Գյումրու նկարչական դպրոց
Գյումրու նկարչական դպրոց, Սերգեյ Մերկուրով անվան նկարչական դպրոց, հիմնադրվել է 1921 թվականին, որպես ստուդիա[1]։
Գյումրու նկարչական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1921 |
Անվանված է | Սերգեյ Մերկուրով |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գյումրի |
Պատմություն
խմբագրել1921 թվականին կառույցը եղել է ստուդիա, 1936 թվականին դարձել է քառամյա նկարչական դպրոց։ 1946 թվականին կոչել են քանդակագործ Սերգեյ Դմիտրի Մերկուրովի անունով։ Մերկուրովի անվամբ կոչելը կապված է եղել նաև նրա՝ Գյումրու պատվավոր քաղաքացի լինելու հետ։ Մերկուրովը կապ է ունեցել դպրոցի հետ, միշտ օգնել է[1]։
Դպրոցը նախկինում գործել է «Օժիտի շենք»-ում։
Դպրոցի առաջին ուսուցիչները եղել են Գ. Բրուտյանը, Ա. Ալթունյանը, Հ. Ավետիսյանը և ուրիշներ։ Դպրոցն ունի (1977) գեղանկարչական, ձևավորման և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններ։ Սաների աշխատանքները ցուցադրվել են հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսներում։ Շրջանավարտներից են՝ Խ. Եսայանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Կարապետ Տիրատուրյանը, Հ. Մինասյանը, Արտաշես Հունանյանը, Զավեն Կոշտոյանը և ուրիշներ։
2021 թվականին «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ նշվել է նաև քաղաքի պատմական կենտրոնում գործող Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 555)։ |