Բոխում
Բոխում, քաղաք Գերմանիայում՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում, Արնսբերգ շրջանի մաս։ Տեղակայված է հռենոսյան շրջանում, շրջապատված է Հերն, Կաստրոպ-Րաուքսել, Դորտմունդ, Վիտտեն, Հաթինգեն, Էսսեն, Գելզենկիրխեն քաղաքներով։ Ունի մոտ 365,000 բնակչություն, բնակչությամբ Գերմանիայի 16-րդ քաղաքն է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բոխում | |||||
գերմ.՝ Bochum | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Առնսբերգ | ||||
Ներքին բաժանում | Բոխում-Միտտե և Վատտենշտադտ | ||||
Առաջին հիշատակում | 890 | ||||
Մակերես | 145,66 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մետր | ||||
Բնակչություն | ▲365 742 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0234 և 02327 | ||||
Փոստային դասիչ | 44701–44894 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BO | ||||
Պաշտոնական կայք | bochum.de(գերմ.) | ||||
| |||||
Աշխարհագրություն
խմբագրելԱշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը փռված է Բոխումի լեռնաշղթայի ցածրդիր բլուրների վրա։ Քաղաքի ամենաբարձր կետը Kemnader Straße (Քեմնադեր փողոց)-ն է՝ ծովի մակարդակից 196 մետր բարձրությամբ, իսկ ամենացածր կետը Բլումենքեմփն է՝ ծովի մակարդակից 43 մետր բարձրությամբ։
Բոխումի ռելիեֆը բնութագրվում է պտտական բլուրներով, որոնց վրա բնակչության հազիվ թե 3%-ն է ապրում։ Բնակչության 3,4%-ը բնակություն է հաստատել Berghofer Holz բնական արգելոցի մոտակայքում, 3,47%-ը՝ Վաթենշայդ գյուղաքաղաքում (Այն պատկանում է Բոխումին)։
Քաղաքը ձգվում է հյուսիսից հարավ՝ 13, իսկ արևելքից արևմուտք՝ 17,1 կմ երկարությամբ։
Բնական հարստություններ
խմբագրելՔաղաքում կան կարբոնի և կավի հանքեր։
Բոխումի միջով և շրջակայքով է հոսում Ռուր գետը՝ իր Օելբախ, Մյուհլենբախ, Լանգենդրիր Բախ և Լոտտենբախ վտակներով։ Ռուր գետը Հռենոսի վտակներից է։
Քաղաքի հարավային մասը հարուստ է անտառներով՝ ավելի հայտնի որպես «Weitmarer Holz»։ Դրանք հիմնականում կաղնու և հաճարենու խառը անտառներ են և վկայում են Բոխումի՝ բարեխառն կլիմայում գտնվելու մասին։
Վարչական բաժանում
խմբագրելԲոխումը բաժանված է վարչական 6 տարածքների՝ ընդհանուր 362,213 բնակչությամբ և քաղաքային 145,4 կմ2 տարածքով՝
- Բոխում-Կենտրոն (Mitte), տարածքը՝ 32,30 կմ2, բնակչությունը՝ 102,145
- Վաթենշայդ, տարածքը՝ 23,87 կմ2, բնակչությունը՝ 74,602
- Հյուսիսային, տարածքը՝ 18,86 կմ2, բնակչությունը՝ 37,004
- Արևեյլան, տարածքը՝ 23,46 կմ2, բնակչությունը՝ 55,193
- Հարավային, տարածքը՝ 27,11 կմ2, բնակչությունը՝ 50,866
- Հարավարևմտյան, տարածքը՝ 19,50 կմ2, բնակչությունը՝ 56,510
Պատմություն
խմբագրելՀին և միջին դարեր
խմբագրելԲոխումը հիշատակվում է սկսած 9-րդ դարից, երբ Կառլոս Մեծը ստեղծում է արքունիք՝ առևտրական երկու կարևոր կենտրոնների հանգույցում։ Այն պաշտոնապես առաջին անգամ նշվում է 1041 թվականին։ 1321 թվականին Բոխումը ստանում է իր քաղաքային իրավունքները։
