Ատտարդ (մալթ.՝ Ħ'Attard), քաղաք Մալթայի Հանրապետությունում՝ Մալթա կղզու կենտրոնական մասում[2]՝ մայրաքաղաք Վալետայից մոտավորապես 7 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 14 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ մարդիկ բնակություն են հաստատել դեռևս դասական անվանված ժամանակաշրջանից (մ.թ.ա. 8-րդ դար - մ.թ. 6-րդ դար)։ 1499 թվականին ստացել է եկեղեցական ինքնուրույն ծխի կարգավիճակ։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի մարտ ամսվա տվյալներով եղել է 10.650[3]:

Բնակավայր
Ատտարդ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես6,6 կմ²
ԲԾՄ95 մետր
Բնակչություն10 930 մարդ (դեկտեմբերի 31, 2016)[1]
Փոստային դասիչATD
Պաշտոնական կայքlocalgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Attard/Pages/default.aspx(անգլ.)(մալթ․)
Ատտարդ (Մալթա)##
Ատտարդ (Մալթա)

Յուրաքանչյուր տարի օգոստոսի 15-ին մեծ շուքով նշվում է քաղաքի հովանավոր սրբի՝ Կույս Մարիամի տոնը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքի տեսարժան վայրերից են Սուրբ Անտոնիոսի անվան բուսաբանական այգին, ազգային պարկը, արհեստագործների թաղամասը, Մալթայի նախագահի պաշտոնական նստավայրը՝ Սուրբ Անտոնիոսի պալատը, ազգային մարզադաշտը...

Անվանի անձինք խմբագրել

Ատտարդում են ծնվել Մալթայի նախկին վարչապետ Ջերալդ Սթրիքլենդը, ճարտարապետ Թումաս Դինգլին, ում նախագծերով են կառուցվել Վինյակուր (Wignacourt) քաղաքի ջրանցույցը, Վալետայի Porta Reale պորտալը, մի շարք եկեղեցական կառույցներ, այդ թվում՝ Ատտարդի տաճարը։

Քույր քաղաքներ խմբագրել

Ատտարդը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[4].

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.citypopulation.de/Malta-Cities.html?cityid=8054
  2. |url = https://d-nb.info/gnd/4583446-5 |título = Attard |obra = Biblioteca Nacional da Alemanha |língua = de |acessodata = 17 de novembro de 2019}}
  3. |title=Estimated Population by Locality 31st March, 2014 |url=https://secure2.gov.mt/localgovernment/file.aspx?f=7810 |publisher=Government of Malta |archive-url=https://web.archive.org/web/20150621211549/https://secure2.gov.mt/localgovernment/file.aspx?f=7810 |archive-date=21 June 2015 |date=16 May 2014 |url-status=dead}}
  4. «Twinning». localgovernment.gov.mt. Government of Malta. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատտարդ» հոդվածին։