագայության մասին[21][22]։ Նրա մահից հետո խմբի մենեջերը՝ Լուիս Ուոլշը ասել է, որ «նա սոսնձում էր Boyzone-ը, պահում էր նրանց միասին»[23]։ Գեյթլիի հուղարկավորության ժամանակ Քիթինգը պատմել է մահացածի՝ իրենց տված մականունների մասին՝ Ռոզալին, Միքաելա, Քիթի, Շենայս և Ստեֆանի[24]։
Մենակատարային կարիերաԽմբագրել
Boyzone-ի հաջողությունից հետո խմբի անդամները 2000 թվականին որոշել են զբաղվել մենակատարային կարիերայով։ Գեյթլին առաջինն էր, որ թողարկել է իր մենակատարային «New Beginning» սինգլը, որը թողարկվել է 2000 թվականի մայիսի 29-ին։ Սինգլը բրիտանական չարտերում գրավել է երրորդ հորիզոնականը։
Երկու շաբաթ անց «New Beginning» ալբոմը թողարկվել է և մտել է չարտեր։ Ալբոմի մեջ մտել են 12 երգ, այդ թվում՝ «Bright Eyes» երգի դասական տարբերակը։ Նա նաև հնչյունավորել է հերոսներից մեկին։
Ալբոմի երկրորդ սինգլը «I Believe»-ն էր։ Թողարկվել է 2000 թվականի հոկտեմբերի 2-ին, երգը «Բիլի Էլիոտ» ֆիլմի սաունդթրեքն է։ Մեծ Բրիտանիայում սինգլը եղել է 11 համարը։ Գեյթլին ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային Էդինբուրգի կինոփառատոնում և Լեսթեր սքվերի Կայսրություն թատրոնում՝ Ջուլի Ուոլթերսի և Ջեյմի Բելի հետ միասին։ 2001 թվականի մայիսին թողարկվել է երրորդ սինգլը՝ «Stay»-ը՝ բրիտանական չարտերում հասնելով 13-րդ տեղը։
Աուդիոյի համար ձայնագրել է «Children of Tomorrow» երգը, որի երաժշտության հեղինակը Թիմ Սաթոնն էր, իսկ բառերի հեղինակը՝ Բերնաբի Էդվարդսը։ Սա 2001 թվականի առաջին մենակատարային երգն էր[25]։
Boyzone-ի վերակազմավորումԽմբագրել
2008 թվականին Գեյթլին միացել է վերափոխված խմբի իր գործընկերներին՝ հետևելով վերածնված Take That խմբի օրինակին։ Իր խոստովանությամբ Գեյթլին ուրախ է եղել միավորվել խմբի հետ[19]։ Նրանք երկու շրջագայություն են կատարել Մեծ Բրիտանիայում[26]։
Boyzone-ը թողարկել է նոր «Love You Anyway» սինգլը, որը 2008 թվականի հոկտեմբերին հետևել է «Back Again... No Matter What» ալբոմին։ 2008 թվականի դեկտեմբերին թողարկվել է նոր «Better» սինգլը։ Երաժշտության տեսահոլովակը առաջացրել է վեճեր՝ հատկապես երկու տղաների ռոմանտիկ գրկախառնությունը, և որ Գեյթլին խոնարհվում էր համասեռականության դեմ։ Խումբը միաձայն որոշել է, որ Գեյթլիին պետք է թույլատրվի ամուսնանալ տղամարդու հետ[27]։ Նա դատապարտվել է հատկապես Դրոմորի նախարարի և Ռեֆորմիստական երիցական եկեղեցու կողմից[28]։
Գեյթլիի մահվան պահին խումբը ընտրել է 13 երգ՝ նախատեսված նոր ալբոմի ձայնագրման համար, որը թողարկվել է 2010 թվականին[29]։ Դրան պիտի հաջորդեր շրջագայությունը[29]։
Հեռուստատեսություն և այլ աշխատանքներԽմբագրել
2002 թվականի դեկտեմբերին նա Բիլի Քենուռայթիվից վերցրել է ռեժիսորի առաջատար դերը Թիմ Ռայսի և Էնդրու Լլոյդ Ուեբերի «Հովսեփը և նրա զարմանալի, գունավոր երազների թիկնոցը» նոր մյուզիքլում[19], որը տեղի է ունեցել Սուրբ ծնունդին Լիվերպուլում և 2003թվականի փետրվարին Լոնդոնի Դրուրի Լեյն թատրոնում։ 2004 թվականի սեպտեմբերից մինչև 2005-ի մարտը Լոնդոնի պալլադիումում Գեյթլին «Չիթի, Չիթի, Բանգ, Բանգ» մյուզիքլում խաղացել է Չիլդ Քարթերի դերը։
2001 թվականին «Եվս մեկական» սիթքոմում խաղացել է ինքն իրեն։
Գեյթլին իր առաջնաելութային մնջախաղը արել է Չերչիլի թատրոնում՝ Բրոմլիում, 2005 թվականի դեկտեմբերին՝ խաղալով «Մոխրոտ»-ում Դենդինի դերը։ 2006 թվականի ապրիլին «Օզ քաղաքի հրաշագործները»-ում ստանձնել է Խրթվիլակի դերը, որը խաղացել է Քենթերբերիի Մարլոու թատրոնում։
Մասնակցել է «Պարեր սառույցի վրա» շոուի երկրորդ սերիային․ նրա զուգընկերը եղել է Քրիստինա Լենկոն։ 2007 թվականի փետրվարի 10-ի եզրափակիչին նրանք գրավել են ութերորդ տեղը։
2007 թվականի մարտին հնչյունավորել է «Դոկտոր Ով» և «Սարսափ Գլեմ Ռոքում» աուդիո բեմականացումները։
2007 թվականի սեպտեմբերին Գեյթլին Սթիվեն Շվարցի «Godspell» մյուզիքլով սկսել է շրջագայություններ Մեծ Բրիտանիայում, բայց երեք շաբաթ անց հրաժարվել է պայմանագրի պայմաններից[30]։
2008 թվականին հայտնվել է չճանաչված «Կրեդո» սարսափ ֆիլմում, որը ԱՄՆ-ում թողարկվել է «Սատանայի անեծքը» վերնագրով։
ԲարեգործությունԽմբագրել
Գեյթլին «Անհայտ կորածներ» բարեգործական ընկերության, որտեղ գործում է երիտասարդների վստահության հեռախոսը, փոխնախագահն էր[31]։ Նա եղել է Սթոք-օն-Թրենտում գտնվող «Քաուդուելի երեխաները» միության դեսպանը և նվիրաբերել է 1000 ֆունտ Սուրբ ծննդին նախապատրաստվելու համար[32]։ Նրա մահից հետո Գեյթլիի ընտանիքին բարեգործական ընկերությունը ցավակցությունների հետ ուղարկվել է ծաղիկներ[32]։ Նրանք նվիրաբերել են համայնքին ևս 1000 ֆունտ՝ ի նշան Գեյթլիի հիշատակի[32]։ Բազմաթիվ բարեգործական աշխատանքներից քահանան հիշատակել է ծանր հիվանդ երեխաների հոսպիտալ այցելությունը․ երեխաներից մեկին դուր է եկել Գեյթլիի բաճկոնը, որը երգիչը հենց այդ պահին նվիրել է նրան․ մի ժամից երեխան մահացել է[33]։
ՍտեղծագործությունԽմբագրել
Մահվանից երեք տարի առաջ Գեյթլին երեխաների համար գրել է «Տարվա ծառը» ֆանտաստիկ վեպը։ 2009 թվականի ապրիլին «Press Association» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ վեպը գրեթե ավարտված է, կա հետաքրքրված հրատարակիչ և գրքի լույս տեսնելը պլանավորվում էր 2009 թվականի Սուրբ ծննդին։ Ռոնան Քիթինգը ասել է, որ գիրքը «բոլոր ճշմարտություններով և ոչ ճշմարտություններով» կավարտվի մինչև Սթիվենի թաղումը[34]։
Գիրքը ավարտին է հասցվել Ջեյն Կոնսիդայնի և Ժյուլեմ Ուիլյամսի հետ համագործակցությամբ[35]։ Նրանք հիմնվել են Գեյթլիի ձեռագիր գրառումների վրա[36]։ Գիրքը տպագրել է Hodder & Stoughton հրատարակչությունը, լույս է տեսել 2010 թվականի մայիսի 13-ին[37]։ «Տարվա ծառը» երեք շաբաթվա ընթացքում եղել է բեսթսելլեր։
ՄահԽմբագրել
Գեյթլին հանկարծամահ է եղել Անդրայչեի՝ Մայորկայի իր բնակարանում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Նրա դին հայտնաբերվել է ավելի ուշ՝ առավոտյան[20][38][39][40]։ Մահը վրա է հասել թոքի այտուցից՝ որպես սրտի դիսֆունկցիայի արդյունք[41][42]։ Հոկտեմբերի 13-ին անցկացված թունաբանական թեստերը ցույց են տվել, որ Գեյթլին մահացել է ոչ բռնի մահով[41], այլ սրտի բնածին արատի հետևանքով[43]։ Թունաբանները, այդպիսով հաստատել են Գեյթլիի գործընկեր Քոուլսի հայտարարությունը, որ երգիչը կանեփ է ծխել[44][45]։
Մենակատարային սկավառակագրությունԽմբագրել
ԱլբոմներԽմբագրել
- New Beginning (Universal Music, 2000 թվական) 9-րդ տեղը Մեծ Բրիտանիայում
ՍինգլներԽմբագրել
Տարի | Անվանում | Դիրք բրիտանական չարտերում |
---|---|---|
2000 | «New Beginning»/«Bright Eyes» | 3 |
2000 | «I Believe» | 11 |
2001 | «Stay» | 13 |
2007 | «Children Of Tomorrow» | — |
Այլ երգերԽմբագրել
Տարի | Անվանում | Ծանոթագրություն |
---|---|---|
1999 | «Chiquitita» | «ABBAmania» հավաքածուից |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Dictionary of Irish Biography — Royal Irish Academy.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.rte.ie/news/2009/1013/gatelys.html
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Boyzone singer Stephen Gately dies: a life on stage» Archived 2009-10-14 at the Wayback Machine., The Daily Telegraph.
- ↑ «Boyzone's Stephen Gately dies in Spain»։ CNN։ հոկտեմբերի 11, 2009։ Վերցված է հոկտեմբերի 11, 2009
- ↑ «Stephen Gately webchat!»։ Evening Standard։ սեպտեմբերի 24, 2004։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2009
- ↑ «Fans back Boyzone's Stephen»։ BBC News։ հունիսի 16, 1999։ Վերցված է սեպտեմբերի 25, 2008
- ↑ «Boyzone star dies suddenly»։ Eyewitness News։ հոկտեմբերի 11, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-15-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2009
- ↑ 10,0 10,1 10,2 Tom Peck (հոկտեմբերի 11, 2009)։ «Mystery surrounds death of Boyzone pin-up Gately»։ London: The Independent։ Վերցված է հոկտեմբերի 11, 2009
- ↑ «Louis 'mightn't have picked' gay Gately»։ Irish Independent։ նոյեմբերի 23, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2008
- ↑ Brian Boyd (հոկտեմբերի 16, 2009)։ «Reaction to Stephen Gately's death will test music industry»։ The Irish Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009
- ↑ Stephen Gately was the nice guy of pop who overcame poverty and prejudice
- ↑ 14,0 14,1 «Telegraph obituary»։ London: The Daily Telegraph։ հոկտեմբերի 11, 2009։ Վերցված է հոկտեմբերի 11, 2009
- ↑ Police: Stephen Gately choked to death on vomit
- ↑ Elaine Sheridan (October 2009)։ «Stephen Gately remembered»։ The Irish Post։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009 (չաշխատող հղում)
- ↑ Kate Mansey (հոկտեմբերի 18, 2009)։ «Grief of Stephen Gately's sister»։ Mirror։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2009
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 «Stephen Gately's bitter rift with family had been healed just a year ago»։ Belfast Telegraph։ հոկտեմբերի 12, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Richie Taylor (հոկտեմբերի 12, 2009)։ «Stephen never gave up dream of one last tour with Boyzone»։ Irish Independent։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009
- ↑ 20,0 20,1 «Boyzone star Stephen Gately dies»։ BBC։ հոկտեմբերի 11, 2009։ Վերցված է հոկտեմբերի 11, 2009
- ↑ «Meteor Music Awards Press Release»։ հունվարի 28, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին։ Վերցված է ապրիլի 1, 2008
- ↑ «Sinead cuts Loose with new band…»։ Irish Independent։ հունվարի 23, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է փետրվարի 1, 2008
- ↑ «Louis Walsh to miss X Factor as Stephen Gately's funeral confirmed for Saturday»։ The Belfast Telegraph։ հոկտեմբերի 15, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009
- ↑ Orla Tinsley (հոկտեմբերի 19, 2009)։ «Memories of a being a nine-year-old Steve fan come flooding back»։ The Irish Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 19, 2009
- ↑ «Boyzone singer makes Doctor Who debut on BBC 7 and records first solo song for five years» (Press release)։ BBC։ հոկտեմբերի 20, 2006։ Վերցված է հոկտեմբերի 20, 2006
