Վահան Չերազի հուշարձան
Վահան Չերազի հուշարձան, հայ մարզիկ, մանկավարժ, Կ.Պոլսի և Հայաստանի Առաջին Հանրապետության սկաուտական շարժման ռահվիրա, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Չերազի հուշարձանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում[1]։
Վահան Չերազի հուշարձան | |
---|---|
Վահան Չերազի հուշարձանը Գյումրիում | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Սամվել Պետրոսյան |
Ստեղծում | հուլիսի 23, 2018 |
Երկիր | Հայաստան |
Քաղաք | Վարդանանց հրապարակ |
Բնակավայր | Գյումրի |
Շինության ձև | հուշարձան |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Monument to Vahan Cheraz Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀուշարձանը տեղադրվել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 100-ամյակի շրջանակներում՝ 2018 թվականի հուլիսի 23-ին։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Չերազի աղջիկը`Բյուրակն Չերազը, թոռներից Ավետիք Իշխանյանը[2], ՀՄԸՄ վարչության անդամներ, 26 երկրների 1200 սկաուտներ, հյուրեր[1]։
Վահան Չերազը Ալեքսանդրապոլում
խմբագրել1920 թվականին Վահան Չերազը Հայաստանի կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով Պոլիսից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) հայրենիքում մարզական կյանքը զարգացնելու նպատակով։ Այդ ժամանակաշրջանում Ցեղասպանությունը վերապրած որբերի մի մասը կենտրոնացած էր Ալեքսանդրապոլում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Չերազը, անտեսելով իրեն սպառնացող վտանգը և հարազատների զգուշացումները, նախընտրում է մնալ հայրենիքում, իսկ 1921 թվականին մասնակցում է Փետրվարյան ապստամբությանը։ Խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատում է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ), զբաղվում հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր։ 1924 թվականին Չերազն անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում Սիբիր, որտեղ սպանվում է 1927 թվականին։ Չերազի կինը՝ Վարդանուշ Չերազը, գնդակահարվել է 1937 թվականին։
Տվյալներ
խմբագրելՔանդակագործը Չերազին կերտել է սկաուտական համազգեստով, խրոխտ, առնական, վեհ, ստատիկ վիճակի մեջ՝ հաղորդելով դինամիկա, կանգնած մայր հողին։ Բրոնզաձույլ արձանը տեղադրված է Գյումրիի Չերազի անվան փողոցում։
Հեղինակ
խմբագրել- Քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Վահան Չերազ․ որբերի մարմնի, մտքի և ոգու կերտողը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Գյումրիում տեղի է ունեցել Վահան Չերազի հուշարձանի բացման արարողությունը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.