Արամե պատկերասրահ
Արամե պատկերասրահ, գեղարվեստական պատկերասրահ Երևանում։
Արամե պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հիմնադրվել է | 2003 |
Կայք | aramegallery.com |
![]() | |
![]() |
Նկարագրություն Խմբագրել
Պատկերասրահը հիմնադրվել է 2003 թ.։ Այն մասնավոր գեղարվեստական պատկերասրահ է, որ ներկայացնում է անվանի հայ գեղանկարիչների և քանդակագործների ստեղծագործություններ՝ նախապատվությունը տալով դասական ակունքներից սնվող ռեալիստական արվեստի տարբեր ուղղություններին[1]։ 2012 թվականին բացվել է Արամե պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղը։
Այստեղ կարելի է ձեռք բերել հայ դասական արվեստի այնպիսի նշանավոր հեղինակների գործեր, ինչպիսիք են՝ Մինաս Ավետիսյանը, Հովսեփ Կարալյանը, Մհեր Աբեղյանը, Բաբկեն Քոլոզյանը և Վաղարշակ Էլիբեկյանը։
Արամե պատկերասրահում ցուցադրվում և վաճառվում են նաև միջազգային ճանաչում վայելող մի շարք ժամանակակից գեղանկարիչների ստեղծագործություններ։ Նրանց շարքում հատկապես առանձնանում են՝ Էմիլ Գազազը, Ռուբեն Աբովյանը, Սարգիս Համալբաշյանը, Տարոն Մուրադյանը, Գևորգ Եղիազարյանը և Արմեն Գևորգյան։
«Արամեն» Հայաստանի առաջին և առայժմ միակ պատկերասրահն է, որը մասնակցել է Նյու Յորքի 2003-2004 թվականների միջազգային արտէքսպոներին և ներկայացրել մի շարք հայ ժամանակակից գեղանկարիչների գործերը։ Արամեն հաջողությամբ համագործակցում է ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների մի շարք հեղինակավոր պատկերասրահների հետ[2]։
Պատկերասրահ Խմբագրել
-
Արեգ Էլիբեկյանի ցուցահանդեսը Արամեում, 2016
-
Արեգ Էլիբեկյանի ցուցահանդեսը Արամեում, 2016
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18
Արտաքին հղումներ Խմբագրել
- Արամե պատկերասրահի արբանյակային լուսանկարը Վիքիքարտեզում
- Պաշտոնական կայք