- ↑ Tom Peck (հոկտեմբերի 11, 2009)։ «Boyzone singer Gately dies aged 33»։ London: The Independent։ Վերցված է հոկտեմբերի 11, 2009
- ↑ «First gay couple in boyband video»։ BBC։ նոյեմբերի 12, 2008։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009
- ↑ Boyzone’s «deadly message» of gay equality upsets Presbyterian minister Archived 2009-10-15 at the Wayback Machine.
- ↑ 29,0 29,1 Richie Taylor (հոկտեմբերի 15, 2009)։ «Future remains unclear as Boyz cope with loss»։ Irish Independent։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009
- ↑ «Godspell Announcement» (Press release)։ seatwave։ հոկտեմբերի 3, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է հոկտեմբերի 3, 2007
- ↑ «Missing People - Our Patrons»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-03-ին։ Վերցված է սեպտեմբերի 25, 2008
- ↑ 32,0 32,1 32,2 Alex Watts (հոկտեմբերի 16, 2009)։ «Thousands Donated In Memory Of Stephen Gately»։ Sky News։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009
- ↑ Frank McNally (հոկտեմբերի 19, 2009)։ «Congregation told of 'kind and caring' man»։ The Irish Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 19, 2009
- ↑ Kate Youde (հոկտեմբերի 18, 2009)։ «A fine farewell: Ireland's send-off to Stephen Gately»։ London: The Independent։ Վերցված է հոկտեմբերի 18, 2009
- ↑ page 1V The Tree of Seasons, published by Hodder and Stoughton Ltd.
- ↑ «Stephen Gately's husband Andrew Cowles breaks his silence on night Boyzone star died»։ The Mirror։ մայիսի 10, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է մայիսի 11, 2010
- ↑ «The Tree of Seasons»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-05-11
- ↑ Dan Wootton։ «Boyzone star Stephen Gately dies»։ News of the World։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 10, 2009
- ↑ «Boy band singer dies while on holiday»։ CBC News։ հոկտեմբերի 11, 2009։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 13, 2009-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2009
- ↑ «Boyzone member Stephen Gately dead»։ The Hindu։ հոկտեմբերի 12, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2009
- ↑ 41,0 41,1 «Gately 'died of natural causes'»։ BBC News։ հոկտեմբերի 13, 2009։ Վերցված է հոկտեմբերի 13, 2009
- ↑ Солист Boyzone Стивен Гейтли скончался от отека легких
- ↑ «Stephen Gately's family hurt by 'wild' drugs rumours»։ The Belfast Telegraph։ հոկտեմբերի 16, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009
- ↑ Moult Julie, Worden Tom (հոկտեմբերի 14, 2009)։ «Stephen Gately smoked cannabis on night he died, civil partner tells Spanish police»։ London: Daily Mail։ Վերցված է հոկտեմբերի 14, 2009
- ↑ Wheeler Virginia (հոկտեմբերի 14, 2009)։ «Cops: Stephen had smoked cannabis»։ London: The Sun։ Վերցված է հոկտեմբերի 14, 2009
Արտաքին հղումներԽմբագրել
- Official Stephen Gately website
- Gately on Boyzone website
- Stephen Gately Թվիթթերում
- Stephen Gately (անգլ.) Internet Movie Database կայքում
- Obituary in The Daily Telegraph
- Obituary gallery at RTÉ
- Photos of Gately funeral in The Belfast Telegraph