Թոքի այտուց, հեղուկի կուտակումն է թոքերի պարենքիմայում և օդակիր հատվածներում[1]։ Այն խանգարում է գազափոխանակությունը և կարող է բերել շնչառական անբավարարության։ Այն լինում է կամ ձախ փորոքի անբավարարության պատճառով, երբ սիրտը չի կարողանում դուրս մղել թոքային շրջանառությունից եկած արյունը (կարդիոգեն թոքի այտուց), կամ էլ թոքի պարենքիմայի և անոթների վնասման պատճառով (ոչ կարդիոգեն թոքի այտուց)[2]։ Բուժումը կատարվում է 3 ուղղությամբ։ Առաջինը՝ ապահովել շնչառական գործառույթը, երկրորդը՝ բուժել հիմնական պատճառը, երրորդը՝ խուսափել թոքի հետագա վնասումից։ Թոքի սուր այտուցը կարող է բերել մահացի ռեսպիրատոր դիսթրեսի կամ սրտի կանգի՝ հիպօքսիայի պատճառով։ Դա կանգային սրտային անբավարարության հիմնական առանձնահատկությունն է։ Անվանումը գալիս է հունարենից, հունարեն՝ οἴδημα (oídēma, "ուռել")։

Թոքի այտուց
Oedema pulmonum
Երկկողմանի թոքային այտուց՝ պլևրալ էքսուդատով
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Վնասում էթոքեր
Բժշկական մասնագիտությունՍրտաբանություն
ՀՄԴ-9514 և 518.4
 Pulmonary edema Վիքիպահեստում

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Թոքի այտուցի ամենաբնորոշ ախտանիշը հևոցն է, բայց կարող են լինել նաև այլ ախտանիշներ, որոնցից են՝ արյունախխումը (երևում է որպես վարդագույն, փրփրոտ խորխ), գերքրտնարտադրությունը, թուլությունը, գունատ մաշկը։ Շնչելու դժվարությունը կարող է զարգանալ որպես օրթոպնոե (հորիզոնական դիրքով պառկելու դժվարություն՝ դժվար շնչելու պատճառով), և/կամ որպես պարոքսիզմալ գիշերային դիսպնոե (գիշերային դժվարաշնչության նոպաներ)։ Ձախ փորոքային անբավարարությունը և թոքի քրոնիկ այտուցը ունեն բազմաթիվ ընդհանուր ախտանիշներ։ Թոքի այտուցի զարգացումը կարող է կապված լինել հեղուկային գերծանրաբեռնման հետ, որը ասելով բնորոշում են աջ փորոքային անբավարարության արտահայտությունները՝ ծայրամասային այտուցները, լծային երակների բարձր ճնշումը, և հեպատոմեգալիան, որի դեպքում լյարդը լինում է մեծացած և նույնիսկ կարող է նկատվել պուլսացիա։ Այլ ախտանիշներից են՝ աուսկուլտացիայով հայտնաբերվող կրեպիտացիան (լսվում են արտաշնչման վերջում) և սրտի երրորդ տոնի առկայությունը[2]։

Տեսակներ խմբագրել

Այն սովորաբար սրտածին է (կարդիոգեն), բայց հեղուկը կարող է կուտակվել նաև թոքի վնասման պատճառով։ Այդ վնասումը կարող է լինել ուղղակի, կամ առաջանալ թոքային արյան շրջանառությունում բարձր ճնշման պատճառով։ Ձախ փորոքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջացած բարձր ճնշման պատճառով կարող է առաջանալ թոքի այտուց, եթե թոքային զարկերակի ճնշումը բարձրանում է նորմայից (15 մմ ս.ս․)[3] to above 25 mmHg.[4]։ Թոքի այտուցի պատճառները կարող են բաժանվել կարդիոգենի և ոչ կարդիոգենի։ Կարդիոգեն այտուցը առաջանում է հիմնականում ձախ փորոքի հետ կապված խնդիրներից։

