Շառլ Ազնավուրի արձան (Գյումրի)
Շառլ Ազնավուրի արձան, հուշարձան Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում, տեղադրվել է 2001 թվականի սեպտեմբերի 22-ին։ Արձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Արձանի բացմանն անձամբ ներկա է գտնվել Շառլ Ազնավուրը[1]:
![]() Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 40°48′20″ հս․ լ. 43°50′55″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 2001 |
Շինարար | Քանդակագործ` Սամվել Պետրոսյան |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Արձանի տեղադրման նախաձեռնությունը եղել է 1996 թվականին, 1997 թվականին մեկնարկել են աշխատանքները, 2001 թվականին արձանը հանդիսավորությամբ բացվել է:
Ազնավուրը կանգնած է գրանիտե պատվանդանի վրա: Նրա թիկունքում կամարն է, որի ճարտարապետն Արթուր Թարխանյանն է, ով նույնպես ներկա է գտնվել արձանի բացմանը:
Արձանի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ միասին կազմում է 6 մետր 70 սմ: Արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ գրանիտ:
ՀեղինակԽմբագրել
- Քանդակագործ`ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյան:
- Ճարտարապետ` ՀՀ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Արթուր Թարխանյան:
Տես նաևԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Sputnik։ «Ազնավուրը՝ գյումրեցիներին. «Ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2018-08-07
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շառլ Ազնավուրի արձան (Գյումրի) կատեգորիայում։ |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 8.1/4.875 |