Սթարթափ (անգլ.՝ startup company, startup, բառացիորեն` «սկսվող»), գործառնական կարճ պատմություն ունեցող ընկերություն[1]։ Տերմինն առաջին անգամ օգտագործվել է Ֆորբս ամսագրում, 1973 թվականի օգոստոսին և Business Week-ում` 1977 թվականի սեպտեմբերին[1]։ Հասկացությունն ամրապնդվել է լեզվում 1990-ական թվականներին և լայն կիրառություն է գտել դոթքոմի տնտեսական պղպջակի ծագման ժամանակ[2]։ Սթարթափը նախագիծ է, որն իրենից որևէ գաղափար է ներկայացնում և զարգացման համար պահանջում է նյութական և այլ արժեքներ։

Հասկացություն

խմբագրել

Ամերիկացի գործարար, հաճախորդների զարգացման մեթոդի հիմնադիր (անգլ.՝ customer development) Սթիվ Բլանքը բնորոշել է սթարթափը որպես ժամանակավոր կառույցներ, որոնք գոյություն ունեն վերարտադրվող և ընդլայնվող բիզնես մոդել փնտրելու համար[3]։ «Խնայողական սթարթափ» գրքի հեղինակ և գործարարության ինտերակտիվ մոտեցման գաղափարախոս Էրիկ Ռիսը նշում է, որ սթարթափ կարող է կոչվել այն կազմակերպությունը, որը բարձր անորոշության պայմաններում ստեղծում է նոր արտադրանք կամ ծառայություն[4][5]։ Գործարար, վենչուրային կապիտալիստ և էսսեիստ, Y Combinator բիզնես աքսելերատորի հիմնադիր Պոլ Գրեմը սթարթափերի համար բնորոշ է համարում արագ աճը[6]։ Նրա հետ համաձայնում է PayPal-ի համահիմնադիր, Ֆեյսբուքի առաջին ներդրող Պիտեր Տիլը[7]։ Եթե սթարթափը հայտնվում է ստագնացիայի աստիճանում, ապա վեր է ածվում զոմբի կազմակերպության։ Սթարթափերի վարկանիշների պաշտոնական չափանիշները սովորաբար լինում են ընկերության տարիքը, աշխատակիցների թիվը, եկամուտը և դրա աճը, արտադրանքի տեխնոլոգիական բնույթը, հիմնադիրների վերահսկողությունը ընկերության հանդեպ և փորձագետների կողմից ընկերության ներուժի գնահատականը[8][9][10][11]։ Սակայն Պոլ Գրեմը վստահեցնում է, որ տեխնոլոգիական նորարարությունների ու վենչուրային ֆինանսավորման առկայությունը նշանակություն չունեն, իսկ ընկերության փոքր տարիքն այն սթարթափ չի դարձնում[6]։ Տեխնոլոգիական ընկերությունների համատեքստում հասկացության հաճախակի կիրառումը բնորոշում է տեխնոլոգիաների դերը կայուն աճի ապահովման գործում, սակայն չի ենթադրում տեխնոլոգիական բնութագրիչը որպես սթարթափի պարտադիր բնորոշիչ[12]։

Որոշ սթարթափերներ դիտարկում են սթարթափը որպես մշակութային ֆենոմեն` ընկերության բոլոր անդամների ընդհանուր արժեքներն ու յուրաքանչյուր աշխատակցի կարևորությունը։ Նրանք պնդում են, որ այս մշակույթի պահպանումը թույլ է տալիս թիմը սթարթափ համարել` անկախ դրա չափերից և հիմնադրի` ընկերության վրա ունեցած վերահսկողությունից[9]։

Վերջերս սթարթափը հաճախ դիտարկվում է քրաուդֆանդինգի դիտանկյունից. վերջինս նախագիծ է, որն ստեղծվել է սթարթափերների կողմից` որպես ընդհանուր արժեքներ իրականցնելու համար միջոցներ հավաքելու ձև։

Աճի տեմպեր

խմբագրել

Սթարթափերի աճի նկարագրման վերաբերյալ համընդհանուր մոտեցում գոյություն չունի։ Տարբեր մոդելներ աճի փուլերը բաժանում են ըստ հիմնադիրների կողմից ընդունվող որոշումների, նպատակների, որոնց ձգտում է ընկերությունը կամ էլ` ըստ ներդրած ընդհանուր ֆինանսավորման[13]։

Սպառողի զարգացում

խմբագրել

Սթիվեն Բլանքի կողմից «Չորս քայլ դեպի պայծառացում» գրքում մշակված սպառողի զարգացման մոդելը հիմնված է ապագա արտադրանքի նախատիպը պոտենցիալ հաճախորդների վրա փորձարկելու մեթոդի վրա։ Այդ մոդեկը նկարագրում է չորս փուլ, որոնց ընթացքում սթարթափը վեր է ածվում կայուն ընկերության.

