Գուրգաոնը (պաշտոնապես Գուրուգրամ) հյուսիսային Հնդկաստանի Հարյանա նահանգում գտնվող քաղաք է։ Այն տեղակայված է Դելի-Հարյանա սահմանի մոտ, 30 կիլոմետր հարավ-արևմուտք մայրաքաղաք Նյու Դելիից և 268 կիլոմետր հարավ Չամդիգարհ քաղաքից[1]։ Այն Դելիի գլխավոր արբանյակային քաղաքներից մեկն է[2]։ 2011 թվականի տվյալներով, Գուրգաոնը ունեցել է 876.900 բնակչություն։

Գուրգաոն
Gurgaon
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԵրկրամասՀարյանա
ՇրջանԳուրգաոն
Մակերես732 կմ²
ԲԾՄ217 մ
Պաշտոնական լեզուհինդի
Խոսվող լեզուներհինդի
Բնակչություն876,900 մարդ
Խտություն1,200 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ124
Փոստային դասիչ122001
Պաշտոնական կայքmcg.gov.in(անգլ.), qr.ae/prGNRK, qr.ae/prGwGQ և blinctrip.com/flights
Գուրգաոն (Հնդկաստան)##
Գուրգաոն (Հնդկաստան)

Գուրգաոնը Հնդկաստանում առաջատար ֆինանսական և բանկային կենտրոն է` Մումբայից ու Չեննայից հետո[3]։ Քաղաքի տնտեսական աճը սկսվեց այն ժամանակ, երբ հնդկական առաջատար ավտոմոբիլներ արտադրող Մարութի Սուզուկի ընկերությունը 1970-ական թվականներին Հուրգաոնում հիմնադրեց արտադրական գործարան[4]։

Այսօր Գուրգաոնը ու ի ավելի քան 250 տեղական գրասենյակներ` Հաջողակ 500 ցանկից[5]։ Գուրգաոնը Մարդկային ներուժի զարգացման ինդեքսում դասակարգվում է շատ բարձր` ՄՆԶԻ-ի (HDI) 0.889 (2017) արդյունքով, որն ամենաբարձրն է Հնդկաստանում[6]։

2019 թվականի մարտին IQ Air Visual և Greenspace կազմակերպությունների կողմից հրապարակված տվյալների համաձայն Գուրգաոնը դարձել է հայտարարվել է որպես առավել աղտոտված քաղաք[7][8]։

Պատմություն խմբագրել

Սկզբնապես Գուրգաոնի շրջանը գտնվում էր Կուրու թագավորության տիրապետության տակ[9]։ Առաջին բնակեցված մարդիկ հինդուներն էին, որոնք ղեկավարվում էին Ահիր տոհմի կողմից[10]։ Յադու ցեղերը այս տոհմի մի մասն էին կազմում և այսօր նրանց հետնորդները սովորաբար կրում են Յադավ ազգանունը։ Մահաբհարաթայում Գուրգաոնը նկարագրվում է որպես Գուրու Դրոնաչարիա գյուղ՝ Կաուրավասի և Պանդավասի գուրու[11]։ Մ.թ.ա. 4-րդ դարի վերջին քաղաքը գրավվեց Մավրիայի կայսրության կողմից` դառնալով Չանդրագուպտա Մավրիա թագավորության մաս[12]։

Կան կարծիքներ, որ Գուրգաոնը նույն` 12-րդ դարի Պրիտվիրաջա Վիջայա արձանագրության մեջ հիշատակվող Գուդապուրա քաղաքն է։ Համաձայն արձանագրության, Նագարջունան` Չահամանայի թագավոր Պրիտվիրաջ Չաուհանի զարմիկը, ապստամբեց թագավորի դեմ և գրավեց քաղաքը։ Պրիտվիրաջը ջախջախեց ապստամբությունը և հետ գրավեց քաղաքը[13][14]։

Մողոլի և բրիտանական գաղութատիրության սկզբնական շրջանում Գուրգուրամը փոքրիկ գյուղ էր Ջարսայում։ Հնդկաստանի հնագիտական հետազոտության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Քանինգհեմի կողմից 1882-83թթ. Արևելյան Ռաջպուտանայում կատարած շրջայցի մասին զեկույցում, որը հրատարակվել է 1885թվականին, նա նշում է Գուրգաոնի մոտ գտնվող մի քարե սյան մասին` եռատող գրությամբ` Samvat 729 or 928, Vaisakh badi 4, Durgga Naga lokatari bhuta (Վիկրամ սամվատ 729 կամ 928, Վայսախ բադի 4, Դուրգգա Նագա լոկաթարի բհուտա), որը թվագրվում է մ.թ. 672 կամ 871 թվականներին։ Ջարսան անցավ Բեգում Սամրուին 1776-77 թվականներին և ընկավ բրիտանական անմիջական իշխանության տակ 1836 թվականին, երբ նրա տարածքը գրավեցին բրիտանացիները, ովքեր քաղաքացիական կապեր հաստատեցին Ջարսայում։ 1882 թվականի հողերի եկամուտների կարգավորման մասին զեկույցում գրված է, որ Սիտլա Մատայի տաճարը Գուրուգրամ է բերվել 400 տարի շուտ (15-րդ դար)։ Բեգում Սամրուն պնդում էր, որ Չիտրա ամսվա ընթացքում Սիտլա Մատա տաճարին մատուցվում էր զոհաբերություն, և ամսվա մնացած ժամանակահատվածում աստծուն տրված ընծաներից ստացված եկամուտը բաշխվում էր շրջանի հայտնի Ջաթ զամինդարների միջև[15]։

1818 թվականին Բհարավաս շրջանը լուծարվեց, որի փոխարեն նոր շրջան դարձավ Գուրուգրամը։ 1821 թվականին Բհարասվասի շրջանը տեղափոխվեց Գուրուգրամի Հիդայաթփուր։ «Ալիուարդիի մզկիթը» (Aliwardi mosque) Գուրագրամում, «Բադշահպուր բաոլին» (Badshahpur baoli, 1905) և «Բհոնդսին» (Bhondsi, 16-17-րդ դար) կառուցվել են մողոլական և բրիտանական դարաշրջաններում։ «Աստվածահայտնության եկեղեցին» (Church of the Epiphany) և «Կաման Սերաին» (Kaman Serai) կառուցվել է բրիտանացիների կողմից` 1925 թվականին[16]։

Բրիտանական գաղութների դարաշրջանի պատմական այլ շինություններից են «Գուրուգրամ ակումբը», որը 3սենյականոց շենք է` շրջապատված է մարգագետնով և ներկայումս ղեկավարվում է Զիլա Փարիշադի կողմից, «Թագադրման դպրոցը» (Coronation School), որն այժմ վերանվանվել է Կառավարության տղաների ավագ միջնակարգ դպրոց։ Այն Հնդկաստանում հիմնադրված 13 դպրոցներից մեկն է, որը նվիրված էր թագավոր Գեորգ V-ի թագադրման հիշատակին[17]։ 1980ական թվականների ընթացքում քաղաքի մատույցներում Դհիրենդրա Բրահմաչարիի կողմից կառուցվել է օդային գոտի, յոգայի աշրամ, անգար և հեռուստաստուդիա[18]։ Նախկին վարչապետ Չանդրա Շեխարը 1983 թվականին ստեղծեց իր սեփական աշրամը` 600 ակր պանչայաթ հողատարածքում, որտեղ նրան այցելում էր աստված Չանդրասվամին և հայտնի սաուդյան զենքի վաճառական Ադնան Խաշոգջին[19][20]։

2016 թվականի ապրիլի 12-ին Հարյանայի գլխավոր նախարար Մանոհար Լալ Խաթարը հայտարարեց քաղաքը Գուրուգրամ վերանվանելու առաջարկի մասին՝ պայմանով, որ հաստատվի Հարիանայի կառավարության կազմի և Միության կառավարության կողմից։ Նա պնդում էր, որ նոր անունը կօգնի պահպանել քաղաքի «հարուստ ժառանգությունը»՝ շեշտը դնելով նրա պատմությանը և Դրոնաչարիայի հետ դիցաբանական կապին[21][22][23]։

2016 թվականի սեպտեմբերի 27-ին նա պաշտոնապես հայտարարեց, որ Միության կառավարությունը հաստատել է անվանափոխությունը[24], չնայած «Գուրգաոն» հին անունը դեռ պահպանվում է խոսակցական օգտագործման մեջ[25]։

Աշխարհագրություն խմբագրել

Գուրգաոնը գտնվում է Հնդկաստանի Հարյանա նահանգի Գուրգաոն շրջանում և գտնվում է նահանգի հարավարևելյան և երկրի հյուսիսային մասում։ Քաղաքը գտնվում է Դելիի սահմանին՝ Նոր Դելիով դեպի հյուսիս-արևելք։ Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 738,8 քառակուսի կիլոմետր[26]։

Տեղագրություն խմբագրել

Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 217 մետր է (712ոտնաչափ)[27]։

Բնապահպանություն խմբագրել

Գուրգաոնն ընկած է Սահիբ գետի Յամունա վտակի ափին, որը սկիզբ է առնում Ռաջաստանում գտնվող Արավալի լեռնաշղթայից և հոսում է դեպի արևմուտք և Դելիով հասնում Հարավային Հարիանա, որտեղ այն հայտնի է նաև որպես Նաջաֆգարի ջրանցք։ Paleohanel-ը և Սահիբի գետի ընթացիկ հոսքը Գուրուգամում ունեն մի շարք կենսաբազմազանության համար կենսական անհրաժեշտության տարածքներ և կարևոր թռչնաբուծական ջրատարածքներ և անտառներ, այդ թվում`թիվ 6 ջրահեռացման համակարգը (Սահիբիում), և թիվ 8 ջրահեռացման համակարգը Դոհան գետում, որը համարվում է Սահիբի գետի վտակը, ներառյալ Սարբաշիրպուրի ջրատարածքը, Սուլթանպուր ազգային պարկը, Բասայի ջրային տարածքը, Նաջաֆգար լիճը և Նաջաֆգար թռչունների սրբավայրը, Գաթա լիճը, Բադշահպուր լիճը, Խանդսա լիճը և Գուրուղրամի կորած լիճը[28]։ Սահիբի գետի երկայնքով, Գուրգաոն թաղամասից դուրս գտնվող մյուս IBA խոնավ տարածքներն են` Masani barrage, Matanhail անտառ, Chhuchhakwas-Godhari, Khaparwas Wildlife Sanctuary, Bhindawas Wildlife Sanctuary և այլն։

Այս բոլոր տարածքները համարվում են վտանգված և չվող թռչունների տունը։ Դրանց մեծ մասը հիմնականում մնում են անպաշտպան։ Սրանք ծայրահեղ սպառնալիքի տակ են հիմնականում շինարարների կողմից։ Մանգար Բանի անտառը, որը գտնվում է Գուրգաոնի և Ֆարիդաբադի միջև, NCR-ի վերջին գոյատևող բնական անտառներից մեկն է, որը պաշտպանված է մերձակա շրջանի Գուրջարների կողմից[29]։ Մանգար Բանիի հարևանությամբ են գտնվում Գվալ Պահարին և Բանդվարիի անտառապատ տարածքները։ Այս բոլորը տարածքներն ընկած են Արավալիի լեռնաշղթայի Հարավային Դելի լեռնաշղթայում։

Կլիմա խմբագրել

Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Գուրգաոնի կլիման շատ բազմազան է ու գտնվում է մուսոնների ազդեցության տակ։ Քաղաքն ունի չորս հստակ եղանակներ՝ գարուն (փետրվար-մարտ), ամառ (ապրիլ-օգոստոս), աշուն աշուն (սեպտեմբեր-հոկտեմբեր) և ձմեռ (նոյեմբեր-հունվար)։ Ամառները, ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի կեսերը, սովորաբար տաք և խոնավ են. հունիսի միջին օրական բարձր ջերմաստիճանը` 40 °C (104 °F): Սեզոնի ընթացքում ջերմային ինդեքսները հեշտությամբ գերազանցում են 43 °C (109 °F): Ձմեռները ցուրտ և մառախլապատ են` որոշ արևոտ օրերով։ Երբեմն լինում են տեղումներ անձրևի տեսքով, որոնք էլ ավելի են սառնեցնում։ Գարունն ու աշունը մեղմ և զով են`ցածր խոնավությամբ։ Մուսոնային սեզոնը սովորաբար սկսվում է հուլիսի առաջին շաբաթից և շարունակվում է մինչև օգոստոս։ Միջին տարեկան տեղումները մոտավորապես 714 միլիմետր են (28,1 դյույմ)[30]։

ժողովրդագրություն խմբագրել

Ըստ Հնդկաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալների, Գուրգաոնում բնակչության թիվը գնահատվում է 876 900։

Կրոն խմբագրել

Հինդուիզմը Գուրգաոնի ամենատարածված կրոնն է, որին հաջորդում են իսլամը և սիկիզմը։ Քիչ չեն քրիստոնեական և բուդդայական հետևորդները։ Գուրգաոնը, ի թիվս այլոց, ունի հինդուիզմի, սիկհիզմի, իսլամի, բուդդիզմի, ջայնիզմի, քրիստոնեության և բահայիի կրոնակիցներ։ Հիմնական կրոնների համար կան մի քանի երկրպագության վայրեր, ներառյալ մանդիրները, գուրդվարաները, մզկիթները և եկեղեցիները։ Sheetla Mata Mandir-ը տաճար է՝ նվիրված Գուրու Դրոնաչարիայի կնոջը[31]։ Տաճարում տեղի են ունենում տոնավաճառներ, և մարդիկ գալիս են Sheetla Mata-ի օրհնությունները փնտրելու։ Sai Ka Aangan տաճարը նվիրված է Շրի Շիրդի Sai Baba-ին։ Տաճարը տարածված է 4000 քառակուսի տարածքի վրա և գտնվում է Սուշանթ Լոք 1 քաղաքի տարածքում։

Քաղաք խմբագրել

Ճարտարապետություն խմբագրել

 
Cyber Green շենք, Գուրգաոն, Հարիանա, Հնդկաստան

Գուրգաոնն ունի ճարտարապետորեն ուշագրավ շենքեր` ոճերի լայն շրջանակով։ Գուրգաոնի հորիզոնը՝ իր բազմաթիվ երկնաքերերով, ճանաչված է հանրապետությունում, և քաղաքում եղել են ժամանակակից պլանավորմամբ մի քանի բարձրահարկ շենքեր։ Գուրգաոնն ունի մոտավորապես 1100 բնակելի բարձրահարկ։ Գուրգաոնում գտնվող պատշաճ համատիրությունում 93քմ մակերեսով երկու սենյականոց բնակարանի միջին արժեքը առնվազն 160,130 դոլար է (10,000,000 ֆունտ ստեռլինգ)[32]։

