Սամվել Պետրոսյան (քանդակագործ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Պետրոսյան (այլ կիրառումներ)
Սամվել Գարեգինի Պետրոսյան (հոկտեմբերի 12, 1951, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2014)։
Սամվել Պետրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1976) |
Ստեղծագործություն(ներ) | Շառլ Ազնավուրի արձան, Սողոմոն Թեհլերյանի հուշարձան և Վահան Չերազի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Սամվել Պետրոսյան Վիքիդարանում | |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործական բաժինը, Արա Հարությունյանի արվեստանոցը։ 1980 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ստեղծագործում է մոնումենտալ, հաստոցային քանդակագործության բնագավառներում։ Պետրոսյանի գործերին բնորոշ է ազգային և արդիական ձևամտածողության ինքնատիպ համադրումը։ Արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի (1985)[1]։
2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով Սամվել Պետրոսյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում[2]։
Սամվել Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լատվիայում։ Աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և արտասահմանյան այլ երկրների թանգարաններում։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Ավետաբեր» հուշարձան-կոթող, բրոնզ, գրանիտ, 1981, Գյումրիում՝ նվիրված ՀԼԿԵՄ 60-ամյակին
- «Պարույր Սևակ», դիմաքանդակ, 1986, գրանիտ
- «Մհեր Մկրտչյան», դիմաքանդակ, 1986, գրանիտ
- «Միքայել Նալբանդյան», կիսանդրի (Գյումրու համար 11 դպրոցի առջև)
- «Դպրություն» և «Հոգևոր մշակույթի մուսաներ», խորաքանդակներ, 1992, տուֆ, Գյումրի
- «Մովսես Խորենացի» և Մեսրոպ Մաշտոց», բարձրաքանդակներ, 1994, մարմար, ԳՊՄԻ
- «Մհեր Մկրտչյան» հուշատախտակ, բրոնզ, գրանիտ, 1994, տեղադրվել է Գյումրու իր ապրած շենքի պատին
- «Ամենափրկիչ», 1993, տուֆ, Շուշի
- «Խրիմյան Հայրիկ», 2001, բրոնզ, Էջմիածին
- «Շառլ Ազնավուր», 2001, բրոնզ, գրանիտ, Գյումրի
- «Միքայել Նալբանդյան» կիսանդրի, մարմար, գրանիտ, 2004, Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ճեմասրահ
- Մխիթար Գոշ» հուշարձան, մարմար, գրանիտ, 2005, Գյումրու Արդարադատության պալատ
- «Գիրն հայոց» բազմաֆիգուր կոմպոզիցիոն ստեղծագործություն, ֆելզիտ, 2005, Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ճակատին, նվիրված է գրերի գյուտի 1600-ամյակին։
- «Նիկողայոս Տիգրանյան» կիսանդրի, բրոնզ, ֆերզիտ, 2006, Գյումրու կենտրոնական այգի
- «Անանիա Շիրակացի» հուշարձան, բազալտ, 2009 Գյումրու Անանիա Շիրակացի փողոց
- «Գալուստ Գալոյան» հուշատախտակ, գրանիտ, 2010, Երևանի իր ապրած շենքի պատին (Դերենիկ Դեմիրճյանի 17)
- «Կոմիտաս» հուշարձան, բրոնզ, գրանիտ, 2013, Գյումրու «Գոհար» երաժշտանոցի դիմաց
- «Անտոն Չեխով» կիսանդրի, մարմար, 2013, Գյումրի, Չեխովի անվան գրադարան
- «Սողոմոն Թեհլերյանի» հուշարձան, բրոնզ, գրանիտ, 2015, Մարալիկ
- «Վահան Չերազի» հուշարձան, բրոնզ, բազալտ, 2018, Գյումրի
- «Եպիսկոպոս Սոֆրոնիյ» հարթաքանդակ, պղինձ, 2019, ՌԴ, Իրկուտսկ, ուղղափառ եկեղեցի։
Պետրոսյանը մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների, մրցույթների և արժանացել մրցանակների, դիպլոմների, պատվոգրերի։ Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի նկարիչների միության և Գեղարվեստի ֆոնդերում, արտասահմանում[3]։
Պատկերասրահ
խմբագրել- Հուշարձաններ
-
«Շառլ Ազնավուր», 2001, բրոնզ, գրանիտ, Գյումրի
-
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողություն
-
«Շառլ Ազնավուր», 2001, բրոնզ, գրանիտ, Գյումրի
-
«Եղիցի լույս» խաչքար, գրանիտ, 2011
-
«Ամենափրկիչ» խաչարձան, 1993, տուֆ, Շուշի
-
Մեսրոպ Մաշտոց
-
«Մովսես Խորենացի» բարձրաքանդակ, 1994, մարմար, ԳՊՄԻ
-
«Մխիթար Գոշ» հուշարձան, մարմար, գրանիտ, 2005, Գյումրու Արդարադատության պալատ
-
«Անանիա Շիրակացի» հուշարձան, բազալտ, 2009, Գյումրու Անանիա Շիրակացի փողոց
-
«Ավետաբեր» հուշարձան-կոթող, բրոնզ, գրանիտ, 1981, Գյումրիում՝ նվիրված ՀԼԿԵՄ 60-ամյակին
-
«Կոմիտաս» հուշարձան, բրոնզ, գրանիտ, 2013, Գյումրու «Գոհար» երաժշտանոցի դիմաց
-
«Խրիմյան Հայրիկ» հուշարձան, բրոնզ, գրանիտ, Էջմիածին
-
«Գիշեր», 1978, ՀՆՄ
-
«Գիրն հայոց» բազմաֆիգուր կոմպոզիցիոն ստեղծագործություն
- Կիսանդրիներ
-
Նիկողայոս Տիգրանյան կիսանդրին
-
«Միքայել Նալբանդյան» կիսանդրի, մարմար, գրանիտ, 2004, Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ճեմասրահ.jpg
-
«Անտոն Չեխով» կիսանդրի, մարմար, 2013, Գյումրի, Չեխովի անվան գրադարան
-
Վարոսի կիսանդրին, 1987, ՀԱՊ
-
Անահիտի կիսանդրին, 1977, ՀԱՊ
-
Հայկուհու կիսանդրին, 1997, ՀԱՊ
- Դիմաքանդակներ
-
Ժորայի դիմաքանդակը, 1978, ՀԱՊ
- Հուշատախտակներ
-
«Գալուստ Գալոյան» հուշատախտակ, գրանիտ, 2010, Երևանի իր ապրած շենքի պատին (Դերենիկ Դեմիրճյանի 17)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Հայկական համառոտ հանրագիտարանի», հատոր 4, Երևան, էջ 208.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Պետրոսյան (քանդակագործ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Պետրոսյան (քանդակագործ)» հոդվածին։ |