  • «Սպառողի բացահայտում», որի ընթացքում սթարթափը հիպոթեզ է կառուցում այն մասին, թե ինչպես է իր արտադրանքը լուծում պոտենցիալ հաճախորդների խնդիրները։
  • «Սպառողի ստուգում», հիպոթեզների ստուգման և վաճառքի պլանավորման, մարքեթինգային ռազմավարության, ընկերության վաղ հետևորդների փուլ։ Այս փուլում անհաջողության դեպքում սթարթափը վերադառնում է իր սպառողների բացահայտման փուլին։
  • «Սպառողների գրավում»` ընկերության արտադրանքի օգտակարության հաստատումից հետո։ Սթարթափն անցնում է արտադրանքի վաճառքին ու մարքեթինգի ներդրումներին։
  • «Ընկերության ստեղծում», սթարթափի վերջնական նպատակը, ընկերության ֆորմալ կառուցվածքի և բիզնես գործընթացների ստեղծում` հետագա զարգացման համար։

Այս մոտեցումը ենթադրում է միջոցների խնայողական ծախսում և սթարթափի աստիճանական զարգացում։ Բլանքի կողմից ձևակերպված «սպառողի զարգացումը» որպես հակակշիռ «արտադրանքի զարգացման»` հիմնաքար է դարձել Էրիկ Ռիսի խնայողական սթարթափի փիլիսոփայության համար, որը փոխել է բիզնես մոդելի ընտրւթյան հիմնական նշանակությունը[14]։ Նոր և արդեն գոյություն ունեցող ձեռնարկությունների համար բիզնես մոդելի նկարագրման համար ընդհանուր գործիք է համարվում Ալեքսանդր Օստերվալդերի և Իվ Պինյեի քանվաս բիզնես մոդելը, որի հիմնական տարրը սպառողների համար առաջարկի արժեքներ ստեղծելն է[15]։ Ստեղծվող առաջարկի արժեքների վերաբերյալ հիպոթեզի հետազոտությունն իրականացվում է նվազագույն կենսունակություն ունեցող արտադարանքի և այդ արտադրանքի համար այլընտրանքային բիզնես մոդելների միջոցով։

Ֆինանսավորում

խմբագրել

Վենչուրային կապիտալի ներդրված պրակտիկան առաջարկում է սթարթափերի ֆինանսավորման մի քանի փուլ, որոնցից յուրաքանչյուրում ընկերությունը ներգրավում է բավականաչափ միջոցներ` աճի պահպանման և ներդրումների հաջորդ փուլին հասնելու համար։ Քանի որ ներդրողը շահույթ է ստանում ընկերության մեջ իր կապիտալի մասնաբաժնի արժեքի աճից, ենթադրվում է ինվեստիցիոն փուլերի ընթացքում ընկերության կարճատև աճ` նոր ներդրողներ գրավելու համար[16]։

Ֆինանսավորման փուլերի մեծամասնության նկարագրությունը հիմնականում նման է Պոլ Գրեմի «Ինչպես ֆինանսավորել սթարթափը» էսսեում նկարագրածին[17].