Բնակելի տարածքներ խմբագրել

 
Էսելի աշտարակներ, Գուրգաոն

Գուրգաոնը բաժանված է 36 պալատի, և յուրաքանչյուր պալատ հետագայում բաժանված է բլոկների։ Քաղաքի բնակարանային տիպը հիմնականում բաղկացած է կցված բնակարաններից, չնայած շատ կից բազմաբնակարան միավորներ՝ ներառյալ բնակարաններ, համատիրություններ և բազմահարկ շենքեր, դառնում են ավելի տարածված։

Զբոսայգիներ խմբագրել

Գուրգաոնը ունի զբոսայգիների բարդ համակարգ՝ տարբեր հողերով, որոնք շահագործվում են Գուրուգրամի Մետրոպոլիտեն զարգացման վարչության կողմից։ Հիմնական զբոսայգիներն են Leisure Valley Park-ը` 29-րդ հատվածում, որն ունի ավելի քան 15 հա տարածք (36 ակր), Tau Devi Lal կենսաբազմազանության բուսաբանական այգին` 52-րդ հատվածում, Netaji Subhash Chandra Bose Park-ը` 14-րդ հատվածում, որը հայտնի է որպես HUDA Garden, Tau Devi Lal այգին` 23-րդ հատվածում և Առավալիի կենսաբազմազանության պուրակը MG ճանապարհի վրա[33]։ Հին Գուրգաոնի գրեթե բոլոր հատվածներում կան տեղական զբոսայգիներ.[34]:

Մշակույթ խմբագրել

Զվարճանքի և մշակութային վայրեր խմբագրել

 
Երազների Թագավորության դահլիճի գիշերային տեսարան, Գուրգաոն

Երազների Թագավորություն քաղաքում նշանավոր արվեստի վայրերից են 44-րդ հատվածի էպիկենտրոնը և IFFCO Chowk-ի մոտակայքում գտնվող Երազների Թագավորության Նաութանկի Մեհալը։ Բոլիվուդի դերասան Ռաջկումար Ռաոն ծնվել է Գուրգաոնում։

Լեզուներ և բարբառ խմբագրել

Գուրգաոնում խոսվող հիմնական լեզուն հինդին է, չնայած բնակչության մի հատված հասկանում և խոսում է անգլերեն։ Հինդիում օգտագործված բարբառը նման է Դելիի լեզվին և համարվում է չեզոք, չնայած տարածաշրջանային ազդեցությունները Հարյանա, Ութար Պրադեշ և Փենջաբ նահանգներից լեզուն շեշտադրում են։ Անգլերենը խոսվում է հնդկական շեշտադրմամբ, հիմնականում հյուսիսահնդկական ազդեցությամբ։ Քանի որ Գուրգաոնը ունի բազմաթիվ միջազգային զանգերի կենտրոններ, աշխատողներին սովորաբար տրվում է չեզոք արտասանության պաշտոնական դասընթաց, որպեսզի հասկանալի լինեն բնիկ անգլերեն խոսողներին։ Հարյանվին և փենջաբին քաղաքում այլ սիրված լեզուներ են։ Տարածաշրջանային մյուս լեզուները ներառում են՝ Մևաթին և Հարյանվին։ Մեկ այլ լեզու է Ահիրվաթին, այն հնդո-արիական լեզու է, դասակարգված է որպես ռաջաստանյան լեզու, և խոսվում է Հարյանայի Մահենդրագար, Ռևարի և Գուրգաոն շրջաններում[35][36]։

Կրոն խմբագրել

Գուրգաոնը, ի թիվս այլոց, ունի հինդուիզմի, սիկհիզմի, իսլամի, բուդդիզմի, ջայնիզմի, քրիստոնեության և բահայի կրոնակիցներ։ Հիմնական կրոնների համար կան մի քանի երկրպագության վայրեր, ներառյալ մանդիրները, գուրդվարաները, մզկիթները և եկեղեցիները։ Sheetla Mata Mandir-ը տաճար է՝ նվիրված Գուրու Դրոնաչարիայի կնոջը[31]։ Տաճարում տեղի են ունենում տոնավաճառներ, և մարդիկ գալիս են Sheetla Mata-ի օրհնությունները փնտրելու։ Sai Ka Aangan տաճարը նվիրված է Շրի Շիրդի Sai Baba-ին։ Տաճարը տարածված է 4000 քառակուսի տարածքի վրա և գտնվում է Սուշանթ Լոք 1 քաղաքի տարածքում։

Սպորտ խմբագրել

Քաղաքն ունի երկու խոշոր մարզադաշտեր. Tau Devi Lal մարզադաշտը` 38 հատվածում, որն ունի հարմարություններ կրիկետ, ֆուտբոլ, բասկետբոլ և աթլետիկա սլորտաձևերի համար, ինչպես նաև ունի սպորտային հանրակացարան, և Nehru մարզադաշտը, որը նախատեսված է ֆուտբոլի և աթլետիկայի համար։ Amity United FC-ը Տաու Դեվի Լալ մարզադաշտի վարձակալն է։ Գուրգաոն շրջանում կա գոլֆի ինը խաղադաշտ և նկարագրվում է որպես «Հնդկաստանի գոլֆի երկրի սիրտը» ("heart of India's golfing country")[37]: Կրիկեր սպորտաձևի խաղացող Ջոգինդեր Ռաոն Գուրգաոնից էր։

