Սամիր Ամին

ֆրանսիացի գրող

Սամիր Ամին, (արաբ․՝ سمير أمين‎‎, ֆր.՝ Samir Amin, սեպտեմբերի 3, 1931(1931-09-03)[1], Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[2] - օգոստոսի 12, 2018(2018-08-12)[3], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), Դակար քաղաքում (Սենեգալ) բնակվող ֆրանսախոս եգիպտացի քաղաքագետ և տնտեսագետ, գլոբալիզացիայի հետազոտող, նեոմարքսիզմի տեսաբաններից և համաշխարհային համակարգային մոտեցման հիմնադիրներից մեկը, կախյալ զարգացման հետազոտող։

Սամիր Ամին
արաբ․՝ سمير أمين‎‎
ֆր.՝ Samir Amin
Ծնվել էսեպտեմբերի 3, 1931(1931-09-03)[1]
Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[2]
Մահացել էօգոստոսի 12, 2018(2018-08-12)[3] (86 տարեկան)
Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ[4] և Grave of comité national du Parti communiste français
Բնակության վայր(եր)Պորտ Սաիդ, Փարիզ, Կահիրե և Դակար
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Եգիպտոս
Մասնագիտությունտնտեսագետ, աշխարհաքաղաքագետ, ակադեմիկոս, գրող և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)African Institute for Economic Development and Planning?, Third World Forum? և Փարիզ 8 համալսարան
Գործունեության ոլորտքաղաքագիտություն
Ալմա մատերԿահիրեի ֆրանսիական լիցեյ[2], Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ[2] և Institut National de la Statistique et des Études Économiques[2]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5], արաբերեն, անգլերեն և պարսկերեն
Պարգևներ
 Samir Amin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սամիր Ամինը ծնվել է Կահիրեում՝ եգիպտացի բժիշկների և ֆրանսուհու ընտանիքում։ Իր մանկությունն ու երիտասարդությունը անցկացրել է Պորտ Սաիդում։ Կահիրեում Ամինը հաճախել է ֆրանսիական բարձրագույն դպրոց, որի ավարտին 1947 թվականին ստացել է հասունության վկայական (ֆր.՝ baccalaureat)։ 1947 թվականից մինչև 1957 թվականը նա սովորել է Փարիզում, որտեղ քաղաքական գիտությունների (1952), վիճակագրության (1956) և տնտեսագիտության (1957) բնագավառներում ստացել է դիպլոմներ։

Լինելով Փարիզում՝ Սամիր Ամինը մտել է ֆրանսիական կոմունիստական կուսակցություն, սակայն հետագայում տարանջատվել է խորհրդային մարքսիզմից և կապվել մաոիստական շրջանակների հետ, իսկ որոշ ժամանակ նույնիսկ ազդեցություն է ունեցել «Կարմիր կհմերների» ապագա առաջնորդների վրա[6]։ Մի խումբ ընկեր ուսանողների հետ Ամինը հրատարակել է «Étudiants Anticolonialistes» ամսագիրը։ 1957 թվականին նա ներկայացրել է իր ատենախոսությունը, որի գիտական ղեկավարներից մեկը Ֆրանսուա Պերուն էր։ Այն ի սկզբանե կոչվում էր «Թերզարգացման ակունքները համաշխարհային մասշտաբով կապիտալիստական կուտակումներ են», բայց հետագայում վերանվանվել է հետևյալ կերպ․ «Նախակապիտալիստական միջազգային տնտեսական ինտեգրացիայի կառուցվածքային էֆեկտները։ Այսպես կոչված թերզարգացած տնտեսություններ առաջ բերող մեխանիզմի տեսական ուսումնասիրություն»։

Ատենախոսության պաշտպանությունից հետո Ամինը վերադարձել է Կահիրե, որտեղ 1957-1960 թվականներին համագործակցել Է Եգիպտոսի էկոնոմիկայի նախարարության հետ և ղեկավարել է Études de l ' Organisme de Développement Économique-ը։ Այնուհետև նա հեռացել Է Եգիպտոսից և մեկնել Բամակո, որտեղ նրան առաջարկվել է Մալիի պլանավորման նախարարությանը կից խորհրդականի պաշտոնը, որը Ամինն զբաղեցրել է 1960-1963 թվականներին։ 1963-1980 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի տնտեսական զարգացման և պլանավորման Աֆրիկյան ինստիտուտում (Institut Africain de Développement Économique et de Planification, IDEP), որը տեղակայված է Սենեգալի մայրաքաղաք Դակարում։ Մինչև 1970 թվականը նա այդ աշխատանքը համատեղել է Պուատիեի, Դակարայի և Փարիզի համալսարաններում ուսուցչական գործունեության հետ։ 1970 թվականին Ամինը գլխավորել է IDEP-ը և տնօրենը մնացել մինչև 1980 թվականը, երբ նա հեռացել է իր հաստատությունից և հրավիրվել Դակարում երրորդ աշխարհի ֆորումի տնօրենի պաշտոնին։