  • Սերմանման ներդրումներ, միջոցների ներգրավման առաջին փուլը, երբ ներդրողները հիմնականում լինում են սթարթափի հիմնադիրները, նրանց հարազատները կամ ընկերները։ Անգլերենում կա 3 F հապավումը, որը նկարագրում է սթաթափերի հիմնական մասին ներդրողներին, այն է` friends, family and fools (անգլ. թարգմանաբար՝ «ընկերներ, ընտանիք և հիմարներ»)[18]: Նախնական միջոցները ծածկում են թիմի գոյատևման, բիզնես պլանի և ապագա արտադրանքի նախատիպի մշակման համար ծախսերը։ Հազվադեպ դեպքերում սերմանման ներդրողները լինում են վենչուրային ֆոնդերը, իսկ ներդրվող գումարը մեծանում է։
  • Հրեշտակային ներդրումներ, սրանք մասնավոր ներդրողներն են, որոնք հետաքրքրված են ընկերության զարգացման մեջ մասնակցությամբ։ Ընկերության մեջ ներդրում անող «բիզնես հրեշտակը» սովորաբար տեղ է ստանում տնօրենների խորհրդում և հիմնադիրների այն որոշումները չեղարկելու հնարավորություն, որոնք ինքը խելամիտ չի համարում։ Այդ փուլում սթարթափը հնարավորություն է ստանում ընդլայնել հաստիքները, ավարտել արտադրանքի առաջին փուլի աշխատանքները, ներգրավել նոր հաճախորդների` առաջին հետևորդներին։
  • «А» փուլ, ենթադրում է վենչուրային ֆոնդի միջոցների ներգրավում ընկերություն` աշխատունակ արտադրանքով, հաճախորդներով և զարգացման ծրագրերով։ Այս ներդրման գումարն էականորեն բարձր է նախկինում ստացված ներդրումներից, և սթարթափը ձեռք է բերում որոշակի կառուցվածք ձևավորելու և ընդլայնվելու հնարավորություն։ «A» փուլին կարող են հաջորդել «B», «C» և հաջորդաբար` լատինական այբուբենի մյուս տառերը։

Պոլ Գրեմի էսսեում նկարագրված հերթականությունը պայմանական է և ծառայում է որպես օրինակ։ Այլ հեղինակների աշխատանքները լրացնում են այս մոդելը։ Օրինակ, Կալիֆորնիայի Վեսթմոնթ քոլեջի ձեռնարկության ֆինանսների պրոֆեսոր և գրող Դեյվիդ Նյուտոնն առանձնացնում է փոխառությամբ վերցրած միջոցները, այդ թվում և` բրիջ կրեդիտը` սթարթափի ընթացիկ պարտավորությունները մարելու համար[19]։ Ֆինանսների ներգրավման ևս մեկ փուլ է համարվում հանրային նախնական առաջարկը` IPO-ն` ընկերության ակցիաների դուրսհանումը բորսա։ Սա սովորաբար դառնում է սթարթափի հիմնական նպատակը` զարգացման վերջին փուլերում[20]։

Այլ մոտեցումներ

խմբագրել

Բացի նկարագրված մոդելները, որոնք ուղղված են սպառողների ընդլայնմանն ու սթարթափերի ֆինանսավորմանը, գոյություն ունեն մոդելներ, որոնք կենտրոնացած են բիզնես գործընթացի կամ շուկայում դրա դերի փոփոխությունների վրա։ Չնայած տարբեր չափանիշների օգտագործմանը` բոլոր մոդելները կարող են պայմանականորեն կապվել ընդհանուր ժամանակային սանդղակին[13][21]։ Սթարթափի կենսուղու հանդեպ նմանատիպ հիբրիդային մոտեցումն առաջարկվել է Startup Commons խորհրդատվական ընկերության կողմից, սթարթափերի զարգացման նրանց մոդելում[22]։

Երևույթի պատմություն

խմբագրել

2013 թվականի The Shift Index հետազոտությունը, որն անց է կացվել Исследование The Shift Index 2013 года, проведённое Deloitte կենտրոնի կողմից, ընդգծել է ամերիկյան ընկերությունների 75%-ի մոտ շահույթի ակտիվի կրճատում` 1965-2008 թվականների ընթացքում, այն ժամանակ, երբ ավելացել է արտադրական աշխատանքը[23]։ Միևնույն ժամանակ, 1990-ական թվականների կեսերից տնտեսական աճի ու նոր աշխատատեղերի ստեղծման գործում նշանակալի տեղ են ունեցել արագ աճող տեխնոլոգիական ընկերությունները` Ամազոնը, Գուգլը, Salesforce-ը, VMware-ը, Ֆեյսբուքը, Թվիթթերը, Groupon-ը և Zynga-ն։ Այս ցանկի մեջ է նաև 1977 թվականին հիմնադրված Էփլը, որը փոխել է զարգացման ռազմավարությունը 1997 թվականին Սթիվ Ջոբսի` ընկերության ղեկավարմանը վերադառնալուց հետո։