Տնտեսություն խմբագրել

 
Առևտրային տարածք DLF Cyber քաղաքում

Գուրգաոնը Հնդկաստանում ունի բնակչության մեկ շնչի հաշվով երրորդ ամենաբարձր եկամուտը և Fortune 500 ընկերությունների կեսի հնդկական գրասենյակների կայանն է։ Քաղաքի դիրքը բարենպաստ է նրանով, որ գտնվում է Դելիին մոտ։ Maruti Suzuki Private Limited-ը առաջին ընկերությունն էր, որը 1970-ականներին քաղաքում արտադրական միավոր ստեղծեց մեքենաներ պատրաստելու համար[4]։ Առաջին խոշոր ամերիկյան բրենդը, որը Գուրգաոնում ստեղծվեց, General Electric-ն էր 1997 թվականին։ GE-ի հիմնադրումը Գուրգաոնում այլ ընկերություններին, ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական, դրդեց հետևել այդ օրինակին՝ ապահովելով ՏՏ, սպասարկման և վաճառքի աութսորսային լուծումներ` առաքման հաստատությունների և զանգերի կենտրոնների միջոցով։ Բիզնես գործընթացների աութսորսինգից և ՏՏ ոլորտներից բացի, քաղաքում են գտնվում մի շարք այլ ընկերություններ, որոնք մասնագիտանում են տարբեր ոլորտում[38]։ Siemens Industry Software-ը Gurgaon Business Park-ում պատրաստեց նախագծային ծրագրակազմի պորտֆոլիո, որն օգտագործվում էր NASA-ի կողմից` թվային դիզայնի, մոդելավորման և հավաքման համար` նախքան որևէ ֆիզիկական նախատիպի կառուցումը[38]։

Տարբեր միջազգային ընկերություններ, ներառյալ Կոկա-Կոլան, Պեպսին, BMW-ն, Agilent Technologies-ը, Hyundai-ն ընտրել են Գուրգաոնը որպես իրենց հնդկական կորպորատիվ շտաբ[38]։ Քաղաքի բոլոր խոշոր ընկերությունները կախված են իրենց սեփական պահուստից՝ հաշվի առնելով այն փաստը, որ Գուրգաոնը չունի հուսալի էլեկտրամատակարարում և ջրամատակարարում,հասարակական տրանսպորտ և կոմունալ ծառայություններ։ Մանրածախ վաճառքը կարևոր արդյունաբերություն է Գուրգաոն քաղաքում` 26 առևտրի կենտրոնների առկայությամբ[39]։ All Nippon Airways ճապոնական ավիաընկերությունը պահպանում է իր Դելիի վաճառքի գրասենյակը Գուրգաոնի Time Tower-ում[40]։

Օրենք և կառավարություն խմբագրել

Գուրգաոնը ղեկավարվում է Գուրուգրամի մունիցիպալ կորպորացիայի կողմից, որը հետևում է Քաղաքապետ-Խորհրդի համակարգին[41]։ 2017 թվականին ստեղծվեց Gurugram Metropolitan Development Authority-ը։

Հանցագործություն խմբագրել

2012-ին քաղաքը հաղորդել էր 89 սպանությունների մասին։ 2014թվականին ոստիկանության կողմից Գուրգաոնում գրանցված տրանսպորտային միջոցների ընդհանուր գողությունները կազմել են 3,638[42]։

Գուրգաոնի ոստիկանական բաժանմունքը ղեկավարում է Ոստիկանության կոմիսարը՝ Գուրուգրամի ոստիկանությունը, որը կազմում է Հարյանայի ոստիկանության մի մասը[43] և զեկուցում է Հարյանայի նահանգի կառավարությանը։ 2018 թվականին KK Rao-ն (IPS) նշանակվեց ոստիկանության կոմիսար Գուրգաոնում[44]։ Գուրուգրամի ոստիկանությունն ունի ճանապարհային ոստիկանության առանձին բաժին, որի գլխամասային գրասենյակը գտնվում է 51-րդ հատվածում[45]։ Քաղաքի սահմաններում հրդեհային պաշտպանությունն ապահովվում է Գուրուգրամի մունիցիպալ կորպորացիան չորս հրշեջ կայանների միջոցով, որոնք տեղակայված են 29-րդ, 37-րդ, Ուդյոգ Վիհարի և Բհիմ Նագարի հատվածներում[46]։

Կրթություն խմբագրել

 
ITM Campus (այժմ ՝ Northcap համալսարան) Գուրգաոնում
 
Heritage փորձառական ուսումնական դպրոց

Քաղաքի հանրային դպրոցների համակարգը ղեկավարվում է Հարյանայի կառավարության կողմից և կառավարվում է Հարյանայի դպրոցական կրթության խորհրդի կողմից։ Գուրգաոնում և հարակից տարածքում կան մի քանի համալսարաններ և ինստիտուտներ, այդ թվում` Գուրուգրամի նորաստեղծ համալսարանը, Սուսանտի արվեստի և ճարտարապետության դպրոցը և Անսալի համալսարանը, ITM, GD Goenka University, KR Mangalam, Amity, Apeejay Stya, BML Munjal, Shree Guru Gobind Singh Tricentenary համալսարանները[47]։

Տրանսպորտ խմբագրել

Ճանապարհներ խմբագրել

 
Դելի-Գուրգաոն արագընթաց մայրուղի

Գուրգաոնը կապող գլխավոր մայրուղին Ազգային մայրուղի 48-ն է՝ Դելիից Մումբայ տանող ճանապարհը[48]։

Երկաթուղիներ խմբագրել

Միջքաղաքային երկաթուղի խմբագրել

Գուրգաոն երկաթուղային կայարանը շահագործում է հնդկական երկաթուղիների հյուսիսային երկաթուղին։ Երկաթուղային կայարանը կազմում է հնդկական երկաթուղիների ավելի մեծ ցանցի մի մասը։ Դրան զուգահեռ, Գուրգաոնն ունի Թաջնագարի երկաթուղային կայարան, Դանկոտ երկաթուղային կայարան, Գհարի Հարսարու երկաթուղային հանգույց և Ֆարուխնագարի երկաթուղային կայարան, Պատլի երկաթուղային կայարան։ Երկաթուղային կայարանի վերականգման և արդիականացման ազդեցության ներքո հնդկական երկաթուղին արդիականացնում է Գուրգաոնի չորս երկաթուղային կայարանները։ Մշակվելու, համալրվելու և արդիականացվելու են Գուրգաոն երկաթուղային կայարանը, Գհարի Հարսարու երկաթուղային հանգույցը և Ֆարրուխնագարի երկաթուղային կայարանը՝ ժամանակակից հարմարություններով և միջազգային հարմարություններով։

Դելիի մետրո խմբագրել

 
HUDA City Center մետրոյի կայարանը Դելիի մետրոյի դեղին գծում

Կա Delhi Metro Rail Corporation Ltd.-ի կողմից սպասարկող 5կայարաններ, որոնք են HUDA City Center, IFFCO Chowk, MG Road, Sikanderpur և Guru Droncharya` տեղակայված Դեղին գծի վրա։ Դելիի Դեղին գծի ընդլայնումը հաստատվել է Հարյանայի կառավարության կողմից, որտեղ գիծը (ուղղությունը) սկսվում է Հուդա քաղաքի կենտրոնից, անցնում է Subhash chouk-ից մինչև Gurgaon երկաթուղային կայարան,այնուհետև Hero Honda chowk-ի , 9-րդ տեղամասի և 5-րդ տեղամասի (հատվածի) ճանապարհներով, և, շարունակելով ուղղությունը, Գուրգաոնի երկաթուղային կայարանից գնում է 23-րդ տեղամաս` Հին Դելի-Ռոուդ, Պալամ-Վիհարից ոչ հեռու՝ Ասիական հիվանդանոց, Sheetla Mata ճանապարհի և Հին Դելի-Գուրգաոն ճանապարհով։

Արագ մետրո խմբագրել

Արագ մետրոն ունի տասնմեկ կայարան Գուրգաոնում։ Արագ մետրոպոլիտենը շահագործման հանձնվեց 2013թվականի նոյեմբերին և ներկայումս զբաղեցնում է 11,7 կիլոմետր տարածություն (7,3 մղոն)[49]։ Մեկ այլ փուլ արդեն մշակման փուլում է, և քաղաքի մետրոյի կայարանների ընդհանուր թիվը կհասցվի 16-ի։ Մոտավոր հաշվարկներով ամեն օր Արագ մետրոյով երթևեկում է 33,000 մարդ, որն ապահովում է բացառիկ բարձրացված տարանցիկ ծառայություն երեք վագոն գնացքներով[50]։ Գուրգաոնում Արագ մետրոպոլիտենի երեք ընդլայնում հաստատում է Հարյանայի կառավարությունը։

  • Առաջին գիծը կուղղվի դեպի Հին Դելի Գուրգաոն ճանապարհ։
  • Երկրորդ գիծը կուղևորվի դեպի Dwarka Sector 21 մետրոյի կայարան, որը փոխանակում ունի Կապույտ գծի և օդանավակայանի էքսպրես գծի հետ NH-8-ով, ապա Urban Extension Road II / UER 2-ով։
  • Երրորդ գիծը երկարաձգվելու է Sector 55-56 արագ մետրոյի կայարանից մինչև Subhash Chowk հարավային ծայրամասային ճանապարհի մոտակայքում՝ Golf Course Road Extension Road-ի միջոցով, որը փոխանակվում է Yellow Line Extension-ի, Gurgaon-Faridabad մետրոյի գծի և Gurgaon Manesar Bawal MRTS- ի հետ։

Օդային ճանապարհներ խմբագրել

Օդանավակայան խմբագրել

Գուրգաոնին սպասարկում է Դելիի Ինդիրա Գանդիի միջազգային օդանավակայանը, որը գտնվում է Գուրգաոն քաղաքի սահմաններից անմիջապես դուրս՝ Ազգային մայրուղի 8-ի մոտակայքում։