Ընդգրկվել է «Review of International Political Economy» ամսագրի խմբագրական կազմի մեջ։

Սոցիալ-քաղաքական հայացքներ խմբագրել

Սամիր Ամինն ավելի քան 30 գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Իմպերիալիզմն ու անհավասար զարգացումը», «Լիբերալիզմի վիրուսը. Մշտական պատերազմ և խաղաղության ամերիկանացում», «Եվրակենտրոն», «Կապիտալիզմի ուրվականը. ընթացիկ ինտելեկտուալ միտումների քննադատությունը» և «Հնացած կապիտալիզմ. ժամանակակից քաղաքականություն և գլոբալ խառնաշփոթ»։ Դրանցում Ամինը հանդես է գալիս գլոբալ կապիտալիզմի հետևողական քննադատությամբ, կապիտալիզմը անվանում է «ոչ թե վերջ, այլ պատմության նահանջ»։

Վերլուծելով կապիտալիստական աշխարհ-համակարգի (ԱՄՆ-Եվրամիություն-Ճապոնիա) կենտրոնի «Տրիադան»՝ Ամինը հանգում է այն եզրակացությանը, որ «Տրիադայի» ներսում լուրջ տնտեսական հակասություններ չկան, որոնք լրացվում են քաղաքական մշակույթի տարբերություններով։ Այս կենտրոնի գերիշխանությունը Ամինը բացատրում է առաջատար տեխնոլոգիաների, զանգվածային ոչնչացման զենքի, ժամանակակից տեղեկատվական միջոցների նկատմամբ մենաշնորհային հսկողությամբ և այլն։ Զարգացող երկրների հիմնական արգելակը թույլ մրցունակությունն է, հատկապես ներդրումների համար պայքարում։ Ելքի կարելի է հասնել միայն համաշխարհային կենտրոններից քիչ թե շատ ինքնավարության միջոցով։ Ինքը՝ Ամինը, դա անվանում է «déconnexion» («de-linking»), որը կարող է թարգմանվել որպես անջատում, ընդմիջում։ Որպես օրինակ կարելի է վերցնել ԽՍՀՄ-ը, որը դուրս է եկել կապիտալիստական աշխարհակարգից երկաթե վարագույրով։ Մեկ այլ օրինակ է Հարավային Կորեան, որտեղ չի եղել պետական սեփականության այնպիսի համատարած ազդեցություն, բայց խոշոր կորպորացիաները, այսպես կոչված «չեբոլները», նույն դերն են ունեցել, ինչ պետությունը ԽՍՀՄ-ում։ Ամինի քննադատները, ինչպես լիբերալները, այնպես էլ մարքսիստները, սովորաբար նշում են, որ այն երկրները, որոնք փորձել են իրականացնել déconnexion-ը, բախվել են հակասության։ Նրանք կամ պետք է ընդունեն անջատումը համաշխարհային համակարգից, ինչը կհանգեցնի մեկուսացման և լճացման, կամ կբացեն տնտեսությունը, ինչը կուժեղացնի երկրի արտաքին շահագործումը։

Ամինը նաև հետաքրքրվում է գաղափարական հասկացություններով։ Նրա կարծիքով՝ «Ազատություն» և «հավասարություն» հասկացությունների բաժանումը, որը բնորոշ է ամերիկյան ավանդույթին (ի տարբերություն եվրոպականի, որը հիմնված է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժառանգության վրա), որոշում է ամերիկանացման առանցքային վտանգը, ուստի ամերիկյան հեգեմոնիային հակադրում է Եվրոպայի, Չինաստանի և Ռուսաստանի դաշինքը[7]։

Հիմնական ստեղծագործություններ խմբագրել

  • «Империализм и неравное развитие» (L’impérialisme et le développement inégal, 1976);
  • «Арабская экономика сегодня» (L’économie arabe contemporaine, 1980);
  • «Призраки капитализма: критика современной интеллектуальной моды» (Spectres of Capitalism: A Critique of Current Intellectual Fashions, 1998);
  • «Устаревающий капитализм» (Obsolescent Capitalism, 2003).
  • «Вирус либерализма. Перманентная война и американизация мира» (The Liberal Virus: Permanent War and the Americanization of the World). Европа, 2007 г., 168 стр. ISBN 978-5-9739-0108-0

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել