Սերգո Զաքարիաձե
Սերգեյ Ալեքսանդրովիչ Զաքարիաձե (վրաց.՝ სერგო ალექსანდრეს ძე ზაქარიაძე, հունիսի 18 (հուլիսի 1), 1909[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 12, 1971[1] կամ ապրիլի 13, 1971[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1]), վրացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958 թ.)։
![]() վրաց.՝ სერგო ზაქარიაძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18 (հուլիսի 1), 1909[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 12, 1971[1] (62 տարեկան) կամ ապրիլի 13, 1971[2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1] |
Կրթություն | Q98930721? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, քաղաքական գործիչ և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Սերգո Զաքարիաձեն ծնվել է 1909 թվականին Բաքու քաղաքում։ ՎԽՍՀ ժողովրդական դերասան Բուխուտի Զաքարիձեի եղբայրն է։ Կինոյում առաջին քայլերն արել է, երբ խաղում էր Ռուսթավելու անվան թատրոնում։ Բեմական գործունեությունն սկսել է 1926 թվականին։ 1928 թվականից Քութայիսի, ապա Թբիլիսիի Կ. Ա. Մարջանիշվիլու անվան վրացական թատրոնի, 1956 թվականից՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի (1969 թվականից նաև գեղարվեստական ղեկավար) դերասան։ Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Սիկո Դոլիձեի «Վերջին խաչակիրները» կինոնկարում (1934), «Դարիկո» (1937), «Օր վերջին, օր առաջին» (1959), Ռեզո Չխեիձեի «Զինվորի հայրը» (1965) ֆիլմերում։ ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սերգո Զաքարիաձեն անձնավորել է կոմիկական, ռոմանտիկ, նուրբ հոգեբանական ու պատմական կերպարներ՝ Սիկո Դոլիձեի «Հանդիպում անցյալի հետ» (1966), Մինագո՝ Մինար Աբեսաձեի «Շուտով գարուն կգա» (1966), Լևան Ցինցաձե՝ Գեորգի Դանելիայի «Մի վշտանա» (1969), ֆելդմարշալ Բլյուխեր՝ Սերգեյ Բոնդարչուկի «Վաթերլոո» (1970), Զիբիլո (Կակաբաձեի «Կոլտնտեսականի հարսանիքը»), Փիբոսմանի (Նախուցրիշվիլու «Փիրոսմանի»), Էդիպ (Սոֆոկլեսի «Էդիպ արքա»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոսատ»), Լիր (Շեքսպիրի «Արքա Լիր») և այլն։ Թատրոնում և կինոյում (նկարահանվել է 1934 թվականից) Զաքարիաձեին առանձնապես հաջողվել են ժողովրդի պարզ զավակների կերպարները։ Կինոդերերից են՝ Տորգվայ («Վերջին խաչակիրները», 1934), Շադիման («Գեորգի Սահակաձե», 1942-1943), Գեորգի Մախարաշվիլի («Զինվորի հայրը», 1965) և այլն։
Սերգո Զաքարիաձեն մահացել է 1971 թվականին Թբիլիսիում։
ՊարգևներԽմբագրել
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1946, 1952)
- Լենինյան մրցանակ 1966
- «Պատվո նշան» շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության մրցանակներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 674)։ |