Տրանսպորտային համակարգ խմբագրել

Հասարակական տրանսպորտ խմբագրել

2013թվականի նոյեմբերին Գուրգաոնը նախաձեռնել է Ciclovia-ի մի նախաձեռնություն, որը հայտնի է որպես Raahgiri Day, որով կիրակի առավոտյան փողոցները փակ են ավտոմեքենաների երթևեկության համար` խթանելու ոչ մոտոցիկլային տրանսպորտի օգտագործումը և արտաքին ժամանցի միջոցառումներին մասնակցելը։ Գուրգաոնը Հնդկաստանի առաջին քաղաքն էր, որ իրագործեց նման ծրագիր, որին հաջորդեց Նյու Դելին, իսկ ավելի ուշ՝ Նոիդան[51][52][53]։ Ակնկալվում է, որ Գուրգաոնը կստանա նաև Հնդկաստանի առաջին Pod տաքսիները[54]։

Կոմունալ ծառայություններ խմբագրել

Էլեկտրաէներգիան Գուրգաոնում ապահովում է կառավարությանը պատկանող Dakshin Haryana Bijli Vitran Nigam-ը։ Գուրգաոնն ունի 360,000էլեկտրաէներգիայի սպառողի բազա` 700-800 ՄՎտ միջին էլեկտրաէներգիայով[55]։ Քաղաքում էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներ են լինում, հատկապես ամռան պիկային սպառման շրջանում։ Էլեկտրաէներգիայի դեֆիցիտից բացի, էներգաբլոկի կողմից օգտագործվող սարքավորումները, ինչպիսիք են տրանսֆորմատորները, վահանակները և էլեկտրահաղորդման գծերը, հին են կամ ծանրաբեռնված[56]։

Բնության երևույթներ խմբագրել

Ջրհեղեղ խմբագրել

Գուրգաոնը հայտնի է իր քաղաքային ջրհեղեղներով։ NH-8-ի, Basai-ի, Dhankot- ի, 37-րդ հատվածի և այլ տարածքների մոտ նկատվում են քաղաքային զանգվածային ջրհեղեղներ և խցանումներ, որոնք լայնորեն հաղորդվում են լրատվամիջոցներում[57]։ Վերջերս կատարված հետազոտական զեկույցը մեղքը բարդում է ջրային բնական մարմինների խզված կապի և վերջին տասնամյակների ընթացքում մոլեգին շինարարության պատճառով քաղաքում հոսքի խոչընդոտների վրա.[28]:

Գուրգաոնի Ghata Jheel-ը, Badshahpur Jheel-ը, Khandsa Talab-ը կապվում էին Նաջաֆգարի ջրահեռացման հետ, որը կապվում է Յամունա գետի հետ բնական ջրատարներով և ջրահեռացումներով[28]։ Ըստ հետազոտությունների, երեք բնական ջրային մարմիններ պայքարում են իրենց գոյության համար։ Պատասխանատու գործակալությունները փորձել են արհեստական ջրային մարմիններ ստեղծել փոխհատուցելու համար[58], սակայն ջանքերը ձախողվում են անկանխատեսելի անձրևի և ջրի հոսքի պատճառով։ 2012 թվականին Փյունջաբ և Հարյանա նահանգի Գերագույն դատարանը արգելեց ստորերկրյա ջրերի օգտագործումը շինարարական գործունեության համար[59], և NGT-ն վերջերս նկատողություն արեց իշխանություններին ջրահեռացման բետոնացման համար[60]։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 

Տես նաև խմբագրել

Ֆարիդաբադ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gurgaon to New Delhi Distance, Duration, Driving Direction by Road, Trains, Bus / Car at MakeMyTrip Route Planner». www.makemytrip.com. Արխիվացված օրիգինալից 6 November 2018-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «How a Small Experiment in Delhi's Suburbs Sparked a National Car-Free Movement —». 2018 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. Julka, Harsimran (2011 թ․ սեպտեմբերի 30). «IT firms looking beyond Gurgaon, Noida, Greater Noida to other cities in north India». The Economic Times. ET Bureau. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 Kumar, K.P. Narayana. «Gurgaon: How not to Build a City». Forbesindia.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Jat stir shakes India Inc». Business Standard India. 2016 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  6. «Government of Haryana - district wise HDI» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «7 out of top 10 most polluted cities are in India; Gurgaon the worst: Study». The Asian Age. 2019 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  8. «Inside the most polluted city in the world». BBC Reel (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  9. The History of India. The Rosen Publishing Group, Inc, 2010. 2010 թ․ օգոստոսի 15. էջեր 63. ISBN 978-1615301225.
  10. «History | Gurugram». gurugram.gov.in (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. «Gurgaon to Gurugram: How the epic 'Mahabharata' inspired Haryana govt to change millennium city's name» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. Constance Jones; James D. Ryan (2006). Encyclopedia of Hinduism Արխիվացված 23 Մարտ 2017 Wayback Machine. Infobase Publishing. p. xxviii. 978-0-8160-7564-5.
  13. R. B. Singh (1964). History of the Chāhamānas. N. Kishore. էջ 163. OCLC 11038728. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  14. Dasharatha Sharma (1966). Rajasthan Through the Ages: From the earliest times to 1316 A.D. Rajasthan State Archives. էջ 290.
  15. Gurugram plan a misdirected govt move from history to myth Արխիվացված 22 Հունվար 2019 Wayback Machine, Times of India.
  16. Gurugram heritage Արխիվացված 1 Փետրվար 2019 Wayback Machine, fridaygurgaon.com.
  17. Architectural remnants of the Raj, Hindustan Times, 2 September 2019.
  18. 1990, "The Illustrated Weekly of India.", The Times Group, Volume 111, Issues 13-25, p. 35.
  19. 1996, "India Today", - Volume 21, Issues 7-12, p. 122.
  20. "Creating a stir.", India Today, 28 February 1991.
  21. «Gurgaon is now 'Gurugram', Mewat renamed Nuh: Haryana government». The Indian Express. 2016 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  22. «Welcome to the new office of Gurugram police commissioner». Hindustan Times. 2016 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  23. «Gurgaon: The city whose middle name is paradox». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  24. «Good morning, Gurugram. The name's official». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  25. «A year after renaming, 'Gurgaon' still lives on - Times of India». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  26. «Demographics». Municipal Corporation, Gurgaon. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  27. «GGN/Gurgaon(3)». India Rail Info. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  28. 28,0 28,1 28,2 «Why Gurgaon Floods, a report on watershed management and imminent dangers the city faces». Why Gurgaon Floods, a report on watershed management and imminent dangers the city faces. (հինդի). 2016 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  29. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  30. «Travel Info». The Metropolitan Hotel and Spa New Delhi. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  31. 31,0 31,1 «Sheetla Mata Mandir Gurgaon». sheetlamatagurgaon.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  32. «In Gurgaon, residential high-rises most at risk». 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  33. «Turning the city green, a million trees at a time». Hindustan Times (անգլերեն). 2019 թ․ մարտի 9. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  34. «How green was Gurgaon's parks». The Times of India. TNN. 2011 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  35. «Culture and Languages». Stay IN Gurgaon.com. Stay IN Gurgaon.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  36. «Travel Info». Hotel Sun Villa. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  37. Singh, Prabhdev. «Golf courses in Gurgaon». HT Media. Live Mint. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  38. 38,0 38,1 38,2 Kannan, Shilpa. «Gurgaon: From fields to global tech hub». BBC News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  39. «Gurgaon as IT outsourcing hub». Amit Arun and Associates. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  40. "Contact ANA Արխիվացված 19 Հուլիս 2016 Wayback Machine." ANA India. Retrieved on 9 July 2016. "Unit No.302 & 303, 3rd floor, Time Tower, Sector 28, MGRoad, Gurgaon 122 002 India" - See map Արխիվացված 8 Հուլիս 2016 Wayback Machine "Time Tower 3rd floor"
  41. Joseph, Joel (2011 թ․ հունիսի 22). «Gurgaon gets first mayor after month's wait». The Times of India. TNN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  42. Behl, Abhishek (20–26 February 2015). «Your car could be next». No. Guragaon. 'Friday Gurgaon. FG. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  43. «Gurgaon Police». Gurgaon Police, Govt. of Haryana. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  44. «KK Rao Appointed As Gurugram's New Police Commissioner». NDTV.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  45. «Gurgaon police». Gurgaon Police, Govt. of Haryana. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  46. «Gurgaon's fourth fire station opens in Udyog Vihar». Bennett, Coleman & Co. Ltd. TNN. 2012 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  47. «Universities & Colleges». University Grants Commission. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  48. Dash, Dipak Kumar (2012 թ․ դեկտեմբերի 7). «NH48 stretch on Delhi-Gurgaon border is India's deadliest road». The Times of India. TNN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  49. Joseph, Joel (2013 թ․ նոյեմբերի 13). «From tomorrow, Gurgaon will finally have its Rapid Metro». The Times of India. TNN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  50. ASHOK, SOWMIYA (2014 թ․ հունիսի 16). «Are Gurgaon residents game for a smooth ride on the Rapid Metro?». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  51. «New area in Gurgaon to have 'Raahgiri Day'». Business Standard. IANS. 2014 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  52. fwire (2014 թ․ փետրվարի 27). «New area in Gurgaon to have 'Raahgiri Day'». Firstpost. IANS. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  53. «Raahgiri: Less honking, more bonding — How Gurgaon showed the way». Times of India. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  54. «India's First Pod Taxis Are Coming Up In Gurgaon And The Rs 850 Crore Project Begins Next Month». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  55. «Essar withdraws application for distribution licence in Gurgaon». PTI. 2013 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  56. «Night-long outage in Old Gurgaon as transformer trips on demand». The Times of India. TNN. 2014 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  57. «Traffic nightmare in Gurgaon; waterlogging on NH8 hits Delhi-Jaipur route, schools shut». Zee News (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  58. «Huda to speed up construction of additional discharge drain under service road of NH-8 - Times of India». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  59. «Gurgaon builders left high and dry». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  60. «NGT seeks report on drawbacks and impact of concretization of natural drains». Hindustan Times (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգաոն» հոդվածին։