Կարդիոգեն խմբագրել

  • Կանգային սրտային անբավարարություն, որի դեպքում սիրտը չի կարողանում բավարար քանակով դուրս մղել արյունը, որի արդյունքում բարձրանում է թոքային զարկերակի սեպման ճնշումը և զարգանում է թոքի այտուց։ Կանգային սրտային անբավարարություն կարող է զարգանալ ձախ փորոքի անբավարարությունից, առիթմիաներից կամ հեղուկի մեծ քանակից, որը հաճախ զարգանում է երիկամային անբավարարության պատճառով։
  • Հիպերտոնիկ կրիզը նույնպես կարող է պատճառ լինել, քանզի մեծանում է ճնշումը, հետբեռնվածությունը, ձախ փորոքի ծանրաբեռնվածությունը և որպես հետևանք մեծանում է ճնշումը թոքային զարկերակում՝ առաջացնելով թոքի այտուց։

Ոչ կարդիոգեն խմբագրել

  • Բացասական ճնշումի հետևանքով առաջացած թոքի այտուց[5], որի դեպքում կրծքի խոռոչում զգալի բացասական ճնշման հետևանքով վնասվում են մազանոթները և ալվեոլները լցվում են արյունով։ Բացասական ճնշումը առաջացնում է նախաբեռնվածության զգալի բարձրացում, որի արդյունքում թոքային անոթներում արյան պարունակությունը մեծանում է։ Նաև զգալիորեն բարձրանում է ձախ փորոքի հետբեռնվածությունը, որի արդյունքում փոքրանում է սրտի արտամղման ֆրակցիա։ Ընդհանուր անզգայացման 0.05-0.1% դեպքերում կարող է զարգանալ բացասական ճնշման հետ կապված թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա։ Թոքային անոթների պարունակության մեծացումը սրտային արտամղման փոքրացման հետ միասին առաջացնում է տրանսուդացիա։ Թոքային զարկերակների դիմադրողականության բարձրացման հետևանքով տեղաշարժվում է նաև միջփորոքային միջնապատը։ Միջնախատի տեղաշարժումը դեպի ձախ առաջացնում է ձախ փորոքի դիաստոլիկ ֆունկցիայի խանգարում, որը ավելի է մեծացնում թոքային անոթների հիդրոստատիկ ճնշումը[6]։
  • Նյարդաբանական խնդիրներ[7] (ցնցումներ, գլխի վնասվածք, հոսանքահարում)։
  • Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա[8]
  • Սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ)[9]։

Թոքի սուր վնասումը կարող է առաջացնել թոքի այտուց՝ անոթների և պարենքիմայի վնասման ճանապարհով։ Հիմնականում սուր վնասում լինում է սուր շնչառական դիսթրես համախտանիշի հետևանքով, բայց կան նաև բազմաթիվ այլ պատճառներ[10]՝

  • Տաք կամ թունավոր գազերի ինհալացիա
  • Թոքոային ցնցում, որը առաջանում է արտաքին վնասվածքների պատճառով
  • Թոքային ասպիրացիա
  • Թոքային ծավալի կտրուկ վերականգնում, օրինակ՝ մեծ ծավալով թորակոցենտեզի, պնևմոթորաքսի վերացման, բրոնխային խցանման վերացման հետևանքով։
  • Ռեպերֆուզիոն վնասում
  • Լողալու հետևանքով առաջացած թոքի այտուց[11][12]
  • Փոխներարկման հետ կապված արյան շրջանառության գերբեռնվածություն։ Սա առաջանում է արյան բաղադրիչների մեծ քանակի փոխներարկման արդյունքում՝ կարճ ժամանակում[13]։
  • Փոխներարկման հետ կապված թոքի սուր վնասում։ Սա առաջանում է, երբ դոնորի արյան մեջ պարունակվում են հակամարմիններ՝ ռեցիպիենտի հյուվածքների նկատմամբ[14]։
  • Ծանր ինֆեկցիա կամ բորբոքում, որը կարող է լինել տեղային կամ համակարգային։ Սա ՍՇԴՀ-ի դասական տեսակ է։

Թոքի այտուցի պատճառներից են նաև

  • Զարկերակ-երակային մալֆորմացիաները
  • Հանտավիրուսային թոքային համախտանիշը
  • Բարձր տեղանքի հետ կապված թոքի այտուց[15][16]
  • Ներթունավորում՝ սիբիրյան խոցի հարուցչի թույնով[17]

