Սարգիս Համալբաշյան
հայ նկարիչ
Սարգիս Տաճատի Համալբաշյան (հունվարի 12, 1956, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2008)[1]։
Սարգիս Համալբաշյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1956 (69 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Գյումրու նկարչական դպրոց (1970) և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1975) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Սարգիս Համալբաշյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրել1969 - 1970 թվականներին սովորել է Գյումրու գեղարվեստի դպրոցում, 1971 - 1975 թվականներին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում[2]։
Սարգիս Համալբաշյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], ժամանակակից արվեստի թանգարանում, Ռուսաստանի և Հայաստանի մշակութային ֆոնդերում, ՀՀ մշակույթի նախարարությունում, Հորդանանի թագավորական թանգարանում, Gaffeschian պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ), Bel-Air կերպարվեստի պատկերասրահում (Ժնև, Շվեյցարիա), Արամե պատկերասրահում (Երևան), Հայաստանի և արտերկրների մասնավոր հավաքածուներում[4]։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1988 թ. «Երիտասարդ նկարիչների ցուցահանդես», Մոսկվա, Ռուսաստան
- 1989 թ. «Նկարիչներ և արվեստի գործեր», Հելսինկի, Ֆինլանդիա
- 1990 թ. «Ժամանակակից արվեստ Հայաստանից», Լոնդոն, ՄԹ
- 1990 թ. «Ժամանակակից խորհրդային նկարչություն», Լիսաբոն, Պորտուգալիա
- 1990 թ. «Երիտասարդ խորհրդային նկարիչներ», Կասել, Գերմանիա
- 1991 թ. Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
- 1992 թ. «Ժամանակակից հայ նկարիչներ», Կասել, Գերմանիա
- 1992 թ. «Հայկական պոստմոդեռնիզմ», Մոսկվա, Ռուսաստան
- 1992 թ. «Էքպրես-Ավանգարդ» պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան
- 1993 թ. «Ժամանակակից չորս հայ նկարիչներ», Գլորիա պատկերասրահ, Նիկոսիա, Կիպրոս
- 1993 թ. Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևան, Հայաստան
- 1994 թ. «Երևանյան լանդշաֆտ», «Ex-Voto» պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 1995 թ. «Հայաստան, Անտիկ երկրի մշակույթի բացահայտումը Բոխում թանգարանում», Բոխում, Գերմանիա
- 1995 թ. «Կրակե շղթա», եվրոպական մշակույթի ամիս, Նիկոսիա, Կիպրոս
- 1995 թ. «Ժամանակակից արվեստ Հայաստանից 80-95», Մոսկվա, Ռուսաստան
- 1995 թ. «Հայաստանի և սփյուռքի նկարիչներ», Փարիզ, Ֆրանսիա
- 1996 թ. «Արդարադատության պալատ» , Պուատե, Ֆրանսիա
- 1996 թ. «6-րդ շրջանի քաղաքային պատկերասրահ», Փարիզ, Ֆրանսիա
- 1997 թ. «Լոնդոնի ժամանակակից արվեստի տոնավաճառ», Լոնդոն, ՄԹ
- 1998 թ. «Միջազգային Արտ Էքսպո», Նյու Յորք, ԱՄՆ
- 1998 թ. «Երազանքներ և տեսլականներ», Չիկագո, ԱՄՆ
- 1998 թ. «1-ին միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան
- 1999 թ. «21-րդ դարի շեմին», ՀՆՄ, Երևան, Հայաստան
- 1999 թ. «Երեք միտումներ, ՀայԱրտ կենտրոն», Երևան, Հայաստան
- 2000 թ. «2-րդ միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան
- 2001 թ. «Ժամանակակից հայկական արվեստ, ՀԱՊ
- 2002 թ. «Ազգերի մշակույթ», Մոսկվա, Ռուսաստան
- 2004 թ. «Միջազգային Արտ Էքսպո», Նյու Յորք, ԱՄՆ
- 2004 թ. «4-րդ միջազգային բիենալե», Գյումրի, Հայաստան
- 2004 թ. «Նատյուրմորտներ Արամե պատկերասրահում», Երևան, Հայաստան
- 2010 թ. «Հայկազյան համալսարանի արվեստի կենտրոն», Բեյրութ, Լիբանան
- 2010 թ. «Նոր գլուխգործոցներ Արամե պատկերասրահում», Երևան, Հայաստան
- 2011 թ. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի պալատ», Բեյրութ, Լիբանան
- 2011 թ. «Ժամանակակից արվեստ», Ստամբուլ, Թուրքիա
- 2012 թ. «Արամե պատկերասրահի նոր կենտրոնի բացում», Երևան, Հայաստան
- 2012 թ. «Գույների սիմֆոնիա», Բեյրութ, Լիբանան
- 2012 թ. «Դրախտի որոնումներում», Պեզարո, Իտալիա
- 2012 թ. «Հայկական արվեստը Կոնեկտիկուտի համալսարանում», Կոնեկտիկուտ, ԱՄՆ
- 2012 թ. Լոս Անջելես, ԱՄՆ
- 2013 թ. «Արամե պատկերասրահի 10-րդ տարելից», Երևան, Հայաստան
- 2013 թ. Արվեստի ընտրված գործեր», Բեյրութ, Լիբանան
- 2013 թ. «ՀԸԲՄ, Ժամանակակից հայկական արվեստ», Փասադենա, ԱՄՆ
- 2013 թ. «Զգայական բացահայտումներ», Բեյրութ, Լիբանան
- 2013 թ. «Ներկայացնելով Արամե պատկերասրահը, Լաս Վեգաս, ԱՄՆ
- 2015 թ. «Հայկական թաղամաս», Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Երևան[5]
Մրցանակներ
խմբագրել- Երիտասարդական կազմակերպության մրցանակ (Երևան, 1989)
- «Վահագն» համահայկական մրցանակ (2002)
- «Վահան Թեքեյան» մրցանակ (2005)
- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2008)
Մեջբերումներ Սարգիս Համալբաշյանից
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Ով ով է. հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 1, 2005, էջ 605
- ↑ «Համալբաշյան Սարգիս Տաճատի | Փողոց Երևանում - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Սարգիս Համալբաշյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրության բացումը
Արտաքին հղումներ
խմբագրել- Սարգիս Համալբաշյան Արխիվացված 2014-11-15 Wayback Machine
- Սարգիս Համալբաշյան, Արամե պատկերասրահ Արխիվացված 2015-06-02 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Համալբաշյան» հոդվածին։ |