ԱՄՆ-ի` 15 տրիլիոն ՀՆԱ-յի դեպքում նոր տեխնոլոգիական ալիքի այս ինքը ընկերությունները բերել են մոտ տրիլիոն դոլարի նոր ազգային արտադրանք։ Տեխնոլոգիական, մասնավորապես, ծրագրային սթարթափերի նմանօրինակ կայծակնային աճը The Economist ամսագիրը համեմատել է Պալեոզոյան դարաշրջանի Քեմբրյան պայթյունի հետ, որը տեղի է ունեցել կմախքային հեղափոխության արդյունքում[24]։ Դրայվերների աճը 20-րդ դարի ավարտի և 21-րդ դարի սկզբի տնտեսության մեջ, որն իր հետ բերել է փոփոխություններ հասարակության բոլոր ոլորտներում` հանրային կառավարման, ֆինանսների, էներգետիկայի, կրթության, առողջապահության, գիտության և արվեստի մեջ, դարձել է նոր տեղեկատվական դարաշրջանի կոնցեպցիայի հիմքը, որը եկել էր փոխարինելու արդյունաբերական դարաշրջանին[25]։

Նոր տեխնոլոգիական ընկերությունների արագընթաց աճը ավանդական բիզնեսի անկման ֆոնին պայմանավորված էր մի շարք գործոններում. նոր ընկերության` շուկա մտնելու շեմի նվազեցմամբ, տնտեսության ազատականացմամբ, տեղեկատվության ազատ հասանելիությամբ, որն ապահովում էր համացանցը, և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սպառման մոդելի փոփոխությամբ։ Օրինակ, ինտերնետ-սթարթափի թողարկման ցածր արժեքն ու ինտերնետ ծառայության արագ զարգացման հնարավորությունը այդ ոլորտն ամենամրցունակներից մեկ է դարձել:Գլոբալիզացիան միջազգային շուկա դուրս գալու հեշտ պայմաններ է ստեղծել ընկերությունների համար, իսկ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Գուգլը, Յելփը և Ամազոնը, սպառողներին ապահովել են առանց խոչընդոտների հասանելիություն դեպի ապրանքի ու ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Իբէյը, Craiglist-ը, Airbnb-ն, Zipcar-ը տարածել են համատեղ սպառման միտումը[26]։

Silicon Valley Competitiveness and Innovation Project 2015 սթարթափ ինդուստրիայի մասշտաբների աճի հետազոտության զեկույցում, որն իրականացրել էին Silicon Valley Leadership Group-ը և COECON հետազոտական կենտրոնը, նշվում է, որ 2003-2013 թվականներին միայն Սիլիկոնային հովտի կազմակերպություններից գրանցված պատենտների թիվը կրկնապատկվել է[27]։ Որոշ հետազոտողներ սթարթ-բումի մեջ տեսնում են դոթքեմերի ճգնաժամի կրկնության վտանգը[28]։ Մյուսները ենթադրում են, որ շուկայում դրությունը կայուն է, և տնտեսական պղպջակների առաջացման հիմքեր չկան[24][29][30]։

Էկոհամակարգ

խմբագրել

Սթարթափերի աջակցությանը մասնակցում են համալսարաններ և բիզնես դպրոցներ, տեխնոպարկեր, դրամաշնորհհային ծրագրեր, բիզնես հրեշտակների համայնքներ և հիմնադրամներ, բիզնես ինկուբատորներ և աքսելերատորներ, քրաուդֆանդինգի հարթակներ, խորհրդաժողովներ և մրցույթներ, մասնագիտական համայնք։ Դրանց ամբողջությունը ստեղծում է «էկոհամակարգ», նոր ընկերության ստեղծման և զարգացման պայմաններ[31][32]։

