Սերդար Գեզյուբյուուկ (թուրքերեն՝ և հոլ.՝ Serdar Gözübüyük, հոկտեմբերի 29, 1985(1985-10-29), Հաառլեմ, Նիդերլանդներ) — թուրքական ծագմամբ հոլանդացի ֆուտբոլային մրցավար[3]։

Սերդար Գեզյուբյուուկ
հոլ.՝ Serdar Gözübüyük
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1985(1985-10-29) (38 տարեկան)
Ծննդավայր Հաառլեմ, Նիդերլանդներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Թուրքիայից արտագաղթողների ընտանիքում, մանկությունն անցկացրել է Հարլեմի գետտոյում՝ Մարոկկոյից, Սուրինամից, Թուրքիայից և այլ երկրներից ներգաղթյալների երեխաների շրջանում։ Խաղացել է տեղի «Օլիմպիա» երիտասարդական ֆուտբոլային ակումբում՝ դարպասապահի դիրքում, այնուհետև վերաորակավորվել է որպես մրցավար[4]։ Որոշ ժամանակ աշխատել է «Մաքդոնալդսում», որտեղ ծաղրի է ենթարկվել ղեկավարության կողմից[3]։ 20 տարեկանում Սերդարը ստացել է Նիդեռլանդների առաջին դիվիզիոնի պահեստային մրցավարի արտոնագիրը, Ընդ որում, հայտնվելով 2006/2007 ֆուտբոլային մրցաշրջանի հոլանդացի մրցավարների ցուցակում, 2007 թվականի դեկտեմբերին ընդունվել է մրցավարական կուրսեր։ 2008 թվականի մարտի 10-ին անցկացրել է առաջին պրոֆեսիոնալ հանդիպումը Առաջին դիվիզիոնում ԱԳՈՎՎ և Դորդրեխտ ակումբների միջև։ 2008/2009 մրցաշրջանից հետո տեղափոխվել է «կրտսեր մրցավարական կազմ»՝ իրավունք ստանալով պաշտոնապես դատել Առաջին դիվիզիոնի բոլոր խաղերը և Նիդերլանդների գավաթի խաղերը[5]։

2010 թվականի մայիսի 2-ին Գյոզյուբյուկը պրոֆեսիոնալ մակարդակով առաջին հանդիպումն անցկացրեց Էրեդիվիզիում «Հերակլեսի» և «Ադո Դեն Հաագի» միջև՝ 24 տարեկան հասակում դառնալով Նիդեռլանդների առաջնության պատմության ամենաերիտասարդ մրցավարը և երկրորդ խաղակեսի սկզբում հեռացրեց «Դեն Հաագի» խաղացող Քարիմ Սոլտանիին[3][6]։ 2011/2012 մրցաշրջանի սկզբում Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային ֆեդերացիան հետաքննություն է սկսել Գեզյուբյոււոկի դեմ՝ անանուն հաղորդագրությունների հիման վրա այն մասին, որ մրցավարը պոկեր է խաղացել Էրեդիվիզիի խաղացողների հետ, ինչին ի պատասխան Գեզյուբյուուկը ֆեդերացիայի տնօրեն Բերտ վան Օստյունից պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել[7]։

2012 թվականին Գեզյուբյուուկը դարձել է ՖԻՖԱ-ի ամենաերիտասարդ հոլանդացի մրցավարը՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի «Բորաց» (Բանյա Լուկա) և «Չելիք» (Նիկշիչ) ակումբների միջև առաջին եվրագավաթային հանդիպումն անցկացնելով նախնական փուլում[8]։ Էրեդիվիզիում կայացած առաջին մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է երկրի առաջնության լավագույն մրցավար և 2012 թվականի սեպտեմբերին Վիմ Վան Հանեգեմի կողմից ստացել է լավագույն մրցավարի «ոսկե քարտ» մրցանակը, որը բարձր է գնահատել Գեզյուբյուուկի աշխատանքը[3], ինչպես նաև ճանաչվել է լավագույն մրցավար Voetbal International և NUsport պարբերականների վարկածով։ Նույն թվականի դեկտեմբերին «Գրոնինգեն»-«ՎՎՎ-Վենլո» խաղի ժամանակ նա 40 մետր վազել է «Գրոնինգեն» ակումբի մարզիչ Ռոբերտ Մասկանտի մոտ, ով անընդհատ վրդովված էր Գեզյուբյուուկի որոշումներից, և հանել է թևկապը՝ «Respect» մակագրությամբ։ Մրցավարի արարքը կապել են մի շարք ակցիաների հետ, որոնք տեղի են ունեցել երկրում մրցավար Ռիչարդ Նյիվենհեյզենի սպանությունից հետո «Նյիվ Սլոտենի» խաղացողների կողմից Ալմերեում պատանեկան թիմերի խաղից հետո[9]։

