ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ)

Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022-ի եվրոպական հատվածի որակավորում, որին մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների հավաքականները[1]։ Ընդամենը 13 հավաքական կհաղթահարի որակավորման փուլը և կմասնակցի եզրափակիչ մրցաշարին[2]։

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ)
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ)
Մրցաշրջանի մանրամասներ
Մրցաշրջանի ժամկետ 2021 մարտի 24-2022 մարտի 29
Մասնակիցներ 55
Մրցանակային տեղեր
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 58 100  (775 խաղում)
Խաղեր 75
Խփված գոլեր 237  (3.16 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Սերբիա Ալեքսանդր Միտրովիչ
(5 գոլ)
← ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ)        ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2026 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ) →

Մասնակիցներ խմբագրել

ՖԻՖԱ անդամ բոլոր 55 հավաքականները մասնակցում են ընտրական փուլին։

Ձևաչափ խմբագրել

Ընտրական փուլի ձևաչափը հաստատել է ՈՒԵԱՖ-ի հատուկ հանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ուեցած հանդիպման ժամանակ[3][4]։ Որակավորումը մասնակի կախված է լինելու ՈՒԵՖԱ Ազգերի լիգա 2020-21-ի արդյունքից։ Հիմնականում կիրառվելու է ՈՒԵՖԱ սովորական խմբային փուլ/փլեյ-օֆֆ ձևաչափը, միայն փլեյ օֆֆ կառուցվածքը կրելու է որոշակի փոփոխություններ[5][6][7];

  • Խմբային փուլ՝ 10 խումբ բաղկացած 5 կամ վեց հավաքականներին և խմբերի հաղթողները կորակավորվեն եզրափակիչ փուլ։
  • Փլեյ-օֆֆ փուլ՝ 10 խմբերի երկրորդ հավաքականներին կմիանան Ազգերի լիգայի լավագույն երկու հավաքականները համաձայն Ազգերի լիգայի ընդհանուր վարկանիշի։ Այս 12 հավաքականները կբաժանվեն երեք զամբյուղի՝ խաղալով երկու հանդիպումով և երեք հաղթողները կորակավորվեն եզրափակիչ փուլ։

2019 թավականի դեկտեմբերի 4-ին ՈՒԵՖԱ հատուկ հանձնաժողովը հաստատեց վիդեո օգնականի կիրառումը ընտրական փուլին[5]։ Այնուամենայնիվ վիդիեո օգնականը չկիրառվեց կապված ԿՈՎԻԴ-19 համաճարակի արդյունքում առաջացած խնդիրների պատճառով[8]։

Օրացույց խմբագրել

Նարքևում ներկայացված է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022-ի եվրոպական ընտրական փուլի օրացույցը[4]։

2020 թվականի մարտին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ 2021 թվականի հունիսի երկու խաղային օրերը հետաձգվում են կապված ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի տեղափոխմամբ 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներ[9]։ Որպեսզի խմբային փուլն ավարտվի 2021 թվականի նոյեմբերին, ինչպես պլանավորվել էր ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ 2021 թվականի մարտ և սեպտեմբեր ամիսներին կլինեն երեքխաղյա հանդիպումներ՝ նախկինում որոշված երկուսի փոխարեն[10][11]։ Որոշումը հաստատեց ՖԻՖԱ խորհուրդը 2020 թվականի դեկտեմբերի 4-ին[12]։

Փուլ Խղային օր Ամսաթիվ
Առաջին փուլ
(խմբային փուլ)
Խաղային օր 1 24–25 մարտ 2021
Խաղային օր 2 27–28 մարտ 2021
Խաղային օր 3 30–31 մարտ 2021
Խաղային օր 4 1–2 սեպտեմբեր 2021
Խաղային օր 5 4–5 սեպտեմբեր 2021
Խաղային օր 6 7–8 սեպտեմբեր 2021
Խաղային օր 7 8–9 հոկտեմբեր 2021
Խաղային օր 8 11–12 հոկտեմբեր 2021
Խաղային օր 9 11–13 նոյեմբեր 2021
Խաղային օր 10 14–16 նոյեմբեր 2021
Երկրորդ փուլ
(Փլեյ օֆֆ)
Կիսաեզրափակիչներ 24–25 մարտ 2022
Եզրափակիչ 28–29 մարտ 2022

Առաջին փուլ խմբագրել

Դասավորություն խմբագրել

Առաջին փուլի (խմբային փուլ) վիճակահանությունը տեղի ունեցավ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում 2020 թվականի դեկտեմբերի 7-ին[13][14][15][16][17][18]։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով վիճակահանությունը տեղի ունեցավ վիրտուալ ձևաչափով և ոչ մի հավաքականի ներկայացուցիչ ներկա չէր։ Նախապես պլանավորվել էր այն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 29-ին[19]։ 2020 թվականի հունիսի 18-ին ՈՒԵՖԱ-ի հատուկ հանձնաժողովը հավանություն տվեց խմբային փուլի ձևաչափին[20]։ Վիճակագրությունը ներկայացրեց իսպանացի լրագրող Կրիստինա Գուլոնը, ում օգնում էր ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Ջեյմե Յարզան[21]։ Ներկա էին նաև նախկին ֆուտբոլիստներ Դանիելե Դե Ռոսսին ու Ռաֆայել վան դեր Վարտ, ովքեր հանում էին գնդակները զամբյուղներից[22]։

55 հավաքականներ բաժանվեցին վեց զամբյուղի համաձայն 2020 թվականի նոյեմբերի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի։ 5 զամբյուղներում ընդգրկվեցին 10-ական հավաքականներին, մինչդեռ 6-րդ զամբյուղում՝ 6 հավաքական։ Հավաքականները բաժանվեցին 10 խմբի՝ 5 խումբ հինգական հավաքական և հինգ խումբ՝ վեցական հավաքական։ Վիճակագրությունը սկսվեց 1-ին զամբյուղից և ավարտվեց 6-րդ զամբյուղով։ Այսպիսով յուրաքանչյուր 6 հավաքական ունեցող խումբ բաղկացած էր մեկական հավաքականից յուրաքանչյուր զամբյուղից[23]։

Համակարգիչը ուներ հետևյալ սահմանափակումները[11][24][25]

  • Ազգերի լիգայի եզրափակչի մասնակիցներ․ 2021 թվականի Ազգերի լիգայի եզրափակչի մասնակիցները (Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա և Իսպանիա) պետք է ընդգրկվեին 5 մասնակից ունեցող խմբերում (Խմբեր A–E)։ Բացի այդ որևէ խումբ չպետք է ներառեր եզրափակչի երկու և ավելի մասնակից, չնայած նրանք բոլորը մեկ զամբյուղում էին։
  • Չթույլատրված հանդիպքումներ Քաղաքական պատճառներով հետևյալ զույգերը չէին կարող ընդգրվել միևնույն խմբում՝։ Կոսովո/Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո/Սերբիա, Կոսովո/Ռուսաստան, Ռուսաստան/Ուկրաինա, Հայաստան/Ադրբեջան, Իսպանիա/Ջիբրալթար։
  • Խիստ ձմեռ, առավելագույնը երկու հավաքական կարող էին լինել մեկ խմբում հետևյալ հավաքականներից խստաշունչ ձմռան պատճառով․ Բելառուս, Էստոնիա, Ֆարերյան կղզիներ, Ֆինլանդիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Ռուսաստան, Ուկրաինա։
    • Երկու չափազանց խիստ ձմեռ ունեցող երկրներում (Ֆարերյան կղզիներ և Իսլանդիա) չեն կարող լինել հանդիպումներ մարտին կամ նոյեմբերին և չէին կարող ընդգրկվել միևնույն խմբում։
Զամբյուղ 1
Հավաքական Դիրք
  Բելգիա 1
  Ֆրանսիա 2
  Անգլիա 4
  Պորտուգալիա 5
  Իսպանիա 6
  Իտալիա 10
  Խորվաթիա 11
  Դանիա 12
  Գերմանիա 13
  Նիդերլանդներ 14
Զամբյուղ 2
Հավաքական Դիրք
  Շվեյցարիա 16
  Ուելս 18
  Լեհաստան 19
  Շվեդիա 20
  Ավստրիա 23
  Ուկրաինա 24
  Սերբիա 30
  Թուրքիա 32
  Սլովակիա 33
  Ռումինիա 37
Զամբյուղ 3
Հավաքական Դիրք
  Ռուսաստան 39
  Հունգարիա 40
  Իռլանդիա 42
  Չեխիա 42
  Նորվեգիա 44
  Հյուսիսային Իռլանդիա 45
  Իսլանդիա 46
  Շոտլանդիա 48
  Հունաստան 53
  Ֆինլանդիա 54
Զամբյուղ 4
Հավաքական Դիրք
  Բոսնիա և Հերցեգովինա 55
  Սլովենիա 62
  Չեռնոգորիա 63
  Հյուսիսային Մակեդոնիա 65
  Ալբանիա 66
  Բուլղարիա 68
  Իսրայել 87
  Բելառուս 88
  Վրաստան 89
  Լյուքսեմբուրգ 98
Pot 5
Հավաքական Դիրք
  Հայաստան 99
  Կիպրոս 100
  Ֆարերյան կղզիներ 107
  Ադրբեջան 109
  Էստոնիա 109
  Կոսովո 117
  Ղազախստան 122
  Լիտվա 129
  Լատվիա 136
  Անդորրա 151
Զամբյուղ 6
Հավաքական Դիրք
  Մալթա 176
  Մոլդովա 177
  Լիխտենշտայն 181
  Ջիբրալթար 195
  Սան Մարինո 210