Օրինակ, Օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն իր շուրջը ձևավորել է բարձր տեխնոլոգիական ձեռնրակատիրության ենթակառուցվածք։ Ուսանողների, շրջանավարտների ու ու դասախոսների ստեղծած համատեղ արտադրանքը մրցունակ է խոշոր համաշխարհային տնտեսությունների հետ[33]։ Ըստ 1997 թվականի տվյալների` այդ ընկերություններն ապահովել են ավելի քան 1.1 միլիոն աշխատատեղ[34]։ Ինստիտուտին կից տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնում նոր գաղափարները կարող են դրամաշնորհային աջակցություն ստանալ։ Այս բիզնես լաբորատորիայում սովորող ուսանողները փորձարկումներ են անում այդ նախագծերի բիզնես մոդելների հետ և ձևավորում են դրանց շուկայական լուծումները[31]։ Ձևավորված նախագծերը կարող են մենթորական աջակցություն ստանալ կամ էլ ֆինանսավորվեն ինստիտուտի կողմից անցկացվող միջոցառումների և մրցույթների շրջանակմներում[35]։ Սթարթափ էկոհամակարգի մեկ այլ օրինակ է Սիլիկոնային հովիտը, որը ձևավորվել է Ստենֆորդի համալսարան և Սան Ֆրանսիսկոյի ծովախորշի 40 կմ-անոց ափամերձ տարածքի խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների շուրջ[36]։ Հովիտը ամերիկյան վենչուրային կապիտալի կենտրոնն է։ Այստեղ են տեղակայված 100 խոշորագույն հիմնադրամներից 49-ի կենտրոնական գրասենյակները, որոնք աջակցում են սթարթափներին` դրանց զարգացման վաղ փուլերում, և հայտնի բիզնես աքսելերատորները[37][38]։ 2012 թվականին Startup Genome ընկերության պատրաստած զեկույցում նշվել են աշխարհի խոշորագույն սթարթափ էկոհամակարգերի ցանկը։ Ցանկը գլխավորում է Սիլիկոնային հովիտը, որին հետևում են Թել Ավիվը, Լոս Անջելեսը, Սիեթլը, Նյու Յորքը, Բոստոնը, Լոնդոնը, Տորոնտոն, Վանկուվերը, Չիկագոն, Փարիզը, Սիդնեյը, Սան Պաուլուն, Մոսկվան, Բեռլինը, կանադական Վաթերլոն, Սինգապուրը, Մելբուռնը, Բանգալորը և Սանտյագոն[39]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 John Simpson and Edmund Weiner The Oxford English Dictionary. — United Kingdom: Oxford University Press, 1989. — 21730 с. — ISBN 978-0-19-861186-8
  2. Steve Blank (2010 թ․ հունվարի 25). «What's A Startup? First Principles» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  3. Kevin Sun (2011 թ․ նոյեմբերի 17). «In and Around Language: What's Up with "Startup"?» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  4. Кирилл Бигай (2014 թ․ սեպտեմբերի 30). «Так что же такое стартап?» (ռուսերեն). Ain.ua. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  5. Эрик Рис Бизнес с нуля. Метод Lean Startup для быстрого тестирования идей и выбора бизнес-модели = The Lean Startup: How Today's Entrepreneurs Use Continuous Innovation to Create Radically Successful Businesses. — М.: Альпина Паблишер, 2014. — 256 с. — ISBN 978-5-9614-4628-9
  6. 6,0 6,1 Paul Graham (2012-09). «Startup Equals Growth» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  7. Paul Miller (2014 թ․ դեկտեմբերի 3). «Zero to One summary: Peter Thiel's advice on startups» (անգլերեն). Medium. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  8. Натали Робемед (2013 թ․ դեկտեմբերի 25). «Самые интересные стартапы 2013 года» (ռուսերեն). Forbes. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  9. 9,0 9,1 Natalie Robehmed (2013 թ․ դեկտեմբերի 16). «What Is A Startup?» (անգլերեն). Forbes. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  10. Можаева Елена Анатольевна, Селиверстова Оксана Владимировна Компетенции малой инновационной фирмы как результат сохранения и развития её интеллектуального капитала(ռուս.) // Интрернет-журнал «Науковедение». — 2014. — № 2.
  11. Орлова Анастасия Андреевна, Иншаков Максим Олегович Инновационные стартапы в России: проблемы создания и маркетингового продвижения(ռուս.) // Вестник Волгоградского государственного университета. Серия 3: Экономика. Экология. — 2014. — № 1. — С. 66–75. — ISSN 1998-992X.
  12. Сергей Смирнов (2013 թ․ հոկտեմբերի 11). «Стартап как он есть» (ռուսերեն). Наука и жизнь. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  13. 13,0 13,1 Terence Lee (2012 թ․ դեկտեմբերի 26). «Startup stages: a comparsion of 3 models» (անգլերեն). Techinasia.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  14. «Стив Бланк: Как работает модель развития потребителей» (ռուսերեն). iBusiness.ru. 2014 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  15. Александр Остервальдер, Ив Пинье, Грег Бернарда, Алан Смит Разработка ценностных предложений: как создать товары и услуги, которые захотят купить потребители. Ваш первый шаг.... — М: Альпина паблишер, 2016. — 312 с. — ISBN 978-5-9614-4907-5