2015 թվականի ապրիլի 13-ին Գեզյուբյուուկը Նիոնում կայացած ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի եզրափակչում մրցեց «Չելսիի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև, որն ավարտվեց «Չելսիի» հաղթանակով՝ 3:2: Հանդիպմանը նրան օգնել են Հեսել Ստեգստրան և Մարիո Դիքսը, իսկ մրցավարը ցույց է տվել երկու դեղին քարտ։ Ապրիլի 18-ին de Volkskrant պարբերականը մրցավարին մեղադրել էր պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, սակայն ինքը՝ դատավորը, մերժել էր բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ամեն ինչ անում է յուրաքանչյուր խաղում առավելագույն արդար խաղ ապահովելու համար[10]։

2019 թվականի ապրիլի 7-ին Գեզյուբյուուկը դատեց Նիդեռլանդների առաջնության «Վիտես»-ՊՍՎ թիմերի միջև հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3: Հանդիպման ընթացքում Գեզյուբյուուկը 59-րդ րոպեին հեռացրեց «Վիտեսի» խաղացող Մայքլ վան դեր Բեֆին, ինչպես նաև երկու անգամ 11 մետրանոց նշանակեց (10-րդ և 90+1-ին րոպեներին) «Վիտեսի» դարպասին, որոնք երկուսն էլ իրացրել էին ՊՍՎ-ի խաղացողները[11]։ Խաղից հետո «Վիտեսի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին խիստ բացասական է արտահայտվել մրցավարի մասին՝ նրան մեղադրելով ոչ բարոյական վարքի, մի շարք սխալների և ընդունված որոշումների վերաբերյալ մարզչական շտաբի հետ խոսելուց հրաժարվելու մեջ, ինչի համար որակազրկվել է մեկ խաղով[12]։ Ինքը՝ Գեզյուբյուուկը, չափազանց զարմացել է Սլուցկիի մեղադրանքներից՝ ասելով, որ երբեք չի կատարել այն, ինչում իրեն մեղադրել են[3][13]՝ ավելի ուշ Սլուցկին ներողություն է խնդրել ոչ կոռեկտ արտահայտությունների համար[14]։

Ամուսնացած է, ունի որդի։ Ներկայումս հանդես է գալիս որպես մոտիվացիոն խոսնակ՝ դպրոցներում դասախոսելով սովորելու, աշխատանք փնտրելու և պրակտիկա անցնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև հանդես գալով ազգային խտրականության դեմ[3]։

Վիճակագրություն

խմբագրել

Նիդերլանդների առաջնություն

խմբագրել

Ելույթների վիճակագրությունը ներկայացված է 2009/2010 մրցաշրջանից՝ 2017 թվականի մայիսի 14-ի դրությամբ

Մրցաշրջան Մրցաշար Հանդիպումներ Քարտեր 11 մետրանոց
Դեղին քարտեր Երկրորդ դեղին քարտեր Կարմիր քարտեր Տերերին Հյուրերին
2009/10   Էրեդիվիզի 1 0 0 1 0 0
2010/11 10 29 0 0 0 0
2011/12 20 65 1 3 5 1
2012/13 17 50 3 1 1 2
2013/14 20 62 1 1 4 1
2014/15 20 47 1 2 1 0
2015/16 24 75 2 1 ? ?
2016/17 24 85 1 3 ? ?
Կարիերայի ընդհանուր 136 413 9 12 ? ?

Նիդերլանդների գավաթի եզրափակիչներ

խմբագրել
Ամսաթիվ Մարզադաշտ Քաղաք Հանդիպում Հաշիվ Մրցաշար Դեղին քարտեր Երկրորդ դեղին քարտեր Կարմիր քարտեր
Հուլիսի 31, 2016 Ամստերդամ Արենա Ամստերդամ Ֆեյենորդ-ՊՍՎ 0 — 1 Նիդերլանդների սուպերգավաթ 3 0 0
Օգոստոսի 4, 2018 Ֆիլիպս Էյնդհովեն ՊՍՎ-Ֆեյենոորդ 0 — 0 (6 — 7 пен.) Նիդերլանդների սուպերգավաթ 3 0 0
Մայիսի 5, 2019 Ֆեյենոորդ Ռոտերդամ Վիլեմ II-Այաքս 0 — 4 Նիդերլանդների գավաթ 1 0 0