1850 թվականին քաղաքն ունենում է 4,500, իսկ 1904 թվականին՝ 100,000 բնակիչ։ Իր տարածքի մեջ ներառելով հարևան քաղաքներն ու գյուղերը՝ Բոխումը ստանում է քաղաքի կարգավիճակ։ Քաղաքի բնակչությունն աճում է այլ երկրներից, հատկապես Լեհաստանից ներգաղթյալների շնորհիվ։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բոխումը մեծ ռմբակոծությունների է ենթարկվում։ Քաղաքը գրեթե ամբողջովին ավերվում է, իսկ բնակչությունը՝ ոչնչացվում։ Քաղաքի 70,000 բնակիչներ մնում են անտուն, իսկ 4,095-ը՝ մահանում[2]։ Քաղաքի 122 դպրոցներից միայն 2-ն են մնում անվնաս։ 1945 թվականի ապրիլի 10-ին ԱՄՆ-ի 79-րդ դիվիզիան գրավում է քաղաքը։
Պատերազմից հետո Բոխումը գրավվում է Բրիտանիայի կողմից, որը հիմնավորում է երկու ճամբար՝ պատերազմի հետևանքով անտուն մնացած բնակիչներին ժամանակավորապես բնակեցնելու համար։
Պատերազմից 60 տարի հետո տարածաշրջանում ռումբեր են հայտնաբերվում։ Դրանցից մեկը հայտնաբերվել է 2008 թվականի հոկտեմբերին քաղաքի կենտրոնում և 400 մարդու տարհանման և շենքում աշխատողների վնասման պատճառ է դառնում։
Հետպատերազմյա շրջան
խմբագրելՊատերազմից հետո Բոխումը մտնում է հյուսիսային Հռենոս-Վեստֆիլիա նահանգի կազմի մեջ։
1965 թվականին քաղաքում բացվում է հռենոսյան համալսարանը։ 1970-ական թվականներից սկսած քաղաքի տնտեսությունը ծանրաարդյունաբերական ճյուղից թեքվում է դեպի սպասարկման ոլորտ։ 1960-1980-ական թվականներին նավթային բոլոր հանքերը փակվում են։
1979 թվականին քաղաքում շահագործվում է մետրոն, և բացվում է ֆուտբոլային համալիր։
1993 թվականին Բոխումը, Հաթթինգենը, Հերնը և Վիգգենը միավորվում են Միջին Հռենոս տարածաշրջանի սահմաններում։
Բոխումում է հաստատվում «Օպել» ընկերությունը, սակայն 2009 թվականին ունենում է ֆինանսական դժվարություններ[3], իսկ 2012 թվականի դեկտեմբերին հայտարարում, որ 2016 թվականին կդադարեցնի գործարանում մեքենաների արտադրությունը[4]։
Մշակույթ և հասարակական կյանք
խմբագրելԲոխումը հռենոսյան շրջանի մշակութային կենտրոնն է։ Այստեղ կա քաղաքային թատրոն, դրամատիկական թատրոն և մոտ 20 ավելի փոքր թատրոններ և բեմեր։ «Starlight Express» մյուզիքլը, որ բացվել է 1988 թվականին, Գերմանիայի ամենաերկարատև մյուզիքլն է համարվում[5]։
Հայերը Բոխումում
խմբագրել2015 թ. գարնանը «Հայկական գարուն » ծրագրի շրջանակներում Բոխումում հայկական փոքրիկ այգի է ստեղծվել, որտեղ տնկվել է Հայաստանից բերված 155 ծառ։ Միջոցառումն իրականացվել է Հայ ակադեմիական միության ջանքերով և վերջինիս նախագահ Ազատ Օրդուխանյանի գլխավորությամբ։ 2015 թ. խորհրդանշական էր և Եղեռնի տարելիցի, և միության 155-ամյակի առթիվ։ Նմանատիպ բարեկամական ծառատունկ կազմակերպվել է նաև Երևանում։ Միջոցառման նպատակը հայ-գերմանական բարեկամական կապերի ընդգծումն ու ամրապնդումն է[6]։
Թանգարաններ
խմբագրել- Լեռնահանքային արդյունաբերության թանգարան
- Երկաթուղային թանգարան
- Աստղադիտարան
- «Փոքրիկ հանք» (Zeche Knirps), այն փոքր երեխաներին տալիս է հանքի շահագործումը տեսնելու հնարավորություն
- Տեղի պատմության թանգարան «Էլֆերի ագարակը»
- Պատմական բժշկական գործիքների թանգարան
- Դպրոցական թանգարան
- Հեռախոսային թանգարան
-
Բոխումի Լեռնահանքային արդյունաբերության թանգարան
-
Բոխումի երկաթուղային թանգարան
-
Բոխումի երկաթուղային թանգարան
-
