Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան, Հայոց ցեղասպանության վերապրող, ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հրապարակում։
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Սամվել Պետրոսյան |
Ստեղծում | ապրիլի 22, 2015 |
Բարձրություն | 4 մետր |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Մարալիկ |
Շինության ձև | հուշարձան |
Նյութ | բրոնզ |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Soghomon Tehleryan statue, Maralik Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում, 2015 թվականի ապրիլի 22-ին[1]։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, «Սողոմոն Թեհլերյան» հայրենասիրական հկ նախագահ Ռազմիկ Դարբինյանը, բարերար Յուրա Հովհաննիսյանը, քանդակագործ Սամվել Պետրոսյանը, մարալիկցիներ, հյուրեր։
Տվյալներ
խմբագրելԲրոնզաձույլ հուշարձանն ունի 4 մետր բարձրություն։ Թեհլիրյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ատրճանակը ձեռքին, ոտքի տակ Թալեաթի գլուխը[2]։ Հուշարձանը ստեղծել է քանդակագործ, ՀՀ Վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը։ Կառուցվել է բարերար Յուրա Հովհաննիսյանի աջակցությամբ։
Սողոմոն Թեհլիրյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։
-
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի բացման արարողություն
-
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը (2017 դեկտեմբեր)