Հավաքականների հանդիպումներ

խմբագրել

2023 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ

Ամսաթիվ Վայր Հանդիպումը Հաշիվ Մրցաշար Դեղին քարտեր Երկրորդ դեղին քարտեր Կարմիր քարտեր
Մարտի 26, 2013 Ատտարդ, Մալթա   Մալթա —   Իտալիա 0 — 2 ԱԱ-2014 (ՈՒԵՖԱ-ի որակավորում) 1 0 0
Սեպտեմբերի 4, 2016 Աստանա, Ղազախստան   Ղազախստան —   Լեհաստան 2 — 2 ԱԱ-2018 (ՈՒԵՖԱ-ի որակավորում) 10 0 0
Սեպտեմբերի 3, 2017 Ռիգա, Լատվիա   Լատվիա —   Շվեյցարիա 0 — 3 ԱԱ-2018 (ՈՒԵՖԱ-ի որակավորում) 5 0 0
Սեպտեմբերի 8, 2018 Տալլին, Էստոնիա   Էստոնիա —   Հունաստան 0 — 1 ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2018/2019 2 0 0
Նոյեմբերի 15, 2018 Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ   Լյուքսեմբուրգ —   Բելառուս 0 — 2 ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2018/2019 6 0 0
Մարտի 26, 2019 Դուբլին, Իռլանդիա   Իռլանդիա —   Վրաստան 1 — 0 Եվրո 2020 (որակավորում) 2 0 0
Նոյեմբերի 14, 2019 Բելգրադ, Սերբիա   Սերբիա —   Լյուքսեմբուրգ 3 — 2 Եվրո 2020 (որակավորում) 2 0 0
Սեպտեմբերի 7, 2020 Օլոմուց, Չեխիա   Չեխիա —   Շոտլանդիա 1 — 2 ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2020/2021 6 0 0
Սեպտեմբերի 2, 2021 Ֆլորենցիա, Իտալիա   Իտալիա —   Բուլղարիա 1 — 1 ԱԱ-2022 (ՈՒԵՖԱ-ի որակավորում) 4 0 0
Նոյեմբերի 11, 2021 Բաթումի, Վրաստան   Վրաստան —   Շվեդիա 2 — 0 ԱԱ-2022 (ՈՒԵՖԱ-ի որակավորում) 4 0 0
Հունիսի 9, 2022 Ժնև, Շվեյցարիա   Շվեյցարիա —   Իսպանիա 0 — 1 ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2022/2023 4 0 0
Մարտի 26, 2023 Լոնդոն, Անգլիա   Անգլիա —   Ուկրաինա 2 — 0 Եվրո 2024 (որակավորում) 1 0 0
Սեպտեմբերի 12, 2023 Սոլնա, Շվեդիա   Շվեդիա —   Ավստրիա 1 — 3 Եվրո 2024 (որակավորում) 2 0 0
Հոկտեմբերի 12, 2023 Սևիլիա, Իսպանիա   Իսպանիա —   Շոտլանդիա 2 — 0 Եվրո 2024 (որակավորում) 7 0 0

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://dutchturks.nl/serdar-gozubuyuk-scheidsrechter-jaar/
  2. https://www.novacollege.nl/actueel/nieuws/nova-feliciteert-serdar-met-gouden-kaart/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Глеб Чернявский (2019 թ․ ապրիլի 12). «Судья, который взбесил Слуцкого, вырвался из гетто, построил два бизнеса и читает мотивационные лекции» (ռուսերեն). Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  4. «Serdar Gözübüyük komt naar voetbalvereniging HYS» (հոլանդերեն). Dichtbij.nl. 2010 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  5. Droom komt uit voor Serdar, Heemsteedse Courant, 19 mei 2009.
  6. «Gözübüyük jongste arbiter in eredivisie» (հոլանդերեն). NU.nl. 2010 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  7. «Gözübüyük: 'Ik heb echt nooit met spelers gepokerd» (հոլանդերեն). Voetbal International. 2011 թ․ դեկտեմբերի 5.
  8. «Arbiter Gözübüyük debuteert in Europa League» (հոլանդերեն). AD.nl. 2012 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  9. «Scheids Gözübüyük toont 'respect'-band aan Maaskant - toneelstukje?» (հոլանդերեն). nrc.nl. 2012 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  10. «Nederlandse toparbiter genoemd in matchfixingzaak» (հոլանդերեն). Volkskrant. 2015 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  11. «ВИТЕСС - ПСВ - 3:3 (1:1)» (ռուսերեն). ФНК. 2019 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  12. «Слуцкого наказали за тираду в адрес «худшего в мире судьи»» (ռուսերեն). Лента.ру. 2019 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  13. «Судья Гезюбююк ответил Слуцкому: «Я был в шоке от его слов, прозвучали неприемлемые вещи»» (ռուսերեն). Sports.ru. 2019 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  14. «Леонид Слуцкий: «Никогда больше не буду говорить о судьях в таком тоне»» (ռուսերեն). Sports.ru. 2019 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.