Կայծակնային ընթացքով թոքային այտուց խմբագրել

Կայծակնային ընթացքով թոքային այտուց՝ արագ զարգացող թոքային այտուցն է։ Այն սովորաբար զարգանում է որպես սրտամկանի ինֆարկտի կամ միտրալ ռեգուրգիտացիայի, աորտալ ռեգուրգիտացիայի, սրտային անբավարարության հետևանքով։ Բուժումը պետք է ուղղված լինի դեպի պատճառի վերացում։ Բուժումը ներառում է նիրոգլիցերինի կիրառում, թթվածնի ադեկվատ քանակի ապահովում, թոքային շրջանառության փոքրացում[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «pulmonary edema» Դորլանդի բժշկական բառարանում
  2. 2,0 2,1 Ware LB, Matthay MA (2005 թ․ դեկտեմբեր). «Clinical practice. Acute pulmonary edema». N. Engl. J. Med. 353 (26): 2788–96. doi:10.1056/NEJMcp052699. PMID 16382065.
  3. What Is Pulmonary Hypertension? From Diseases and Conditions Index (DCI). National Heart, Lung, and Blood Institute. Last updated September 2008. Retrieved on 6 April 2009.
  4. Chapter 41, page 210 in: Cardiology secrets By Olivia Vynn Adair Edition: 2, illustrated Published by Elsevier Health Sciences, 2001 1-56053-420-6, 978-1-56053-420-4
  5. Papaioannou V, Terzi I, Dragoumanis C, Pneumatikos I (2009). «Negative-pressure acute tracheobronchial hemorrhage and pulmonary edema». J Anesth. 23 (3): 417–20. doi:10.1007/s00540-009-0757-0. PMID 19685125.
  6. Hines, Roberta L. and Marschall, Katherine. Stoelting's Anesthesia and Co-Existing Disease. 6th edition. 2012. pages 178 and 179.
  7. O'Leary, R.; McKinlay, J. (2011). «Neurogenic pulmonary oedema». Continuing Education in Anaesthesia, Critical Care & Pain. 11 (3): 87–92. doi:10.1093/bjaceaccp/mkr006.
  8. «Pulmonary edema». Mayo Clinic. 2018 թ․ օգոստոսի 8.
  9. Boyle, AJ; Mac Sweeney, R; McAuley, DF (2013 թ․ օգոստոս). «Pharmacological treatments in ARDS; a state-of-the-art update». BMC Med. 11: 166. doi:10.1186/1741-7015-11-166. PMC 3765621. PMID 23957905.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. Boyle, AJ; Mac Sweeney, R; McAuley, DF (2013 թ․ օգոստոս). «Pharmacological treatments in ARDS; a state-of-the-art update». BMC Med. 11: 166. doi:10.1186/1741-7015-11-166. PMC 3765621. PMID 23957905.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  11. Hampson NB, Dunford RG (1997). «Pulmonary edema of scuba divers». Undersea Hyperb Med. 24 (1): 29–33. PMID 9068153. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. Cochard G, Arvieux J, Lacour JM, Madouas G, Mongredien H, Arvieux CC (2005). «Pulmonary edema in scuba divers: recurrence and fatal outcome». Undersea Hyperb Med. 32 (1): 39–44. PMID 15796313. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «Adverse Reactions». Professional Education. 2016 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  14. «Transfusion-related acute lung injury (TRALI)». Professional Education. 2016 թ․ հունիսի 17. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  15. Luks AM (2008). «Do we have a "best practice" for treating high altitude pulmonary edema?». High Alt. Med. Biol. 9 (2): 111–4. doi:10.1089/ham.2008.1017. PMID 18578641.
  16. Bates, M (2007). «High altitude pulmonary edema». Altitude Physiology Expeditions. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
  17. White J, Gray M, Fisher M (1989). Atrax Robustus IPCS InChem
  18. Long, Brit; Koyfman, Alex; Gottlieb, Michael (2018). «Management of Heart Failure in the Emergency Department Setting: An Evidence-Based Review of the Literature». The Journal of Emergency Medicine. 55 (5): 635–646. doi:10.1016/j.jemermed.2018.08.002. PMID 30266198.