  16. Александр Школьников (2014 թ․ ապրիլի 14). «Как оценить стоимость стартапа» (ռուսերեն). Цукерберг позвонит. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  17. Paul Graham (2005-11). «Startup Equals Growth» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  18. Martin Zwilling (2011 թ․ դեկտեմբերի 19). «Early-Stage Startups Need Friends, Family, and Fools» (անգլերեն). Forbes. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  19. David Newton (2001 թ․ հուլիսի 16). «Understanding the Financing Stages» (անգլերեն). Entrepreneur.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  20. Anna Vital (2013 թ․ մայիսի 9). «How Funding Works – Splitting The Equity Pie With Investors» (անգլերեն). Funders&Founders. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  21. Ilan Mochari (2014 թ․ ապրիլի 9). «A Closer Look: 5 Crucial Phases of Startup Growth» (անգլերեն). Inc.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  22. «Startup Key Stages» (անգլերեն). Startup Commons. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  23. John Hagel III, John Seely Brown (JSB), Tamara Samoylova & Matt Frost (2013 թ․ նոյեմբերի 11). «The burdens of the past» (անգլերեն). Deloitte University Press. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. 24,0 24,1 Ludwig Siegele (2014 թ․ հունվարի 18). «A Cambrian moment» (անգլերեն). The Economist. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  25. Bjoern Lasse Herrmann and Max Marmer (2015 թ․ հունվարի 9). «The Startup Revolution Series -- Part 1: The Great Transition: Industrial to Information Revolution» (անգլերեն). Startup Compass. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  26. Max Marmer (2015 թ․ փետրվարի 3). «The Startup Revolution Series — Part 2: The Decline of the Blue Chip» (անգլերեն). Startup Compass. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  27. Doug Henton, Janine Kaiser, Kim Held (2015 թ․ փետրվարի 3). «Silicon Valley Competitiveness and Innovation Project - 2015» (PDF) (անգլերեն). Silicon Valley Leadership Group. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. Peter S. Cohan (2015 թ․ հունվարի 29). «Will the Tech-Startup Bubble Burst in 2015?» (անգլերեն). The Entrepreneur. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  29. Bill Maris (2015 թ․ մարտի 24). «Tech Bubble? Maybe, Maybe Not» (անգլերեն). TechCrunch. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  30. Patrick May (2015 թ․ մայիսի 5). «Current tech boom is no dot-com bubble, experts say» (անգլերեն). Phys.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  31. 31,0 31,1 Давид Цителадзе Методология создания самоорганизуемой российской экосистемы инновационного бизнеса(ռուս.) // Журнал «Инновации». — 2011. — № 6.
  32. Eduardo Salido, Marc Sabás and Pedro Freixas (2013). «The Accelerator and Incubator Ecosystem in Europe» (անգլերեն). Telefónica Europe. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  33. Мошкин И. В. Исследование процессов современного предпринимательства. — М.: Директ-Медиа, 2014. — 342 с. — ISBN 978-5-4458-8863-5
  34. Людмила Копейкина Экосистема для инновационного бизнеса(ռուս.) // The Angel Investor. — 2008. — № 1. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
  35. Deborah Chen (2013 թ․ մարտի 23). «Startups: a hidden lifestyle at MIT» (անգլերեն). The Tech. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  36. Валерий Сидоров. «Silicon Valley, или Что такое Силиконовая Долина?» (ռուսերեն). Netler.rub. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  37. Tanya Benedicto Klich (2015 թ․ փետրվարի 19). «VC 100: The Top Investors in Early-Stage Startups» (անգլերեն). The Entrepreneur. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  38. Brian Solomon (2015 թ․ մարտի 17). «The Best Startup Accelerators Of 2015» (անգլերեն). Forbes. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  39. Rip Empson (2012 թ․ նոյեմբերի 20). «Startup Genome Ranks The World's Top Startup Ecosystems: Silicon Valley, Tel Aviv & L.A. Lead The Way» (անգլերեն). TechCrunch. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթարթափ» հոդվածին։