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Regulations FIFA World Cup 2022 Preliminary Competition» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2020. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Current allocation of FIFA World Cup™ confederation slots maintained». FIFA.com. 2015 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  3. «UEFA Executive Committee agenda for Nyon meeting». UEFA.com. Union of European Football Associations. 2019 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 «Regulations of the UEFA Nations League, 2020/21» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2019 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 «Game changer: group stage for UEFA Women's Champions League». UEFA.com. Union of European Football Associations. 2019 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «2022 World Cup qualifying: all you need to know». UEFA.com. Union of European Football Associations. 2019 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  7. «UEFA preliminary competition format for the FIFA World Cup 2022» (PDF). FIFA. 2020 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. «Pandemic blamed for lack of VAR in World Cup qualifiers after Ronaldo fury». France 24. Paris. Agence France-Presse. 2021 թ․ մարտի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  9. «Resolution of the European football family on a coordinated response to the impact of the COVID-19 on competitions». UEFA.com. Union of European Football Associations. 2020 թ․ մարտի 17. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  10. «Two triple-headers approved for 2021 March and September national team windows». UEFA. 2020 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  11. 11,0 11,1 «European Qualifiers 2020–22: Fixture list procedure» (PDF). UEFA. 2020 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  12. «FIFA Council passes landmark reforms for female players and coaches, agrees further steps in COVID-19 response». FIFA. 2020 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. «UEFA preliminary draw for FIFA World Cup 2022 to take centre stage on 7 December». FIFA. 2020 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  14. «2022 World Cup qualifying draw: 7 December». UEFA. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  15. «Road to Qatar 2022 mapped out for Europe». FIFA. 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  16. «RELIVE: UEFA preliminary draw for Qatar 2022». FIFA. 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  17. «2022 World Cup qualifying draw: France vs Ukraine, England vs Poland». UEFA. 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  18. «FIFA World Cup Preliminary Competition – Draw Results» (PDF). UEFA. 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  19. «2020 European football calendar». UEFA.com. Union of European Football Associations. 2020 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  20. «Temporary emergency measures for Financial Fair Play». UEFA.com. Union of European Football Associations. 2020 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  21. «Gullon: Draw role an honour, a thrill and a big responsibility». FIFA. 2020 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  22. «De Rossi and Van der Vaart confirmed as assistants in UEFA preliminary draw for FIFA World Cup 2022». FIFA. 2020 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  23. «European Qualifiers: FIFA World Cup – Qualifying draw procedure» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2020 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  24. «UEFA preliminary competition for the FIFA World Cup 2022: Draw procedures» (PDF). FIFA. 2020 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  25. «2022 World Cup qualifying draw: 7 December». UEFA. 2020 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.