Բոխումի աստղադիտարան
-
Բոխումի աստղադիտարան
-
Բոխումի արվեստի թանգարան
Սպորտ
խմբագրելՏեղական ընկերություններ
խմբագրել- «Bogestra», տեղական երթուղային ընկերություն
- «GEA», օդափոխիչ տեխնիկայի ընկերություն, Բոխումի առևտրական ամենամեծ ընկերությունը
- Համաշխարհային կինոթատրոնների մասնաճյուղեր
- Adam Opel, Բոխումում են արտադրվում Օպել Զաֆիրա և Օպելլ Աստրա ավտոմեքենաները
- «GLS» բանկ
- «QVC» հեռախոսային օպերատոր
<galllery> image:Bogestra-Bochum-Gelsenkirchener Straßenbahnen.svg|«Bogestra» image:GEA Group Dorstener Straße Verwaltung.jpg|«GEA»-ի գրասենյակը Բոխումում image:UCI Kinowelt Logo im SVG-Format.svg|«UCI» կինոընկերության տարբերանիշը image:UCI Kinowelt Logo im SVG-Format.svg|«Օպել» ընկերության տարբերանիշը image:GLS Bank.jpg|«GLS» բանկը Բոխումում image:QVC Bochum, Juni 2008.JPG|«QVC» հեռախոսային կազմակերպություն </gallery>
Տրանսպորտ
խմբագրելԲոխումի տրանսպորտային ցանցն օղակաձև է։ Մայրուղուց դուրս կա ևս մեկ շրջան, որն ավելի փոքր է։
Բոխումը Դյուիսբուրգ-Դորտմունդ երկաթուղու կենտրոնական կայարանն է։
Ավտոբուսների, մետրոյի և տրամվայի տեղական ծառայությունը հիմնականում իրականացվում է «BOGESTRA»ընկերության կողմից։ Բոխումի կայարանը ստորգետնյա միակ ճանապարհն է, որ միացնում է Բոխումի համալսարանը Հերնեին։ Քաղաքի տրանսպորտային գները սահմանում է «VRR» ընկերությունը։
Բոխումում չկա օդանավակայան, սակայն քաղաքը մոտ է Դորտմունդի, Դյուսսելդորֆի միջազգային օդանավակայաններին։
-
Տրամվայ Բոխումում, 2005 թվական
-
Լուսանկար Բոխումի երկաթուղային ցանցից
-
Հասարակական տրանսպորտը Բոխումում
-
Բոխումի երկաթուղային ցանցը
-
Գնացքներ Բոխումում
-
Բոխումի մերձգետնյա նավահանգիստը
-
Բոխումի հասարակական տրասպորտի ցանցը, 1949 թվական
Քույր քաղաքներ
խմբագրելԲոխումի քույր քաղաքներն են՝
Քաղաքի հայտնի բնակիչներ
խմբագրել- Հենրիխ Օստերման, Պետրոս Iի թղթակիցը
- Մանֆրեդ Էյգեն, գերմանացի ֆիզիկոս և քիմիկոս
- Վոլֆգանգ Քլեմենթ, դերասանուհի
- Գերշոն Քինգսլի, երգահան, հայտնի «Popcorn» երաժշտության հեղինակը
- Աքսել Ռուդի Պելլ, գերմանացի կիթառահար՝ մելոդիկ ծանր մետալ ժանրում նվագող, ինչպես նաև երգահան և երաժշտական պրոդյուսեր։
Պատկերասրահ
խմբագրել-
Բոհումյան զանգ
-
Բոխումի գլխավոր կայարանը, 2011 թվական
-
Քանդակագործ Ռիչարդ Սերրայի աշխատանքը՝ տեղադրված Բոխումի փողոցներից մեկում
-
Ելս Հիրշի հիշատակին նվիրված քար՝ տեղադրված Բոխումի փողոցներից մեկում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ bochumer-geschichte.de կայքի հրապարակումը
- ↑ «Թայմզ»-ի հրապարակումը
- ↑ «Օպել» ընկերությունը Բոխումի մասնաճյուղը փակելուց բացի այլընտրանք չունի
- ↑ http://www.mehr.de/en/musical/starlight-express-the-musical/starlight-express/ Starlight Express մյուզիքլի մասին
- ↑ Երևանում և Բոխումում ստեղծվում են հայ-գերմանական բարեկամության այգիներ՝ http://www.panorama.am/am/society/2015/04/11/a-orduxanyan/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխում» հոդվածին։ |
(անգլ.)(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 513)։ |